ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել է « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով առաջարկում է որոշ հանցատեսակների համար փոխել պատժաչափը և ազատազրկման վերին սահմանն ամրագրել 20 տարին` ներկայիս 15 տարվա փոխարեն:
Կարծիք կա, որ հաճախ դատարանները պատիժ նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է և գերադասում են նշանակել ցմահ ազատազրկում, մինչդեռ, եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա ցմահ ազատազրկվածների թիվը կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը և նրա վերադարձը հասարակություն:
Այս և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեցինք իրավաբան, քրեական իրավունքի մասնագետ` Սերգեյ Մարաբյանի հետ:
— Պարոն Մարաբյան, արդյո՞ք վերը նշվածը նշանակում է, որ օրինագծի ընդունումից հետո հնարավոր է վերանայվեն նախկինում ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերը:
— Ո´չ, նախկինում դատապարտվածների գործերն այլևս չեն վերանայվի, քանի որ դատապարտումը կատարվել է այն օրենքի շրջանակներում, որի գործունեության ժամանակ են նրանք կատարել հանցագործությունը: Օրենքն ունի հետադարձ ուժ, եթե անձի վիճակը բարելավում է: 15 տարին փոխարինելով 20 տարով` օրենքը կորցնում է իր հետադարձ ուժը և դառնում է խստացնող օրենք:
Բացի դա, ցմահ ազատազրկումն այն պատժատեսակն է, որ չի փոխարինվում որևէ այլ պատժատեսակով։ Եթե մենք ցմահ ազատազրկման փոխարեն օրենքում ունենայինք 50 տարի, կարելի էր վերանայել ցմահ ազատազրկվածների գործերը, բայց այսօր չկա դրա անհրաժեշտությունը: Քրեական օրենքը մաթեմատիկական ճշգրտություն է պահանջում:
— Փաստորեն, եթե ընդունվի նախագիծը, ցմահների թիվը կնվազի։
— Այո, հետագայում, հավանական է, ցմահ ազատազրկվածների թվի նվազում, քանի որ որոշ հանցագործությունների դեպքում 20 տարի ազատազրկումն ավելի տրամաբանական է, քան ցմահը: Ցմահ ազատազրկվածները հիմնականում վերածվում են «պարազիտների», որոնք ապրում են հասարակության հաշվին: Այս փոփոխության շնորհիվ պետությունը կխնայի հասարակությունից գանձած գումարը և ստիպված չի լինի պահել գաղութներում գտնվող մարդկանց:
Փոփոխությունն ունի նաև առավելություն` անձին հնարավորություն է տրվում ուղղվել,իսկ հասարակությանը` տեսնել նրա ուղղվելու գործընթացը: Այսինքն` մարդը կարող է փոխվել, վերադառնալ հասարակություն և ապրել բնականոն կյանքով:
Պատիժը պետք է համարժեք լինի կատարած արարքին, քանի որ մարդու կյանքը բացարձակ արժեք է, և մարդը պետք է գիտակցի, որ ոտնձգություն է կատարում մի արժեքի վրա, որն անդառնալի է:
-Չե՞ք կարծում, որ մարդուն ցմահ ազատազրկելու և 20 տարի հետո միայն նրան հնարավորություն տալու անդրադառնալ իր դատավճռի վերանայմանը, ճիշտ մոտեցում չէ։ Փաստորեն, մենք մահապատիժը ցմահով փոխարինելուց հետո, դեռ չենք հասել այն 20 տարվա սահմանագծին, որպեսզի հասկանանք` վերաբացված գործի արդյունքում ինչ մոտեցումներ են կիրառվելու։
— Այո, դեռ ցմահ դատապարտվածներից 20 տարին լրացրած դատապարտյալ չունենք։
Դժվար է մարդուն ցմահ ազատազրկման դատապարտելը։ Չպետք է մոռանալ նաև դատավորների հոգեբանական վիճակը, հեշտ չէ ստորագրել մարդուն չորս պատերի մեջ ցմահ փակելու դատավճռի տակ: Հաճախ դժվարին կացության մեջ են հայտնվում դատավորները մտածելով, որ ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, իսկ 15 տարին` մեղմ։
