Երեկ մի խումբ բուժաշխատողների անունից բաց նամակ է տարածվել, որտեղ նրանք ընդվզում են իրենց գործընկերների՝ կաշառակերության մեջ կասկածվող Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի (20 000 դրամ կաշառք) ու Սպիտակի բժշկական կենտրոնի հոգեբույժ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանի (35 000 դրամ կաշառք) որպես խափանման միջոց անարդարացիորեն կալանքի կիրառման դեմ, համեմատության համար օրինակ բերելով մեկ այլ քրեական գործ՝ Արաբկիրի բաժնի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատանքներում տեղ գտած թերությունների, բացթողումների, կեղծիքների, աղավաղումների պատճառով դատարանի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր դեպքի հանգամանքները խեղաթյուրելու մեղադրանքով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանին և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին:
Մեջբերում եմ՝ « Թամամյանին և Ադամյանին ազատել են աշխատանքից (ընդամենը), քանի որ իրենց զբաղեցրած պաշտոններին մնալով՝ կարող են խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը իրականացնելուն: Իսկ ինչո՞ւ բարձրաստիճան ոստիկանները չեն մեկուսացվել, ինչպես վանաձորցի բժշկուհիները: Մի՞թե վերջիններս ավելի վտանգավոր են հասարակության ու գործի նախաքննության համար»:
Նամակի հղումը տեղադրել էի իմ ֆեյսբուքյան էջում, սկզբում ուրախանալով, որ ահա, մեր բժիշկներն էլ արթնացան, նրանք էլ են ըմբոստացել, բողոքում են, գիտակից են: Մեկնաբանություններն ու քննարկումը բավականին հետաքրքիր ստացվեցին, ու ես որոշեցի հենց քննարկման տեսքով էլ ներկայացնել «ֆեյսբուքահայության» կարծիքը:
Դավիթ Մարտիոսյան, հոգեբան
Նրանք իրենց դարդն են լացում, իրանց խարաբ դարդն են լացում, Աստծու սիրուն, որ մատդ փուշ լիներ մտած, էս նույն նամակ գրող բժիշկները չէին ասի էս կնոջ իրավունք, բան, ման, պիտի ասին՝ էսքան փող տուր՝ փուշը կհանենք:
Ոմն Պողոս
Ոնց որ թե հենց կնոջ էլ թալանել են բժշկուհիները… Ճիշտ ես ասում, Դավիթ ջան, բայց… Ծնկի գալը մի քիչ շատ էր: Տրամաբանական բան են ասում՝ թող դատեին, մեղավոր ճանաչեին, հետո նստեցնեին: Նորմալ երկրներում նախ գումարային տույժի են ենթարկում, իսկ բանտ նստեցնելը ծայրահեղ միջոց է:
Գոհար Սիմոնյան, լրագրող
Լրիվ համաձայն եմ: Սա ոչ անգամ ծայրահեղ, բայց ուղղակի անամոթ գործելակերպ է մի երկրում, որտեղ քսան հազար դոլարներով ու նույնքան միլիոններո’վ են լափում ամենավերին օղակներում… Հակառակը` գետինը պիտի մտնեին, որ մարդը, ով յոթ տարի սովորում է Բժշկական համալսարանում, հանկարծ էնպիսի վիճակում է հայտնվում, որ ստիպված է լինում քսան հազար դրամի համար թքել իր ստացած կրթության, բարոյականության, մասնագիտական էթիկայի ու էլի հազարումի բանի վրա…
Ոմն Պողոս
Ես էլ գիտեմ, որ շատ բժիշկներ վաղուց առևտրականների են վերածվել, բայց համակարգն է իրենց էդպիսին դարձրել: Նորմալ համակարգի դեպքում նրանք կլինեին բացառություն, ոչ թե օրինաչափություն:
Գոհար Սիմոնյան, լրագրող
Ես էլ եմ համոզված դրանում, Ծով ջան, ասածիս իմաստը հենց դա էր: Նայիր.Անուլիս առիթով երբ կոնսուլտացիաների էի գնում, չնայած կոնկրետ իմ դեպքում մշտական հոգատարություն և ընդգծված խնամք էր դրսևորվում «նախ` բժշկուհուն շատ վաղուց գիտեի, հետո զգուշանում էին մասնագիտությունիցս…», բայց ամեն անգամ ողնաշարս սառում էր հանրապետության գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանի ստեղծած գայլային համակարգից: Պատկերացնում ես՞ Կնոջը, առանց որևէ ցուցման, ուղարկում էին կեսարայան հատման միայն այն պատճառով, որ հանկարծ գիշերը ստիպված չլինեն վեր կենան հասնեն ծննդատուն, բոլոր այն ծառայությունները, որ ձրի պիտի լինեին, լավ էլ վճարվում էին, հրաշալի սարքավորումները, հիդրոմասաժյորները, մի խոսքով` ամեն բան, մատնված էր անգործության, որովհետև դրա դիմաց թվեր պիտի վճարեիր: Չասեմ արդեն մանր ժուլիկության մասին, երբ կինը տասնհինգ հազարանոց պալատ էր ընտրում, աչքերը բացում տեսնում` քսանհազարանոցի մեջ է պառկած….
