Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում հերթական «գերազանցության կենտրոնն» է հիմնել: Հայտնի է, որ ՀՀ վարչապետը հատուկ հակում ունի «գերազանցության կենտրոնների» նկատմամբ և դրանցից պակաս կառույցի հետ գործ ունենալ չի սիրում. Տիգրան Սարգսյանը ոչ մի կերպ չի կարող, ասենք, ինչ-որ կենտրոն հիմնել, այն անպայման պետք է «գերազանցության կենտրոն» լինի: Վարչապետի այս անգամվա «գերազանցության կենտրոնը» վերաբերում է ուռուցքաբանությանը:
Կառավարությունում Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ով վարչապետի համախոհն է և գերհզոր գաղափարների ոչ պակաս գեներատոր, իսկ «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության անունից` «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները։
Միաժամանակ ստորագրվել է նաև վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջև, որով կտրամադրվի 5080629.52 եվրո արտոնյալ վարկ պրոտոնային արագացուցչի ձեռքբերման համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պարզաբանել է, որ վարկը տրվել է տասնմեկ տարի ժամկետով, երեք տարին` արտոնյալ ժամանակով` 0 տոկոս տոկոսադրույքով:
Այս փաստաթղթերի ստորագրմամբ էլ մեկնարկելու է ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ իրականացվող ծրագրի` Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը` Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը։ Ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության կենտրոն։
Եթե գոնե այս մի «գերազանցության կենտրոնը» իրականություն դառնա, շատ լավ կլինի, իհարկե: Եթե գոնե այս մի արտոնյալ վարկը լիարժեք ծառայի իր նպատակին, նույնպես շատ լավ կլինի, իհարկե: Բայց, իհարկե, եթե… Իսկ մինչ Տիգրան Սարգսյանի «գերազանցության կենտրոնների» իրականություն դառնալը, Հայաստանը դեռ պետք է դիմանա, հայ հիվանդները դեռ պետք է տառապեն, քանի որ նույն ուռուցքաբանության ինստիտուտում միակ սարքը, որով հիվանդներին ճառագայթային բուժում է տրվում, նորմալ չի գործում և մեկ րոպե ճառագայթ ստանալու համար հիվանդները ստիպված են անհարմար դիրքում պառկել մեկ ժամ շարունակ: Մենք այս խնդրին անդրադարձել էինք արդեն, մեր հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից հայտնել էին, թե սարքը աշխատում է, սակայն հիվանդները հակառակն են պնդում: Մնում է հուսալ, որ ուռուցքաբանության ապագա «գերազանցության կենտրոնը» նման ձևով չի աշխատի ու դրա անվան դիմաց կդրվի ոչ թե «անբավարար», այլ իրոք «գերազանց» ու կարդարացնի «Տիգրան Սարգսյանի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն» տիտղոսը։
ԼՈՒՍԻՆԵ ՔԵՍԱՅԱՆ
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 12:10Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների
- 15:10Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան
- 13:10Ադրբեջանը փորձում է նոր դիրքեր գրավել Ամարասի դիմաց՝ մինչև վերջնական սահման գծելը. վանահայր
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.