Երևում է էմոներ — ոստիկանություն շինծու հակադրությանը ոգևորել է որոշ մարդկանց: Հասարակությունը չի կարողանում հասկանալ, թե ո՞րն ա էդ էմոն, ախր շատերն են նեֆորմալ հագնվում, ո՞նց ջոկես, ամեն ջակի էլ էմո ա սովորական մարդու համար, ուր մնաց, թե ոստիկանի: Հիմա երևում է որոշել են անցնել միասեռականներ-ոստիկանություն հակակրանքին` լարելով ոստիկանությանը տրանսերի դեմ:
Էսօր ինձ զանգեցին ասեցին, որ «Հրապարակ» օրաթերթում տպագրված է բաց նամակ Ալիկ Սարգսյանին, որում «միասեռականների մի խումբ», այսպես է ստորագրված նամակը, դիմում է Ալիկ Սարգսյանին հարցով, թե ինչի՞ համար պետք է տուգանել «համասեռամոլներին»: Այս բառն է օգտագործված և ոստիկանապետի հարցազրույցի մեջբերումից, և նամակի հեղինակների նրան ուղղած պատասխանից, մեջբերում եմ. «Շատ ներողություն, ինչո՞ւ պետք է տուգանեք համասեռամոլներին, ինչի՞ համար, իրենց զգացմունքների՞, թե՞ նրա համար, որ որևէ մեկի հետ հարաբերություն ունենալիս չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետում: Այս դեպքում հարց. ինչո՞ւ չեք տուգանում Ներսիկ Նազարյանին: Ի դեպ, Դուք գիտե՞ք, թե որտեղից է Ն. Ն.-ին այդքան գումար»:
Ուշադրություն դարձրեք անվանական առաջադրված լուրջ մեղադրանքի վրա: Սա արդեն «մի խումբ» ստորագրելով չպետք է, որ վերջանա, պետք է, որ Նազարյանը քայլեր ձեռնարկի և գտնի իրեն մեղադրողներին: Իսկ ավելի վաղ այդ նույն թերթում եղել է նյութ, որտեղ կոմայգու տրանսվեստիտները սպառնում են պիկետ անցկացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմաց, ի նշան բողոքի, որ ոստիկաններն իրենց պաշտպանելու փոխարեն ճնշում ու ծեծում են: Ն.Ն.-ն տրամաբանորեն պետք է դուրս գար հենց էդ տրանսերի վրա, ու հենց նրանք պետք է պատասխան տային մի նամակի բովանդակության համար, որը իրենք չեն գրել:
Տրանսերը, սեռական փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող «Փինկ Արմենիա» ՀԿ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանի հետ միասին այցելեցինք epress.am խմբագրություն, որպեսզի էն խավը, որին նամակի հեղինակները հարվածի տակ էին դրել, հերքի իր մասնակցությունը բաց նամակին: Քանի որ, ինչպես իրենք են ասում, էլ օր ու արև չեն ունենա: Եկել էին Մադոննա Դիվան, Մագան ու Վիկա Սվարովսկին, ի դեպ վերջինիս հետ կապված մի հրապարակում էլ կար նույնպես «Հրապարակ»-ում: Ասվում էր, որ իբրև Վիկան զանգահարել է խմբագրություն ու հաղորդագրություն տարածել, որ ոմն գործարար Հովիկ սեռական հարաբերություն ունենալուց հետո զենքով սպառնացել է իրեն, թե կսպանի եթե նա «բերանը փակ չպահի»: Վիկան իբր թերթին ասել է, որ եթե այդ Հովիկը շարունակի «բռնություն» գործադրել, ապա ինքը կհրապարակի Հովիկի անձնական տվյալները:
Վիկան ժխտում է և´ փաստի գոյությունը, և´ զանգինը: Կա միայն մի տրանս Վիկա, ու դա ինքն է, ու ինքն էլ էդպիսի զանգ չի կատարել, էդ մասին իմացել է մի կլիենտից, որը խուսափել է իրենից, իմանալով որ անունը Վիկա է. <իմ գործին խփում են, իմ անունն են օգտագործում, ես գործ տվող չեմ, ու նման արարքների ընդունակ չեմ, ես բողոքում եմ, պահանջում եմ, որ «Հրապարակ»-ը նախքան մի բան հրապարակելը, ճշտի տվյալ մարդուց: Տրանս Վիկա միայն ես եմ, ուրիշը չկա»: Մադոննա