Այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարինե Ղազարյան, հրապարակվեց առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ մեղադրվող Հրանտ Բարամյանի դատավճիռը ։
Այս շատ հետաքրքիր դատավարության հիմքում ընկած է առավել քան հետաքրքիր պատմություն։ Բանն այն է, որ խարդախության համար 7 անգամ դատապարտված Հրանտ Բարամյանը կարողացել է «Վարդաշեն» ՔԿՀ-ից բջջայինով զանգահարել «Բարի Սամարացի» ընկերության տնօրենին և ներկայանալով որպես Սերժ Սարգսյանի թիկնազորի աշխատակից ,ասել, թե պետք է վերևներում` Նոր տարվա նվերների հարց լուծել: Իսկ 50- ական եկեղեցու հավատացյալ Հովհաննես Հովակիմյանը սիրահոժար համաձայնվել է և պայմանավորված տեղում ու ժամին «նախագահի» վստահված անձին փոխանցել օծանելիք, 45 և 15 հազար դոլարանոց ժամացույցներ, որոնք գնել է Պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Խրոնոգրաֆ» խանութից:
1959 թվականին ծնված Հրանտ Բայրամյանը Էջմիածնի Գրիբոյեդով գյուղից է, նախկին ազատամարտիկ է, կռվել է Մանվել Գրիգորյանի գլխավորած 5-րդ ջոկատում: Հրանտն ինտերնետի միջոցով պարզելով «Բարի Սամարացի» ընկերության տվյալները և, հավանաբար, վստահ լինելով, որ նա շաատ բարի կլինի, զանգել է `ներկայանալով Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ: Պայմանավորված վայրում վստահված անձին է փոխանցվել նվերները։ Սակայն գործը բացահայտվել է։
Դատավարությանը «Բարի Սամարացու» տնօրենը չէր մասնակցում։ Նրա ներկայացուցիչ Ռուբեն Խոջոյանը դատարանից պահանջեց վերադարձնել թանկարժեք իրերը, սակայն ամբաստանյալն ասաց, որ ինքը 5միլիոն 550000 դրամ արժողության ժամացույցը վաճառել է գեներալ Մանվելի եղբորը ՝ 5 հազար դոլարով։ Վերջինս վճարել է, հետո կասկածել, թե նման ժամացույցն այդ գումարով չի կարող իսկապես ֆիրմային լինել, որոշել է հետ վերադարձնել ֆալշ ապրանքը, բայց պարզվել է՝ 2000 դոլարն արդեն ծախսել են գումարից։
Մեղադրող Ղալեչյանը մեղադրական եզրակացության մեջ նշեց, որ նվերներ անելու պատրվակով Բարամյանը Հովակիմյանից հափշտակել է 5միլիոն 550000 դրամ արժողության ժամացույց, մեկ ուրիշ` 15 միլիոն 540000 դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց և 540 000 դրամ արժողությամբ տղամարդու օծանելիք, և դատարանից պահանջեց խարդախին դատապարտել 9 տարվա ազատազրկման։
«Ես հանցագործ չեմ, չնայած հանցանք եմ կատարել, ձեզ թվում ա ես ռեցեդևիստ եմ, չէ, կարգին տղա եմ։ Այդ քայլին եմ գնացել, որովհետև ունեմ երեք երեխա, քաղցկեղով հիվանդ եղբայր»,- ընդունելով մեղքը, իր խոսքում ասաց ամբաստանյալ Բարամյանը և միջնորդեց գործը քննել արագացված դատավարության կարգով։ Պաշտպան Հայկուշ Դավթյանը դիմեց դատարանին հաշվի առնելու Բարամյանի մարդկային որակները, հայրենիքին մատուցած ծառայությունները, որոնց համար ստացել էր բազմաթիվ շքանշաններ և մեղմացնել պատիժը։ Սակայն դատարանը որոշեց բավարարել մեղադրողի պահանջը`դատապարտելով Բարամյանին 9 տարի ազատազրկման ,առանց գույքի բռնագրավմամբ։
Որոշվեց նաև վերադարձնել թանկարժեք իրեղեն ապացույցները։ Հովակիմյանը խնդրել էր ապահովել հատկապես այդ մասը։
Հետաքրքիր է երկու հանգամանք. նախ` որտեղից է Հրանտին հայտնի դարձել, որ նախագահ Սարգսյանը հատուկ սեր ունի թանկարժեք ժամացույցների նկատմամբ։ Բացի այդ, «Բարի Սամարացին» իր ներկայացուցչի միջոցով հայտնել է թե. «Աստված իր հետ, ես ներում եմ իրեն» ու ասել, որ եթե 5հազար դոլար էր պետք Հրանտին, թող ասեր՝ ինքը նրան կտար։
Հ.Գ. Բանն այն է, որ այն փողոցը, որտեղ ապրել ու այժմ իր բիզնեսն է զարգացնում Հովակիմյանը, սարսափելի անմխիթար վիճակում է գտնվել տարիներ շարունակ, անգամ խուլ գյուղական ճանապարհն ավելի բարեկարգ է քան այն, ու ինչ է արել բարի հավատացյալ ու շռայլ սամարացին` բոլորովին վերջերս ասֆալտապատել է փողոցի միայն իր տան դիմացի հատվածը, երևի իր քույրիկ -եղբայրների աղոթքը տեղ է հասել, որ գոնե նրանց ոտքի տակ է մաքրվել պատմական ցեխից։
Կարծում ենք՝ այս իմանալուց հետո Հրանտն այնքան խելք կունենա, որ չի հուսա ստանալու նրա առաջարկած 5հազար դոլարը, ինչքան էլ կարիքի մեջ լինի։
Ազնիվ Կարապետյան
- 12:10Քրեական հեղինակությանը մեղադրանք է առաջադրվել «Գորիս» ՔԿՀ-ում խմբավորում ստեղծելու և կալանավորներին ու դատապարտյալներին ղեկավարելու համար
- 11:10Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա տեսանյութ եմ հրապարակելու
- 12:28Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թ․ ռազմավարությունից բխող 2019-2021թթ գործողությունների կեսից ավելին՝ 56%-ը չի կատարվել․ հրապարակվել է մշտադիտարկման զեկույցը
- 12:10Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով. Կոչուբաև
- 11:10ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու գործով նախաքննությունն ավարտվել է
- 15:10Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները, ունենալով հոգեբուժական խնդիրներ, ստացել են վարորդական վկայական
- 12:10Առցանց հավաքագրել են ռուս ու բելառուս մարմնավաճառների, որոնք, աշխատելով Կենտրոնում, 1 ժամի դիմաց 200 դոլար են ստացել
- 15:10Պարզվում են Գյումրիում ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները (Տեսանյութ)
- 12:10Նոր մանրամասներ՝ «Շանթի» հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից
- 11:10Գումարտակի հրամանատարի անփութության արդյունքում Արցախի Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող քարտեզը և անձնակազմի վերաբերյալ տեղեկատվություն անցել է հակառակորդին․ ՀՀ Քննչական կոմիտե
20.05.2022 | 15:10
20.05.2022 | 14:10
20.05.2022 | 13:14
20.05.2022 | 12:10
20.05.2022 | 11:10
19.05.2022 | 14:10
19.05.2022 | 13:10
19.05.2022 | 12:10
19.05.2022 | 11:10
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
17.05.2022 | 13:10
17.05.2022 | 12:10
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.