Հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որ վերաբերում է շատ սահմանափակ մի հարցի` ավտոմեքենաների պետհամարանիշներին: Սահմանվեց, որ պետհամարանիշներում օգտագործվում են մի շարք լատինական տառեր: Թվում է, թե բան չփոխող մի որոշում է, սակայն այն վերաբերում է սկզբունքին:
Եթե մինչ վերջերս պետհամարանիշներում օգտագործվում էին տառեր, որոնք հավասարապես կարելի էր և՜ լատիներեն, և՜ հայերեն կարդալ (Լ, Ս, Օ, Տ), ապա հիմա «չհերիքելու» պատրվակով ներմուծվեցին մի շարք զուտ լատիներեն այբուբենով կարդացվող տառեր: Այսինքն` «հայկական շուստրիությունը» ավարտվեց օտարամոլության հաղթանակով:
«Չհերիքելու» հարցը ճանապարհային ոստիկանությունը մինչ հայրենի կառավարության որոշումը փաստացի կարգավորում էր` ռեալ համարանիշներում ներմուծելով նոր ինչպես հայերեն, այնպես էլ լատիներեն տառեր: Մնում էր կառավարությունը վճռեր` մեր պետհամարիշների համակարգը վերջնականապես հայատա՞ռ է, թե՞ լատինատառ: Իհարկե, կառավարությունը կարող էր նաև երկարաձգել «շուստրիական» վիճակները` համարանիշների 5 թվերի փոխարեն սահմանելով 6 թվերի համակարգը` նույն տառերի տիրույթում: Սակայն կառավարական այրերը շտապեցին օտարամոլ մոտեցումով առաջ ընկնել:
Ի՞նչն է պատճառը: Թերևս դրա հետ ինչ-որ առնչություն ունի օտարալեզու դպրոցների տապալված նախագիծը: Ի վերջո, հանրային բողոքի և ՀՀԿ-ի ներսում խուլ դժգոհության արդյունքում այդ օրենքը բերվեց այն տեսքի, որ ռեալ կյանքում օտարալեզու դպրոցներ ստեղծելու հնարավորությունը դարձրեց գրեթե անհավանական: «Մանթրաժի» մեջ ընկած բարձրաստիճան օտարամոլները դռնից դուրս շպրտվելուց հետո սկսեցին փնտրել լուսամուտից ներս խցկվելու տարբերակներ, ու առիթը ներկայացավ պետհամարանիշների հարցի տեսքով: Անշուշտ, սրանց գտած անթասիբ լուծման «հիմնավորումն» այն է, որ լատինատառ համարանիշով ավտոմեքենան կարող է մուտք գործել ցանկացած երկիր: Բայց չէ՞ որ Ռուսաստանում պետհամարանիշները ռուսատառ են, արաբական երկրներում ու Իրանում` արաբատառ: Ու Եվրապա գնացող մեքենայի տերը պարզապես վերցնում է լրացուցիչ «արտասահմանյան» պետհամարանիշ… Պարզապես հայոց հողից ու հայոց ավանդույթներից հեռու վիրտուալ «Հայկական աշխարհ» կառուցող վարչապետ Տիգրան Սարգսյանի սիրտը կպայթեր, եթե օտարամոլ այդ քայլի առիթը բաց թողներ: Մանավանդ, որ երկրի հակաօտարամոլ կենսադաշտի պայմաններում հարկադրված եղավ Իսպանիայից բերել իր անչափահաս որդուն և ցուցադրել ՀՀ «քյալ ու քյառթու» քաղաքացիներին` Տաթևի վանքում ու ճոպանուղում:
Բա կուլ կտա՞ր «անկիրթ ու հետամնաց», «մրցունակությունից բան չհասկացող» հայերի կողմից իր նրբիկ «առաջադիմական» հոգուն հասցրած այդ վիրավորանքը, այդ հարկադրված զոհաբերությունը…
Սակայն գարշելի օտարամոլության ու օտարահպատակության մոլուցքը անպակաս է և ընդդիմադիր դաշտից: Զորօրինակ` ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի «մեխը» հակակոռուպցիոն դարակազմիկ ելույթներն էին: Բայց դրանց «փաստական հիմքը» եղկելի էր իր պարզունակությամբ: 2-3 օր առաջ գումարին գյորա ինչ որ անկապ ռուսական կայքում զետեղել էին տեղեկություն, իբր ռուսական գլխավոր դատախազությունը հետաքննություն անցկացնելիս հայտնաբերել է սերտ կապ ռուսական հանցաշխարհի և ՀՀ առանցքային իշխանական ու օլիգարխիկ դեմքերի միջև: Բնականաբար, սույն էշությունն անմիջապես