Աչքներս լույս: «Ռուսաց թագավոր» Մեդվեդևի այցի կապակցությամբ Բաքվում 162 մ բարձրությամբ «կոպալի» վրա զետեղել էին աշխարհի ամենամեծ դրոշը` 2500 քառակուսի մետրանոց ադրբեջանական «յորղանը»: Եվ ահա մեկ օր չանցած` քամիները պատառ-պատառ արին դա: Իլհամ քյոռփա-բաբա Ալիևին թերև մնում է այդ հսկայական նախկին դրոշի պատառներից մի քանի միլիոն թաշկինակ սարքել, որպեսզի Կովկասի թուրքերը արտասուք սրբեն…
Ինչպես ասում են` լավ նախանշան է: Ադրբեջանական գիգանտ «թումբանը» վարի գնաց հենց Արցախի անկախության օրը: Կարելի է ասել, որ Մեդվեդևի այցը «աչքով տվին», և Ադրբեջանը դրանից որևէ շոշափելի առավելություն մեր դեմ չստացավ: Անշուշտ, Բաքվի հիասթափությունը շատ լավ բացատրվում է քաղաքագիտական տերմիններով, բայց խոսքը դրա մասին չէ: Եկեք տեսնենք, թե ով ու ինչպես դիմավորեց Արցախի անկախության տարեդարձը:
ՀՅԴ-ն մի ամիս շարունակ խոստանում էր, որ սեպտեմբերի 2-ին կանի բեկումնային հանրահավաք, որի ժամանակ կազդարարվի շրջադարձային փոփոխությունների սկիզբը: Արդյունքում եղավ ընդամենը տոնական հավաք «Դինամո» մարզասրահում` ճոռոմ ելույթներով, խորոված-քեբաբով ու «ընկեր ջան, գինի լից»-ով: Էհ, խմողաց անուշ լինի, բա գո՞րծը, բա ընդդիմադիր կեցվա՞ծքը, բա ազգն ու հայրենի՞քը…
«Ընդդիմադիր կեցվածքի» մասին լսեցինք դրանից մի քանի օր առաջ, Արմեն Ռուստամյանից` թե ձևավորելու ենք «նոր որակի իշխանություն»: Սակայն ոչ ոք պատասխան չլսեց` ուզո՞ւմ են դաշնակներն իշխանափոխություն անել, թե՞ սպասում են հերթական ընտրություններին: Ինչպես միշտ, ո՜չ նալին, ո՜չ մեխին… Երևի հույս ունեն, որ եթե «Հայ ազգային կոնգրեսը», գործակցելով արտաքին ուժերի հետ, լավ ճաքացնի գործող իշխանությանը, ապա «շուստրիաբար» կգրավեն իշխանությունը: Իսկ եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պինդ ու անսասան դուրս եկան, ապա դաշնակներն իրենց կպահեն «պուպուշ» ու կառուցողական և որպես նվեր կստանան իրենց մշտական 7-ր տոկոս քվեն, կմտնեն ԱԺ, միգուցե նորից կոալիցիա կազմեն նույն ՀՀԿ-ի հետ, եթե Գալուստ Գրիգորիչն, իհարկե, նրանց ցույց չտա ռուսական` վերջերս պաշտոնապես բառարաններից հանված երեքտառանի բառի ուղղությունը…
Անշուշտ, առանց այդ բառի խոսակցական ռուսերենը կկորցնի իր համն ու հոտը, սակայն ՀՀ հայախոս մեծամասնությանն ավելի շատ հետաքրքրում է հայ-ռուսական ռազմական արձանագրությունը: Բոլորը հստակ արտահայտվեցին. իշխող կոալիցիան և ընդդիմադիր ուժերի մի մասը` կողմ, լևոնականներն ու «Ժառանգությունը»` դեմ: Մենակ դաշնակներն են, որ հստակ ոչ հա են ասում, ոչ էլ` չէ, մլուլ են տալիս, թե`կնայենք, ծանրութեթև կանենք… Իսկ Արմեն Ռուստամյանը, որը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, Մեդվեդևի Հայաստան գալու պահին խոստովանել էր, որ արձանագրությունը դեռ չի կարդացել, բայց ՀՅԴ-ով լուրջ կքննարկեն, ու եթե վատ կետեր լինեն` վավերացմանը դեմ կքվեարկեն: Ապշեցուցիչ է` ախր խորհրդարանում Արմեն Ռուստամյանը ի պաշտոնե առաջինը պիտի ծանոթանար այդ տեքստին, սակայն ծանոթ չէր նույնիսկ այն պահին, երբ բոլոր լրատվամիջոցներում դա կար:
Համ էլ ի՞նչ երկար-բարակ մտածելու բան ունի ՀՅԴ-ն. Արձանագրությունը մի քանի տող բան է` սևով սպիտակի վրա, կարդա ու կողմնորոշվիր, կողմ կամ դեմ եղիր: Սակայն դաշնակցական խասիաթ` կողմ ըլլալով դեմ լինել, կամ հակառակը… Չէ, դուք իսան չեք, քաղաքականությունն ու ազգային խնդիրները ձեր խելքի բանը չեն: Մենակ «գինի լից»-ը ՀՅԴ վերնախավի մոտ լավ է ստացվում, մեկ էլ ժամանակ առ ժամանակ պաշտոնները «բարով վայելելը»: Բայց դաշնակցական շարքերն ափսոս են այդպիսի ջոջերի ձեռը, մեջները լիքը նվիրյալ տղերք կան…
Ասում են, որ վատ օրինակը վարակիչ է: Եվ ահա դաշնակներից կիսատ-պռատության հիվանդությամբ վարակվեցին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության տղերքը: Սկզբում մտադիր էին Մատենադարանից կազմակերպել ոտքով ուխտագնացություն դեպի Օշական` Մաշտոցի գերեզման, բայց հետո որոշումը փոխեցին, ու ընդամենը քայլերթ է լինելու Մատենադարանից Սուրբ Սարգիս…
Ահա այսպիսի զվարճալի, բայց տխուր բաներ:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.