случайно падали звезды
в мои пустые карманы ու
Մենք գնում ենք Զեմֆիրայի համերգին
Լիլիթ Մովսիսյանը 21 տարեկան է, սովորում է Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի 5-րդ կուրսում: Ուզում է իրականացնել մի շատ հետաքրքիր պրոյեկտ` ռեալիթի-շոու -դոկումենտալ-երաժշտական ֆիլմ- մասշտաբով: Պրոյեկտը կայանում է նրանում, որ մի խումբ երիտասարդներ, որոնց համախմբում է սերը Զեմֆիրայի հանդեպ, հա, հա էն նույն, ռուսական ռոք երգչուհու, որի ներաշխարհը իրար խառնող երաժշտությունը ոչ ոքի անտարբեր չի կարող թողնել:
Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում Զեմֆիրան մեծ համերգ է տալիս, ու Լիլիթը որոշել է նրա վեց երկրպագուի օգնել հասնելու այնտեղ ու ներկա գտնվել սիրելի երգչուհու համերգին: Նշեմ, որ երիտասարդները բնավ մոլի երկրպագուներ չեն, նրանք Զեմֆիրայի հետ յուրովի են կապված՝ ասոցիատիվ, զգայական, իրենց հարազատ թեմաներով ու… Պրոյեկտն իրականացնելու համար պետք են որոշակի գումարներ, պետք է եթերաժամի տրամադրման վստահելի տարբերակ ունենալ, հովանավորներ, Զեմֆիրայի համերգի տոմսերն էլ էժան չեն՝ 8000 ռուբլի…
Դժվա՞ր է: Այո, մեր երիտասարդ արվեստագետին, շոու-մենին, թե վումանին, չգիտեմ ոնց է ճիշտը, ի՞նչ է պետք այսօր Հայաստանում ունենալ երազանքն իրականացնելու համար: Ի՞նչ մարդկային, մասնագիտական որակներ են պահանջվում նրանից, ի՞նչն է հեշտ ստացվում, ինչը՝ դժվար…
-Սկզբում պրոյեկտի մասին ես ի՞ նչ չասեցի՝ ավելացրու: Ո՞նց ծագեց միտքը:
-Միտքը չի կարևորը, այլ ցանկությունը: Ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ էդ միտքը հնարավոր էր իրագործել: Ցանկությունն էր շատ, կատասրոֆիկ մեծ: Մտածեցի, որ մենք Զեմֆիրային ոչինչ չենք տալիս ի պատասխան նրա մեզ տված էդ ամեն ինչի՝ սեր, էներգիա, ոգեշնչում, ապրելու ցանկություն՝ քեզ հետ քո զգացմունքների մահն ապրելով: Որոշեցի, ու անում եմ:
-Ի՞նչ ես արել, համերգին քիչ ժամանակ է մնացել, ո՞ր փուլում են գործերդ:
-Գտել եմ ինֆորմացիոն հովանավորներ, դիմել եմ MTC Վիվասելլ ընկերությանը, Վարչապետ Տիգրան Սարգսյանին` համագործակցելու առաջարկով: Մի քանի օրից սպասում եմ պատասխանի: ATV հեռուստաընկերության հետ եթերաժամի տրամադրման հետ կապված արդեն իսկ ունեմ ֆիլմի հեռարձակման պայմանավորվածություն: Ճշտված է նաև երթուղին՝ միկրոավտոբուսով վրացական Փոթի նավահանգիստ, որտեղից լաստանավով Սոչի, և ապա` գնացքով Մոսկվա: Հիմա կապ ենք հաստատում Զեմֆիրայի ադմինիստրացիայի հետ, համերգի մուտքի տոմսերն արդեն ունենք, մնում է թույտվություն ստանալ նկարահանումների համար: Կատսինգը ավարտված է, արդեն հաստատ ընտրված են խմբի մյուս 5 մասնակիցները, որոնք պետք է լինեն ֆիլմի հերոսները: Նրանք արվեստի կամ գրականության հետ կապված լինելով, բոլորն իրարից շատ տարբեր մարդիկ են: Կարելի է ասել `իրար հետ ծանոթացել ենք պրոյեկտի շրջանակներում, կարգին չենք էլ շփվել: Կարծում եմ հետաքրքիր կլինի կոլեկտիվը:
Դավիթ Հակոբյան – 20 տարեկան, երաժիշտ
Արուսյակ Սիմոնյան – 27 տարեկան., ռեժիսոր-վավերագրող
Փիրուզա Գինոյան – 23 տարեկան, ռուս- բանասեր
Ռուբեն Աբրահամյան – 31 տարեկան, դերասան
Սվետլանա Անտոնյան (Ocean) – լուսանկարիչ
-Հատուկ խաղարկային սցենար կա՞, թե պետք է ամեն բան իմպրովիզի մեջ լինի՝ բնական:
-Քանի որ նպատակը անկեղծությունն է, որը համահունչ է Զեմֆիրայի արվեստին, ինձնից ,որպես ռեժիսոր, ընդամենը կպահանջվի ինչ-ինչ իրավիճակներ ստեղծել` նպաստելու մարդկանց բացահայտվելուն: Ինձ համար կարևոր է ցույց տալ, թե ինչպես են իմ հերոսներն ընկալում Զեմֆիրայի յուրաքանչյուր երգ, երգչուհուն ցույց տալ հերոսներիս աշխարհի պրիզմայով:
-Իսկ Մոսկվայում միայն համերգին եք ներկա լինելու ու անմիաջպես վերադառնա՞ք: Չկա՞ն այլ գաղափարներ, էդքան գումար եք ծախսում ճամփի վրա, գուցե ինչ-որ էլի բան մտածեք:
-Մենք չգիտենք` Մոսկվայում ինչ անակնկալներ են սպասվում մեզ: Հենց հետաքրքիրն էլ էդ ա, որ ոչ ոք չգիտի, թե ի՞նչ կարա լինի: Ոչ ես, ոչ հերոսներից որևէ մեկը չգիտի, թե համերգից հետո ի՞նչ կլինի…. և ինչպե՞ս կավարտվի ֆիլմը…
-Իսկ եթե մեկնումեկը որոշի չվերադառնա՞լ: Մարդ են…: Կամ մնա, հետո հետ գա, ի՞նչ կա որ:
-Ոչ, գնալուց առաջ բոլորս պայմանագիր ենք կնքելու, որտեղ հստակ ձևակերպվելու են բոլորիս պարտավորությունները: Բոլորս միասին գնալու ենք ու միասին հետ ենք վերադառնալու: Եթե ինչ-որ բան էլ որոշենք, պիտի միասին որոշենք, մենք կոլեկտիվ ենք, ու պիտի ունենանք կոլեկտիվ գիտակցություն, որն, իմիջիայլոց, մեր հայերին շատ ա պակասում:
-Իսկ եթե կոլեկտիվդ չստացվի՞ :
-Մեզ կապողը Զեմֆիրան ա:
-Զեմֆիրայի հետ հերոսներդ անձամբ չե՞ն հանդիպելու, նկարահանումներ չե՞ն լինելու:
-Իմ առաջին նպատակն էն ա, որ հերոսներս հանդիպեն ոչ թե Զեմֆիրայի, այլ նրա երաժշտության հետ: Եթե ստացվի պայմանավորվել` ինչո՞ւ չէ։
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.