Իդիոտիզմի պակաս մեր երկրում չկա: Զորօրինակ, ՀՀ գլխավոր մենթ Ալիկ Սարգսյանը բոլորին հրապարակավ ապացուցեց, որ ի զորու է լաչառությամբ գերազանցել Զարուհի Փոստանջյանին: Անշուշտ, նա իրավացի է, որ ոստիկանը պատգամավորի համար վատ տրամադրությունը լիցքաթափելու օբյեկտ չէ, բայց ճիշտ է նաև այն, որ այսօրվա մեր ունեցածները ոստիկան չեն, այլ բռի, անտաշ, ուրիշի գրպանին նայող մլիցեք են, մենթեր , կամ, հաշվի առնելով մեր հանրության կրիմինալ բնույթը` «մուսըռ»: Ու ոստիկանի վրա գոռգռալը, նրան քացի տալը (ինչը հաջողությամբ արել էր պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը) հանրությանը դուր գալու և քաղաքական միավորներ վաստակելու ստույգ և անխափան գործող միջոց է: Ինչևէ, մեր ոստիկանությունը, թեև բաղկացած է բութ գործիք մլիցեքից, այնուամենայնիվ, արդյունավետորեն կատարում է իր գործը` հանցավորության մակարդակը մեր երկրում շատ ցածր է, քաղաքների փողոցները գիշերվա ցանկացած ժամին` միանգամայն անվտանգ: Ճիշտ է, բանդիտների մի մասը բանտախցի փոխարեն նստած են իշխանական աթոռներին, սակայն դա որակապես բան չի փոխում. Քանի դեռ պատգամավոր կամ նախարար չես դառել, շարունակում ես մնալ հասարակ բռի մլիցու որսի ապրանք:
Սակայն մի կողմ թողնենք ոստիկանությունը: Անդրադառնանք բանակին, որն առավելագույնս կարևոր է, զի պատերազմի հավանականությունն աճում է: Այսպես, եթե առաջ Արցախի խնդրին նվիրված միջազգային միջոցառումների բանաձևերում անթույլատրելի էր համարվում խնդրի ռազմական լուծումը, ապա Սոչիի եռակողմ հանդիպման փաստաթղթում նշված է, որ ցանկալի է բոլոր խնդիրները լուծել խաղաղ միջոցներով: Այսինքն` ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Եթե շատ պետք է` կարելի է պատերազմել: Եթե Ալիևին շատ պետք եղավ` կարող է սկսել «տարածքային ամբողջականության վերականգնման» օպերացիան, եթե մեզ շատ պետք եղավ` կարող ենք Ադրբեջանին «կանխարգելիչ ռազմական հարված» հասցնել ու կոտրել այդ ապօրինածին թուրքական պետության ողնաշարը մեկընդմիշտ… Կարճ ասած, ողջամիտ և իրատես մարդիկ համոզված են, որ պատերազմը գրեթե անխուսափելի է, հետևաբար` բանակն է մեր երկրի թիվ 1 ինստիտուտը:
Բայց արի ու տես, որ պատերազմին ընդառաջ բանակն ուզում են «բարեփոխել»: Էլ «քաղաքացիական վերահսկողության» զրթուզիբիլ են մտցնում, էլ կանոնագիրք փոխում… Դաշնակներն էլ չգիտես ինչու որոշել են, որ սովորական օմբուդսմենը մեր երկրին քիչ է, մի հատ էլ ռազմական օմբուդսմեն է պետք: Ինչ է, բանակից օրիորդաց վարժարա՞ն եք ուզում սարքել, որ երիտասարդները ինչպես ղզիկ վիճակով զորակոչվում են, այդպես էլ ղզիկ զորացրվե՞ն… Ի վերջո, պատանուն տղամարդ են դարձնում ոչ թե փողոցում կլիենտ սպասող պուտանկեքը, այլ ազգային բանակը, Արցախի օդը, թոթը և թվանքի կոթը…
