Իրավաբանների, մասնավորապես փաստաբանական գործունեություն ծավալող մասի նկատմամբ հանրության դժգոհությունն աճում է չշահած գործերի քանակին համընթաց, և կարծես ի հեճուկս դժգոհության ահագնացման` օրեցօր ավելանում են նմանատիպ կառույցները:
«Գլոսա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010-ի հունվարի 10-ին: Հիմնադիր նախագահ Աշոտ Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շուրջ մեկ տարվա գործունեության ընթացքում կազմակերպությունը նկատելի հաջողությունների է հասել: «Հասարակական գործունեության հետ մեկտեղ, «Գլոսա»-ի ներսում հիմնվել է «Գլոսա Գոկուս» ՍՊԸ իրավաբանական խորհրդատվության կենտրոնը, որը շահույթ հետապնդող կառույց է: Քաղաքացիները կարող են այստեղ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ: Սակայն հայցվորի գործը համապատասխան դատական կամ պետական ատյաններում ներկայացնելու համար քաղաքացին կնքված պայմանագրով վճարումներ պետք է կատարի, որից հետո իրավաբանը պարտավորվում է գործին ընթացք տալ: Եթե հայցվորին չի բավարարում կայացված վճիռը, ապա գործը հասնում է մինչև Եվրոպական դատարան: Գործի բարդությունից և ծավալից է կախված իրավաբանի մատուցած ծառայությունների արժեքը, որը սկսվում է 50 հազարից»,-ասաց Աշոտ Համբարձումյանը:
Նա հավաստիացրեց, որ մինչ այժմ պարտված գործ չունեն, իսկ եթե գործի հետագա ընթացքն իրավաբանը չի երաշխավորում, այդ դեպքում գումարը վերադարձնում է հայցորդին: Մեր այն հարցին, թե հասարակական կազմակերպությունն ինչ ֆինանսական միջոցներով կամ գրանտներով է ծավալում իր գործունեությունը, պարոն Համբարձումյանը պատասխանեց.
«Գրանտային կազմակերպությունների չենք դիմում, չնայած անհրաժեշտությունն զգում ենք: Սակայն խնդիրն այն է, որ տվյալ կազմակերպությունն իր կամքն է թելադրում, և դու անընդհատ կախման մեջ ես լինում տվյալ կառույցից»:
Մայր կազմակերպության բյուջեն կազմված է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան և գոյանում է անդամավճարներից, գրանտներից ու նվիրատվություններից.
«Գրանտներ չունենք, իսկ նվիրատվություններ գրեթե չեն լինում: Այդ պատճառով մենք մտածեցինք կազմակերպության ներսում հիմնել մի քանի շահույթ հետապնդող կառույց, ինչպես, օրինակ, լինելու են Գլոսա գոկուսը, Որոնում-պոիսկ բաժինը և Ուսումնակադրային կենտրոնը, որը զբաղվելու է իրավաբան կադրերի պրակտիկայով: Իսկ այժմ մեր միջոցներով ենք ապահովում մեր գործունեությունը: Ինչպես ասացի, ՍՊԸ-ի ներսում կա նաև «Որոնում-պոիսկ» բաժինը, որը նոր ծառայություն է մեր շուկայում: Այստեղ կարող են հայտեր ներկայացնել և իրենց կորած ծանոթներին ու բարեկամներին գտնել: Հայտի ներկայացման արժեքը 3000 դրամ է: Նախատեսվում է նաև «Գլոսա» քարտերի ներմուծում Հայաստան, որի օգնությամբ քաղաքացին շտապ իրավաբանական օգնություն կստանա, և որի համար սահմանվել է շուրջօրյա հերթապահություն»,- տեղեկացրեց «Գլոսա» ՀԿ-ի տնօրենը։
Ինչևէ, առաջին հայացքից անթերի թվացող այս կառույցը, փաստորեն, ոչ այնքան անթերի գործունեությամբ է զբաղվում: Իհարկե, պարոն Համբարձումյանը ջանք չխնայեց մեզ համոզելու համար, որ ամեն ինչ ժողովրդի համար են անում, և պետք եղած տեղը նույնիսկ իրավաբանական ծառայությունն անվճար են մատուցում: Բայց այս գեղեցիկ պատմությունը խաթարեցին մեր ստացած այն բողոքները, թե ինչպես է «Գլոսա»-ն խաբեությամբ գումար վերցրել մարդկանցից և գործը կիսատ թողել:
Աշոտ Համբարձումյանը մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ եթե իրավաբանը գործի հետագա ընթացքը չի երաշխավորում, ապա գումարը վերադարձնում է հայցորդին: Դիմեցինք նաև «Փաստաբանների պալատ» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սահակյանին` փորձելով հասկանալ, թե արդյո՞ք «Փաստաբաների պալատ»-ը որևէ կերպ պատասխանատու է իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների գործունեության համար:
«Փաստաբանների պալատին անդամակցում են այն կառույցները, որոնք ժողովրդին անվճար իրավաբանական ծառայություններ են մատուցում, իսկ եթե շահույթ հետապնդող, այսինքն` ձեռնարկատիրական կազմակերպություն է, մեզ հետ գործ չունի, և մենք իրաասու չենք միջամտելու նրանց գործունեությանը: Իհարկե, այսօր շատ կան նմանատիպ կազմակերպություններ, որոնք գումար կորզելով են աշխատում: Մենք պարտավոր չենք այս դաշտում գործող բոլոր կառույցներին հետևել, իսկ եթե քաղաքացիներից ահազանգ ենք ստանում, դրանից հետո ինչ-որ հարցերում միջամտում ենք»,-լսելով հարցը` բավականին բարկացած ասաց պարոն Սահակյանը:
Անդրադառնալով «Գլոսա» ՀԿ-ին` ավելացնենք, որ այս կազմակերպության գործունեության որոշ դրվագներ չափազանց կասկածելի են: Մարդկանցից գումար կորզելու, այնուհետև պատասխանատվությունից խուսափելու մասին մենք ունենք փաստեր, որոնց կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.