Արձանագրենք շաբաթվա սկիզբը արտասովոր դեպքով: Պարզվում է, մեր գեներալները նաև մլավել գիտեն: Ու առաջին օրինակը ցույց տվեց գեներալ Մանվել Գրիգորյանը` մլավելով ԱԺ խոսնակի ականջի տակ:
Անշուշտ, նա ցույց տվեց, որ այդպես էլ չի դարձել գեներալ, մինչև վերջ մնացել է «ԿՌԱԶ»-ի շոֆեր: Միգուցե դրանում իր դերն ունի ծագումնաբանության վայրը` Էջմիածինը: Էջմիածնա զավակաց մեջ քիչ չեն նրանք, ովքեր կոպիտ են վարվել խորհրդարանի առաջին դեմքերի հետ: Օրինակ, ինչպես չհիշենք ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտին): Մարդը հասցրել էր ԱԺ խոսնակներ Արմեն Խաչատրյանի և Տիգրան Թորոսյանի «պորտը տեղը դնել»: Երկուսին էլ մի լավ նախշել էր… Ի հավելումն նաև ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանին հիշեցրել էր նախկին փեշակը` «զիբլի վեդրո խփող»:
Տիգրան Թորոսյանի բախտը հատկապես չի բերել: Նա հասցրել է ոչ միայն ճաշակել «ճոյտատիրության» բարիքներրը, այլև մեկ այլ էջմիածնեցու` Շմայսի (Առաքել Մովսիսյանի) դրբի տակ է ընկել: Վերջինս քեֆը լավ հենց ԱԺ դահլիճում որոշ բաներ է ասել, ինչին ի պատասխան իր վերջին շորշոփը վայելող խոսնակը հասցրել էր ԱԺ ճաշարանում իսպառ արգելել ոգելիցի վաճառքը, սակայն հաստատ դա չէր Շմայսի ձեռքից պրծնելու բաղադրատոմսը:
Ինչևէ, մի կողմ դնենք Էջմիածնի անզուսպ զավակաց գործերը և ացնենք ավելի կոնկրետ հարցերի: Այսպես, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և այլ հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հասցրել է հայտնել իր համաձայնությունը Գեորգի Վանյանի կողմից ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելուն: Անշուշտ, զարմանալի է ցեղակրոն գաղափարախոսություն դավանող կուսակցության ներկայացուցչի կողմից այդպիսի տեսակետ հայտնելը, բայց երևի թե իշխանական կառույցի ներսում ինչ որ մեկը նրան ասել է, թե գաղափարական հարցերը զուտ ձևական են: Հետաքրքիր է, թե դա ո՞վ է… Թեև չզարմանանք, որ օտարալեզու դպրոցների եղկելի գաղափարը ու Արմեն Աշոտյանի պես կոմսոմոլիկին աջակցողն այդպես է վարվում, ու իրեն պահում է որպես ոչ թե ցեղակրոն, այլ սովորական «լիբեռաստ»… Միգուցե փայ էլ ունի որոշ դրամաշնորհներից:
Բայց ո՞վ է հակազգային «բարեփոխումների» գաղտնի հովանավորը: Հաստատ ՀՀ նախագահը չէ, որ «կլիզմա» է արել վարչապետին, վերջինս էլ կրթության և առողջապահության նախարարներին հանձնարարել է համապատասխան կադրային և կազմապերպչական գործողությունների հետ մեկտեղ 10 օրում հակակոռուպցիոն ծրագիր ներկայացնել:
Երկուսն էլ իրոք մեղք են… Երկուսին էլ ասել են` 10 օրում կտրեք այն ճյուղը, որին նստած եք: Ավելի լավ էր առաջարկեին միագամից կախվել: Բայց ՀՀ նախագահը կարծես լուրջ է տրամադրված` խեղճ Գագիկ Խաչատրյանին հրամայել է արտերկրից ուղարկվող ծանրոցները թոշակառուներին հասցնել մինչև տուն և մոռանալ մաքսազերծման մասին: Բա խեղճը ինչպե՞ս միաժամանակ կատարի այդ հրամանը և չծանրացնի օլիգարխների վրա դրվող տուրքերը, ու համ էլ բյուջեն լցնի… Ախր նրան ձևը չեն բացատրել: Երևի թե պիտի հասկանա, որ պաշտոնին հրաժեշտ տալու ժամանակն է եկել, ձեռի հետ էլ մտահոգվի, թե ինչպես ազատվի սկանդալային տեսանյութից, ուր առյուծը էշին է հոշոտում: Ախր արդեն բոլորը գիտեն, որ դա կապ ունի ոչ թե Գագիկ Ծառուկյանի, այ հենց իր հետ…
Բայց Ծառուկյանի գործերն էլ են «բուրդ»: Թեև բնակչության մոտ որոշակի վարկանիշ ունի ի տարբերություն բացառապես վարչական ռեսուրսի վրա հուս դրած անհոգ ՀՀԿ-ի, բայց… Դեռ պիտի դիմանա, դեռ իր կադրերին քրեական հոդվածներով չպիտի հավաքեն, դեռ, Աստված մի արասցե, շառուփորձանքը պիտի հեռու լինի… Մինչդեռ կասկածի տակ են դնում քվեներ հավաքելու ունակությունը, նույնիսկ «Կուրիլյան կղզիները գրավելու ցանկության» մասին են խոսում: Կողքից էլ ադրբեջանցիք խոսում են, որ ԲՀԿ-ն կարող է հեղաշրջում անել, որ Ծառուկյան նախագահը փորձանք կդառնա Հայաստանի գլխին:
Սակայն որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, թե ազերիներին այդ թեման պաս չեն տվել նույն հանրապետականները: Ու որ վարչապետի «հակակոռուպցիոն» խիստ զգուշացումից հետո օտարամոլ կոմսոմոլիկ Աշոտյանին չեն մոռանա ու ամբողջ ուշադրությունը չեն կենտրոնացնի Քուշկյանի վրա…
Հա, համ էլ պարզվել է, որ ՊԷԿ-ը տարվա առաջին կեսին գերակատարել էր փող հավաքելու ծրագիրը, իսկ հիմա «սկած» է: Արդյո՞ք դրա մեղավորը չեն հանի ԲՀԿ-ի նախարարներին: Համ էլ ո՞վ կարող է երաշխավորել, որ հանուն կոռուպցիան կասեցնելու դասախոս վարչապետը վաղը չի պահանջի հրաժարվել կոալիցիոն քվոտաների սկզբունքից, քանի որ թունդ կոռումպացված կոալիցիոն փոխնախարարներ կան… Երաշխավորող կա՞, որ այդ հարցում չի ստանա ՀՀ նախագահի աջակցությունը, մանավանդ ի բավարարումն ԱՄՆ-ի հակակոռուպցիոն պահանջների… Ճիշտ է, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի Ամալյա Կոստանյանը մահացավ, բայց հո չեն մահացել նրա ղեկավարած կառույցի խնդիրները:
Կարճ ասած, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը չի կարող չսրվել, մանավանդ որ ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանը չի բացառել իրենց առաջնորդի առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում: Հո իզո՞ւր չէր ԱԽՔ-ը գլխանց հայտարարել, որ ՕԵԿ-ը առանձին թեկնածու չունի… Եվ հո իզո՞ւր չէ, որ ԲՀԿ-ի հնարավոր հաղթանակի ահավոր հետևանքների մասին խոսում են նաև ադրբեջանցիք…
Լավ, չխորանանք: Պարզապես գեներալ Մանվելը եղավ առաջինը, ով որոշեց ասել «Մյաու»: Ու չխորացավ դրա հետևանքների մեջ…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.