ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում ինտենսիվ բարեփոխումներ են: ՀՀ ոստիկանապետը հրահանգել է ազատվել համակարգի«անճոռնի» ճուտիկներից։
Այսուհետ մեր գայիշնիկները թոփ տասնյակ են լրացնելու. ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի ընդունվելու համար պարտադիր չափորոշիչներ են լինելու նաև 170 սմ հասակն ու 90 կգ չգերազանցող քաշը: Գեր և ցածրահասակ ճանապարհային ոստիկաններից Ալիկ Սեգեյիչը հրամայել է աստիճանաբար ազատվել։ Նրանց եթե աշխատանքից ուղղակի չեն ազատում, ապա տեղափոխում են համակարգի մեկ այլ` հանրության աչքին չերևացող աշխատանքի:
Ոստիկանապետի հրամանից ՃՈ բարձրաստիճաններին հաջողվել է խուսափել։ Մարգար Օհանյանը մի առանձնակի ուրախությամբ տեղեկացրեց, որ դա չի տարածվելու իրենց վրա, ԳԱԻ-ի ֆեյսկոնտրոլը վերաբերելու է միայն շարքայիններին: Սա, իհարկե, մխիթարական է, քանի որ Հայաստանում այս համակարգի աշխատողների ստամոքսի տրամագիծն աճում է պաշտոնի բարձրացմանն ուղիղ համեմատականով: Չնայած արված վերապահումների հիման վրա կարելի է փաստել, որ ոստիկանապետի հերթական բարեփոխումը ևս զուտ ձևական բնույթ է կրելու կամ, որ ավելի հավանական է, դառնալու է պարզապես անցանկալի տարրերից ազատվելու հարմար պատրվակ:
Մեր տեղեկություններով, ՀՀ ճանապարհային ոստիկանությունում վերջին երկու ամսվա ընթացքում աշխատանքից բավականին ինտենսիվ ազատումներ են լինում: Մեկ ամսվա կտրվածքով խոսվում էր շուրջ 35 ոստիկանի ազատման մասին, սակայն, չգիտես ինչու, ՃՈ պետն ամեն կերպ փորձում է այդ տեղեկությունը հերքել, հավաստիացնելով, թե ազատումները չեն անցնում երկու տասնյակը:
Ճանապարհային ոստիկաններին ազատում են պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով, սակայն զարմանալի տրամաբանությամբ նրանց նկատմամբ քրեական գործեր չէին հարուցվում` բավարարվում էին ընդամենը աշխատանքից հեռացնելով:
«Բարեփոխումների» նման «ընթացակարգը» ևս կասկածելիների շարքից է. եթե իսկապես ՀՀ ոստիկանապետը նախանձախնդիր է իր ղեկավարած համակարգի ամենաարատավորված կառույցը փոքրիշատե մաքրելու կեղտերից, ապա այդ դեպքում ինչու՞ չի հրապարակայնացնում արածը, ինչու՞ հանրությանը տեղյակ չեն պահում, որ Ճանապարհային ոստիկանությունում այլևս կաշառակեր ոստիկանները խրախուսելի չեն, որ ահա այսքան թվով մարդիկ ազատվել են աշխատանքից: Մարգար Օհանյանը մեզ հետ մասնավոր զրույցում դա բացատրեց նրանով, թե կաշառքն այն բանն է, որ ապացուցման ենթակա չէ, ենթադրենք, տվյալ անձնավորությունը կաշառք է տվել աշխատանքի ընդունվելու համար` «չէ՞ որ նա այդ քայլին դիմելու համար ստիպված է եղել մի քանի խոչընդոտներ հաղթահարել` ծանոթներ գտնել և այլն, ուստի դժվար է նման մեկից սպասել, որ կգա և հայտարարություն կգրի կաշառք տալու մասին»: Հենց դրա վրա էլ հույս են դնում կաշառք վերցնողները։ Երևի թե այդ պատճառով է, որ ոստիկանական մեկ աստղ կամ մեկ աստիճան բարձրացնելու համար սահմանված գումարը 3 հազար դոլար է, որն, ինչպես ասում են, գնում է ուղիղ ոստիկանապետին։ Բայց դե նման բաները, ինչպես Օհանյանն է ասում, չեն ապացուցվում։
