ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման հենց սկզբից հավաստիացնում էր, թե ամեն ինչ անելու է տնտեսվարող սուբեյկտների համար հնարավորինս բարենպաստ դաշտ ստեղծելու համար: Եվ ահա սեպտեմբերի 24-ի նիստում գործադիրը հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ՀՀ ևս 14 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների փաթեթին: Այս փոփոխություններով լիցենզավորման գործընթացը պարզեցվել է, հեշտացվել։ Տնտեսվարողներին հնարավորություն է տրվել լիցենզիա ստանալու համար փաստաթղթեր ներկայացնել էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ նույնիսկ հեռավոր մարզերի բնակիչները կարող են առանց ավելորդ բարդությունների լուծել իրենց հարցերը:
«Առաջարկվող փոփոխությունների համաձայն` ներկայումս գործող 169 (157 բարդ և 12 պարզ) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանված են 96 ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ (84 բարդ, 12 պարզ)»,- այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Դեռ կառավարության նիստի ժամանակ խոսելով օրենսդրական փոփոխությունների մասին` Տիգրան Սարգսյանն ասել էր. «Այժմ խիստ կրճատելով արտոնագրվող գործունեության թիվը` կրճատում ենք կոռուպցիոն ռիսկերը, պակասեցնում բյուրոկրատական քաշքշուկը»: Այսօր, երբ խոսեցին այն մասին, թե հիշյալ փոփոխությունները որքանո՞վ կարող են նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ՀՀ ֆինանսների նախարարը տվեց բավական հետաքրքիր պատասխան. «Եթե քառասուն տոկոսով նվազեցրել ենք, հետևաբար կոռուպցիան էլ քառասուն տոկոսով նվազած կլինի»: Ասել կուզի` ոլորտում 100 տոկոսանոց կոռուպցիա կա՞ր։ Նույն կերպ նախարարը շեշտեց նաև փաստաթղթերի հանձնման էլեկտրոնային եղանակի ներդրումը` ասելով, որ որքան մարդկային շփումը զրոյացվի, այնքան կոռուպցիոն ռիսկերը կպակասեն:
Ի՞նչ է ստացում: Դուրս է գալիս, որ թե´ վարչապետը, թե´ ֆինանսների նախարարը բացեիբաց խոստովանում են, որ պետական մարմինների հետ շփումը, կոնկրետ դեպքում` լիցենզավորման գործընթացը կազմակերպված է բացառապես կոռուպցիոն մեխանիզմների վրա: Եթե լիզենզավորման գործընթացը քառասուն տոկոս կրճատելով` ՀՀ կառավարությունը քառասուն տոկոսով կրճատում է նաև կոռուպցիան, նշանակում է նույն կառավարությունը դեռ մնացած 60 տոկոս կոռուպցիայի ծավալվելու համար լայն դաշտ է թողել. լիցենզիա այժմ կարելի է ստանալ` կառավարության կայքէջ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով: Նույն տրամաբանությամբ, եթե մարդկային շփումը բացառելու ճանապարհով է միայն հնարավոր կանխել կոռուպցիան, ապա ստացվում է, որ Հայաստանում պետական մարմինների հետ շփումը այլ բան չի կարող նշանակել, քան կոռուպցիայի մասնակից դառնալ:
Հայաստանում տարբեր միջազգային կազմակերպություններ զբաղվում են հակակոռուպցիոն գործունեությամբ, փորձում օգնել մեր երկրին` ձերբազատվելու դրանից: ՀՀ վարչապետի և ֆինանսների գլխավոր պատասխանատուի անկեղծ խոստովանությունները երևի թե կօգնեն այդ կազմակերպություններին` հասկանալու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհնարինության իրական պատճառները:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հ. Գ . ի դեպ այսուհետ լիցեզիաներ չեն պահանջվելու գարեջրի արտադրություն , անասնաբուժություն, հրագործական ապրանքների արտադրություն` ներմուծում և առևտուր, նաև գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն կազմակերպելիս։
- 13:10Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման մասին ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան
- 14:10Փորձագետ. Մոտ 200 հազար մարդ կարող է լքել Հայաստանը
- 13:10Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում
- 12:10Որ օրն այստեղ թշնամին նման աշխատանքներ կատարի, հերները կանիծենք․ Շուռնուխի գյուղապետը՝ խրամատ փորելու մասին
- 11:10Արցախում օրվա հացի խնդիր կա. բնակիչները Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել
- 14:10Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
- 13:10Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին
- 12:10Փաշինյանը բացարձակապես իրավունք չի ունեցել իրեն գլխավոր հրամանատար հայտարարել. Զատուլին
- 11:10Օնիկ Գասպարյանն այդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների դրդմամբ
- 15:10ՀՀ վարչապետին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ
08.03.2021 | 13:10
08.03.2021 | 12:10
08.03.2021 | 11:10
06.03.2021 | 15:10
06.03.2021 | 14:10
06.03.2021 | 13:10
06.03.2021 | 12:10
06.03.2021 | 11:10
05.03.2021 | 15:10
05.03.2021 | 14:10
05.03.2021 | 13:10
05.03.2021 | 12:10
05.03.2021 | 11:10
04.03.2021 | 15:10
04.03.2021 | 14:10
04.03.2021 | 13:10
04.03.2021 | 12:10
04.03.2021 | 11:10
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.