Նույնիսկ գիտական աշխատանքով զբաղված մասնագետները վերածվել էին Ռազմիկի համար «հղի որոնող-հոշոտող» գայլերի, որովհետև ստանում են հիսուն հազար դրամ աշխատավարձ այն դեպքում, երբ ահռելի փողեր են մուծում դրամարկղ, մեկ էլ` տոկոսադրույքներ: Ամեն հղիից կարծեմ վեց հարյուր դրամ…
Աչքերիս առջևից չի հեռանում մի աղջիկ, ով ուզում էր ինքնուրույն ծննդաբերել, և ում իր բժշկուհին ասաց` բայց քյարս որն ա՞ Իսկ քյարը վիրահատությունն էր` դրա դիմաց ավելին էին ստանում, քան վեց հարյուր դրամը… Մինչև հիմա առանց նողկանքի չեմ կարողանում մտաբերել էդ ամենը: և դա, կրկնում եմ, էն դեպքում, երբ կոնկրետ ինձ համար արքայական պայմաններ էին ստեղծված և հիմա գուցե ասածս «ուտող –ուրացողի» խոսք հնչի… Անշուշտ, խնդիրն, ուրեմն, համակարգային է, և եթե Ռազմիկին էլ խոսացնես` կարող ա Քուշկյանի դարդից մեռնի լացելուց: Նա էլ` վերևի օղակներից դարդոտած արցունք թափի: Բոլորը գող են, մի խոսքով, բոլորը` դահիճ և միաժամանակ` զոհ…
Արթուր Խեմչյան, news.am հայկական բաժնի խմբագիր
Իսկ ես կարծում եմ, որ կաշառակեր բժիշկներին պետք է ամենախիստ պատժի արժանացնել… Նրանք մարդկանց կյանքի վրա են փող շինում: Իրենց կաշառակերությունն արդարացնել նրանով, որ «տեսեք ավելի մեծ կաշառակերներ կան», թույլ արդարացում է: Կամ «տեսեք քիչ փող ենք ստանում», նույնպես արդարացում չէ: Քիչ ես ստանում գնա ուրիշ գործով զբաղվի: Երբ դու բժիշկ էիր դառնում չգիտեի՞ր, որ աշխատավարձը ցածր է: Լավ էլ գիտեիր, բայց մտածում էիր կողքից լավ փողեր կաշխատես…. Դե եթե հենց սկզբից մտքիդ կաշառակերությունն է եղել, մի զրամացիր, որ հիմա ընդամենը 20 հազարի համար բռնել են: Տեսեք թե ինչ մի հիստերիա են բարձրացրել, իսկ եթե հիվանդանոց են բերում հիվանդին, սառը տոնով հարցնում են. «Էս հիվանդի տերն ո՞վ ա»…
Ես
Իրանց հասարակությունն է էդպիսին սարքել Արթուր, ես չեմ արդարացնում, բայց համ համաձայն եմ, որ պետք ա պատժել մի քանիսին, որ մյուսները հիշեն իրենց Հիպոկրատի երդումը, համ էլ մյուս կողմից կաշառակեր թե դասատու, թե դատավոր, թե դատախազ, թե պաշտոնյա, թե ժէկի աշխատող, պատժվելուց պետք ա նույն պայմաններում գտնվեն, իսկ ստեղ էդ կանանց նստացրել են իսկ դատավորներին թողել են ազատ… ո՞ւր ա արդարությունը… Ես իմ կյանքում քիչ չեմ հանդիպել սառնասիրտ բժիշկների, նրանց անուշադրության պատճառով 1989թ մարտի 10-ին ես երկու օրական առողջ որդի եմ կորցրել, բայց ես նաև չեմ կարող չհիշել ինձ հանդիպած շատ մեծ թվով կարգին բժիշկներին, լավ մարդկանց ու անշահախնդիր օգնողների, ովքեր միայն կարող վերցնել անալիզի կամ ինչ-որ նյութերի կամ անեստեզոլոգի փող… Ու հակառակ դրան ես ճանաչում եմ միայն մեկ դատավոր, ով կարգին մարդ է: Մտածել է պետք է´ս մասին, թե ո՞ր ոլորտում են մեր համաքաղաքացիներն ավելի աղտոտված…
