Մեր «աջաբսանդալը» այս անգամ միգուցե սննդային թունավորում առաջացնի: Բանն այն է, որ սիրված երգիչ Ռուբեն Հախվերյանը թուրքական «Hurriyet Daily News» թերթին ասել է, որ թուրքական երաժշտական ընկերությունները սկսել են զբաղվել իր երգերի հեղինակային իրավունքի ձեռքբերման գործով, եւ շուտով Հախվերդյանի երգերը կսկսեն թողարկվել նաեւ Թուրքիայում: Ավելին, այդ թուրքական աղբին տված հարցազրույցում նա ասել է. «Այն, ինչ մենք անվանում ենք ունիկալ հայկական մշակույթ, իրականում ստեղծվել է Ստամբուլում հաստատված արեւմտահայերի եւ Անատոլիայի հայերի կողմից: Հայաստանը չունի իր սեփական մշակույթը: Այն կրում է այլ մշակույթների ազդեցությունը: Հայ երգիչները գողացել են թուրքական ու ադրբեջանական երաժշտությունը»:
Ո՜չ, Ռուբիկին չեն զրպարտել, «Hurriyet Daily News»-ին տված հարցազրույցի իսկությունը նա հաստատել է ի պատասխան «Իրավունք»-ի և «Հայկական ժամանակ»-ի թղթակիցներին : Դա զարհուրելի ճշմարտություն է` այն Ռուբեն Հախվերդյանը, ում երգերը լսել եմ ծնված օրվանիցս, ում երգերով մեծացել եմ, դարձել է թուրքամետ, դարձել է դավաճան, դարձել է «քիրվա»: Ավելին, նա նույն հարցազրույցում ասում է. «Ես կգերադասեի շփվել մի ինտելեկտուալ թուրքի, քան տգետ հայի հետ: Ասածս այն է, որ առաջնայինը մարդկային արժեքներն ու արդարությունն են: Ազգայնականությունը թունավորում է մեզ յուրաքանչյուրիս: Դա միայն տգիտությունից է գալիս»: Այսինքն` թուրք չսիրողին անվանեց «տգետ»… Ոնց չհիշես, թե ինչպես գոմիկներից զզվողներին նույն գոմիկները ու նրանց պաշտպանները պիտակում են «տգետ»:
Զարհուրելի է, բայց փաստ. Մենք ապրում ենք նահանջ: Նահանջ` մեր սիրելի երգերով, որոնք այլևս պղծված են… Սակայն զարհուրելով հանդերձ` փորձենք հասնել ազգուրացության կոնկրետ այս դեպքի արմատներին: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` Հախվերդյանը իր 11 հազար դոլար պարտքի 5 հազարը Պարսկաստանի հյուրախաղերից հետո կարողացել է փակել, մնացածը շուտով կփակի: Ինչո՞վ` կարելի է ենթադրել. «Hurriyet Daily News»-ին տված հարցազրույցը հո ձրի չի տվել, հո հարիֆ չի… Եվ եթե այդ հարցազրույցում ասեր, որ հայերը Արևմտյան Հայաստանում եկվոր են, որ ցեղասպանություն չի եղել, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, երևի ֆինանսապես «ելներ դամա»: Այսօր փող «վաստակելու» շատ հեշտ, միջոց կա` առատորեն կվարձատրեն այն հային, որը կգովաբանի թուրքին ու ամենայն թուրքականը, ով հայոց արյան ժառանգությունը ցեխի հետ կխառնի: Եվ փույթ չէ, որ այդպիսի վարձքը հազարապատիկ ավելի կեղտոտ է, քան պոռնիկի վաստակած գումարը` աղետալիորեն շատացել են ազգուրաց «բիզնեսով» զբաղվողները, այդ թվում` մշակույթի ոլորտում:
Հա, մի բան էլ, որը մեր «աջաբսանդալի» համեմունքն է: Շատերը հավեսով օգտվում են «Թեզտուր»-ի ուղեգրերից և հանգստանում Անթալյայում: Որովհետև էժան է: Ձրի դագաղ լինի, կես մետր էլ`կարճ… Ջհանդամը, թե թուրքերը Անթալյայի ու դրա շրջակայքի հյուրանոցներում ծեծում ու ստորացնում են հայ զբոսաշրջիկներին, թուրք ոստիկանությունն էլ վրեքները գործ ա սարքում. Կարևորը էժանությունն է… Դե ինչ, երևի թե Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը հայ զբոսաշրջիկների համար հատուկ զեղչեր
սահմանի: Ասենք, օրինակ, այսպիսի.
