Նստեցի, ուզում էի մի սիրուն բան գրել՝ չստացվեց… Ո՞նց գրեմ սիրուն բան, որ սիրուն բան չկա, որ ամենուր նույն ախտն է, նույն անառողջ մթնոլորտը, նույն գորշությունն ու անելանելիությունից գլխիկոր քայլող, ձեռքները թափ տվող մարդիկ…
Իհարկե, ոչ բոլորն են գլխիկոր, կան ըմբոստներ, ազատության ու արդարության համար պայքարի ջատագովներ, մարդիկ, ովքեր հավատում են, որ կգա մի օր, ու մենք կունենանք առողջ պետականություն , նորմալ մարդասիրական օրենսդրական դաշտ, ուր ամեն ոք իրեն պաշպանված կզգա, ուր հիվանդ մարդը միայն այն պատճառով, որ փող չունի, դատապարտված չի լինի մահվան, ուր քաղաքացին հանգիստ դուրս կգա իր արդարացի բողոքն արտահայտելու, ու ոստիկանները նրան չեն քաշքշի, ուր Եկեղեցին իրոք սրբություն կլինի ու Աստծո տաճար, ուր այլախոհությունը առաջադեմ կհամարվի, ոչ թե դուրսպրծուկություն, ուր կանայք հղիանալով կուզենան երեխա ունենալ, ոչ թե աբորտ անել, ուր զորակոչի տարիքի երիտասարդն իր ողջ գերդաստանով ընկած գումար չի հայթայթի, որ խուսափի ծառայությունից, քանի որ վախենում է չվերադառնալ, ուր մեր ծերերն ու երեխաները վստահ կլինեն, որ հուսալի ձեռքերում են, որ պետությունն ու հասարակությունը կհոգան նրանց ու չեն թողնի ճակատագրի քմահաճույքին… Ու էլի, ու էլի, ու էլի…
Թերթերն էլ` նույնը, ամեն տեղ` նույնը, ու ոչ մի տեղ չկա, թե ի՞նչ անել. հեղափոխությո՞ւն, բայց ինչպիսի՞, ո՞ւր գնա փոփոխություններ տենչացող մեր քաղաքացին: Բոլորն իրար քֆրտում են, բոլորն իրար անվանում են կեղծ ընդդիմություն, կեղծերն էլ, իրականներն էլ կոնկրետ քայլեր չեն առաջարկում: Հույսը մնացել է միայն միտինգները ու մեկ էլ` արատավոր կառույցների ու մարդկանց շրջանում վերջերս ստեղծված ինքնախայտառակման ու ինքնաոչնչացման տենդենցները: Տեսնես` ո՞վ ա հեղինակը, տեսնես` մասսայական տեսարանները ո՞նց ա գրել կամ գրելու, տեսնես` զոհեր կլինե՞ն, տեսնես` ինչո՞վ ա վերջանալու էս սերիալը, սկսված 21 տարի առաջ, կամ չէ, կներեք, շուտով 100՝ 2017-ին…
Մարդու աչքը դուս գա՝ անունը դուս չգա:
Հայերիս համար միշտ կարևոր են եղել բարի համբավը, անունը, պատիվն ու նամուսը: Դարեդար մարդկանց կյանքեր են զոհաբերվել «նամուսի» համար, խայտառակ չլինելու համար ի՜նչ միջոցների ասես չեն գնացել հայերը: Ու էսօրվա օրով, միանգամից մի ամսվա մեջ խայտառակ են լինում մեր իշխանական վարչախմբի կառույցները, «ժողովրդի ծառաներն» ու «Աստծո ծառաները»… Մենք փաստորեն մենթալ հեղափոխություն ենք ապրում, քանի որ խայտառակ լինելը, բարի համբավը կորցնելը ոչինչ չարժե այլևս… Որ Սփյուռքի նախարարը թքած ունի բոլորի վրա, քանի որ բացի խայտառակ լինելուց` ուրիշ ոչ մի բանով չի տուժել…