Դիվան ասում է, որ չնայած էդ նամակում նշված որոշ բաների հետ համաձայն է, սակայն երբեք ոստիկանները իրենցից 100 դոլար չեն գանձել, ու հարաբերությունները ոստիկանների հետ փոփոխական են, նրանք սիրում են, երբ իրենք հարուստ կլիենտներ են ունենում, հավանաբար հետո տուգանքներ են գրում: «Պատահում է, լինում են բախումներ, բայց ոստիկանության ֆունկցիան մեզ պաշտպանելն է, ու մենք չէինք ուզի, որ մեր հարաբերությունները ոստիկանների հետ լարվեին: Իսկ նման նամակները վատ ծառայություն են մեզ համար, քանի որ ոստիկանը առնչվում է ոչ թե վերացական «մի խումբ միասեռականների», այլ կոնկրետ մեր՝ կոմայգու տրանսվեստիտների հետ, որոնց համար էդ գործը գոյատևելու միջոց է, հետևաբար՝ անհրաժեշտություն: Իսկ հարաբերությունների սրումը ոստիկանների հետ մեր կյանքը կվերածի դժոխքի »- ասում է Մադոննան: Հարցրեցինք, իսկ բացառո՞ւմ են, որ գուցե իրենցից մեկնումեկն է արել: Մադոննան ասաց. «Մեր ժողովուրդն էնքան ալարկոտ ա, մենք քեզնից բացի ոչ մեկին չենք էլ վստահում, որ վերցնեինք նամակ գրեինք էդ թերթին: Դա հաստատ մեզ ուզել են վնաս տան, ուզել են լարեն ոստիկաններին ու մեզ իրար դեմ: Նրանք կարծում են, որ դա շինծու նյութ է, ինչպես ասաց Վիկան. «Էդ նամակը գրողն էլ, զանգողն էլ, նյութը գրողն էլ մի մարդ ա, թող ներկայացնի ապացույցներ, որ զանգել եմ իրենց, եթե իմ անունը հոլովում են: Նույնը էն մյուս նյութի հետ կապված: Իրանք մեզ են մեջբերում, բայց մենք կապ չունենք»: Երբ մենք զանգահարեցինք խմբագրություն, այնտեղ մեզ ասացին, որ երբ հերքում տանք, այդ ժամանակ էլ կպարզաբանեն: Մի կողմ դնենք լրագրողական էթիկայի հարցը, որովհետև Հայաստանում ենք ապրում: Իսկ դա նշանակում է, որ կարող ենք շարունակել չճշտված ինֆորմացիա օգտագործել մեր նյութերում, կարող ենք մոռանալ, որ գործ ունենք մարդկային գործոնի հետ, որ հնարավոր է, մեր վարկանիշի հետևից ընկնելով մեկի կյանքը կործանել: Էդ ամենը թողնենք հրապարակողների խղճին: Ինձ ուրիշ բան է հետաքրքրում թե ո՞վ է գրել նամակը, ո՞ւմ է պետք: Եկեք միասին անցնենք վերջին ժամանակների ներհասարակական կյանքի հակադրություններին: Սկզբում կային ՀՀՇ ու աղանդներ, հետո ավելացան էրոտիկ կայքեր ու «համասեռամոլներ», հետո եկան ադրբեջանական ֆիլմի կողմնակիցները՝ թուրք են, հետո, որ ամենածիծաղելին է, էմոները, ու հիմա եկանք հասանք մի տեղ, ուր ոստիկանությունն ու տրանսերը ռեալ ամեն օր բախվում են՝ Կոմայգի: Համաձայնեք՝ պատրաստի կոնֆլիկտ: Ու հաշվի առնելով հասարակության տոլերանտությունից տիեզերաչափ հեռու լինելը, դժվար չէ եզրակացնել, որ ինչ արվում է, արվում է ներհասարակական արդեն իսկ անառողջ մթնոլորտը սրելու համար: Մեկ էլ, մի բան` «Մեկ ազգ»-ի ու ոստիկանության նախասիրություններում հակակրանքն ու համակրանքը ինչ-որ շատ նման չե՞ն: Մեկն ասեց, ջինը բացվել է արդեն: Ջինն էլ` էմո ու միասեռական: Երեխեքի խաղեր, են, մի՞թե չեն կարում գոնե էնպիսի բան մտածել, որ մարդիկ հավատան, ոչ թե տկարամիտ ու ստրկամիտ մարդանման չգիտակցող նեղճակատ գոյաքարշերը: Այսինքն, ինչի՞ չեն կարում, լավ էլ հորինել են: Ուղղակի մոռանում են, որ բոլորը չեն տկարամիտ ու ղեկավարվող, ու որ ստի ոտը կարճ ա: Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.