Հետաքրքիր բաներ են կատարվում փոքրիկ Սևանում:
Օրերս լրատվամիջոցներին է դիմել Սևան քաղաքի բնակչուհի Անժելա Գալստյանը և խնդրել է իր ընտանիքին ազատել Սևանի «ոստիկանական մաֆիայի խարդախություններից և հետապնդումներից»: Սակայն, երբ Սևանի փողոցում միրգ վաճառող կնոջը խնդրել են պատմել իրականությունը, տիկինը հրաժարվել է , ասելով` ես էդ Անժելան չեմ: Դեպքը, ըստ տիկին Անժելայի, իրոք տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի երեկոյան: Ժամը հինգի կողմերը ոմն Սարգիս զանգահարել է Մարատ Գալստյանին և հրավիրել ինչ-որ օբյեկտում «նստելու»: Սևան քաղաքի օբյեկտներից մեկում նրանք հանդիպել են Մարատի եղբոր կնոջը` Աննային և Սևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կյաժ մականունով Արմեն Հարությունյանին:
«Էդ Կյաժը ման ա գալիս մյուս հարսիս հետ (մյուս որդին մի քանի տարի է` ազատազրկված է), և Մարատս քանի անգամ ասել ա` հեռու մնա հարսիցս: Դրա համար որոշել են տղուս արանքից հանեն»,- մամուլում փակագծերը բացել է տիկին Անժելան:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, Արմեն Հարությունյանը եղել է Աննայի ամուսնու մտերիմ ընկերը: Գալստյանների ընտանիքը հարսի և Արմեն Հարությունյանի կապի մասին վաղուց ի վեր տեղյակ է:
Ինչևէ, հանդիպումն աննկատ չի անցել. օբյեկտում վեճ է բռնկվել, նաև կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Մարատ Գալստյանը թոքի վնասվածքով տեղափոխվել է Հրազդան քաղաքի հիվանդանոց:
Այս պատմությանը չէինք անդրադառնա, եթե չպարզվեր, որ չնայած Արմեն Հարությունյանը մեծահարուստ չէ, այլ ընդամենը մի փոքրիկ կրպակ ունի, սակայն չի կալանավորվել հասարակական վայրում կատարած խուլիգանության և կրակոցների համար: Ի դեպ, Արմեն Հարությունյանի դեմ ոչ մի ապացույց չի արձանագրվել, որովհետև ներկաներից ոչ ոք իր ցուցմունքում նրան չի մեղադրել, ոչ ոք նրա դեմ վկայություն չի տվել, սակայն անհերքելի է, որ միջադեպ եղել է, և ոստիկանությունը ստույգ տեղեկություն ունի դեպքի մանրամասների վերաբերյալ: Իսկ մեր օպերատիվ ու անաչառ ոստիկանության համար ինչ մի դժվար է ցանկացած ցուցմունքը ձեռք բերելը: Փաստորեն` պարզապես չեն ցանկացել…
Առայժմ միջադեպի մասնակիցներից որևէ մեկը ձերբակալված չէ. Մարատ Գալստյանը և Արմեն Հարությունյանը ազատության մեջ են, սակայն գործը դեռ փակված չէ: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակման` տիկին Անժելան պատմել է, որ Գալստյանները փորձել են «Թեժ գծի» միջոցով իրենց խնդիրը բարձրաձայնել, ինչը, փաստորեն, չարիք է դարձել հենց իրենց գլխին ու մնացել անարձագանք: 2011-ի հունվարի 28-ին Գալստյաններին զանգել և Մարատին ու կնոջը կանչել են ոստիկանություն՝ իբր իրենց հերթական ցուցմունքը տալու:
Ոստիկանությունում նրանց դիմավորել է ոչ թե գործով քննիչ Վ. Ղարիբյանը, այլ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Հարությունյանը և ուղարկել իր տեղակալի մոտ, իսկ նա, ըստ տիկնոջ պատմածի, ասել է. «Նայի, մերդ զանգել ա «Թեժ գիծ», եթե մեր համար մի բան լինի, ուրեմն` դու պիտի Սևանից փախնես»: Հետո իբր նույն տեղակալն իր մոտ է կանչել երեք երիտասարդի՝ ներկայացնելով իբրև «Թեժ գծի» աշխատակիցներ (հետագայում, սակայն, պարզվել է, որ դրանք Աբովյանի «օրգանի» աշխատողներ են), ովքեր ասել են, թե իրենց պիտի տանեն նախարարություն:
Այսպիսի «մանր-մունր» բաներ:
- 14:10Ամսական պարգևատրումների համակարգը ներդրվել է 2019 թ.-ից. Ոստիկանությունը պարզաբանում է տարածել
- 12:10Քրեական հեղինակությանը մեղադրանք է առաջադրվել «Գորիս» ՔԿՀ-ում խմբավորում ստեղծելու և կալանավորներին ու դատապարտյալներին ղեկավարելու համար
- 11:10Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա տեսանյութ եմ հրապարակելու
- 12:28Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թ․ ռազմավարությունից բխող 2019-2021թթ գործողությունների կեսից ավելին՝ 56%-ը չի կատարվել․ հրապարակվել է մշտադիտարկման զեկույցը
- 12:10Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով. Կոչուբաև
- 11:10ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու գործով նախաքննությունն ավարտվել է
- 15:10Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները, ունենալով հոգեբուժական խնդիրներ, ստացել են վարորդական վկայական
- 12:10Առցանց հավաքագրել են ռուս ու բելառուս մարմնավաճառների, որոնք, աշխատելով Կենտրոնում, 1 ժամի դիմաց 200 դոլար են ստացել
- 15:10Պարզվում են Գյումրիում ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները (Տեսանյութ)
- 12:10Նոր մանրամասներ՝ «Շանթի» հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից
21.05.2022 | 15:13
21.05.2022 | 14:10
21.05.2022 | 13:10
21.05.2022 | 12:10
21.05.2022 | 11:10
20.05.2022 | 15:10
20.05.2022 | 14:10
20.05.2022 | 13:14
20.05.2022 | 12:10
20.05.2022 | 11:10
19.05.2022 | 14:10
19.05.2022 | 13:10
19.05.2022 | 12:10
19.05.2022 | 11:10
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
17.05.2022 | 13:10
17.05.2022 | 12:10
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.