Ճանապարհային ոստիկանությունում իրականացվող այս կարգի «բարեփոխումները» և հատկապես դրանց չհրապարակայնացնելն այլ ենթադրությունների տեղիք են տալիս: Հայտնի է, որ ոստիկանության բոլոր կառույցներում աշխատանքի տեղավորելու գործը համակարգում է ՀՀ ոստիկանապետի եղբայրը: Եթե համակարգը համալրված է կադրերով, ստացվում է, որ աշխատանքի տեղավորելու գործը բարդանում է, իսկ որոշ քանակությամբ ազատումների դեպքում նոր հնարավորություններ են բացվում:
Ներկա փուլում ազատումների այս շարքը ոստիկանապետին հնարավորություն է տալիս ընդամենը հաջող փոխտեղումներ ապահովել և թարմ արյուն հաղորդել թե´ համակարգին, թե´ սեփական ֆինանսներին: Եթե նախկինում կարելի էր Ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի ընդունվել ընդամենը 500 դոլարով, ապա այսօր արդեն շրջանառվում է 15-20 հազար դոլար կաշառքի չափը:
Մինչև 2011թ. ամսվա կտրվածքով աշխատանքից ազատելով 30 ճանապարհային ոստիկան և Նոր տարուց արդեն նրանց փոխարեն բարետես`170 սմ հասակ և մինչև 90 կգ քաշ ունեցողներին ընդունելով, կարելի է ասել, որ Ալիկ Սարգսյանը միանգամից մի քանի նապաստակ խփած կլինի. ոստիկանապետի եկամուտները կավելանան շուրջ 1,5-2 մլն դոլարով` 100 ճանապարհային ոստիկանի հաշվով։ (Սա հարցի չերևացող կողմն է, անապացուցելին, թեև` ամենակարևորը), իսկ հանրությանը բարետես ոստիկաններին ի ցույց դնելով, կարելի կլինի համոզել, որ համակարգում իսկապես ինչ-որ բան տեղից շարժվում է և ղեկավարությունը գոնե փորձում է ինչ-որ բան փոխել:
Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ բարեփոխումներ կոչվածը այդպես էլ որևէ արդյունք չի տա, որովհետև որքան էլ ոստիկանապետը ձգտի բարետես ճանապարհային ոստիկաններով ՃՈ կառույցը կարգի բերել, միևնույն է` ոչնչի չի հասնի: Որովհետև այստեղ ոչ թե արտաքին գրավչության էլեմենտներ են հարկավոր, այլ, նախևառաջ, ներքին կուլտուրայի բարեփոխման լուրջ խնդիր կա:
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն ամենաեկամտաբեր կառույցներից մեկն է համարվում։ Եթե այստեղ աշխատանքի անցնելու համար մարդիկ պատրաստ են մինչև 20 հազար դոլար զոհաբերել, գիտեն, որ չանցած մեկ տարի, նախկինում ոչինչ չունենալով, ճանապարհային ոստիկան դառնալով, կարող է վարել արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենա, կառուցել առանձնատուն, ամեն օր սնվել լավագույն ռեստորաններում։
Իսկ կատարած ծախսերի և ձգտումների արդարացումը լուծում են ի հաշիվ ՀՀ վարորդների, այն վարորդների, որոնց մոտ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այլ զգացում, բացի արհամարհանքից, չի հարուցում: Այնպես որ, եթե Ալիկ Սարգսյանն իսկապես ցանկություն ուներ ինչ-որ բան փոխել իր ղեկավարած համակարգի ամենաարատավոր կառույցում, ապա պետք է դա աներ ոչ թե ձևական կողմն ապահովելով, այլ, առաջին հերթին, վարվեցողության կանոններին ծանոթ ոստիկաններ ապահովեր և բովանդակային հարցերը լուծեր:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.