Ամեն օր «էրեբունի» հիվանդանոցի դիմացից ես գնում եմ մամուլի շենք, ու տաքսու վարորդներն ինձանից մի անգամ քիչ վարձավճար են պահանջում, մի անգամ` շատ, սկսած 500 դրամից մինչև 800:
Ինձ շատ հետաքրքրեց, թե դա ինչ հանելուկ է, ու փորձեցի պարզել` պատճառը հաշվիչներն են, թե վարորդները. քանի որ, օրինակ, «Բռավո+» տաքսի ծառայության երկու տարբեր մեքենաներ նույն ճանապարհը անցնելու համար տարբեր չափի վարձավճար պահանջեցին: Որ երևանյան տաքսի ծառայությունները նորանոր մեթոդներ են հնարում հավելյալ գումար աշխատելու համար, նորություն չէ, սակայն խոսքն այս դեպքում տաքսիների հաշվիչ սարքերի մասին է: Վարորդներն իրենք էլ են խոստովանում, որ տերերը հաշվիչների հետ ինչ-որ բան են անում, բայց դե`իրենց ինչ, իրենք` վարորդներն են թուքումուր ուտում, տերերը հո չեն շփվում ուղևորի հետ:
Շարունակությունն ավելի հետաքրքիր է: Փորձեցինք ճշտել, թե ով է վերահսկում տաքսիների աշխատանքի թափանցիկությունը, կամ` ով է ոլորտը կանոնակարգում: Նախ` կապի և տրանսպորտի նախարարությունից պատասխանեցին, որ իրենք կապ չունեն, իրենք միայն արտոնագիր են տալիս, իսկ այդ հարցերով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը: Այստեղից էլ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն մատնացույց արեցին, որին էլ վերապահված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր չափիչ սարքերի, դրանց թվում` տաքսիների հաշվիչների պետական չափագիտական վերահսկողությունը:
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նշված կենտրոնից, սակայն մեզ ասացին, որ իրենք զբաղվում են միայն հաշվիչների ստուգաչափմամբ: Այսինքն, մինչև գործարկումը հաշվիչը ստուգվում է և, տեխնիկական համապատասխանության դեպքում, ուղարկվում շահագործման: Ստուգաչափման պարբերականությունը, ըստ օրենքի, սահմանում է իրականացնող մարմինը: Տաքսիների հաշվիչների համար «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն սահմանել է մեկ տարի ժամկետ:
Նաև վստահեցրին, որ Հայաստանում գործող տաքսիների գերակշիռ մասի հաշվիչները ստուգաչափված են:
Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունն սկսեց տաքսիների արտոնագրման գործընթաց, որով սահմանվեցին տաքսիների գործունեության որոշակի չափորոշիչներ:
Պետությունը դեղին համարանիշներ պարտադրեց տաքսի ծառայություններին, այսինքն` պահանջեց մտնել հարկային դաշտ:
Ստացվում է, որ պետության գրպանը մտնել չի կարելի, բայց քաղաքացու գրպանը` կարելի է:
Պարզ է արդեն, որ պետությունը չի վերահսկում հաշվիչների աշխատանքը: Տարեկան մեկ անգամ ստուգվող հաշվիչը (այն էլ գերակշիռ մասը, ոչ թե բոլորը) չի կարող կոռուպցիոն ռիսկեր չպարունակել: Դրա հետևանքով տուժողը ուղևորն է, որի բողոքը հասցեատեր չունի: Ու օրենքում առկա հերթական բացթողման դիմաց քաղաքացին անպաշտպան է ու խաբված:
Ռուզան Ավոյան
- 12:10Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ Զաքարյան
- 11:10Երբեք չենք հրաժարվելու պահանջատիրությունից․ Հայ մայրերի ուղերձն աշխարհին Ծիծեռնակաբերդից
- 14:10Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
- 12:10Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. mediaport
- 11:10Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում
- 11:10Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար. ՄԻՊ
- 15:10Ջալալ որտեղ ես եղել այն գիշեր, որից հետո առավոտյան քո նկատմամբ մահափորձ եղավ
- 13:10«Թող անուն տա, թե չէ ինքն ապացուցում է, որ անգրագետ և սուտասան է». Օհանյանը` Փաշինյանին
- 12:10Կամավոր ճակատ մեկնած և զորակոչված մեր քաղաքացիները հայտնվել են բյուրոկրատական լուրջ քաշքշուկների առջև
- 11:10Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
14.04.2021 | 11:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 14:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 12:10
13.04.2021 | 11:10
13.04.2021 | 11:10
12.04.2021 | 14:10
12.04.2021 | 13:10
12.04.2021 | 12:10
12.04.2021 | 11:10
10.04.2021 | 15:10
10.04.2021 | 14:10
10.04.2021 | 13:10
10.04.2021 | 12:10
10.04.2021 | 11:10
09.04.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.