Հարցազրույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, ծրագրի կոորդինատոր Աիդա Խաչիկյանի հետ
2008թ. լույս տեսավ իմ «Բալագոյե» վեպը: Հիմա 2010-ն է, ու ես պարզեցի, որ կարող եմ գիրքս ներկայացնել նախագահի մրցանակի «Գրականություն» անվանակարգում: Հետաքրքիր էր, թե ես ի՞նչ շանսեր ունեմ, ի՞նչ հանձնախմբեր են, ո՞նց են ձևավորվում, ի՞նչ մասնակցություն ունի այդ ամենին անձամբ նախագահը, և այլն: Այդ առիթով այցելեցի նախագահի մրցանակի ծրագրի կոորդինատոր Աիդա Խաչիկյանին:
— Տիկին Խաչիկյան, նախագահի մրցանակի ինստիտուտը գործում է արդեն 10 տարի, ի՞նչ է փոխվել առաջին մրցանակաբաշխությունից:
— Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը հիմնվել է 2001թ. հունվարի 19-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով «Պողոսյան» հիմնադրամի կողմից, նպատակ ունենալով խթանել արվեստի ու գիտության ոլորտը Հայաստանում: Մրցանակի աշխատանքները կազմակերպում է «Հայաստան» հիմնադրամը: Հենց 2001թ. էլ չորս ամսվա կտրվածքով ընդունվեցին հայտերը, ընտրվեցին հաղթողներն ու հանձնվեցին առաջին մրցանակները: Առաջին մրցանակաբաշխության ժամանակ անվանակարգերը հինգն էին, հիմա տասներեքն են, ավելացել են նաև երիտասարդական մրցանակները: Մրցանակին մասնակցում են նաև երիտասարդ ստեղծագործողները: Տարեցտարի մրցանակը բարգավաճում է, տեղում չենք կանգնել, ամեն տարի ինչ-որ բաներ փոփոխվել են, մրցանակային ֆոնդն է ավելացել, առաջին անգամ եղել է 25 000 դոլար, հիմա՝ 85 000 դոլար է, վստահաբար կարող եմ ասել, որ դեռ վերջը չի, դեռ աճելու հնարավորություններ շատ կան:
-Ի՞նչ տեսք ունի մրցանակը, քանի՞ անվանակարգ ունի այս տարի:
— Որպես մրցանակ` շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, մեդալ` այն հաստատող հավաստագրով և դրամական պարգև` 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
Նախագահի մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարի` արժեքավոր գործեր և հայտնագործություններ կատարած, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին ` հետևյալ անվանակարգերում`
-բնական գիտություններ
-տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
-ֆիզիկա
-բժշկագիտություն
-արվեստ
-գրականություն
-հումանիտար գիտություններ։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ
ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում.
-կերպարվեստ և կինո
-գրականություն
Դասական երաժշտության բնագավառում հետևյալ անվանակարգերում.
-երգեցողություն
-գործիքային կատարում
— Ինչո՞ւ է կոչվում նախագահի մրցանակ, որքա՞ն է նախագահի որոշիչ դերն այդ գործում:
— Չնայած ֆինանսավորողը Պողոսյան հիմնադրամն է, նրա նախաձեռնությունն է այդ մրցանակը, բայց դա նախագահի մրցանակ է, որովհետև անցնում է նրա ձեռքով, այն ստորագրվում է նախագահի կողմից, նախագահի կողմից ընտրված համապատասխան հանձնաժողովները, ժյուրիները քննարկում ու որոշում են հաղթողներին ու ներկայացնում նախագահին վերջին խոսքն ասելու համար:
— Նախագահը ժամանակ ունի՞, կարո՞ղ է նա, արդյոք, ծանոթանալ բոլոր ներկայացված գործերին:
— Ինչպես ամեն ոլորտում, այնպես էլ այստեղ նախագահն անձամբ չի կարող ամեն բան անել, բայց նա ունի վստահելի մարդիկ, ովքեր քաջատեղյակ ու բանիմաց են տվյալ ոլորտներում, որոնք էլ միասնական որոշում են ընդունում ներկայացված աշխատանքների վերաբերյալ: Բնական է, որ նախագահը չի կարող մաթեմատիկայի կամ այլ ճշգրիտ գիտության ասպարեզում էքսպերտ լինել: Բայց հանձնախումբն ընտրում է, իսկ նախագահը վստահում է մասնագետներին: Եղել է միայն մի դեպք այսքան տարվա ընթացքում, երբ նախագահը համաձայն չի եղել հանձնախմբի կարծիքի հետ:
— Ես, օրինակ` որպես հավակնորդ, շատ վատ կզգայի, եթե ինձ շնորհվեր նախագահի մրցանակ, բայց նախագահը իմ վեպին ծանոթ չլիներ: Ստացվում է, որ նախագահի մասնակցությունը «Նախագահի մրցանակ» կոչվածին ֆորմալ է՝ ձևակա՞ն:
— Որոշ անվանակարգերում, իհարկե, ֆորմալ է, բայց ես կարծում եմ, որ պետությունը պետք է հիմնված լինի պրոֆեսիոնալ աշխատուժի վրա, ոչ թե սիրողական մակարդակով՝ սա ինձ դուր եկավ, կամ դուր չեկավ: Նախագահն այնքանով է հարգում այդ մրցանակը, որ վստահում է գործը, իր իսկ ընտրած մարդկանց փորձառությանն ու օբյեկտիվությանը: Հանձնախմբերը երեք –չորս տարին մեկ փոփոխվում են, թարմանում են մինիմում հիսուն տոկոսով, երբեմն ամբողջովին, մի անգամ ընտրված չեն, կամ տաս տարով պարտադրված:
