Երբ փորքիկ աղջիկ էի, հորեղբայրս, որ ջահել տարիներին ու հիմա էլ հայտնի է իր շփվող ու կենսուրախ խառնվածքով, հաճախ տանում էր իր հետ «Տուրբազա» ռուս աղջիկներին «խոսցնելու», որոնք սովետի տարիներին շա՜տ էին սիրում Սյունիքի գեղատեսիլ վայրերն ու նաեւ, ինչո՞ւ չէ, մեր սյունեցի տղաներին:
Բայց ասել «Տուրբազա»-յի մասին մենակ էն, որ ընդեղ աղջիկներ էին գալիս, սուտ կլինի, սաղ սովետից գալիս էին՝ ընտանիքներով, կոլեկտիվներով, գալիս ու գալիս էին:Ու Շահումյանի «Տուրբազա»-ն, Կարմրաքարի հանգստյան տունը, Կոմբինատի պրոֆիլակտորիան լեփ-լեցուն էին լինում արևաշող ու արևահամ Հայաստանի խայտաբղետ հյուրերով:
Ղափան քաղաքը Հայաստանի ամենամեծ արդյունաբերական կենտրոնն էր սովետի խրուշչովյան ծաղկման ու բրեժնևյան ճահճացման տարիներին: Սիրուն, ուրույն քաղաքաշինությամբ, կյանքով լեցուն քաղաք էր, ու ինձ բախտ է վիճակվել ծնվել ու մեծանալ Ղափանում հենց էդ լավ տարիներին:
Երբ 1994թ. Քառամյա ընդմիջումից հետո ես առաջին անգամ մտա արդեն Կապան դառած Ղափանը, մարմինս սարսուռ պատեց: Ահավոր զգացողություն էր ու բոլորովին նման չէր իմ նախկինում՝ հաճելի ներքին դողով Ղափան մտնելու զգացողությանը, որը մեռավ սովետի հետ: Քաղաքը մեռած էր՝ պատերազմի վերքերը շենքերի պատերին ու լուսամուտներին քաշած ցելոֆաններին դրոշմած: Էդ ժամանակ ես Հայաստանում չմնացի:
Վերադարձա 1998թ. Քաղաքն ուզում էր ուշքի գալ, նկատվում էր աշխուժություն առեւտրի մեջ, երիտասարդներն ամուսնանում էին, երեխաներ էին ծնվում, լույս ու ջուր կար, իրանական շոկոլադը դեռ շրջանառության մեջ էր: Անձնական դժբախտություն ապրեցի, ու նորից մեկնեցի Ղափանից ու Հայաստանից, որտեղ զավակ էի կորցրել:
Վերջնականապես Հայաստան եկա արդեն ապրելու 2000թ. նոյեմբերի 13-ին: Ղափանը մի քիչ քաղաքանման էր դառել ու հինգ տարի ես ապրեցի քաղաքում, առանց նրան զգալու… Ղափանն ինձ համար բերդ էր, ձոր, ուր ես ընկել էի մեգապոլիսի կյանքի եռուն հորձանուտից հոգնած։ Նրա անդորրն ինձ վրդովեցնում էր իր ոչինչ չկատարվող ու չփոփոխվող գավառային մոնոտոնությամբ:
Երեւան տեղափոխվեցի, քանի որ Ղափանը, ուր ես ծնվել ու մեծացել էի, այլեւս գավառ էր դառել: Տարիներ առաջ Երբ ես եկել էի Երեւան սովորելու, Երեւանն ինձ գյուղ էր թվում Ղափանի համամատ, էնքան ուրիշ ու ազատ էին ղափանցիք էն տարիներին: Ղափանը իմ հայրենի քաղաքն է, ու ինձ հետարքիր է ամեն բան, ինչ կապված է նրա ճակատագրի, առօրյայի հետ, ու ես ինձ պարտավոր եմ համարում արձագանքել ու գնահատակններ տալ կատարվող փոփոխություններին:
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը կերակրում է Կապանը, Քաջարանը, Մեղրին: Մեր ապարներով հարուստ ընդերքը միշտ գրավել է օտարերկրացիներին, ի սկզբանե հանքատերերն եղել են ֆրանսիացիք, նրանք էլ հիմնել են իրենց հանքերի բանվորների համար Շահումյան բանավանը, որը, սակայն ավելի աճել է 70-ականներին, երբ կոմբինատը սովետմիության ռազմական ուժն ապացուցող ատոմային ռումբի համար ուրան սկսեց արտահանել, ու իր «խվոստ»-երով թունավորել սեփական բնակչությանը: Ղափանն ու Քաջարանն էլ ծաղկում էին:
Սովետի փլուզումից հետո հանքերն էլ դժվար ուշքի եկան, ու սեփականաշնորհման գործընթացից հետո հայտնվեցին արդեն սեփականատերերի ձեռքում: Աշխատացրեցին նորից, ու քչից-շատից գործ տվեցին մարդկանց: Թե ի՞նչ են արտահանում, ո՞ւմ են վաճառում, ո՞ւմ են պատկանում Զանգեզուրի հանքերը, իմ նյութի թեման չեն: Իմ նյութի թեման կոնկրետ Շահումյան բանավանն է, որը քանդում են, որովհետեւ գտել են, որ ոսկի կա բանավանի տակ:
« 2002թ. նոյեմբերին «Dino Gold Mayning» ընկերությունը 3 մլն դոլարով դարձել է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր եւ կնքել Կապանի պղնձի բազմամետաղային եւ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրերի շահագործման կոնցենսիոն պայմանագրեր։ 2008թ. ընկերությունը, արդեն իսկ հրապարակված տեղեկությունների համաձայն, արդյունահանել է 259 902 տոննա հանքանյութ եւ արտադրել 11 606 տոննա խտանյութ։
