Տարօրինակելով Երեւանը (Queering Yerevan) կոլեկտիվի արվեստի թվով երրորդ ինտերվենցիան տեղի ունեցավ հուլիսի 31ից – օգոստոս 1-ը:
Թարգմանությունը այն կոնցեպցիան է, որի շուրջը կայացավ «Տարօրինակելով Երեւանը» կոլեկտիվի կազմակերպած ցուցահանդեսը Կանանց ռեսուրսային կենտրոնի այգում: Վիդեո, ֆոտո, փերֆորմանս(ձեախաղ), դերային եւ հեղինակային ընթերցումներ, եւ այդ բոլորի մեջ՝ թարգմանություն: Թարգմանությունն այսօր ամենուր է: Այն անհրաժեշտ է ամեն քայլափոխի: Ցուցահանդեսի նպատակներից մեկն է` շեղվել նեղ լեզվական թարգմանությունից եւ անցնել ավելի գլոբալ համամարդկային թարգմանչական պրոբլեմների:
Հասարակության մեջ առկա փոխըմբռնման ցածր մակարդակը, անհանդուրժողականությունն ու դրանից բխող ագրեսիան մեր փոքրիկ երկիրը վեր են ածել Բաբելոնյան աշտարակի, որտեղ մարդիկ խոսում են հայերեն, բայց չեն հասկանում իրար:
Մի խմբակցություն մյուսին, մի «տուսովկա» մեկէլին, կանայք՝ տղամարդկանց, տղամարդիկ՝ կանանց… Եվ մինչեւ ե՞րբ և մինչեւ ո՞ւր: Ու այստեղ օգնության է գալիս թարգմանությունը, այն է՝ ամեն ինչ դարձնել մաքսիմալագույնս հասկանալի ու ըմբռնելի որքան հնարավոր է շատ մարդկանց համար:
Հայաստանում գերիշխող հետխորհրդային մշակույթի, տարօրինակող (queer) տարածքներում այն առավել արդիական է, քանի որ սովորույթն ու մտածելակերպը հակասության մեջ են ժամանակի ու ժամանակակից մարդու հետ:Եւ էական չի, թե դա ոնց կարվի՝ բառերով, պարով, ձայնով, թե լուռ ժեստերով:
Մնջախաղը ևս թարգմանություն է` արվեստ, որ ուղեկցել է մարդուն դարեր շարունակ։
Թարգմանության արվեստը, նաև ոչ լեզվական, անհիշելի ժամանակներից ուղեկցել է մարդուն` ունենալով տարաբնույթ դրսևորումներ։ Ամեն բան չէ, որ բառերով են ասվում, այս ենթատեքստի հիմքում մարդու ինքնաարտահայտումն է, որի ձևերին էլ փորձել են ծանոթացնել ցուցահանդեսի կազմակերպիչները։
Օրինակ`Մելինէ Տէր Մինասեան և Լողելին Քոենիգ
Ձևախաղ Վիոլետ Գրիգորյանի «Ինքնահավաստում» բանաստեղծության շուրջ (ֆրանսերենով ու հայերենով)
Մէլինեն ու Լողելինը սկզբում միաժամանակ ֆրանսերենով, հետո հետզհետե հայերեն մեկումեջ բառեր ու նախադասություններ ավելացնելով հասան սինխրոն թարգմանության: Այդ ամենն ուղեկցվում էր նաեւ մարմնի ժեստերով: Ձեւախաղն ավարտվեց ոչ հայկական գործիքի նվագակցմամբ։
Երբ դեռ նոր էր սկսվել Մելինէի ու Լողելինի ձեախաղը, Իլեյն Կրիկորեանը սկսեց հանվել ու հագավ տղամարդու հագուստ, նկարեց բեխեր: Ներկաները դեռ չգիտեին, որ դա նույնպես ձևախաղ է, դա թարգմանությունն է կնոջ՝ տղամարդու, կերպարանափոխումի` մի գենդերից մյուսը այնքան հանգիստ, սուս ու փուս, որ որոշ հանդիսատեսներ նույնիսկ նայում`ու չէին հասկանում, թե ի՞նչ է կատարվում:
Վերջում անցկացվեցին ավանդական քննարկումներ, որտեղ չնայած կիսաանգլերեն-կիսահայերենին ինչը պարզ չէր՝ պարզ դարձավ:
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.