Չնայած Դալիթան 11 տարեկան է, բայց արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի և գնահատվել մասնագետների կողմից: Նա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան թիվ 1 մասնագիտացված երաժշտական դպրոցի սան է: 2007թ, երբ ընդամնեը առաջին դասարան էր, մասնակցել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնին և դարձել դափնեկիր, ինչն էլ ոգեշնչել է Դալիթային շարունակել երգել:
Մենք զրուցեցինք Դալիթայի մայրիկի հետ` նա պատմեց, որ փոքրիկի օրը բավականին ծանաբեռնված է և խիստ պլանավորված է անցնում, օրվա ընթացքում ունենում է մի քանի պարապմունքներ, բայց, իհարկե, չեն թողնում, որ հոգնի: Նա հաճախ է բացակայում դպրոցից, բայց փորձում է հետո լրացնել բացթողածը: «Եթե տրամադրություն չի ունենում, չենք ստիպում պարապել, բայց այդ ամենն արդեն նրա կյանքի մի մասն է դարձել և ինքն էլ սովորել է այդ ռիթմին: Երգը նրա համար հոբբի է, բայց ես կցանկանայի, որ այլ մասնագիտություն ունենա, թեև նրան գրավում է միայն բժշկելու գաղափարը, բայց ես նրան չեմ տեսնում այդ մասնագիտության մեջ»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Իզաբելան: Փոքրիկ երգչուհին համագործակցում է Անի-Քոչարի հետ, ով նրա պրոդյուսերն է: Դալիթայի մայրը կարծում է, որ թեև նրանք ամեն ինչում օգնում են դստերը, բայց վերջինիս հետ պետք է զբաղվի միայն մասնագետը:
«Մանկական Եվրատեսիլ -2010» մրցույթի նախընտրական փուլին «Ջրահարս» երգով եզրափակիչ փուլ հասած և լավագույն հնգյակում հայտնված փոքրիկ երգչուհին, ով չի սահմանափակվում միայն երգով, 2009-2010 թթ. մասնակցել է նաև Հայաստանի պարային օլիմպիադային` կրկին արժանանալով 1-ին տեղի և ոսկե մեդալի: Դալիթան նաև «Նովայա Վոլնա -2010» մրցույթի դափնեկիր է:
Մայրը պատմում է, որ իր փոքրիկ հրաշքը մեղմ ու համեստ երեխա է, իրեն չի առանձնացնում մյուս հասակակիցներից:
«Ինքը երկու անձ է կյանքում: Ուրիշ է առօրյայում, և 180 աստիճան փոխվում է տեսախցիկի առջև հայտնվելիս: Շատերն ասում են, որ դա ավեստագետին բնորոշ հատկանիշ է։ Այժմ նա հաճախում է Արտաշես Ալեքսանյանի ստուդիա: Նրա մեջ հավասարապես կա թե պարի, և թե երգի նկատմամբ սեր։ Այդ պատճառով դժվարանում ենք կողմնորոշվել նախապատվության հարցում»,- ասաց տիկին Իզաբելլան:
2009թ. Դալիթան մասնակցել է Երևանի քաղաքապետարանի «Ոսկե սրինգ» մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին մրցանակի:
Երգչուհին, ով արդեն հեռուստատեսային ոլորտում էլ որոշակի փորձ ունի (Հ2 հեռուտաընկերությամբ վարել է «Բարի լույս, Հայաստան» հաղորդման մանկական լուրեր բաժինը, եղել «Բումբումիկ շոու»-ի թղթակիցը), նաև գեղեցկության մանկական մրցույթների մրցանակակիր է` «Միսս Երևան- 2005», «Միսս Հայաստան- 2005», «Միսս գովազդ- 2006», նկարահանվել է 10-ից ավելի գովազդներում), «Միսս Տաղանդ- 2007», «Միսս թոփ մոդել Հայաստան- 2009»` բռնցքամարտիկ Ալեքս Աբրահամի կողմից արժանանալով հատուկ մրցանակի, 2008-ին դարձել «Միսս և Միստր Աշխարհ» միջազգային կազմակերպության անդամ: 11-ամյա երգչուհի ներկայացավ իր «Պարիր ինձ հետ» տեսահոլովակով։
- 16:10Օպերայի շենքում ռեստորան բացելը շատ գովելի է. Արմեն Էլբակյան
- 14:005-ամյա Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» գեղեցկության մրցույթում
- 10:5210-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր (տեսանյութ)
- 17:17«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չեն արձագանքել ո՛չ սփյուռքի, ո՛չ էլ մշակույթի նախարարությունները
- 10:47Գնահատանքի երեկո Լոս Անջելեսում
- 11:34Ինչպե՞ս կավարտվի «Բախտաբեր» սերիալը, և ե՞րբ կլինի համանուն ֆիլմի պրեմիերան
- 15:14«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք
- 14:25Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»
- 12:15Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը
- 11:15MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղերի յուրօրինակ հանդերձները (լուսանկարներ)
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.