— Իսկ Հոգաբարձուների խորհուրդը ինչ-որ մասնակցություն ունի՞ մրցանակի արդյունքներին:
— Ոչ մի մասնակցություն չունի, ունի այնքանով, որ բոլոր ծրագրերն են հաստատվում այնտեղ ու ստանում են հաշվետվություն, տվյալ դեպքում այդ հաշվետվությունը ստանում են մրցանակաբաշխության ժամանակ: Նրանք մրցանակաբաշխության արդյուքներին ծանոթանում են նախագահի մրցանակի հանձնման արարողության ժամանակ, որի հաջորդ օրն էլ ավանդաբար անց է կացվում Հոգաբարձուների խորհրդի նիստը: Ալբերտ Պողոսյանն ինքը Հոգաբարձուների խորհրդի անդամ է, բայց ոչ մի կերպ չի ազդում ընթացքի վրա: Միայն ու միայն հանձնախմբերն են որոշում մրցանակակրին, որից հետո՝ նախագահը հաստատում է այդ ընտրությունը: Ես կազմակերպում եմ ամբողջ գործընթացը, ապահովում եմ մրցույթները, հանձնախմբեր ձևավորվելու պրոցեսը: Երբ հայտարարվում է մրցույթը, սկսում ենք ընդունել աշխատանքներն ու դիմում-հայտերը, հետո հանձնախմբերը ծանոթանում են գործերին ու դնում են քննարկման: Հետո քվեարկում են: Մայիսին արդեն հանձնվում են մրցանակները:
— Ինչպե՞ս են կազմավորվում ու աշխատում մասնագիտական հանձնախմբերը:
— Ես ներկայացնում եմ հանձնախմբի անդամների ցուցակը՝ ընտրված ըստ մասնագիտական արժանիքների նախագահի հաստատման: Ձևավորվելուց հետո նրանք ստանում են կանոնակարգերը, ծանոթանում են, գործերը ստանալուց հետո ես բաժանում եմ գործերը, նրանք ծանոթանում են, որոշում են` համապատասխանո՞ւմ են անվանակարգերին ներկայացրած աշխատանքները, հնարավոր է աշխատանքը չի համապատասխանում անվանակարգին, և այդ դեպքում այն, ցավոք, մերժվում է: Օրինակ` մենք չունենք լրագրություն անվանակարգ: Ոչ մի տեղ չկա, չենք կարողանում ոչ մի անվանակարգի մեջ ընդունել լրագրողական աշխատանքները: Դա լավ չի իհարկե, բայց քննարկվում են տարբերակներ այդ անվանակարգն ավելացնելու: Երբ մենք հանձնախմբերի հետ նոր ոլորտ ենք գտնում, որը տեղ չի գտել մրցանակաբաշխության շրջանակներում, ու համարում ենք, որ իրատեսական է, ժամանակին, մենք դիմում ենք Հոգաբարձուների խորհրդին՝ անվանակարգ ավելացնելու առաջարկով: Աշխատում ենք ամեն տարի անվանակարգ չփոխել, գլոբալ փոփոխություններ անելու համար պետք է նոր բյուջե ներկայացնենք հովանավորին: Բայց եթե տարիներ շարունակ ինչ-որ բաներ տեսնում ենք, որ պետք են, նախագահի աշխատակազմի հետ, հոգաբարձուների խորհրդի հետ քննարկում ենք ու փոփոխություններ են տեղի ունենում:
— Բայց ամեն հանձնաժողով չի կարող չէ՞ նույն չափանիշներով ուղղորդվել:
— Հանձնախմբերից ամեն մեկն ունի յուրահատուկ աշխատելու ձև: Բնական գիտությունները, ճշգրիտ գիտությունները գնահատվում են ըստ հաստատված հարցաշարի` 30 հարցից բաղկացած, բալային համակարգով նաև, թե որքանո՞վ են համապատասխանում ներկայացված աշխատանքները: Բնական է, արվեստում այլ չափանիշներ են: Արվեստը բարդ է, քանի որ դժվար է միանշանակ որոշել: Շատ է եղել, որ դիմել ենք մրցանակներ ավելացնելու համար, քանի որ եղել են համարժեք աշխատանքներ:
— Ո՞վ կարող է դիմել նախագահի մրցանակի, միայն ՀՀ քաղաքացինե՞րը, թե՞ այլերկրացիներն էլ կարող են դիմել:
— Կա երկու մրցանակ՝ հայազգի գործչի համար, և միջազգային գործչի համար: Դիմել կարող են և´ ՀՀ քաղաքացիները, և´ այլ երկրի քաղաքացիները՝ հայանպաստ գործունեության համար:
-Կարևոր հարցը, որ և ինձ է հուզում, և բոլորին, ովքեր կներկայացվեն էս մրցանակին, կհավակնեն, այսպես ասած: Էդ հանձնաժողովը, որ ընտրվում է, որքանո՞վ է այն տրամաբանորեն, կամ ինչ-որ այլ կերպ, համամարդկային արժեքների շուրջ սկզբունքորեն պտտվում: Արդյո՞ք կարող ենք համոզված լինել, որ հանձնաժողովն անաչառ է ու ազնիվ:
— Նախ` համապատասխան շրջանակներում մասնագիտական հեղինակություն վայելող մարդիկ են հանձնախմբերի անդամները, նաև հաշվի են առնված մարդկային արժանիքները: Կարծում եմ, ավելին հնարավոր չէ անել:
Հիմա մնում է հավատալ, հավաքել փաստաթղթերն ու տանել «Հայաստան» համահայկական հիմնադրամ` Աիդա Խաչիկյանին, ու հուսալ, որ հանձնախումբը կընտրի, իսկ նախագահն էլ՝ դեմ չի լինի:
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.