Սկսենք «մորուքավոր» անեկդոտից: Շուրջ 10 հոգանոց բանտախուց բերում են մի ծերունու:
— Ինչի՞ համար են քեզ նստացրել,-հարցնում է խցի ավագը:
— Մուտիլովկի:
— Դա ի՞նչ ա:
— Հեսա կտենաս,- պատասխանում է ծերունին և ուժգին բախում է բանտախցի դուռը: Հենց որ հսկիչը բացում է դուռը, ծերունին միանգամից վերցնում է բանտախցի պետքամանը («պառաշը») ու շփում հսկիչի երեսին:10 րոպե անց բանտախուց են ներխուժում մահակներով զինված շուրջ 20 ոստիկան:
— Բիձա, դու մի կողմ քաշվիր, իսկ դուք բոլորդ շարվեք,- հրամայում է ոստիկանական պատժիչների հրամանատարը:
Այս պատմությունը վերհիշեցինք, քանի որ շաբաթը լեցուն էր քաղաքական «մուտիլովկաներով»: Ու հատկապես այդ ոլորտում փայլեց Քաղաքագետների ընկերակցության նախագահ ու դրա միգուցե միակ անդամ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա առաջին «մուտիլովկան» ստվերային էր: Փորձեց ոսկե սարերի ու ծիածանային հեռանկարների խոստումով պառակտել հայրենասեր երիտասարդների կողմից մեկ տարի առաջ ստեղծած Ազգային նոր պահպանողական շարժումը և խափանել առաջին համագումարի անցկացումը, սակայն ի պատիվ երիտասարդների`ասենք, որ նրանք հին խառնակչի կուտը չկերան, և համագումարը կայացավ` 150 պատվիրակներով հանդերձ, ընտրեց նեոպահպանողականների կազմկոմիտե և հանձնաժողովներ, ու քաղաքականապես չթրծված, սակայն ցորենը որոմից լավ զանազանող երիտասարդները շարունակեցին իրենց գործը:
Հաստակող երիտասարդության վրա ատամները կոտրելուց հետո Հմայակը որոշեց իրար խառնել խորհրդարանական կոալիցիոն ուժերին: Վեր կացավ ու հայտարարեց` թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարգին տղամարդ է, չի «կզել»` ի տարբերություն «կզարան» գնացած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի: Հաշվարկը թերևս շատ պարզունակ էր` իրար «հագցնել» ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Բայց… էլի չստացվեց: Ոչ ԲՀԿ-ն «դոդ-դոդ» կերավ այդ կուտը, ոչ էլ ՕԵԿ-ը իր «ախքիկ» հալով: ՕԵԿ-ն արդեն երկու օր է` «շան լափ» է լցնում անհաջողակ «մուտիլովշիկի» վրա` և´ Հեղինե Բիշարյանի « կիսականացի դեմքով կզող տեսակի» ներկայացուցիչ Հմայակի մասին հայտնի ելույթով, և´ Հովհաննես Մարգարյանի խորհրդարանական ճեպազրույցով: Եվ կասկած չկա, որ մի գեղեցիկ օր էլ ԲՀԿ-ն առիթը բաց չի թողնի` տրորելու Հմայակ Հովհաննիսյանին, որին, ի դեպ, շուրջ մեկ տարի ԱԺ նախագահին «քըխ» անելու նպատակով հասցրել է օգտագործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշը) ու արդեն հասցրել է վզակոթին տալով «լարել» անթիվ կուսակցություններ փոխած այդ «արժեքավոր կադրին»:
Սակայն ահավոր տգեղ բան գրանցվեց ԲՀԿ-ում, ինչը թերևս բացառիկ է մեր ազգի 12 հազարամյա պատմության մեջ: Պատգամավոր, «գլխավոր աթարբեկ» Վարդան Բոստանջյանը հրապարակավ ու նաև գրավոր հրաժարվեց «շուստրի-միամիտ» և «սուպերանկախ» լոռեցի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի զավակի հարսանիքի քավորությունից: Էդպիսի սրբապղծությանը սահմանակից իրավիճակ մտքով անգամ չէին կարող անցկացնել ինչպես Արտի օրենքը գրող քրմերը, այնպես էլ իր «Դատաստանագրքով» Եվրոպայից 700 տարի առաջ ընկած Մխիթար Գոշը: Եվ, ընդհանրապես, աշխարհի որևէ օրենսդիր կամ հոգևորական չէր կարող կանխատեսել կնքահայրությունը դրժելու տարբերակ, քանզի կնքահայրը աստվածային կատեգորիա է: Բայց… եղավ, ու թերևս ոչ առանց հրահանգի: Բոստանջյանը իր կուսակցական թիմի շահն ավելի կարևոր համարեց, քան իր սանիկին ու 100 տարվա ընկեր Վիկտորին այն բանից հետո, երբ Դալլաքյանը հրապարակային ակնարկներ արեց «կեղծ բարերար» «հաստավիզ» կուսակցապետի հասցեին:
Ի միջի այլոց, նշենք, որ ոչ հաստավիզ օլիգարխներից որևէ մեկը (ասենք` Լֆիկը, Ֆլեշը, Ալրաղացի Լյովը) երբևէ չի բռնվել բարեգործության «հանցանքի» վրա, սակայն կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ Վ. Դալլաքյանի ու Գ. Ծառուկյանի փոխհարաբերություններում բավականին պարզ նշմարվում է «ուտող-ուրացողի» հանգամանքը: Ու ամենակարևորը` փոխադարձ «մուտիլովկեքի» արդյունքում բարիք ստացածն ուրացավ իր բարերարին, իսկ քավորը` սանիկին ու ընկերոջը: Ընդհանրապես չկան ավելի եղկելի բաներ, քան նախկին ընկերության պատմությունները:
Եվ, վերջապես, մեծ «մուտիլովկա» եփեց Հայ ազգային կոնգրեսը` բանակին վերաբերող տխրահռչակ տեսանյութով: Զորակոչի շեմին ադրբեջանական ինտենսիվ դիվերսիաների պայմաններում նրանք մեր բանակը հռչակեցին սպանդանոց, իսկ սպաներին` գերմանական ֆաշիստներից դաժան… Երևի ուզածները շատ պրիմիտիվ էր` բանակապղծությամբ մարդաքանակ ապահովել էսօրվա հանրահավաքին, բայց…
Սկզբում շատերը կասկածի տակ առան տեսանյութի իսկությունը` զորամասից ու մարտական դիրքերից հեռու, մի տեսակ «պիկնիկային» վիճակ, հին նմուշի համազգեստ, այլ հետաքրքիր «մանրուքներ»…Այսօր էլ ՊՆ-ն հայտարարեց, որ ռազմական ոստիկանություն բերման են ենթարկվել տեսանյութում երևացող բոլոր երեք անձինք: Այսինքն` որ երեքն էլ զինվորական հանցագործություն կատարելու իրավիճակում են: Իսկ այն, որ համազգեստը հին նմուշի է, նշանակում է, որ տեսանյութն արվել է առնվազն ամիսներ առաջ, պարզապես դա պահում էին` սպասելով հարմար պահի… Իզուր չէր, որ Սեյրան Օհանյանը ԱԺ-ում հայտարարեց նաև տեսանյութը տեղադրողներին պատժելու անհրաժեշտության մասին: Բայց ամենահետաքրքրականը հետևյալն է. «Յութուբում» տեսանյութի հայտնվելուց (շաբաթ օրով, ուշ երեկոյան) հետո րոպեներ անց դա իր կայքում տեղադրում է նախ թունդ իշխանամետ Մենուա Հարությունյանը, իսկ հետո` թունդ ընդդիմադիր «Ա1+»-ը: Էլի իշխանաընդդիմախառը «մուտիլովկի» գարշահոտ է գալիս, գրողը տանի:
Լավ, գրողի ծոցը այդ ամբողջ կեղտը: Մեր «աջաբսանդալն» այս անգամ եզրափակում ենք տխուր լուրով: Այսօր Արցախի դիրքերում իր պարտքը կատարելիս դեպի անմահություն գնաց Շուշիի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը: Կարծում ենք, որ առանց աղմուկի, «մուտիլովկաների» ու ցուցամոլության իր կյանքը Հայրենիքին զոհաբերած 20 տարեկան հասարակ տղան ավելին արժե, քան մեր ճղճիմ ու անբարո քաղաքական դաշտն ամբողջությամբ:
Եվ ուզում եմ հռչակել «Մուտիլովշիկներ» Հայոց աշխարհի, միացե´ք» կարգախոսը: Թող հավաքվեն իրար գլխի, և խոստանում եմ այդ դեպքում իմ գրպանից դնել մի ցիստեռն բենզինի փողը…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.