ա մի բան, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Սրբությունները պահպանելու ավանդույթը: Ոմն թուրքագետ Արտակ Շաքարյանն ընդվզեց, թե ինչու եք բողոքում հայերի` Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցի գալու դեմ, դրանով նախադեպն եք փչացնում, որ թուրքերը թույլատրում են տարին մեկ օրով որևէ եկեղեցի բացելը: Ա. Շաքարյանը հույս ունի, որ Աղթամարի օրինակով կարելի է մեկ օրով Անին բացելու գործընթացին հասնել:
Դրան չենք կարող չհակադրել կենցաղային պարզ օրինակը: Այ Արտակ ջան, այ տղա ջան: Ենթադրենք, քեզ զրկել են քո տնից, բայց մեծահոգաբար իրավունք են տվել տարին մեկ օր գաս վերընգնես բազկաթոռի մեջ ու հեռուստասերիալի մեկ 18-երրորդը նայես: Կհամաձայնե՞ս: Բա եթե ոչ, ինչո՞ւ ես նուն զիբիլը դայաղ անում ու առաջարկում համայն հայությանը:
Ինչևէ, մեր «աջաբսանդալը» չենք կարող չսկսել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատմությունից: Ինչքան խելքը գլխին մարդ կա, դրա դեմ բողոքեց: Բայց Էջմիածինը չի շտապում միանալ հայ ժողովրդի ակնհայտ կարծիքին: Էջմիածնի լրատվականի պետ Տեր Վահրամ քահանա Մելիքյանն անըդհատ փախած է լրագրողների հարցերից: Անշուշտ, լրագրողներն անչափ հեռու են սուրբ լինելուց, բայց Վահրամ քահանայի փախուստն այլևս կասկածահարույց է: Իսկ հարցը առավել քան հասարակ է` ինչպե՞ս եք մասնակցում մի պատարագի, որը մաքսիմում մի օրով է թույլատրված: Ինչպե՞ս եք գնում Աղթամար, եթե կասկածելի է անգամ այն, որ մի օրով խաչը կդնեն ու չեն ծածկի Աթաթուրքի կամ թուրքական դրոշի պատկերով: Ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կզել թուրքի դրոշի տակ, ինչպե՞ս եք ընդունում պատարագ անելը, որը մինչ ձեր ժամանելը ու ձեր հեռանալուց հաջորդ օրը զուտ թանգարան է:
Դուք լրի՞վ ……եք, թե՞ ձևանում եք… Այդ անհարմար հարցերը չենք կարող չտալ Էջմիածնի այն սպասավորներին, որ պատրաստվում են գնալ Աղթամար: Ու ինչպես էլ ուզես ձևակերպել` նուն նվաստացուցիչ հարցադրումն է ստացվում:
Բայց պատասխան չկա… Գնում են… Ու պառկում թուրքի տակ։ Հետևաբար` այլևս լռելու տեղ չունենք: Եթե գնում եք պղծված եկեղեցում մեկ օր պատարագ տալիս, ո՞վ է ձեզ վճարել պղծության փաստի վրա աչք փակելու համար: Ո՞վ է վճարել, որ բողոքողներին ու դժգոհներին կոչեն սադրիչ ու անպատասխանատու: Այդ մե՞նք ենք անպատասխանատու, թե՞ դուք, որ ձեր պատարագով թուրքական պղծությունն եք սրբագործում: Հերիք եղավ…
Ձեր արածը, կներեք, սկսում է նմանվել հույների սրբազան պոռնկությանը: Մեկ տարբերությամբ` եթե հունաց մոտ դա զուտ մարմնական էր, ապա ձեր արածը շոշափում է Ազգի արմատական շահերը: Բարի եղեք ծախել ձեր, ձեր մտերմուհիների մարմինները, բայց ոչ` Ազգի ապագան:
Ձեր արածն ապշեցուցիչ է: Թույլ եք տալիս, որ Կ. Պոլսում պատրիարքի տեղապահ դառնա թուրքի սպասավորը (Անունն էլ չեմ ուզում տամ), ու ծպտուն էլ չեք հանում: Հանգիստ թույլ եք տալիս, որ Պոլսո հոգևոր կառավարիչները կատարեն Թուրքիայի կամքը…
Դրան էլ գումարվեց Աղթամարի պատմությունը, որ ընդամենը դիվիդենտներ է բերելու թուրքական քարոզչությանը… Ինչո՞ւ եք լծվում դրա սայլին:
Բայց դա դեռ քիչ էր, գումարվեցն նորերը: Դ. Մեդվեդևի այցին ընդառաջ ի հայտ եկան հոգևորականներ, որ պնդում են, թե մեր ու Ռուս ուղղափառ եկեղեցու տարբերությունն այնքան քիչ է, որ կարելի է միավորվել… Այսինքն` մեր եկեղեցու անկախության վրա ձեռք բարձրացնողներ էլ հայտնվեցին: Եթե դա պիտի զիջեինք, ապա վաղուց միավորված կլինեինք կամ բյուզանդացիներին, կամ կաթոլիկներին: Եթե դա չենք արել, ուրեմն` ավելի կարևոր հարցեր կային:
Ու խոշոր հաշվով հայոց մեջ Քրիստոսի կրավորական ուսմունքն իր բազում թերություններով ընդունելի է այնքանով, որքանով կա Հայ Առաքելական Եկեղեցին: Որը բացառապես հայերինն է ու հայերի համար:
Այլապես այդ համաշխարհային ուսմունքը մեզ համար ավելորդ է: Զի դրա թերությունները հանդուրժում ենք, քանզի Հայոց եկեղեցու ուսմունքի բաղկացուցիչ մասն են: Դրանից դուրս մեզ համար այդ ուսմունքը զրոյական արժեք ունի:
Այսօր մեր Եկեղեցին ջրբաժանի առաջ է: Արդյո՞ք այն կընդունի Ազգի և Հայրենիքի շահերի գերակայությունը և իր հոտի հետ կգնա դեպի փառք և անկում, թե՞ Ազգից ու Հայրենիքից վեր կդասի կասկածելի կրոնական արժեքները, որոնք նունքան հայինն են, ինչքան նեգրինն են… Ընտրությունը հոգևոր հայրերինն է: Ընտրությունն իրնենց է, և այդ ընտրությունից է կախված` իրենց հետ միասին կգնանք դրախտ և դժոխք, կանցնենք ամենայն փորձություն, թե՞ կհրաժարվենք իրենց անարժեք ծառայությունից:
Դուք ընտրեք` ձեզ հե՞տ ենք շարունակում մեր ճանապարհը, թե ապավինում ենք 10 հազար տարվա փորձություն անցած և երբևէ մեզ չդավաճանած, պարզապես վերջին 2000 տարիներին փոքր-ինչ մոռացված հայոց աստվածներին:
Ընտրությունը ձերն է…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.