Բժշկականի արդեն նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը համայն հայալեզու հայությանն անվանեց «համբալ» ու խայտառակ եղավ, ու միայն նրա համար, որ ոչ թե սխալ կարծիք էր հայտնել, այլ թքած ունի, թե իր կիսաշուկայական բառապաշարը ոնց կհասկացվի ու կներկայացվի հանրությանը:
Վարչապետը ինչքան շատ է խոսում, այնքան ավելի է տնտեսությունը գնում դեպի անկում: Խայտառա՞կ է որպես վարչապետ՝ այո:
Հրանուշ Հակոբյանը «ցնցում ապրողներին հանգստացրեց» իր տգետ մանկլավիկների միջոցով հիմարագույնս տեքստ տարածելով ու էլ ավելի խայտառակելով իրեն ու իր ղեկավարած անհեթեթ նախարարությունը: Աստղագետիկի հողի վրա նորաթուխ քաղաքապետն ու Գեղարքունիքի մարզպետը խայտառակ եղան` քիչ ա, դեռ հայերիս էլ, չեռնաժոպի կամ մաֆիոզ որակելուց բացի, կպցվեցին «դուռակ» ու «չուրկա» պիտակները, քանի որ միայն էդպիսիները կարող են հավատալ ակնհայտորեն հոգեկան շեղումներ ունեցող` սեփական գերկարևորության մոլուցքով տառապող անմեղսունակ երիտասարդին, ով հենց էդպիսին էլ կա. ես չեմ զարմանա, եթե նա հաշվառված լինի հոգեբուժարանում: Բայց ախր հավատացին, չէ՞, ընդունելություններ կազմակերպեցին… Բա մի հոգեբան չկա՞ր մոտակայքում, կամ` աստղագետ…
Ու եթե փաստացի` չէ, ապա բարոյապես հաստատ ինքնաոչնչացվեց, համենայն դեպս` էն Սփյուռքը, որը դեռ մի թիզ հավատում էր էդ նախարարությանը ու հիմա այլևս չի հավատում: Եթե չլինեին Ֆեյսբուքը, բլոգները, յութուբները, կարող է մեզ էլի հրամցնեին երիտասարդին` զանազան ազգահաճո գործողությունների ցուցակի հետ միասին, ու մեր գլուխներն աղով անելով` սկսեին Բայկոնուր կառուցել դեռ Թուրքիայի տարածքում գտնվող, բայց հաստատ «մեր» Անի քաղաքի տարածքում: Երիտասարդին որպես պատվիրակ կուղարկեին միջազգային կառույցներ, որ «զբաղվի ցեղասպանությամբ»: Երեքով խմբովի խայտառակ եղան:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն էլ թանկարժեք Բենթլիով է երթևեկում` մի քանի անհեթեթ պարզաբանումներ անելով՝ նվեր ա ստացել, փոխանակել ա… Մի խոսքով՝ խայտառակ եղավ:
Ոստիկանապետը պահանջեց ոստիկաններին չնեղացնել` անձնուրաց կեցվածքով դուրս գալով ոչ թե կառավարության շենքի հետնամուտքից, այլ հենց շքամուտքից, ու խիզախորեն պաշտպանեց ոստիկանի մունդիրի պատիվը: Ոստիկանապետը ոչ միայն գցեց էդ ամենի պատիվն էլ, նամուսն էլ իր պահվածքով, այլև չգիտես ինչ մի էթիկետով Փոստանջյանին` մուրացիկին ձեռով քշելու պես մի ժեստ արեց, էլ ինչ ասես` չասաց, ու մենք իմացանք, որ հեղափոխությունը քրեորեն պատժելի արարք է (թե` չէ), էական չի, բայց որ անպայման պատժվելու ա, դա հարց չի, ձև չկա` չպատժվի հեղափոխությունը: Մի խոսքով՝ ինքն էլ ստեղ խայտառակ եղավ:
Հետո՞, հաջորդն ո՞վ ա, ո՞վ ա խայտառակ անելու ինքն իրան, ժողովուրդը սպասում է հերթական թամաշային:
Շարունակելի…
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.