Ոմն Պողոս
Արթուր ջան, համաձայն եմ, որ համակարգի արատավորությունը բժշկին չի փրկում անձնական պատասխանատվությունից, բայց մենք կփրկվեինք նորմալ համակարգի դեպքում: Իսկ համաձայն չեմ, որովհետև հարցնում եմ՝ բայց ո՞վ է պատժողը: Հենց էդ պայմանները ստեղծողը, չէ՞: Թող ապահովեր մարդկանց համար պայմաններ ու սրտի ուզածին չափ պատժեր: Հետո, ո՞վ ասեց, որ մարդը մասնագիտություն է ընտրում ապագա փողերը հաշվելով: Տենց լիներ լիքը մասնագիտությունների ֆակուլտետներ կփակվեին: Շատերը սիրով ու նվիրումով են գնացել բժիշկ դառնալու, բայց կյանքի պայմանները ստիպում են կողքից փող աշխատել: ես իհարկե նկատի չունեմ կեղծ դիագնոզ ու կեղծ բուժում անողներին կամ մարդուն ցավերի ու մահվան սպառնալիքի մեջ թողնողներին, մինչև «տերը» հայտնվի:
Արթուր Խեմչյան
Այն, որ Հայաստանի ողջ համակարգը աղտոտված է, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Բայց դա չի ազատում անձնական պատասխանատվությունից: Ստալինի ժամանակ հարևանի վրա գործ տվողին չի արդարացնում այն, որ համակարգն էր այդպիսին: Որ համակարգն էր իրենց այդպիսին դարձրել: Ես ձեր փաստարկների հետ համաձայն լինելով, չեմ կարող լղոզել իրավիճակն ու ասել, քանի դեռ համակարգը չենք գլխատել, բժիշկներին կամ ուսուցիչներին կամ դատավորներին իրավունք չունենք մեղադրելու ու դատելու… պետք է պատժվեն բոլորը: Եթե չի հաջողվում պատժել Սերժին դա չի նշանակում, որ բժիշկները հանգիստ կարող են սրիկայությամբ զբաղվել, իրենց արդարացնելով, թե «Դե համակարգն է այդպիսին, համակարգն է մեզ ստիպում…»: Ամեն մարդ պետք է անձնական պատասխանատվության ենթարկվի, բոլորն անխտիր… Թե չէ մի տեսակ ստացվում է, որ մենք համակարգին դեմ լինելով, ակամա պաշտպանում ենք այդ համակարգի առաձին հատվածների….
Ոմն Պողոս
Համաձայն եմ: Բայց արի մի բանում համաձայնվի մեզ հետ՝ կարող էին բժշկուհիներին ստորագրությամբ բաց թողնել մինչև դատավճիռը: Բանտում պահելու կարիք չկար:
Արթուր Խեմչյան
Լրիվ համաձայն եմ…. Դա մեր ոստիկանական համակարգի գործելաոճն է… նրանց համար կալանք կիրառելը ոչ թե գործի քննության անաչառության համար է, այլ ընկալվում է որպես պատիժ… Դե ո՞վ չգիտի, որ իրավապահ համակարգում մեծ մասը հարթ ուղեղներով են….