տիրաժավորել է ՀԱԿ-ի քարոզչական մեքենան` վկայակոչելով «հեղինակավոր ռուսական աղբյուրները»: Ու տվյալ պահին կարևորն այն չէ, թե իրո՞ք մեր վերնախավը բաղկացած է հանցագործներից: Անշուշտ, բաղկացած է, անշուշտ, հանցագործը` հանցագործի և տականքը` տականքի վրա է նստած: Այստեղ բանալի բառը հենց «ռուս» բառն է: ՀԱԿ-ի «քաջամարտիկների» փաստարկը գարշելի է իր օտարամոլությամբ. Ժողովուրդ, տեսեք, զորավոր ռուսը այս իշխանությանը ռուսական դատախազության միջոցով հանցագործ է հանել, մի քիչ հուպ տանք` ռուսի օգնությամբ սրանց կտանենք ռուսական բանտ… Յա՛խք:
Պարզապես ՀՀ առաջին նախագահի ճամբարակիցները մի օտարամոլությունը մյուսով են փոխարինել: Եթե առաջ երդվում էին Եվրախորհրդի ազիզ արևով ու շատ ուրախ էին Հայաստանին դատապարտող ԵԽԽՎ բանաձևեր անցկացնելով, ապա այժմ, երբ ԵԽԽՎ-ն ամսի 19-ին բացվող իր երևանյան ֆորումին ավելորդ է համարել իրենցից որևէ մեկին հրավիրելը, որոշեցին, որ դրսից «տղա կանչելու» հարցը եվրոպականից ռուսական հարթություն պիտի տեղափոխեն: Ի դեպ, ընդդիմադիր այդ տեսակի մտածողությունը ակամա լիովին մատնել է Զարուհի Փոստանջյանը: Տիկինը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող, ակնհայտ թուքամետ Գորան Լինդբլադի վրա մուննաթ է եկել, թե` ինչպես համարձակվեցիր քո հայրենիք Շվեդիան, շվեդական խորհրդարանի քո ընտրարշավը ավելի կարևոր համարել, քան մեր քաղբանտարկյալների ու մարտի 1-ի հարցը: Առավել ևս, որ քո շվեդ ընտրողները քեզ համարեցին այլևս ոչ պիտանացու, իսկ ԵԽԽՎ բյուրոկրատները ափսոսացին մի քանի հազար եվրո հատկացնել քեզ Երևան ուղարկելու համար…
Գարշելի օտարամոլության վիրուսը պարզապես կերել է մեր ժողովրդին ու մեր երկրին: Նախագահից սկսած, բոմժով վերջացրած: Եթե ալկաշությունից սատկող ռուս բոմժը լեզուն հազիվ շարժելով գոռում է «Կեցցե՛ մեծն Ռուսիան», ապա մեր բնակչության կեսը երազում է այն օրվա մասին, երբ կկարողանա փախչել «Էս երկրից»:
Ուշադրություն դարձրեք. կանաչի ծախողն ու պատգամավորը հավասարապես ասում են ոչ թե «Մեր երկիրը», այլ «Էս երկիրը» : Ընդհանրապես, երևի թե ընթերցողն ու հեռուստադիտողը երկրի հետ կապակցվող դերանունը կարող են դարձնել յուրահատուկ թեստ: Եթե քաղաքական կամ պետական այրը ասում է «Էս երկիրը», ուրեմն` հոգեպես կապված չէ մեր հողուջրի հետ ու պատրաստ է հարմար պահի «թռնել» օտար ափեր` վայելելու տարատեսակ «մարդավարի կայֆեր»: Իսկ «Մեր երկիր» ասողը դժվարին պահին նաև զենքը ձեռքին իր պարտքը կկատարի, ինչքան էլ իր առօրյա կյանքում տհաճ ու չհավան թվա այս պահին:
Լավ, վերադառնանք իշխանական և ընդդիմադիր դաշտերին: Այսօր ՀՀԿ-ն իր ՀՀ նախագահ առաջնորդով հանդերձ օտար ափերում սեփական լեգիտիմության ճանաչումն են որոնում: Իսկ ընդդիմադիրները դրսում որոնում են աջակից ու ֆինանսավորող, որպեսզի երկրի ներսում խառնակչություն սարքեն և իրենք տիրանան թալանելու ու լափելու հնարավորությանը: Դաշնակցական ազգուտակ ունեցող և ՀՅԴ-ին համակրող ռեկտորը պատրասվում է դառնալ ԲՀԿ անդամ, «ճակատին ՕԵԿ գրած» գարեջրագործը ծախում է իր ճակատի գիրը, քավորը սանիկին է ուրանում, իշխանական դաշտում չտեղավորվածն էլ բացահայտ փնտրտուքի մեջ է, թե որ երկրի շպիոնը դառնա թանկ գնով… Լավ, բա ո՞վ է շենացնելու ՄԵՐ միակ, լավ թե վատ երկիրը, որից դուրս հորովել չկա:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.