Հանրությանը մի ամբողջ շաբաթ թմրեցրեցին «Յութուբ»-ում տեղադրված նյութի մեկնաբանությամբ: Մի շարք հրապարակումներ եղան «ընդդեմ սադիզմի», վրդովված հեղինակները պահանջում էին խստագույն պատիժ ընդդեմ «սադիստ սպայի», նկարագրում էին, թե ինչ աստիճանի չէին ուզի, որ իրենց որդին լինի այդ զինվորի տեղը… Մինչդեռ այդ ամենի մեջ կեղծավորության այնպիսի դոզա է պարունակվում, որ դրա մարսելը դժվար է:
Եվ կեղծավոր է ոչ միայն «արմատական ընդդիմությունը», այլև ՊՆ-ն: ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները ամբողջովին տեղավորվում են «ահասարսուռ» հարցադրումները բավարարելու տրամաբանության մեջ:
Մինչդեռ պարզապես ամոթ է, որ հայոց զորականները այդպիսի կեցվածքով են հանդես գալիս: Պաշտպանական գերատեսչությանը սազական կլիներ, եթե տեսանյութի հայտնվելուն պես տարածողին 48 ժամ ժամանակ տային` ռազմական ոստիկանությանը ներկայացելու դեպքի կատարման իրական վայրը, հակառակ դեպքում սպառնալով քրգործ հարուցել ընդդեմ բանակը վարկաբեկողների:
Բայց իրականում ամեն ինչ եղավ արդարացողի տրամաբանությամբ: Սկզբում ՊՆ-ն «չորով» հերքեց, հետո «պադստավկա» արեց բոլոր նրանց, ովքեր փորձեցին համակարգված հարձակումից բանակը պաշտպանել, ու «կաթիլներով» ներկայացրեց տեսանյությային իրողությունը: Ներկայացվածը վերջնարդյունքում խոշոր հաշվով մի մեծ բան չի: Եղածը եթե ամփոփենք, հետևյալն է: Զորամասում ծառայող զինվորին այցելում է իր հայրը` եղբոր հետ միասին: Սպայի և ևս երկու զինվորների հետ դուրս են գալիս զորամասից, անտառի մի բացատում քեֆ են անում, հարբում: Ամեն ինչն ավարտվում է նրանով, որ սպան սկսում է զբաղվել երկու զինվորների «ականջաձգությամբ», ինչը բջջային հեռախոսով նկարահանում է երրորդ զինվորի հայրը: Երկու ամիս անց այդ տեսագրությունը «Երկրապահի» գծով հանձնվում է ՀՀՇ-ականներին, ու սկսվում է… Ի հայտ է գալիս հայտարարություն, ուր Հայ ազգային կոնգրեսը սպայի վարքագիծը գնահատում է որպես սադիզմի եզակի, նույնիսկ ֆաշիզմի օրոք չեղած դրսևորում… Ու կրկին ՊՆ կախ ականջներով արդարանում է, որ բացահայտել է սկզբից մինչև վերջ:
Լավ, բայց իրականում ի՞նչ է եղել: Ի՞նչն են պիտակել «Բանակի իրական դեմք» «Յութուբ»-ում ներկայացվածը: Մի շարքային ապուշ հանցագործություն, որի ընթացքում հարբած սպան քաշում է հարբած զինվորների ականջները, նրանց «չռփում» ու նվաստացնում: Ու քանի որ «դոզայի» տակ է, դա կրկնում է բազմիցս: Բնական է, որ նաև Սեյրան Օհանյանը նրա վարքագիծը գնահատում է որպես անասնական, բնական է, որ նրան անհապաղ ձերբակալում են: Բայց հակաբնական է «կոնգրեսականների» վարքագիծը: Սկսում են նրանից, որ իրենց հայտարարությամբ պահանջում են երկու զինվորների անձեռնմխելիությունը: Բայց, գրողը տանի, ո՞վ է ասել, որ նրանք իրենց անասուն սպայի հետ հարբեցողության ընթացքում անշեղորեն պահպանել են զինվորական կանոնադրությունը:
