Այս տարվա օգոստոսի սկզբին Երևանի Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ ծանուցագիր են ստացել և ազատվել աշխատանքից: Նրանք մինչ այժմ չեն կարողացել պարզել, թե որն է իրենց հեռացման պատճառը: Նրանցից մի քանիսն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել իրենց պահանջները:
Ֆրանսիական համալսարանի անգլերենի ամբիոնի արդեն նախկին վարիչ Գայանե Հակոբյանի խոսքերով` իրենց հեռացման պատճառը համարվում է Բրիտանական խորհրդի վերապատրաստման որակավորումը չանցնելը: Սակայն Հակոբյանը ներկայացրեց Բրիտանական խորհրդի հավաստագիրը, որտեղ գրված էր, որ ինքը հաջողությամբ ավարտել է դասընթացը և ամենաբարձր գնահատականն է ստացել:
Նրանց հանդեպ վերաբերմունքը միայն զարմանք է առաջացնում, քանի որ ընդամենը 2 ամիս առաջ համալսարանի ռեկտորը անգլերենի ամբիոնի նախկին վարիչին երաշխավորագիր է տվել, որտեղ հստակ նշված է, որ վերջինիս գիտելիքներն ու հմտությունները բարձր մակարդակի վրա են գտնվում:
ֆրանսերենի ամբիոնի դասախոս Նարինե Կոխտիևան համոզված է, որ ցանկացած հիմնարկում կրճատումները արվում են հանձնաժողովի կողմից` ատեստացիայի հիման վրա։ Նրա խոսքերով` համալսարանի ռեկտորը բացատրություններ տալու ժամանակ չի գտել։
Աշխատանքից հեռացվել են նաև իրավաբանական ամբիոնի 15 և ֆրանսերենի ամբիոնի 4 դասախոսներ:
29 հեռացված դասախոսներից դատարան են դիմել միայն 14-ը: Գայանե Հակոբյանը նշեց, որ մնացածը հիմնականում տարբեր պաշտոնյաներ են և չեն ցանկանում իրենց անունները հրապարակել: Համալսարանի աշխատավարձը վերջիններիս եկամուտի հիմնական աղբյուրը չի հանդիսանում: Դասախոսները դիմելու են ԿԳ նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին և մի շարք այլ պաշտոնյաների:
Հեռացված դասախոսները պնդում են , որ աշխատանքից հեռացվել են օրենքի կոպիտ խախտումով, քանի որ պայմանագրերի ժամկետների մասին տեղեկություններ չեն ունեցել: Սակայն նրանց ասել են, որ ժամկետների մասին իրենք կարող էին ուսումնական մասում գտնվող հատուկ արկղիկներից իմանալ, որոնք դասախոսների խոսքերով տարիներով չեն բացվում:
Մյուս կողմի կարծիքը լսելու նպատակով զանգահարեցինք Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին: Պարոն Նավոյանի խոսքերով` հեռացված դասախոսները սխալվում են `կարծելով, որ իրենց անօրինական ճանապարհով են աշխատանքից ազատել: «Եթե կարծում են, որ մենք աշխատանքային օրենսգրքով չենք առաջնորդվել, թող դատարան դիմեն ու պարզեն այդ ամենը»,- ասաց պռորեկտորը:
Նավոյանը նշեց, որ համալսարանը կարող է և իրավունք ունի չերկարացնել պայմանագիրն այս կամ այն դասախոսի հետ: Վերջինիս խոսքերով աշխատանքից հեռացված դասախոսների շարքում կան դոկտորանտներ, որոնք պետք է մտածեն իրենց ատենախոսությունների մասին:
Աշխատանքից ազատվել են նաև այն դասախոսները, որոնց ուսանողները չափազանց ցածր են գնահատել: Համալսարանի կողմից վճարված, սակայն վերապատրաստումը չանցած, ինչպես նաև պարբերաբար ուշացող դասախոսները նույնպես նման բախտի են արժանացել:
Պրոռեկտորն ասաց, որ 29 դասախոսներից 14-ը դիմել են Ֆրանսիայի դեսպանին և ստորագրություններ հավաքել, այն դեպքում երբ շատերը պնդում են, որ իրենց ուղղակի սպիտակ թղթեր են տվել:
Հեռացված դասախոսները ստիպում են ուսանողներին դասադուլ կազմակերպել, ինչը Նավոյանի խոսքերով մանկավարժական անբարոյականություն է:
Ալիսա Շեկոյան
- 11:10ԱԳՆ–ում 2 միլիոն դրամանոց գորգ են գնել
- 13:10ԱԳՆ-ն ինձ ու Արման Եղոյանին թույլ չի տվել մասնակցել ԵԽ֊ում կազմակերպած Հայաստանի թեմայով քննարկմանը. Վահե Հակոբյան
- 12:105400 հեկտարի կորուստ՝ Սոթք-Խոզնավար հատվածում․ ինչ են ասում արբանյակային լուսանկարները
- 14:10Գորիսի երեք գյուղերի՝ Շուռնուխի, Բարձրավանի եւ Որոտանի համար կառուցվող այլընտրանքային ճանապարհը մի քանի շաբաթ է՝ անանցանելի է դարձել բնակիչների համար տեղացող անձրեւների պատճառով
- 13:10Քանի ադրբեջանցի զբոսաշրջիկ է այս տարի այցելել Հայաստան
- 12:10Սիրուշոն մեկնում է արտերկիր՝ երրորդ երեխային լույս աշխարհ բերելու. Լեւոն Քոչարյանը նրան չի ուղեկցի
- 11:19Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի. Նիկոլ Փաշինյան
- 12:10Իշխանությունը պատժում է այլախոհներին՝ ազատելով աշխատանքից
- 14:10Թուրքերին հող նվիրելու համար՝ Տավուշում շատ արագ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում
- 11:10Անիմաստ են համարում անվտանգային հարցերով բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել և աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ․ Սեյրան Օհանյանը՝ Հայկ Կոնջորյանին
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
11.05.2022 | 11:10
10.05.2022 | 15:10
10.05.2022 | 14:10
10.05.2022 | 13:10
10.05.2022 | 12:10
10.05.2022 | 11:10
09.05.2022 | 15:10
09.05.2022 | 14:10
09.05.2022 | 13:10
09.05.2022 | 12:10
09.05.2022 | 11:19
07.05.2022 | 14:10
07.05.2022 | 13:10
07.05.2022 | 12:10
06.05.2022 | 15:10
06.05.2022 | 14:10
06.05.2022 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.