Ես
Իսկ ո՞վ չի փողով բժշկի թուղթ վերցրել, կամ տեղեկանք, մենք ինքներս էլ ենք բժիշկներին դրան բերել, մենք ենք համակարգը սնողը՝ սպառողը…
Արթուր Խեմչյան
Լուսինե ջան, իհարկե մենք ենք, բայց ես կտրականապես համաձայն չեմ իշխանությունների այն արդարացումներին, թե դուք փող մի տվեք, մենք էլ լավ կաշխատենք… Դա անուղղակի ծառայում է այդ համակարգի արատավոր վիճակի ամրապնդմանը: Պետությունը պետք է արգելի իր աշխատակիցներին կաշառք վերցնել, ոչ թե արդարանա, թե «դուք եք փող տալիս»: Նույն հաջողությամբ քաղաքապետարանը փողոցները չի ավլում, ասում է «մի կեղտոտեք, դուք եք կեղտոտում»: Ամեն մարդ պետք է իր աշխատանքը նորմալ անի… Բժիշկը մարդ բուժելու համար փող է ստանում ու պետք է իր գործը լավ անի: Իսկ ես այդ տեղեկանքը ստանալու համար փող չեմ ստանում…
Ոմն Պողոս
Ընդունում եմ, ես էլ եմ մեղավոր: Մի անգամ փորձեցի ինքս անցնել բոլոր կաբինետներով: Երեք օր տևեց: Մյուս անգամ վճարեցի: Խնդրեցի մեջքս ստուգեն, չստուգեց, ասում է՝ էս դարում ո՞վ մեջքի պրոբլեմ չունի որ… Հետո էլ ասում է՝ չեմ հասկանում՝ քեզ թուղթն է պետք թե՞ ստուգումը… Թե… Սովետը բարեփոխեց սեփական քրեական օրենսգիրքը: Նախկինում հավասար պատասխանատվության էին ենթարկվում և կաշառք տվողը, և վերցնողը: Կաշառք տվողի վրայից պատասխանատվությունը հանվեց: Ոչ թե այն պատճառով, որ շատ անմեղ բան է կաշառք տալը, այլ որովհետև նոր օրենքով արդեն ինքը չի վախենա կաշառակերի մասին հայտնել ոստիկանություն:
Ես
Երբ ես շտապ օգնություն եմ կանչում անպայման փող եմ տալիս եթե ունեմ, չնայած անվճար ծառայություն է ու ես դրա մասին գիտեմ, բայց նաև ես գիտեմ, թե ինչ գրոշներ են ստանում իրենց անքուն գիշերների դիմաց….
Ոմն Պողոս
Ես էլ եմ տալիս: Նման դեպքերում հասնում է, իսկ եթե չեն ուզում օգնություն ցույց տալ մինչև փողը չտեսնեն, դրանց նմաններին բանտարկելն էլ քիչ է:
Արթուր Խեմչյան
Լուսինե ջան դու կարող ես տալ, բայց բժիշկն իրավունք չունի վերցնել: Սա է խնդիրը… Հիմա դպրոցներում զանգվածային դրամահավաք է, իսկ դա սկսվում է նրանից, որ ուսուցիչը փող է վերցնում: Պետք է պետությունն արգելի ուսուցչին փող վերցնել: Պետք է դու զոռով ցանկանաս տալ ու չկարողանաս…. Մեր դժբախտությունն այն է, որ եթե ուսուցիչը կամ բժիշկը չի ուզում, բայց դու տալիս ես, դա կաշառք չենք ընկալում: Այնինչ ամեն ինչ հենց այդտեղից է սկսվում… Եթե բժիշկը փող չի ուզում բայց դու տալիս ես, ես տալիս եմ, Պողոսը տալիս է, նա սկսում է արդեն ակնկալիք ունենալ ու շատ մոտ ապագայում արդեն սկսում է տարբեր աչքով նայել տվողին և չտվողին… ու գնաաաաց…. Որոշ ժամանակ անց այդ նույն փող չուզող բժիշկը սկսում է ուզել, քանի որ փող ստանալը նրա մոտ ընկալվում է որպես նորմալ ու ընդունելի բան «в порядке вещей»…
Ես