«Կոնգրեսականները» դրան հավելել են նաև պահանջ` ապահովել բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր տարածել են տեսանյութը… Չհասկացանք, վաղը եթե որևէ մեկը հեռախոսով տեսագրած ռազմական գաղտնիքները դուրս հանի, նրա անվտանգությունն է՞լ եք պահանջելու: Դարձավ լրիվ աբսուրդ. Բանակի ցանկացած անցուդարձ տեսագրողը անմիջապես արժանանալու է «Կոնգրեսի» պաշտպանությանը: Այսինքն` ձեզ միևնո՞ւյն է, ինչ է դուրս գալու զորամասի պատերից` իրավախախտում, թե դավաճանություն: Միայն թե դուրս հանողին ձեռ չտան… Բայց իրավախախտման դեպքում տեսագրությունն ի՞նչ գործ ունի «Յութուբ»-ում: Դրա իսկական հասցեատերը ռազմական ոստիկանությունն է:
Կարճ ասած, չեմ կարող չհամաձայնվել, որ բանակը համակարգված հարձակման թիրախ է դարձել հհշական ճամբարի կողմից: Որոնք պատրաստ են պահանջել հարբած օրինազանց զինվորների պաշտպանություը, միայն թե հաստատեն այն աբսուրդը, իբր մեր բանակի սպայական կազմը բաղկացած է սադիստներից: Ու հարբած անասունին պատրաստ են հռչակել «բանակի իրական դեմք»:
Ի՞նչ ասես սրանց: Հանուն մանրիկ քաղաքական օրախնդիր զրթուզիբիլի պատրաստ են պղծել մեր երկրի միակ լավ թե վատ երաշխավորի` բանակի նկարագիրը:
Մինչդեռ մեր բանակի իրական դեմքն այդ էշությունը չի: Օրերս կարդացի բանակից վերջերս զորացրված Հովհաննես Իշխանյանի մատյանը: Նա ներկայացրել էր սույն տեսանյութից ավելի գեշ դրվագներ սեփական զինվորական կյանքից, իսկ վերջում հարց բարձրացրել` ո՞նց կարելի է բանակի ներքին կյանքի վերաբերղ որևէ բան «Յութուբ»-ում դնել: Էսօր` շարքային հանցանք, վաղը` զորավարժություններ, մյուս օրը` ռազմական քարտեզ… Ու վերջերս զորացրված երիտասարդը առաջարկում է «Բանակի իրական դեմքը» խորագրի սեփական վարկածը: Սեփական լուսանկարներով, ուր ճաշում է ընկերների հետ զինվորական ճաշարանում, ուր զինվորներով համակարգչի մոտ են, ուր զինվոր ընկերներով զվարճանում են… Մարդն իր անձնական քաղաքացիական ու տղամարդկային բողոքն այդպես հայտնեց ընդդեմ սանձաքրձակ քարոզարշավի: Իր 22-ամյա համեստ տղու դիրքերից:
Իսկ մեզ մնում է ընթերցողին հորդորել «Յութուբ»-ի խորքերից վերցնել մեր բանակի մասին բազում նյութեր: Ուր մեր զինվորները բավականին բարդ «Բերդ» պարն են պարում: Ուր բավականին բարդ վարժություն են կատարում զենքով` բարդ տեղանքում: Ուր ոչնչացնում են իրական հակառակորդին` կենդանի թուրքին: Փնտրեք… «Յութուբ»-ում շատ են այդպիսի տեսանյութերը: Կնայեք ո ւ կզարմանաք, թե ինչեր են անում ձեր ընկերներն ու ձեր փեսացուները: Եվ հենց դրանք են մեր պետականության միակ երաշխավորի` մեր լավ թե վատ բանակի իրական դեմքը:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հ.Գ. -Սրանով վերջակետ ենք դնում անչափ շահագործված տեսանյութի պատմությանը: Ոչ ընդդիմության, ոչ էլ ՊՆ-ի հավասարաչափ հիմար մեկնաբանություններին այլևս ավելորդ ենք համարում անդրադառնալը:
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.