«Նորավանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր հայտարարեց, թե Հայաստանում Ռուսաստանի վարկը պետք է փոքր-ինչ «կարգի բերել»: «Ռուսաստանն այն երկիրն է, որն իր պատմության ընթացքում 22 պատերազմ է մղել Թուրքիայի դեմ, միակ երկիրը, որ Հայաստանում գերեզմաններ ունի: Պետք է հաշվի առնել դա»,- ասել է Հարությունյանը:
Հետո՞ ինչ: Իր շահից ելնելով է պատերազմել: Չմոռանանք, որ 19-րդ դարում Արևելյան և Արևմտյան Հայաստանի տարածքը մտնելիս և թուրքական տիրապետությունը դադարեցնելիս ռուսները սկզբում փորձում էին այդ տարածքները բնակեցնել կազակներով: Չստացվեց, որովհետև պարզվեց, որ կազակները մեր լեռնաշխարհում չեն կարողանում ապրել, այլապես կստեղծեին «Չեռնոռուսիա»: Մեր լեռներում կարողանում է ապրել հիմնականում հայը: Մեկ էլ` պարսիկն ու գենետիկորեն նրան մոտիկ քուրդը: Եվ թուրքը, որը «տարականի» պես ցանկացած պայմանի է հարմարվում ու ցանկացած ազգի բնօրրանում կարողանում բազմանալ:
Սակայն ինչո՞ւ մեր «վերլուծաբանները» ու «քաղաքագետները» հանկարծ ռսի փոխարեն որոշեցին ռսի վարկով մտահոգվել: Այդ ի՞նչ ռուսամոլություն է… Զանգվածային հիպնոսի մե՞ջ ենք մենք` «խելացի հայերս»: Անշուտ` ոչ: Ամեն առանձին հայ անհատ շատ խելացի է: Օրինակ, Ֆրանսիան պետական բյուջեի հաշվին աշխարհի ցանկացած համալսարանում կրթում է այն երիտասարդին, ում IQ-ն (ինտելեկտի գործակիցը) 160 և ավելի է: Հայերիս մոտ այդպիսի IQ-ն նույնքան տարածված է, որքան մարմնի վրայի առատ մազածածկույթը, սակայն հանրային, հավաքական հարթությունում կան այնպիսի դրսևորումներ, որ բանական լինելուց, մեղմ ասած, անչափ հեռու են: Օրինակ, ինչո՞ւ են Երևանում այդքան շատ օտարալեզու ցուցանակները, այն էլ` այնպիսի անուններով, որ հայ մարդն արտաբերելիս լեզուն կկոտրի: Եվ օբյեկտատերերը գերադասում են դրանք պահպանել ցանկացած գնով, անգամ եթե Լեզվի պետական տեսչությունը նրանց տարին մի քանի անգամ տուգանում է: Սովորական օտարամոլություն է, ուրիշ ոչինչ: Որը ստրկամտության բաղադրիչներից մեկն է: «Ты раб, ты трус, ты армянин»,- Պուշկինի այդ բանաձևումը, ցավոք, մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը: Վախկոտությանը որոշ չափով հրաժեշտ ենք տվել Արցախյան Մեծամարտի շնորհիվ, սակայն ստրուկի հոգեբանությունը դեռ խորն է նստած:
Եվ այդ ստրուկը լայնորեն դրսևորվեց Դմիտրի Մեդվեդևի այցի առնչությամբ:
Քավ լիցի, մտադիր չենք «քլնգել» ստորագրված փաստաթղթերը. Ազգային էգոիզմի տեսակետից դրանք միանշանակ օգուտ են մեր երկրին, բարձրացնում են մեր անվտանգության մակարդակը, լրացուցիչ սպառազինությամբ ապահովում մեր բանակը, նպաստում մեր էներգետիկ անվտանգությանը… Պարզապես պետական ու հանրային վարքի որոշ գարշելի դրսևորումներ տեսանք:
Օրինակ, փողոցները մաքրեցին հակասանիտարական առևտուր անողներից ու մուրացկաններից, բայց ոչ թե ՀՀ քաղաքացիներին, այլ «ռուսաց թագավորին» այդ տհաճ տեսարանից ազատելու համար: Բայց, ձեր հերն եմ անիծել, ինչո՞ւ Մեդվեդևի մեկնելուց հետո այդ տհաճությունները պիտի վերադառնային: Ինչ է, նրան դրել եք «շեֆի» տե՞ղ, ու հաճոյակատար ստրուկի պես աչքին թո՞զ էիք փչում: Կամ չէ՞ր կարելի Սևանի ճամփան պարզապես նորոգել, որ լավը լինի, պարտադիր «բարձր հյուրի» պատվի՞ն պիտի անեիք… Կամ ինչո՞ւ մեզ ուղղակի բռնաբարեցիք ռուսական դրոշների աներևակայելի առատությամբ, երբ որոշ տեղերում նույնիսկ հայկականի պակաս կա: Կամ ինչո՞ւ պաշտոնական միջոցառումներին և ասուլիսներին մերոնք բացառապես ռուսերեն էին ելույթ ունենում, չէին բարեհաճում մի նորմալ թարգմանիչ ապահովել: Վստահ եմ` եթե մերոնք հայերեն ելույթ ունենային, ռուսները մեզ ավելի շատ կհարգեին, և ամենակարևորը` մենք մեզ ավելի շատ կհարգեինք:
Մեկ ուրիշ երևույթ. շատերը խանդավառվեցին ու սկսեցին երազել, թե «սովետը» կվերականգնվի, ռուսները կրկին մեզ կկառավարեն ու մեր փոխարեն մեր խնդիրները կլուծեն: Ու ամենավատն այն է, որ պաշտոնական քարոզչությունը հակահարված չի հասցնում այդ ստրկական անթասիբ տրամադրություններին: Հաճոյանում են ստրկաբարո զանգվածին, որը ցանկացած ընտրությունների ժամանակ իր քվեն կծախի թեկուզ ռսին, թեկուզ թուրքին, թեկուզ Ժնջիլ Վաղոյին:
Բայց ոչ պակաս գարշելի է և ընդդիմության որոշակի հատվածի թունդ ռուսատյաց քարոզչությունը: Առաջարկում են քիրվայանալ թուրքի հետ, նույնիսկ Ցեղասպանության ուրացման ու Արցախի գնով «պոկվել» ռսից, «ինտեգրվել» Եվրոպա և ՆԱՏՕ, ապրել «արևմտյան արժեքներով»: Թե ինչ է ներմուծվել եվրոպաներից, բացի աղանդների ու գոմիկների գարշելի խրախճանքից, ատոմակայանը փակելու պահանջից, «ընտանիքի պլանավորիչներից», սեքսուալ անբարոյականությունից և դարավոր թշնամու հետ «երկխոսելու» հորդորներից` սատանան գիտի…
Ցավալի է, բայց փաստ. ունենք ստրկամիտ «մտնողների» հսկայական բանակ: Դրա մի մասը «մտնում» է ռսին, մյուսը` եվրոպացուն ու ամերիկացուն` փողին մուննաթ: Մի զանգված էլ կա, որ հաճույքով «կմտներ» թուրքին, բայց բացահայտ դա անել չի կարող: Ինչպես կասեր երջանկահիշատակ Ռոբերտ Սահակյանցը` «1915-ին բռնաբարած տատիկների արգասիք» այդ կադրերի «արյունը քաշում է», և ինքնամոռաց սիրում են թուրքական կլկլոցով երաժշտություն, նաև հեռուստաեթերով են դա փաթաթում ժողովրդի ջանին, ուր հնարավոր է` փողով կամ անվճար սպասարկում են քիրվայությունը…
Մինչդեռ, եթե ձերբազատվենք ստրկական մտածողությունից, ստրկամտության գարշելի վիրուսից, ավելի լավ կճանաչենք ինքներս մեզ, մեր իրական հնարավորությունը: Ռուսն այսօր մեր այդ ներուժը շատ լավ գիտի: Ինչո՞ւ, օրինակ, որոշեց C-300 համալիրներ վաճառել Ադրբեջանին: Դավաճա՞ն է, ուզում է թաքուն մեր շահերը թուրքի՞ն ծախել… Ամենևին էլ ոչ: Ե՜վ Մեդվեդևը, և՜ Լավրովը քանիցս պարզ ասին. թույլ չենք տա նոր պատերազմներ Կովկասում: Ինչքան էլ զարմանալի լինի, մենք` հայերս, այսօր ավելի շատ ենք պատրաստ պատերազմի, քան ամեն օր պատերազմի մասին բարբաջող Ադրբեջանի թուրքերը: Եվ մի օր, որպես կազդուրված ազգ, ցանկանալու ենք պատերազմ: Իսկ ռուսին դա պետք չէ, և այդ պատճառով էլ Ադրբեջանին հիմիկվանից ուզում է պաշտպանել մեր ապագա առողջ պոռթկումից:
Սակայն, ինչպես ասել է լեգենդար ազատամարտիկ Ագոն (Արկադի Կարապետյանը), C-300 համալիրները Բաքուն պաշտպանելու է օդից, մինչդեռ հայ զորականը «գեշ խասիաթ» ունի ցանկացած տեղ մուտք գործել ցամաքով: Եվ մուտք կգործի, եթե մեր մեջ սպանենք ստրկության` 800 տարվա կենսագրություն ունեցող վարակը:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.