Իմ ասածն էլ հենց դա է, որ պետք է մեզ էլ պատժեն, մենք էլ տվողն ենք չէ՞, մանավանդ եթե պարտադրված չես տալ… Դու ես մարդուն փչացնում, ես էլ եմ փչացնում աջուձախ, մի տեղ՝ որ արագ ստացվի, մի տեղ՝ լիազորագիր չունեմ, մի տեղ՝ կաբինետներով անցնելու զահլա չկա… Մի խոսքով, Մահաթմա Գանդիից լավ ասող դեռ չի եղել «Եթե ուզում ես փոխել աշխարհը՝ սկսիր քեզնից»:
Արթուր Խեմչյան
Լուսինե ջան դու առաջարկում ես մի բան, որն ուտոպիա է… դու ասում ես, որ պետք է մարդիկ բարի խելոք ու ազնիվ լինեն, որը դեռ ոչ մի երկրում իրականություն չի դարձել ու չի դառնա: Եթե դա հնարավոր լիներ, ոստիկանություն պետք չէր լինի ընդհանրապես… Բայց կա՞ մի երկիր, որտեղ գող ու ավազակ չկա, որտեղ ոստիկանությունն անելիք չունի: Իհարկե չկա: Հույս դնել, որ մարդիկ կփոխվեն, առնվազն միամտություն է: Պետությունը պետք է պարտադրի օրենքներ, որոնք երկար ժամանակ գործելուց հետո, մարդկանց համար սովորության նման բան են դառնում: Միշտ օրինակ են բերում այն, որ Եվրոպայում ծխախոտը չեն գցում գետնին ու որ դրա համար բարձր տուգանքներ կան: Իսկ ինչո՞ւ կան այդ տուգանքները: Դե որովհետև եթե տուգանքը չլինի, մարդիկ այդքան «մաքրասեր» չեն լինի: Երբ բժիշկն իմանա, որ այդ 2 հազար դրամի համար իրեն դուրս են շպրտելու համակարգից, նա չի վերցնի… ես միշտ տալու եմ, դու չպետք է վերցնես… երբ 10 անգամ առաջարկեմ ու չվերցնես, ես էլ չեմ առաջարկի… սա է լուծումը… ուրիշ ճանապարհ աշխարհը դեռ չի հորինել…
Այս երկրի, այդ թվում նաև առողջապահության ոլորտի խնդիրը ոչ թե համակարգի կառավարման մոդելի մեջ է, այլ համատարած կոռուպցիայի… Այս ծրագիրը կոռուպցիայի վերացման խնդիրը չի լուծում…. Այսինքն ոչ թե պետք է սիրուն-սիրուն ծրագրեր գրել, այլ ուղղակի կիրառել օրենքը…. Այ, երբ օրենքը կկիրառվի, հավատացեք, որ մարդիկ կսկսեն վստահել համակարգին… Իսկ պարտադիր բժշկական ախպահովագրությունն ընդհանրապես անընդունելի է, հատկապես երբ տեսնում ենք, թե ինչի է հանգեցնում պարտադիր ապահովագրությունը մեկ այլ ոլորտում: Իմ խորին համոզմամբ, քանի դեռ մարդկանց աշխատավարձը մինիմալ նվազագույնին մոտ է, չի կարելի նրանց պարտադրել, որ վճարեն այլոց համար…. դա անարդար է ու չի աշխատի, այլ նոր կոռուպցիայի աղբյուր կդառնա… Մենք գիտենք, որ մեկ է հիվանդանոց ընկար, վճարելու ես, եթե անգամ ապահովագրված լինես… Կրկնեմ, խնդիրը կոռուպցիան վերացնելն է, իսկ դրա համար պետք է ուղղակի կամք, ոչ թե նոր օրենքներ…
Ես
Բայց դրա համար նախ պետք է պետություն ունենալ ու աշխատող օրենք… Իսկ կաշառակեր բժիշկը, ինչպես և դատավորը պետք է օրենքի առջև հավասար լինեն ու հավասարապես կրեն համարժեք պատիժը: Արդարադատությունը չպետք է լինի ընտրովի՝ մեկին բանտարկեն, մյուսին հեռացնեն աշխատանքից, որ հետաքննությանը չխանգարի… Սա արդարադատություն չի ու օրենք չի, սա բեսպրեդել է…
Լուսինե Վայաչյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.