Տարբեր օգտատերերի կողմից Youtobe սոցիալական ցանցում տեղադրված «Իսահակ Մկրտչյան Արմավիրից, X-Factor Հայաստան» շոու ծրագրի ընդհանուր դիտողների թիվն անցնում է 200 000-ից։ Նախանձելի վարկանիշ ցանկացած շոու-մենի, էլ չեմ ասում՝ քաղաքական գործչի համար: Ֆեյսբուքում, ըստ Blansh-ի՝ անցած շաբաթ Իսահակի ելույթի տեսանյութը նույնպես եղել է ամենաշատ տարածվողը: Հետաքրքիր վարկանիշ է, եթե թեման էդքան տխուր չլիներ՝ «տժժոցի — ձեռառնոցի» մարդու տկարամտության վրա: Այլ կերպ ես չեմ կարող որակել «X-Factor» հեռուստաշոուի հայկական տարբերակին կոնկրետ էս տղայի մասնակցությունը:
Մենք մեզ ասում ենք, որ պետք է հասկանալ, չխղճալ, այլ կարեկցել, ձեռ չառնել, այլ փորձել իրենց լեզվով խոսալ զանազան հոգեկան ու ֆիզիկական թերություններով մարդկանց հետ, նույնիսկ հաշմանդամներ չենք ուզում անվանել, ասում ենք՝ «սահմանափակ հնարավորություններով մարդիկ»:
Նաև ասում են, որ հաղորդման ֆորմատն է էդպիսին, որ էդպիսի հաղորդումները հպարտությունն ու ավելորդ գոռոզությունը կոտրելու համար են, որ մարդը հասկանա, որ ինքը «վերջը» չի: Համաձայն եմ, պետք է դուրսպրծուկներին դաս տալ: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, մանավանդ որ, էս դեպքում մենք գործ ունենք հիվանդության հետ: Ինչպես հայտնում է Science Дали-ն, ամերիկյան գիտնականները գտել են երաժշտական լսողության բացակայության անատոմիական պատճառները: Արդյունքները հրապարակվել են The Journal of Неуросциенции-ում:
«Հատուկ թեստերի օգնությամբ հետազոտողներն ըստ երաժշտական լսողության՝ առկայության փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Հետո մասնագետները մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ուսումնասիրել են ուղեղի բաժինները, որոնք մասնակցում են խոսքի ու երաժշտության ընկալման մեջ:
Առաջին հերթին գիտնականների ուշադրությունը կենտրոնացած է եղել վերին երկայնական ճառագայթի (լատիներեն `fasciculus arcuatus) կառուցվածքի վրա: Այս կառույցը կապ է ապահովում մեծ ուղեղային կիսագնդերի ու ճակատային և կենտրոնական հատվածների միջև:
Նեյրոֆիզիոլոգները գտել են, որ երաժշտական լսողություն չունեցողների վերին երկայնական ճառագայթը ծավալով ավելի փոքր է ու ավելի քիչ նյարդային մանրաթելեր է պարունակում: Բացի այդ, ճառագայթի վերին ճյուղն աջ կիսագնդում հետազոտման “ոչ երաժշտական” մասնակիցների մոտ չէր երևում տոմագրաֆիայի ժամանակ: Հետազատողների կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ վերին ճյուղը բացակայում է կամ ուժեղ դեֆորմացված է:
Գիտական խմբի աշխատանքների արդյունքները համաձայնեցվել են նախկինում կատարված հետազոտությունների հետ, որոնց ընթացքում գիտնականները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր չունեն երաժշտական լսողություն, չեն կարող ադեկվատ գնահատել իրենց երգեցողությունը»:
Փաստորեն, ընկնելով էժանագին վարկանիշի հետևից, շոուի կազմակերպիչները հիվանդ տղային տարել- հասցրել են եթեր ու խայտառակ արել: Երբ նայում էի էդ խայտառակությունը, մարդկային ամենազզվելի հատկությունը՝ ուրիշի թերության վրա ծիծաղելու, ինձ թվում էր, հասկանում էի, թե ինչի ենք մենք էս օրին: Որովհետև կարեկցելու փոխարեն ձեռ ենք առնում, օգնելու,համոզելու ու տուն ուղարկելու փոխարեն՝ շոու ենք անում հայությանը հիվանդի վրա «ղժժացնելով»: Եթե նույնիսկ հաղորդման ֆորմատն է էդպիսին, միևնույն է՝ ինչն Արևմուտքում միայն կատակ է, էստեղ կարող է մարդու կյանքը կործանել: Պատկերացրեք, հոկտեմբերյանցի միամիտ տղայի վիճակը ողջ հանրապետությունով, չէ, ինչ հանրապետություն, ադրբեջանցիք են նայում ու ծիծաղում, ռուսները, վրացիք, նայում ես, Youtobe-ում շարունակում են տեղադրել էդ տեսանյութը աշխարհի տարբեր ծայրերից: Շոուն բեմում չի սկսվում, ոչ էլ ուղիղ եթերում: Ծանոթներիցս մի աղջիկ ուզել էր մասնակցել էդ շոուին, բայց նրան հետ էին ուղղարկել սպասարահից, երկու տող երգացնելուց հետո: Ուրեմն ասել, որ մինչ եթերը կաստինգ չկա, սուտ է: Ուրեմն, տղային հատուկ են թողել, որ ձեռ առնեն:
Ու անհանգստացնողը էստեղ երևւույթն է, որ մենք մարդ ենք ման գալիս, որ ձեռ առնենք, որ մեզ հաճելի է ուրիշի տկարության վրա ծիծաղելը, ու դա ընդունված է, ու դա բոլորովին անհամ, անվնաս կատակ չէ, դա Գլումովի ազգանվանն է միայն սազում որը «глумиться»= «ղժժում» ա իրա ռուսախոս ու ռուսավարի կեղծ հայասեր պճնամոլությամբ(սնոբ իմաստով) քանի տարի ա մեր եթերներից:
Իրականում, ամեն հումոր, լինի դա սև, թե սպիտակ, որի մեջ չկա մարդկայնություն ու մարդասիրություն, ինչ-որ շատ հեշտ ինտեգրվում է մեր կյանքի մեջ:
Մի՞թե նմանատիպ շուուներում կաստինգով զբաղվողները չեն խորհրդակցում բժիշկների ու հոգեբանների հետ, որ հետո հիվանդ մարդկանց չթողնեն եթեր ու շոու սարքեն: Մի՞թե կարելի է այդքան անմարդկային լինել:
ԱԼՄ-ի Կարապետիչին ենք բան ասում, նա գոնե անկեղծ էր անում ինչ անում էր, իսկ էստեղ՝ սնոբիզմը, իրեն դիմացինից վերը դասելու մղումը, տկարին ու անգրագետին, երաժշտական լսողությունից զուրկ մարդուն, երիտասարդին, տղամարդուն, մի քիչ պաթոսն էլ չի խանգարի ստեղծված իրավիճակում, ինչո՞ւ չէ, Հայրենիքի պաշտպանին ստորացնում են ու խայտառակ անում ազգովի:
Ու բոլորը ծափահարում են մարդկային ամենաստոր դրսևորմանը՝ ձեռ առնելուն: Դրա համար էլ սաղ աշխարհը մեզա ձեռ առնում, մոռանալով, որ մենք քաղաքացիական լսողությունից ենք զուրկ, իսկ դա անատոմիական թերություն է՝ հաշմվածություն:
Լուսինե Վայաչյան
- 15:10Ինչո՞ւ են հետաձգել 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը․ «Հրապարակ»
- 11:10Կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- 15:10Ազատ գյուղում հրդեհի պատճառն ավտոբենզինով կրակ վառելն էր․ դատախազությունը հետապնդում է հարուցել
- 13:10Աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին
- 11:10Կապիտանը, որին նախնական վարկածով մեղսագրվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելը, չի հարցաքննվել
- 12:10ՔԿ-ն որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուր»-ում բռնություն կիրառելու համար. Փաստաբանն արձանագրում է՝ ինչ-որ բան է փոխվել
- 11:10Ազատ գյուղի զորամասում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով հետապնդումների թիրախում դասակի հրամանատարն է. ՔԿ-ից վստահեցնում են՝ դեռևս ձերբակալվածներ չկան
- 15:10Նոր մանրամասներ՝ ողբերգական հրդեհից
- 13:10Հայտնի են 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի կապակցությամբ աշխատանքից ազատված պաշտոնյաների անունները
- 13:10Մարդու իրավունքների Պաշտպանը Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչված զինծառայողի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.