— Ի՞նչ եք կարծում, հնարավոր չէ՞ թեկուզ` որպես ապագայի ծրագիր, մեր լքված գյուղերում հիմնել գաղութ- բնակավայրեր, որտեղ կպահվեն երկարաժամկետ դատապարտված անձինք, իրենց ընտանիքների հետ, նրանց կարելի է տրամադրել որոշակի պայմաններ, թույլ տալով զբաղվելու գյուղական աշխատանքով։ Մի խոսքով, լավ ռազմավարության դեպքում կարելի կլինի նորմալ ծրագիր մշակել, սա, իհարկե, այլ խոսակցության թեմա է, բայց…
— Այսօր հասարակության մեկ երրորդն աշխատում է, որ մնացածին պահի, էլ ինչ խոսք կարող է գնալ դատապարտյալների աշխատանքի մասին: Դատապարտյալներն այսօր նախընտրում են փակվել գաղութներում, քան կատարել հանրային աշխատանք, որի մեջ մտնում են` ծառերի տնկում, աղբի հեռացում և այլն:
— Լավ, ո՞րն է ելքը, գնալով մեր դատապարտյալների քանակն ավելանում է,ասել է թե` մեր առանց այդ էլ հարկային բեռի տակ կքած բնակչությանը ստիպում ենք բանտերում պահել ահռելի թվով մարդկանց։ Ամենաչնչին արարքի համար ազատազրկումը դատախազություն – դատարան կառույցի համար դարձել է մի բաժակ ջուր խմելու պես բան։ Արդյունքում` ազգի մեջ ավելանում է չարությունն ու թշնամանքը։ Սա չափազանց լուրջ մտահոգություն է առաջացնում, իսկ բնակչության նման արտահոսքի պայմաններում, պարզապես, ազգային անվտանգության առումով է անթույլատրելի ու վտանգավոր։ Հանդուրժողականությունը մեզանում դարձել է փնտրվող կատեգորիա։
— Այսօր պետության խնդիրն է ոչ թե պատժել, այլ ունենալ խաղաղ հասարակություն : Ոչ թե առաջնորդվել` « Աչքի դիմաց աչք» սկզբունքով, այլ փորձել հաշտության եզրեր գտնել: Պետք է փորձել այնպես անել, որ մեղադրյալը հասկանա իր մեղքը ու ոչ միայն ներողություն խնդրի, այլ հատուցի պատճառած վնասը, իսկ տուժողն էլ գիտակցի, որ միգուցե ինքն է նպաստել այդ արարքին: Այս երկուսի հաշտության միջոցով հարմոնիա բերել մարդկային հարաբերություններում:
Ազնիվ Կարապետյան
- 11:10Կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- 15:10Ազատ գյուղում հրդեհի պատճառն ավտոբենզինով կրակ վառելն էր․ դատախազությունը հետապնդում է հարուցել
- 13:10Աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին
- 11:10Կապիտանը, որին նախնական վարկածով մեղսագրվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելը, չի հարցաքննվել
- 12:10ՔԿ-ն որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուր»-ում բռնություն կիրառելու համար. Փաստաբանն արձանագրում է՝ ինչ-որ բան է փոխվել
- 11:10Ազատ գյուղի զորամասում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով հետապնդումների թիրախում դասակի հրամանատարն է. ՔԿ-ից վստահեցնում են՝ դեռևս ձերբակալվածներ չկան
- 15:10Նոր մանրամասներ՝ ողբերգական հրդեհից
- 13:10Հայտնի են 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի կապակցությամբ աշխատանքից ազատված պաշտոնյաների անունները
- 13:10Մարդու իրավունքների Պաշտպանը Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչված զինծառայողի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել
- 12:10Նախկին դատախազից բռնգանձվել է Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
23.01.2023 | 11:10
22.01.2023 | 14:10
21.01.2023 | 15:10
21.01.2023 | 13:10
21.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.