Մարտի 1-ին հեղափոխական որևէ տեխնոլոգիա չաշխատեց: Համ ծերուկ Լևոն Տեր-Պետրոսյանը հավես չուներ, համ էլ Ֆեյսբուքի ու Թվիթերի տեխնոլոգիաները ծայրահեղ վատ աշխատեցին: Բավարար եղավ, որ մի 20 հոգի հետևեն համացանցին, որպեսզի զրոյացվի հեղափոխական հաղորդագրությունների հոսքի հանրային ազդեցությունը: Դա մենք կանխատեսել էինք, որ ֆեյսբուքաթվիթերային հեղափոխությունը Հայաստանում չի աշխատի, քանզի այդ սոցցանցերի օգտատերեր Հայաստանում քիչ կան, և մեզանում գերիշխում են ռուսական սոցցանցերը:
Սակայն միայն դա չի պատճառը: Հայ ազգը և ընդհանրապես հին ազգերը վաղուց ունեն ցանցային կառուցվածք և ցանցային հարաբերությունների համակարգ: Եթե մյուս ազգերը վերջին 20 տարում են սովորում ապրել որպես ցանց, ապա մենք դա վաղուց դարձրել ենք կենսակերպ: Ուստի նույնիսկ իդեալական տեխնիկական և կադրային լուծումների դեպքում համացանցային հեղափոխությունը աշխատել չէր կարողանալու: Նորաստեղծ հեղափոխական ցանցը բախվելու էր հազարամյակներ գոյություն ունեցող հայկական ցանցին և պարտվելու էր, մեզանում չեն աշխատում նաև ռեալ փողով ու ռեալ մարդկային հարաբերություններով գործող գրանտակեր կազմակերպությունների ցանցերը: Նույնիսկ հեռուստաեթերի ազդեցությունը հայկական իրականությունում այնքան էլ արդյունավետ չի:
Հայաստանի և հայերի վրա միայն մեկ ձև կա ներազդելու` թափանցել ուղղահայաց կառուցվածքների մեջ: Այսինքն` փչացնել իշխանական բուրգը, մշակութային կյանքը կազմակերպող օղակները, եկեղեցին: Եվ հենց դա էլ ունենք աչքի առաջ:
Իշխանական օղակները ընդունեցին իրենց իդիոտիզմով աննախադեպ մի շարք վճիռներ: Նախ` 2 ամսվա մեջ արդեն երրորդ անգամ խճճեցին թոշակը թոշակառուին հասցնելու համակարգը, հաջորդը` երեխաների պետական վերագրանցումը կազմակերպեցին այնպես, որ բոլոր երեխատերերը սկսեն օրեր ու ժամեր անցկացնել անձնագրային բաժիններում, որպեսզի վերցնեն տեղեկանքներ, որոնք անձամբ իրենց բացարձակ պետք չեն…
Ավելին, եղան քայլեր, որոնք կարծես թե ուղղված էին հանրությանն առավելագույնս գրգռելու: Վարչապետը, իր գլխին հավաքելով բոլոր TV-ները, այնպիսի բաներ դուրս տվեց, որ նույնիսկ ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը դա որակեց ապրիլմեկյան ելույթ: Ինչ ասես արժեր թեկուզ պնդումը, որ պետք է զարգացնենք ոչ թե արտադրությունը, այլ սպասարկումներն ու ծառայությունները: Եթե դա թարգմանենք մարդկային լեզվի, ապա ստացվում է, որ վարչապետը մեզ առաջարկում է լինել ոչ թե արարող ազգ, այլ քոծերի հավաքածու: Եթե հիշենք նրա տեսությունը «պետության վախճանի» մասին, ապա ակնհայտ կլինի, որ կասկածելի կրոնական ժողովների և Հյուսիսային պողոտայի մասոնական որջերի հաճախորդ մեր վարչապետը լավ էլ աշխատում է հանուն պետության վախճանի:
Ոչ պակաս գրգռիչ էր և Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանի ելույթը պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ: Ամբողջ Հայաստանին «համբալ» անվանելը և հայոց լեզուն «յարմրկեքի լեզու» որակելը կարծես միտումնավոր նախատեսված էր առավելագույնս խոցելու հայոց արժանապատվությունը և առաջացնելու ձգտում` երկիրն անհապաղ մաքրել բարձրաշխարհիկ համբալներից:
Այդպիսի դրսևորումները կարելի է անվերջ թվարկել, սակայն կանգ առնենք թերևս ամենասկանդալայինի վրա` մարտի 3-ին Հանրապետության հրապարակում «Ժառանգության» պատգամավորների մասնակցությամբ ժողովրդի և ոստիկանության բախմանը: Սովորաբար տարբեր սոցիալ-տնտեսական բողոքի ակցիաները կառավարության մուտքի մոտ անպակաս են: Մարդիկ գալիս իրենց բողոքն արտահայտում են, նախարարներին թուքումուր են տալիս և դրանով սեփական գոլորշին բաց թողնում: Երբեմն նույնիսկ կոնկրետ նախարաները նրանց մոտենում են, և հետագայում կոնկրետ լուծումների դուռ է բացվում: Սակայն մարտի 3-ին ոստիկանները հանկարծ որոշեցին փողոցի առևտրով զբաղվող բողոքավորներին թույլ չտալ մոտենալ կառավարության շենքին: Դեպքի վայր ժամանած «Ժառանգության» պատգամավորները, բնականաբար, չէին կարող «աչոկ հավաքելու» առիթը բաց թողնել, և ամեն ինչ վերածվեց սկանդալային տուրուդմփոցի: Մի երկու մուշտի Բազազ մականունով փոխոստիկանապետից հասավ ճղճղան Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանը ի ցույց դրեց ոչ միայն ֆուտբոլի գնդակ, այլև ոստիկան տշելու իր բացառիկ կարողությունը, պառկացույցերի սիրահար Վարդգես Գասպարիին էլ հերթական անգամ ալյուրի պարկի պես նետեցին ոստիկանական ավտոմեքենայի մեջ ու տարան «քաղմաս», Անահիտ Բախշյանն էլ ոստիկանների հայհոյանքներից հերթական անգամ վատացավ… Կարճ ասած, դառավ պատմություն, երբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը թուքումուր կերավ և ԱԺ նախագահից, և ցուցարարներին քշելու հրահանգ տված վարչապետից, իսկ հանրությունն ահագին գրգռվեց… Ու դա քիչ էր, նույն Բազազը «Կենտրոնի» եթերից սկսեց դատողություններ անել, թե մանրավաճառներն իրենց լավը չեն հասկանում ու չեն ուզում գնալ բարեկարգ շուկաներ: Թո քո՞ ինչ գործ, այ մենթ, քեզանից հասնում է փողոցներում կարգուկանոն ապահովել, այլ ոչ թե խորանալ, թե ով ինչից է բողոքում:
Բնականաբար, հարց է ծագում. իշխանական բուրգը լեփլեցուն է կլինիկական իդիոտներո՞վ, թե՞ չինովնիկները կոնկրետ հանձնարարականներ են կատարում, որոնց նպատակը իրավիճակը սրելն է: Օրինակ, նույն Բազազը կհամարձակվե՞ր պատգամավոր ծեծել և քաշքշել, եթե կոնկրետ այդպիսի հրաման չստանար` իհարկե ոչ: Բնականաբար, այդպիսի հրաման տվողը ոչ թե հաճոյակատար ապուշ է, այլ տականք, որը միտումնավոր աշխատում է պետության դեմ: Նույնը և թոշակառուների գրոշները ստանալու գործընթացը հարամողներն են, նույնը և մարդկանց անձնագրային բաժիններում մասսայաբար ժամերով թթվեցնողները…
Հավանաբար, բազում չինովնիկներ միևնույն կենտրոնից ստացել են հանցավոր հրամաններ, որպեսզի այնքան լարեն ժողովրդին, որ մարտի 17-ի ՀԱԿ-ի հանրահավաքը անպայման վերածվի նոր «մարտի 1-ի»: Երևի թե բախտներս բերել է, որ ընդդիմության առաջնորդներին մեր ժողովուրդը մինչև վերջ չի վստահում: Այլապես վաղուց կորել էինք հեղափոխական հրդեհների բոցերի մեջ, ու հաշվված ժամերին գազազած զանվածները կհոշոտեին ճամփին ռաստ եկած բոլոր գալստուկավորներին ու համազգեստավորներին… Աստված հեռու պահի:
ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.