Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետևյալ գրառումն է թողել իր բլուգում. «Տեղյակ եք, որ աշխատանքային այցով գտնվում էի Բրյուսելում, որտեղ տարածաշրջանում ընթացող զարգացումները գնահատելու համար քաղաքական գործիչները համեմատություն են անցկացնում տարածաշրջանի ժողովուրդների արժեքների ու արժեքային համակարգերի միջև: Այսօր եվրոպական քաղաքական ինտելեկտուալների համար այս խնդիրը դառնում է ավելի կարևոր:
Իմ բոլոր հանդիպումների ու քննարկումների ենթատեքստում մի հիմնական հարց կար: Ո՞րն է լինելու Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրմանն ուղղված հաջորդ քայլը, արդյո՞ք հայերն ու տարածաշրջանի մյուս ժողովուրդներն իրենց դիտարկում են որպես Եվրոպայի ու եվրոպական արժեքային համակարգի կրողներ, թե մենք այլ քաղաքակրթության ներկայացուցիչներ ենք՝ բոլորովին ուրիշ արժեքներով:
Այդ տեսակետից մեր գործընկերներին հետաքրքրում է հայ ժողովրդի ինքնանույնականացման (self-identification) խնդիրը: Հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքը: Ո՞րոնք են մեր արժեքները, ո՞րն է մեր ժողովրդի ինքնանույնականացման հենքը և ինչպիսի՞ն ենք ցանկանում տեսնել մեր ապագան»:
Հետաքրքիր է, բայց ո՞վ է քեզ ասել, թե մեր ուղին պարտադիր եվրաինտեգրման շրջանակում պիտի լինի, որ խոսում ես «հաջորդ քայլի» մասին: Քո ինքնանույնականացումը պարզ է` հոլանդական սեքսով զբաղվողները, կամ քառորդ ֆրանսիացի Սարկոզին, որ իր բարեմասնությունները լրիվ մերկ վիճակում հանրային սեփականություն դարձրած թեթևաբարո մեկին օրինական կնության է վերցրել, ու որին ֆրանսիացիք իրենց լիովին բթացած բնազդի պայմաններում նախագահ են ընտրել: Մեր ինքնանույնականացումն այդպիսին չի կարող լինել երբեք…
Ինչևէ, մի քիչ` վարչապետի այդ քայլի դրդապատճառների մասին: Անշուշտ «Հայկական աշխարհի» և «Պետության վախճանի» հեղինակը վատացել էր, որ Գալուստ Սահակյանը արդեն հրապարակավ չի էլ ժխտում, որ նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկվում է ՀՀԿ-ի ներսում:
Դե պարզ է` գցվել է եվրոպաներ, որ մնալու երաշխիքներ փնտրի: Դրա համար է որդեգրել այդպիսի «ինքնանույնականացում», սակայն մի բան էլ է պարզ. Նրան ՀՀ նախագահն է թուլատրել զվռնել եվրոպաներում: Դա էլ պատասխանն էր ռուսների այն նենգության, որ Էրդողանին ընդունեցին հենց մարտի 16-ին` Հայաստանը հոշոտող ռուս-թուրքական պայմանագրի 90-ամյակին: Պատասխանի մյուս բաղկացուցիչ մասն էլ դաշնակների կողմից դեսպանատանը դրած դագաղն էր: Ամեն ինչ ճիշտ է. եթե Մոսկվայում այդպիսի ստահակներ եք ու կարող եք այդպես անտեսել ձեր ռազմավարական դաշնակցի նուրբ պահերը` մենք էլ ձեր դեմը կդնենք ձեզ Եվրամիությանը ծախելու սպառնալիքը:
Լավ, գրողի ծոցը դատարկ դասախոսությունների սիրահար Տիգրան Սարգսյանը: Անցնենք մեր «նարնջագույն», այսինքն` Արևմուտքի հանձնարարությունը կատարող ընդդիմությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը սափրեց բեղերը և «թրաշամանուկ» վիճակով հացադուլի նստեց Ազատության հրապարակում: Նրան ասել էին, որ դրանով առիթ է ստեղծում, որպեսզի ՀԱԿ-ը, օգտվելով նաև ԵԽԽՎ-ի համազեկուցող Պրեսկոտի ու ևս երկու եվրապատվիրակությունների ներկայությունից, գրավի հրապարակը ու մնա այդտեղ, սկիզբ դնելով «նոն-ստոպ» հանրահավաքների