Եվ ահա զինվորական կանոնագիրք-օրենքի նախագիծը հասավ ԱԺ «ուժային» հանձնաժողովի քննարկմանը, սկսվեցին խորհրդարանական լսումներ: Եվրոպական փորձագետների էլ բերին, դեռ շնորհակալ լինենք, որ սրանց չեն տարել մարտական դիրքեր` շպիոնությունը ավելի հաջող անելու: Ու պարզվեց, որ լիքը տխմարություններ կան նախագծում: Այսպես, վերացվում են պատժախցերը (գուբախտները) և կարգապահական ձերբակալությունը: Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, որպես բանակը ներսից իմացող բազմափորձ մարդ նշեց, որ դա սխալ է: Ավելին, սխալ էր նաև 1997-ին այդ պատժախցերը զորամասերից հանելը և ռազմական ոստիկանություն տեղափոխելը: Որ, օրինակ, եթե պատժվել է հմուտ դիպուկահարը, ապա մարտական տագնապ հայտարարելու պահին անլուծելի է դառնում նրան անհապաղ մարտական դիրք տանելու խնդիրը… Շատերը` և պատգամավորները, և ՊՆ ներկայացուցիչները, համաձայն են, որ պատժախցերը պետք է պահպանվեն, բայց քանի որ եվրոպացիք պահանջում են վերացնել, էլ ի՞նչ անենք… Լավ, դուք հո ապուշ չեք, հո պատերազմի ժամանակ եվրոպացիք չեն կռվելու մեր փոխարեն, թող իրենց եվրոպաներում տարբեր թիթիզ նորամուծություններ անեն բանակում:
Պատժախցերի փոխարեն առաջարկում են «կարգապահական գումարտակներ», բայց ոչ ոք չգիտի, դա ինչ է, և ինչով են դա ուտում: Ոչ մի պատերազմող երկրի բանակում էդ զահրմարը փորձարկված չի, ու հիմա բերում մեզ վրա՞ են փորձարկում: Մենք հո փորձաճագար չենք:
Այլ գրանտակեր իրավապաշտպաններն էլ առաջարկում են, որ ամեն զորամասում լինի կարգապահական գումարտակ: Դառավ լրիվ աբսուրդ. Ախր լիքը զորամասեր ունենք, որոնք առանձին գումարտակ են, այդտեղ ի՞նչ, կարգապահական վաշտե՞ր ստեղծենք… Իսկ առանձին վաշտ հանդիսացող զորամասերում էլ` կարգապահական դասակնե՞ր ստեղծենք: Էդ քանի սպա կներգրավվեն կարգապահական համակարգում ու հիմնականում պարապության կմատնվեն…
Լավ, դա հորով-մորով արինք: Բա ապօրինի հրաման չկատարելու իրավո՞ւնքը: Զինվորն ինչպե՞ս կողմնորոշվի, թե որ հրամանն է օրինական կամ ապօրինի, եթե զորակոչիկների մեկ քառորդը նույնիսկ տառաճանաչ չեն… Համ էլ էդ ի՞նչ «բարդակ» կստեղծվի բանակում: Պատկերացնո՞ւմ եք, մարտի ժամանակ զինվորը դեռ պիտի որոշի, օրինակա՞ն է թուրքի վրա կրակելու հրամանը, թե ոչ: Դե մինչև որոշի, թուրքը նրա վիզը կկտրի ու կանցնի մոտակա հայկական գյուղի բնակչության կոտորածին: Բացի դա, հրամանը վիճարկելու կարգը սպային էլ թևեր կտա, որ ամեն մի անհեթեթ հրաման հետո ջարդի զինվորի վրա, թե` ճիշտ հրաման չէր, թող չկատարեր:
Առհասարակ լավ սկզբունք կա. Մի փոխիր այն, ինչը լավ է աշխատում, ինչը փորձություն է անցել: Եղած զինվորական կանոնագիրքը Արցախյան պատերազմի ժամանակ ցույց տվեց իր բարձր կենսունակությունն ու արդյունավետությունը: Ու կարևոր չէ` դա «սովետական» նմուշի է, չինական, թե զուլուսական: Այն աշխատում է, հետևաբար` չի կարելի ձեռք տալ: Ու կորեք գրողի ծոցը ձեր բոլոր եվրոպական ծակ պրոֆեսորներով ու իրավապաշտպաններով հանդերձ: Պատերազմում հաղթանակած բանակը նոր պատերազմի շեմին «բարեփոխելը» հանցագործության, դավաճանության հավասարազոր բան է: Ձեր մանիկյուրած եղունգներով ձեռքերը հեռու տարեք մեր բանակից, ձեր «կարգապահական գիտափորձերն» էլ դրեք ձեր` պուտանկեքի ծոցից դուրս չեկող հղփացած թուլեքի, այլ ոչ թե մեր բանակի զորականների վրա: Ու առհասարակ ձեր «բարեփոխումների փաթեթները» ուղարկեք հեռավոր զորամասեր. Գոնե զուգարանի թղթի տեղ պետք կգան…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.