Հանրությանը, թերևս, ամենից շատ ցնցել է 20-ամյա Մանվել Սարիբեկյանի մահը: Բայց եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք. մեզանից ով մի շաբաթ առաջ ընդհանրապես գիտեր այդ անունը: Անշուշտ, ոչ ոք, բացառությամբ մերձավորագույն ազգականների: Քանզի նա հանրահայտ դարձավ այն պահից, երբ տանջամահ արվեց թուրք դահիճների կողմից:
Իսկ մինչ այդ նրա մասին որևէ բան գիտեին հարազատները, մեկ էլ պետության մարդիկ: Պետության մարդիկ էլ բերանները ջուր էին հավաքած մինչև ողբերգության պահը… Մինչդեռ ահազանգը պետք է հնչեր այն պահին, երբ նա որպես պատանդ հայտնվեց թուրքի ձեռքում: Ավելին, համապետական տագնապի զանգը պիտի հնչեր այն պահին, երբ ինտերնետը ողողվեց նրա «ինքնախոստովանական ցուցմունք» կոչեցյալով, երբ թուրքը աշխարհով մեկ ղժաց «հայ դիվերսանտի» պատմածի վրա, ու բոլորին դեմ տվեց համապատասխան տեսանյութը: Սակայն ի՞նչ արինք մենք (չսահմանազատվենք ՊՆ չինովնիկներից, զի նրանք մեր միս ու արյունն են): Ոչինչ` հայտարարեցինք, որ նա դիվերսանտ լինել չի կարող, քանզի գերեվարման պահին զորացրված էր ՀՀ զինված ուժերից: Ու` վերջ: Մինչդեռ Բաքվում անասելի խոշտանգումները նրա ԱՄԵՆՕՐՅԱ իրողությունն էին: Ինչի՞ էինք սպասում: Հրաշքի՞, որ կդիմանա թուրք դահիճների կտտանքներին: Բայց այդպիսի հրաշքներ չեն լինում նույնիսկ մոգության ամբողջ զինանոցի գործադրման դեպքում և ունեցանք զարհուրելի արդյունք` նրա տանջամահության լուրը:
Ընթացքում մեր Կարմիր խաչը դիմեց ադրբեջանական իշխանությանը (ավելի լավ է պատի դիմեին) նրան տեսակցելու խնդրանքով: Ամոթ ձեզ, ավելի լավ է` այդ քայլն էլ չանեիք: Եթե դիմած լինեիք բոլոր հնարավոր միջազգային կառույցներին, միգուցե նրան կարողանային տեսակցել ռեալ դրսի մարդիկ, ու խեղճ տղան հասցներ աշխարհին տեղեկացնել, որ իր ամբողջ ասածը իրենից կորզել են խոշտանգումով: Իսկ այսպես` թուրքը նրան ընդմիշտ լռեցրեց: Մենք էլ հանցակից դառանք` ՊՆ-ով, Կարմիր խաչի հայկական գրասենյակով ու դրա ղեկավարով հանդերձ, նաև հանրությունով, զի առաջին ահազանգողները բլոգերներն էին…
Եվ ուշքի եկանք միայն նրա մահվան լուրից հետո: Սկզբում ՊՆ-ն հադես եկավ հայտարարությունով, որից կատաղեցինք, քանզի այդպիսի բան պիտի տարածեր արտգործնախարարությունը: Հետո ԱԳՆ-ն արձագանքեց, երբ այդտեղի լպստած մամայի բալեքին հասկացրին, որ պիտի ճարպակալած հետույքները տեղից շարժեն… Բայց տեղի ունեցածը հարցադրումներ է առաջացնում:
Ինչո՞ւ իշխանությունն իր համար արտակարգ դեպք չի համարում ամեն մի դրվագ, երբ թուրքը պատանդ է վերցնում որևէ հասարակ գյուղացու: Ինչու՞ միանգամից իր առջև խնդիր չի դնում այդ շարքային ՀՀ քաղաքացուն ազատելը, չէ որ ՀՀ քաղաքացուն պաշտպանելը պատվի խնդիր է, որը լուծման է կարոտ։ Ավելի լավ է քսան հոգի զորականին վայել մահով մեռնեն, քան մեկ հայորդի դառնա թուրք դահիճի բաժին. Մահ էլ կա, մահ էլ…
Հաջորդը. 20 տարվա իրողության պայմաններում ինչո՞ւ աշխատանք չի տարվում, որ ոչ մի խաղաղ բնակիչ չդառնա թուրքի բաժին: Մի՞թե դժվար է սահմանամերձ գոտու բնակիչների հետ տարրական բացատրական աշխատանք անցկացնելը: Հո չենք ասում` սահմանին անանցանելի պատ կառուցեք, բայց մարդկանց բացատրեք` ինչ անեն, որ թուրքի գերին չդառնան, որ պատահական էշ գնդակից չզոհվեն, որ ականի վրա չպայթեն ու չլրացնեն էշ նահատակների շարքերը: Ի՞նչ է, դժվա՞ր է:
Համ էլ ինչո՞ւ մենք չունենք մեկը երեքի, կամ ավելի լավ է` մեկը տասի հարաբերակցությամբ պատանդների քանակ, որ նման դեպքերում համարժեք զրուցենք հակառակորդի հետ: Չե՞նք կարող` մի ծիծաղացրեք ինձ… Ճիշտ է, Ալիևի համար ոչինչ է թեկուզ 10 հազար հասարակ թուրքի սատկելը, սակայն դա միևնուն չէ եմիշագլուխ բնակչության ու շարքային ասկյարների համար:
Կարճ ասած` բոլորս մեղքի բաժին ունենք: Ու նույնիսկ չենք կարող ասել` «գերեզմանին լույս իջնի», քանզի այդ երիտասրդի հարազատներին չենք կարող երաշխավորել, որ գերեզման դնելու բան կունենան: Եվ թե ինչ կասեն դեպքի մասին միջազգային անառականոցներում` դրանից բան չի փոխվում:
Մենք դասեր պիտի քաղենք եղածից, որն այլևս անուղղելի է: Պիտի ապահովենք, որ մեր ամենախեղճ գյուղացին ապահովագրված լինի թուրքի պատանդ դառնալուց:
Ու պիտի նաև վրեժխնդիր լինենք: Թուրքը կհանգստանա միայն այն ժամանակ, երբ ստույգ իմանա` մեր ամեն մի սևազգեստ մոր դիմաց անպայման լինելու են տասնյակից ավել ողբացող թուրքի մայրեր: Չմոռանանք մեծն Շահան Նաթալիի դասերը` մեր կյանքը թուրքի մահով է պայմանավորված, և ընդհակառակը: Ու թող մեր ապահով սահմանը և մեր զորականի ահարկու բազուկը լինի անգերեզման 20-ամյա նահատակ Մանվել Սարիբեկյանի լավագույն հուշակոթողը:
Ու այդ ողբերգության ֆոնի վրա այնքա՛ն մանրիկ ու ճղճիմ են բոլոր հաշվարկները ընտրական տոկոսների ու պատգամավորական մանդատների վերաբերյալ…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.