շրջանին ու հեղափոխությանը: Գրավին` առանց ոստիկանության դիմադրության: Րաֆֆին համոզվածություն հայտնեց, որ ժողովուրդն այլևս դուրս չի գա հրապարակից: Բայց ծեր էներգո — վամպիր Լևոնը ժողովրդին տուն ուղարկեց` մինչև ապրիլի 8-ը: Ամիսներ շարունակ ժողովրդին գրգռեց, իսկ հետո «դինամո» արեց` ճիշտ ու ճիշտ ռուս աղջիկների որոշակի տեսակի նմանությամբ, որ տղամարդուն դրդում են ճոխ հյուրասիրություն կազմակերպել ռեստորանում, իսկ հետո «վրից թռնում են»: Իսկ ամբողջ հայության ծիծաղի առարկա դառնալու գնով ինքնազոհության գնացած Րաֆֆուն նույնիսկ հասարակ բարևի չարժանացրեց: Լ. Զուրաբյանի ասած` «ավելի լուրջ գործեր ունեն»:
Այդ «ավելի լուրջ գործերը» պարզ անուն ունեն` գործարք: Իշխանության հետ: Լևոնին ասին`մոռացիր հեղափոխության մասին, տեսա՞ր, որ օրինակ Քադաֆին 48 ժամ հետո արդեն ապստամբների վերջը տալու է, այնպես որ ամերիկացիների սարքած հեղափոխությունների շրջանը պրծավ: Եթե քեզ խելոք պահես` խորհրդարանում պատգամավորական տեղերի քվոթա կտանք: Ու ի բարձրացումն Լևոնի «ռեյծինգի» նրան թույլ տվեցին հերոսաբար, առանց մեկ կապտուկի «գրոհով վերցնել» Ազատության հրապարակը: Ձեռի հետ էլ 2 «քաղբանտարկյալ» բաց թողին, որեսզի դա ներկայացնի «հաղթանակի» տեղ:
Այդ նույն երկու կալանավորին նաև շպրտեցին տարատեսակ պրեսկոտներին, ինչպես շանը ոսկոր են շպրտում: Նաև նրանց վրա ծախեցին ՀԱԿ-ին Ազատության հրապարակ մուտք գործելու թույլտվությունը: Հուսանք` թանկ ծախեցին: Էլի բան ունեն ծախելու ` քյառթու մենթ Հովիկ Թամամյանին: Հենց այդ` այժմ իշխանության համար անցանկալի ոստիկանը դժբախտություն է ունեցել ժամանակին իր վրա վերցնելու, իբր ինքն էր 2008-ի մարտի 1-ին կրակելու հրաման տվել: Ինքը չէր, բայց իր վրա էր վերցրել, ու հիմա դա էլ կջարդեն վրան` ի ապահովում Լևոնի վարկանիշի և ի կերակրում ԵԽԽՎ-ի…
Ոմանք ասում են, որ ՀԱԿ-ի համար նախատեսված քվոթան 7 տոկոս է, ոմանք ասում են, որ կհասնի 15-20 տոկոսի: Կարևորը դա չի, կարևորն այն է, որ այդ քվոթայով Լևոնին առան-պրծան, ու Հայաստանում այլևս չկա «գունավոր հեղափոխության» ձգտող ուժ: ՀԱԿ-ի վերնախավը կստանա իր մանդատները, որոնց համար հիմա արդեն իրար ուտում են, բողոքավոր ընտրազանգվածին էլ էլեմենտար «դինամո» կանեն… եթե իհարկե ծեր վամպիրը, որի իմաստնությանն անվերապահ վստահելու կոչեր հնչեցին հանրահավաքում, այնուհետ «չքցի» իշխանություններին և չդրժի պայմանավորվածությունները: Իսկ այդպիսի բան կարող է լինել:
Բանն այն է, որ Արևմուտքը ի վերջո որոշեց ռազմաօդային հարվածներ հասցնել անհնազանդ գնդապետ Քադաֆիին: Քադաֆին հողին հավասարեցրեց ամերիկյան հաշվարկները, և նրա արած «մառոզի» շնորհիվ Լիբիայում թառամեցին բոլոր տեսակների հեղափոխական «ծաղիկները» և ընդհատվեց լավ մշակված «ծաղկային հեղափոխությունների» շղթան, միանգամից արյան և վառոդի հոտ եկավ: Օբյեկտիվ պատճառն այն էր, որ Քադաֆիի գեներալների շուրջ կեսը շվեյցարական բանկերում թալանած միլիոններ ու միլիարդներ չունեին, հետևաբար` ԱՄՆ-ի պատանդը չէին, և ի տարբերություն Եգիպտոսի ու Թունիսի գեներալների, հավատարիմ մնացին իրենց սպայական պարտքին և երդմանը:
Ու արդյունքում գնդապետ Քադաֆին ընտրության առջև կանգնեցրեց ԱՄՆ-ին և նրա արբանյակներին` կամ հաշտվել այն մտքի հետ, որ թավշյա ձեռնոցով, բայց երկաթյա ձեռքով իրագործվող հեղափոխությունների ու խամաճիկային ռեժիմների հաստատման ժամանակն անցել է, կամ այդպիսի ռեժիմներ սկսել հաստատել բիրտ ռազմուժով, բաց մարտում, առանց «ժողովրդավարական» ցինիկ ու գարշահոտ կեղծիքների: Շնորհակալություն, գնդապետ: Շնորհակալություն ճշմարտության պահն ապահովելու համար, և ռազմի աստվածների բարեհաճություն քեզ` սպասվող ահեղ ու անհավասար մարտերում:
Սակայն վերադառնանք Հայաստան: Անշուշտ, լավ է, որ գոնե ժամանակավորապես իշխանությունը կարողացավ իզութոզով առնել օտարի կամակատար «հեղափոխականներին»: Սերժ Սարգսյանը գերազանցեց ինքն իրեն, իզուր չէ, որ նա շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Սակայն դա ընդամենը ժամանակ շահելու միջոց է, և մի օր կարող ենք հայտնվել հնազանդվելու կամ նույնիսկ ինքնաոչնչանալու վերջնագրին դեմ-հանդիման:
Առաջին անգամ չէ, որ 12 հազար տարվա մեջ հայտնվում ենք մի իրավիճակում, երբ պիտի կամ հաղթենք անհնարին պայմաններում, կամ բնաջնջվենք: Այդպես էր Սարդարապատում: Այդպես էր և Արցախյան պատերազմում, ուր հաղթեցինք քսանապատիկ մեզ գերազանցող թշնամուն: Հաղթեցինք, որովհետև ժամանակավորապես մոռացանք մեր «խելացիությունը», որի շնորհիվ կառուցում ենք անձնական և խմբակային բարեկեցությունը: Մեզանից մի մասը դարձավ բնազդով և գենով առաջնորդվող ծուռ, ու այդ ծռությամբ հիշեց, որ մեր երակներում Արարչի և աստվածների արյունն ենք կրում, և ռազմի աստված Վահագնի զորությամբ հաղթեց մարդկային մոլախոտ պիղծ թշնամուն:
Հիմա նորից գալիս են Վահագնի ժամանակները, սակայն այս անգամ կարող է պահաջվել, որ ամբողջ ազգով ծուռ դառնանք ու մոռանանք հնարավորի և անհնարինի սահմանագիծը: Չխաբենք ինքներս մեզ. եթե «համաշխարհային կառավարությունը» ցանկանա մեզ բիրտ ուժով հնազանդեցնել, ապա դրան, անշուշտ, կծառայեն «ՆԱՏՕ-ի տարածաշրջանային օպերատոր» թուրքերը, և մեր ընտրությունը լինելու է նույնը, ինչ Սարդարապատի մեծամարտում` հաղթել կամ բնաջնջվել: Մարդասիրական բոլոր հեքիաթները կեղծիք են ընդամենը…
Եվ ընդհանրապես մենք շատերի կոկորդին ենք ոսկոր: Եվ եթե մենք «խելացիաբար» մոռանում ենք մեր գենետիկ որակները, մեր ծագումը, մեր արարչատուր զորությունը, դա երբեք չեն մոռանում օտարները: Նույնիսկ եթե հնազանդության երդում տանք` մեզ չեն հավատա, զի ճանաչում են մեր արյան զորությունը, որը, ցավոք մեզանից շատերը չեն ճանաչում: Արդեն լուրջ ռուս գիտնականները լուրջ ռուսական մամուլում բացեիբաց ասում են, որ 1988-ին Հայաստանում փորձարկվել է երկրաֆիզիկական զենք: Նրանք ասում են, որ նախատեսված էր ուժեղ երկրաշարժ առաջացնել «Իրանի և Թուրքիայի հետ սահմանակից գրեթե բնակչություն չունեցող տեղանքում», սակայն հաշվարկի սխալի պատճառով ցնցումները եղան Սպիտակում: Լավ, ռուսների մեծ մասը չգիտի մեր աշխարհագրությունը, բայց մենք հո գիտենք, որ այդտեղ «անմարդաբնակ տեղանք» չկա, այդտեղ խիտ բնակեցված Արարատյան դաշտավայրն է: Ու պարզ է, որ նշանակետը Երևանն էր, որպեսզի այնպիսի հարված ստանանք, որ ԽՍՀՄ-ի կազմաքանդումից հետո չկարողանանք պետականություն վերստեղծել:
Այն անգամ չստացվեց: Այս անգամ էլ պարտավոր են այնպես անել, որ չստացվի: Վասն մեր երակներով հոսող Սիրո և Զորության: Վասն հարատևման…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.