«Dino Gold Mayning Company»-ն գրանցված է Հայաստանում եւ մեկն է ֆինանսական շղթայի այն օղակներից, որի մեջ մտնում են բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Vatrin» ընկերությունը (նրան է պատկանում «Dino Gold Mayning»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը), ինչպես նաեւ միջազգային «Dundee Precious Metals» ընկերությունը։ Վերջինս, իր հերթին, «Vatrin» ընկերության բաժնետոմսերի 95 տոկոսի սեփականատերն է» (Ecolur Network)
2009թ. հոկտեմբերի 22-ին շահումյանցիները դիմում են ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին ։ Նշելով, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն Կապան քաղաքի Շահումյան բանավանում իրականացնում է հանքարդյունահանման ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքներ, որի արդյունքում հոսք է տեղի ունեցել ու վտանգվում է մարդկանց կյանքը, ինչպես նաեւ հանքահորերից քամին փչում բերում է հանքափոշի, որը մաշկային զանազան հիվանդությունների պատճառ է դառնում: Նրանք դիմել էին համարժեք փոխհատուցում ստանալու պահանջով, որից հետո կլքեն բնակավայրը:
Դատական գործընթացը չպատմեմ, ուղղակի ասեմ, որ բնակիչներին վճարել են փոխհատուցում, ու Շահումյանը հիմա բնակիչները քանդում են սեփական ձեռքերով՝ շնանյութը կվաճառեն, էլի բան է: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն, ըստ Կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի, 350 հաշվառված միավորի համար բնակչությանն է վճարել մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք դրամ, յուրաքանչյուրին, ըստ միավորների 3 միլիոնից 25 միլոն դրամ:
«Դեռեւս սովետի տարիներին էին սկսել ոսկի հանել Շահումյանի հանքից, էդ հանքը միշտ էլ եղել է, ու դեռ հայտնի չի, հետագայում դա բաց հանք կլինի, թե՞ փակ, նաեւ հայտնի չի ռիսկը, ու մեծ հարց է, թե ոսկու քանակությունը կարո՞ղ է արդարացնել բանավանի ամայացումը, թե՞ ոչ: Բնակիչներին դեռեւս սովետմիության ժամանակ բնակարաններ էին տվել, որպեսզի նրանք հեռանան բանավանից, բայց մարդիկ համ տներն էին ստացել, համ էլ չէին գնում: Հետո սկսվեց փլուզումը, երկրաշարժից հետո, նաեւ ադրբեջանից փախստական անտուն մարդիկ եկան, բնակեցրին անբնակ տները, ու բանավանի քանդումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Շահումյանի հանքը «Դինո Գոլդ Մայնինգ»-ի լեռնահատկացման տարածքն է, որտեղ հանքարտահանողն իրավունք ունի իրականացնելու ցանկացած գործողություն, բայց այնուամենայնիվ, բնակիչներին տրվել են էդ գումարները, որպեսզի մարդիկ դժգոհ չհեռանան: Կատարվել են հաշվարկներ, ու ոչ մի մանրուք բաց չի թողնվել»,- ասեց Աղայանը:
Բնակիչներից ոմանք գոհ են փոխհատուցման չափերից, ոմանք էլ ասում են, որ եղել են մարդիկ, որոնց տները չեն հաշվել որպես շինություն, հողամասերում վճարել են միայն ծառերի համար, բայց մարդիկ հող են մշակել, պարարտացրել, վերջապես, մարդիկ կյանք են ապրել Շահումյանում:
Գեղամիջում օրեցօր ավելի քիչ մարդ է հավաքվում, հավաքվածներն էլ խոսում են բանավանից, հիշում են հին, լավ ու վատ օրերը, նախկին բնակիչներից շատերը Երեւանից,, Ռուսաստանից, աշխարհի տարբեր ծայրերից լսելով Շահումյանի մոտալուտ մահվան մասին գալիս են հերթով հրաժեշտ տալու իրենց ծննդավայրին: Նրանց մեջ է նաեւ Սվետլանա Անտոնյանը (Ocean), որի ֆոտոշարքը ներկայացնում ենք: Երբ նայում էի լուսանկարները, ուշադրությունս գրավեց մի շուն, որին տերերը թողել էին, չէին տարել քաղաք: Շունը ձագեր էր հանել: Շունը պիտի մնար Շահումյանում, բաց հանքերում: Շունը անտեր էր մնացել, նրան չէին գույքագրել, նրա համար փոխհատուցում չկա, նա ոչ ոքի պետք չի: Եթե նրան ոչ ոք չտանի, նրա ճակատագիրը շատ տխուր կլինի: Էդ մասին էլ հարցրեցի Նորայր Աղայանին: Նա ասեց, որ տնային կենդանիերի հոգսն ու պատասխանատվությունը նրանց կյանքի համար բնակիչների վրա է, «Դինո Գոլդ Մայնինգ»-ը տնային կենդանիներով չի զբաղվում: Գուցե՞ Սյունիքի բնապահպանական կամ կենդանիների պաշտպանությամբ զբաղվբող որեւէ կազմակերպություն Շահումյանի ամայանալուց հետո անցնի բանավանով, որպեսզի կենդանիները հանքաարդյունաբերության պայթյունների ու փլուզումների զոհ չդառնան…
Չնայած, ի՞նչ եմ խոսում: Մի երկրում, ուր մարդկային կյանքն արժեք չունի, ո՞ւմ դարդն է անտեր շունն իր ձագերով…
Շահումյա՜նն են քանդում…
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.