Իտալական ֆուտբոլի վերջին 20 տարիների լավագույն ներկայացուցիչը Թուրինի լեգենդն է` Յուվենտուսի արքա Ալեսսանդրո Դել Պիերոն (Պինտուրիկիո):
Նա ծնվել է 1974-ի նոյեմբերի 9-ին` Տրևիզո քաղաքում: Մայրը տնային տնտեսուհի էր, իսկ հայրը մինչև մահ (2001թ.) էլեկտրիկ է աշխատել: Այդ համեստ ընտանիքը գոյատևում էր ֆինանսական ծանր պայմաններում , և Դել Պիերոյին անհասանելի էր Ֆուտբոլային ակադեմիան: Սակայն 7-ամյա Ալեքսը ֆուտբոլից հրաժարվելու մտադրություն չուներ, և մայրը չկարողացավ մերժել որդու խնդրանքը: Դել Պիերոյի առաջին թիմը Սան Վենդեմյանն էր, որտեղ նա անցկացրեց 8 հրաշալի մրցաշրջան` իր առաջին մարզիչ Ումբերտո Պրեստոյի գլխավորությամբ (1981 — 1988թթ.):
-Երբ առաջին անգամ դիտեցի Դել Պիերոյի խաղը` 7 տարեկան էր, հասկացա, որ համաշխարհային ֆուտբոլը ևս մի տաղանդով հարստացավ, և իտալական ֆուտբոլի ապագան հուսալի ձեռքերում է,- ասել է Ումբերտո Պրեստոն:
1988-1993թթ. Դել Պիերոն ուղևորվում է Պադովա, որտեղ իր ապշեցուցիչ խաղով զարմացնում է ողջ Իտալիային: Դրանից հետո Իտալիայի երիտասարդական հավաքականից հրավերը չուշացավ:
Այդ ժամանակ Յուվենտուսի հարձակման գծում խաղում էին Ռավանելին, Վիերին, Բաջոն, և ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ երիտասարդ Դել Պիերոն կդառնա Յուվենտուսի արքան` գլխավոր Յուվենտինիոն: Այժմ Դել Պիերոն Յուվենտուսի ավագն է ու խորհրդանիշը:
Նա ընդգրկվել է աշխարհի բոլոր ժամանակների 125 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: 2000թ. Դել Պիերոն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն էր (տարեկան 10 մլն եվրո) և առաջ էր անցել այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Զինեդին Զիդանը, Ռոնալդոն, Քրիստիան Վիերին և այլք: Խաղադաշտում ետ քաշված հարձակվողի դիրքը համարվում է Դել Պիերոյի տարածքը, և իտալացիները դա կոչում են La Zona Del Piero: Նա համարվում է Յուվենտուսի ողջ պատմության լավագույն ռմբարկուն, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի և Իտալիայի հավաքականի գոլահարը, ներկայիս ֆուտբոլի խորհրդանիշներից մեկը և Ջամպաուլո Պացինիի, Ռոնալդինիոյի նման ֆուտբոլիստների կուռքը:
2005թ. հունիսի 12-ին Դել Պիերոն ամուսնացավ իր թիմակից Նիկոլլո Ամորուզոյի քրոջ հետ: Ունի երկու որդի և մեկ դուստր և իրեն համարում է հաջողակ անձնավորություն:
-Շնորհակալ եմ Աստծուց իր ողորմածության համար: Յուվենտուսն իմ տունն է, և ես կխաղամ այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ ոտքերս ենթարկվում են ինձ: Ես ողջ հոգով սիրում եմ Թուրինը,- ասել է Ալեքս Դել Պիերոն:
Իսկ ներքոգրյալը մի քանի ֆուտբոլային լեգենդների կարծիքներն են Ալեքսի մասին:
Ես երջանիկ եմ, որ նա իմ թիմակիցն է, ոչ թե մրցակիցը:
Լիլիան Թյուրամ
Նա Թուրինի աստվածն է և երկրպագուների սիրելին:
Զինեդին Զիդան
Համաշխարհային մակարդակի աստղերը կարիք չունեն ներկայացվելու, և Պինտուրիկիոն նրանցից մեկն է:
Կարլո Անչելոտտի
Ալեքսին և Ռոբերտո Բաջոյին տեսնել մեկ թիմում, նշանակում է` արվեստի հրաշալի մի ներկայացում դիտել. ես նրանց համեմատում եմ արվեստի այնպիսի ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են` աշակերտ Պինտուրիկիոն և ուսուցիչ Պերուջինին:
Ջիովանի Անիելլի
Տիտղոսները`
Աշխարհի չեմպիոն` 2006թ.
Եվրոպայի փոխչեմպիոն` 2000թ.
Եվրոպայի չեմպիոն U-21` 1992 – 1994թթ., 1994 – 1996թթ.
Չեմպիոնների լիգա` 1995 – 1996թթ.
Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից` 1996 – 1997թթ., 1997 – 1998թթ., 2002 – 2003թթ.
Իտալիայի չեմպիոն` 1994 – 1995թթ., 1996 – 1997թթ., 1997-1998թթ.,
2001 – 2002թթ., 2002 – 2003թթ.
Իտալիայի գավաթակիր` 1994 – 1995թթ.
Իտալիայի սուպերգավաթակիր` 1995 – 1996թթ., 1996 – 1997թթ., 2001 – 2002թթ., 2002 – 2003թթ.
Եվրոպայի սուպերգավաթակիր` 1995 – 1996թթ.
Միջմայրցամաքային գավաթ` 1996 թ.
Ոսկե խաղակոշիկ (Golden Fool)` 2007թ.
Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու` 1998թ.
Իտալիայի գավաթի լավագույն ռմբարկու 2006թ.
Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու` 2007 – 2008թթ.
Իտալիայի I լիգայի լավագույն ռմբարկու` 2006 – 2007թթ.
Լավագույն իտալացի ֆուտբոլիստ` 1998 – 2008թթ.
Իտալիայի լավագույն մարզիկ` 2008թ.
- 11:10Օնիկ Գասպարյանն այդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների դրդմամբ
- 15:10ՀՀ վարչապետին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ
- 13:10Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան
- 12:10Իշխանությունը փոխանակ փորձի ճգնաժամի հանգուցալուծումը տա, ոմանք հայտարարում են՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն
- 15:10«ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին»․ անհետ կորածի ծնողն ահազանգում է. 168.am
- 12:10Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք․ Լենա Նազարյան
- 11:10Որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել անանցյալ ու անապագա իշխանության հետ
- 14:56Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ նախագահի նստավայր (ուղիղ)
- 13:05ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
- 11:10Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները եւ դիմել է ՍԴ
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.