«The Guardian» թերթը գրում է, որ Մոնա Լիզայի աչքի բիբում ինչ-որ տառեր են հայտնաբերել, որոնք ենթադրաբար այն կնոջ անվան սկզբնատառերն են, ով որպես բնորդ է ծառայել հանրահայտ Լեոնարդո դա Վինչիի համար: Մինչ այժմ համարվում էր, որ նկարում պատկերված է Լիզա Հերարդինին, սակայն ուսումնասիրությունների հեղինակը պնդում է, որ այդ վարկածը չի համապատասխանում իրականությանը:
Իտալիայի մշակութային ժառանգության ազգային հանձնաժողովի ղեկավար, պրոֆեսոր Սիլվանո Վինչետիի խոսքերով՝ Մոնա Լիզայի բիբում պատկերված են լատինական C E տառերը: Վինչետին նաև հայտարարել է, որ կտավի ետնամասում նշված է 149 թիվը, և վերջինիս կարծիքով՝ մեկ թիվն այնտեղ բացակայում է: Պատմաբանի կարծիքով՝ այդ թիվը ցույց կտա պատկերի իրական տարիքը:
Այսպիսով, Վինչոտին եկել է այն եզրակացության, որ Դա Վինչին «Մոնա Լիզա»-ն նկարել է 1490-ականներին, այլ ոչ թե 1503 կամ 1504 թթ:Ավելին, պրոֆեսորը ենթադրում է, որ նկարը ստեղծվել է Միլանում այն ժամանակ, երբ Լիզա Հերարդինին վաճառականի դուստր էր: Վինչետին կարծում է, որ Դա Վինչիի համար որպես բնորդ է ծառայել հերցոգ Լյուդվիգ Սֆորցին ծառայող կանացից մեկը: Հիշեցնենք, որ վերոհիշյալ հերցոգը սիրում էր արվեստագետին ու 1482թ. նրան ծառայության էր վերցրել:
Բացի լատինական CE տառերից, Վինչետին պատկերի մյուս բիբում հայտնաբերել է լատինական այբուբենի LV տառերը, որոնք ըստ պատմաբանի՝ խոսում են պատկերի հեղինակի մասին: Նա հայտնաբերել է նաև 72 կամ L2 նշանները, որոնց բացատրությունները խոստացել է շատ շուտով ներկայացնել: Իր հայտնագործությունը Վինչետին արել է նկարի առանձին հատվածները մեծացնելու միջոցով:« Լեոնարդո դա Վինչին շատ էր սիրում իր հաղորդագրությունները հատուկ խորհրդանիշների կամ ծածկագրերի միջոցով ներկայացնել, և այս դեպքում նա իր պատկերած կնոջ մասին հայտնում է աչքերի միջոցով, որոնք վերջինս հոգու հայելին է համարել»,-հայտարարել է Վինչետին:
- 16:10Օպերայի շենքում ռեստորան բացելը շատ գովելի է. Արմեն Էլբակյան
- 14:005-ամյա Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» գեղեցկության մրցույթում
- 10:5210-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր (տեսանյութ)
- 17:17«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չեն արձագանքել ո՛չ սփյուռքի, ո՛չ էլ մշակույթի նախարարությունները
- 10:47Գնահատանքի երեկո Լոս Անջելեսում
- 11:34Ինչպե՞ս կավարտվի «Բախտաբեր» սերիալը, և ե՞րբ կլինի համանուն ֆիլմի պրեմիերան
- 15:14«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք
- 14:25Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»
- 12:15Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը
- 11:15MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղերի յուրօրինակ հանդերձները (լուսանկարներ)
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
25.09.2023 | 15:10
25.09.2023 | 14:10
25.09.2023 | 13:10
25.09.2023 | 12:10
25.09.2023 | 11:10
25.09.2023 | 11:10
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.