— Երկու քացի, մեկ սիլլա` 10 տոկոս զեղչ,
— Երեսին մի հատ խորխելը` 20 տոկոս զեղչ,
— Քացով ամորձիներին` 30 տոկոս զեղչ,
— Յաթաղանով դոշին խաչ քաշելը` 60 տոկոս զեղչ,
— Հատուկ կանանց համար. մեկ կրծքապտուկը յաթաղանով կտրելը` 90 տոկոս զեղչ…
Ինչու չանե՞ն, որ. մեր հայրենակիցներից շատերը թասիբն ու նամուսը սկսել են «էժանով» ու «բիրիքով» գնահատել: Մի ստվար զանգված էլ Հայրենիքը նաև ձրի տվող են, ավելի ճիշտ` նաղդ փոխանակող են ամերիկաներում, հոլանդիաներում ու ռուսաստաններում մեկ համբալի աշխատատեղով. ըստ «Գելլափի» հարցախույզի, մեր հայրենակիցների 39 տոկոսը երազում են ընդմիշտ հեռանալ Հայաստանից: Կարճ ասած, հետույքային վիճակ է, որը կարող է շտկվել միայն ազգապաշտ առաջնորդի երկաթե ձեռքով:
Սակայն հայտնվել են այլ «շտկողներ»: Բոլորը հեռուստատեսային զոմբի-արկղով տեսան, թե ինչպես ԱԽՔ-ը զինվորական համազգեստով հայտնվեց ռուս սահմանապահների Արտաշատի ուղեկալում ու սիրուն խոսքեր արտաբերեց հայ-ռուսական բարեկամության մասին: Ճիշտ է, Արթուր Բաղդասարյանի վրա «կամուֆլյաժը» նայվում էր մոտավորապես այնպես, ինչպես, ռուսի ասած, «седло на корове», սակայն էականը դա չէ: Էականն ու զվարճալին այն է, որ ՕԵԿ առաջնորդը, որին Ռոբերտ Քոչարյանը «Մարկո Պոլո» սրճարանում արված գաղտնալսման հիման վրա ժամանակին «անգլիական շպիոն» էր հանել, հրապարակավ հավերժ սիրո երդում տվեց ռուսներին: Հետո պատմեց, որ ռուսական ռազմաբազան ոչ միայն առնվազն 49 տարի կմնա Հայաստանում, այլև ստանձնում է պարտավորություն պաշտպանել ՀՀ ողջ տարածքի անվտանգությունը:
Չգիտեմ` միգուցե շատ լավ պաշտպանեն, միգուցե` «քցեն», սակայն մի՞թե էդքան անթասիբ ու անարժեք ենք, որ մեզ պիտի օտարները պաշտպանեն: Արցախյան պատերազմը դաս չեղա՞վ, որ եթե ուզենք, ինքներս շատ լավ կարող ենք մեր հարցերը լուծենլ: Էլի՞ ստրուկի, օտարահպատակի բարդույթից չպրծանք, այն էլ` պետական մակարդակով: Մի բան է` ռսի զորքն ինչ որ պայմանով հանգրվանում է մեր տարածքում, այլ բան է, որ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ է մեզ պաշտպանում: Թո՛ւու…
Սակայն չկա չարիք առանց բարիքի: Ռուսի զորքը «ՀՀ անվտանգության պաշտպանության» պատրվակով հերթով ինչ օյիններ ասես կանի մեր բոլոր հարևանների գլխին: Եվ մեր բոլոր հարևանները թունդ ատելությամբ սկսելու են ատել մեզ, ու հենց այդ ատելությունն էլ կբուժի մեր ժողովրդին տարատեսակ «քիրվայական» հիվանդություններից: Վերջապես ստիպված կսովորենք ՀԱԿԱԴՐՎԵԼ բոլորին: Չէ՞ որ ցանկացած ազգ արժի ուղիղ այնքան, ինչքան կարողանում է հակադրվել աշխարհին: Մնացածը սոսկ անիմաստ բառակույտ է ու դատարկաբանություն:
Ու հենց հակադրվելու արվեստը սովորենք` վերջ կտանք պղծված երգով ամոթալի նահանջին: Եվ սրբազան կռվի բոցերում կայրենք մեր երկրում ու մեր հոգիներում կուտակված դարավոր աղբը:
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.