ՀՀ քրեական օրենսգրքի N հոդվածով Անձը դատապարտվում է X տարվա ազատազրկման , ես ավելացնում եմ՝ սեռական ժուժկալության:
Դատարանի որոշումն ընդունված է: Բանտ: Զոնա: Ազատազրկում:
Սահմանափակվում է մարդու ազատությունը, փոխվում է նրա ապրելակերպը, հոգեվիճակը, փոխվում է ամեն ինչ, ներառյալ սեռական կյանքը:
ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ ազատազրկման վայրերում գտնվող բանտարկյալներին թույլատրվում են տեսակցություններ միմիայն ամուսինների հետ: Իսկ եթե կալանավորը չի ուզում օրինականացնել հարաբերությունները իր զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ, ասենք՝ վստահ չի, որ նա է իր «կեսը», չի՞ կարող սեքսուալ հարաբերություններ ունենալ օրենքի սահմաններում:
Քաղաքակիրթ աշխարհի պատից այն կողմ, հայտնվածներն ասում են` չի կարող:
Դատապարտյալը` երկարամյա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը, պատմում է, որ բանտերում ոչ ամուսնական զույգերի հանդիպումներն անհնար են դառնում համակարգի սխալ կազմակերպվածության և օրենքի բացերի պատճառով։« Մի քանի ճանապարհ կա, որից առաջինը կոռուպցիան է, եթե դա բացառենք, կմնա մի տարբերակ, եթե ունես վկաներ, որ ընկերուհուդ հետ ապրել ես քաղաքացիական ամուսնությամբ, հնարավոր է, բայց պատկերացնո՞ւմ եք, ազատազրկվածին որքան դժվար է այդ ամենը կազմակերպելը» — ասում է Արթուրը: Իմ հարցին, թե ինչո՞ւ չեն ամուսնանում, նա պատասխանեց, որ շատերն այդպես էլ անում են. «20 տարի նստում են ու հաճախ կանայք են փոխում` ամեն անգամ օրինական գրանցելով ամուսնությունը: Հոգնեցին՝ բաժանվում են, ամուսնանում ուրիշի հետ: Իսկ դա անբարոյականություն է: Ստացվում է, որ օրենսդրական դաշտը դրդում է անբարոյականությա՞ն, սանձարձակությա՞ն: Ինչո՞ւ է այդպես: Ինչո՞վ ենք մենք տարբերվում ազատության մեջ գտնվող մարդկանցից, որտեղ հնարավորություն կա ընտրելու, միևնույն ժամանակ չտանջվելով սեռական ժուժկալությունից: Միայն նրանով, որ բանտարկյա՞լ ենք: Ի վերջո, լավ, բանտարկյալը հեչ, բա ինչո՞վ է մեղավոր նրա ընկերուհին, որը պիտի զրկված լինի սիրելիի հետ կենակցելու հնարավորությունից…»
Սեռական ժուժկալության ֆիզիոլոգիական և հոգեբանական վնասներն ահռելի են:
Այն ընդհանրապես հակացուցված է երակների վարիկոզ լայնացում ունեցող տղամարդկանց, իսկ շագանակագեղձի տարատեսակ հիվանդությունների դեպքում այն բերում է ընդհուպ մինչև քաղցկեղի, նաև իմպոտենցիայի՝ սեռական անկարողության: Կանանց մոտ՝ կանացի օրգանների և կրծքագեղձի քաղցկեղի: «Նևրոզների 60-100% բաժին են ընկնում սեռական խնդիրներին: Այն բերում է ընկճախտի ու ագրեսիվության ուժգնացման: Գիտնականները եզրակացությամբ, սեքսի նկատմամբ հետաքրքրությունը արդյունավետ կյանքի, աշխատանքի, ուսման նկատմամբ հետաքրքրությունն է, դրա բացակայությունը դրդում է հանցագործության»,- ասում է հոգեբան Արեն Սիմոնյանը:
Ստացվում է, որ մեր երկիրն իր քրեակատարողական օրենսդրությամբ հանցագործին ուղղելու փոխարեն, նրան դարձնում է առավել վտանգավոր թե´ բանտի ներսում, թե´ հետո`դրսում հասարակության համար: Չէ՞ որ այն փոփոխությունները, որ տեղի են ունենում բանտարկյալի հետ, շատ դեպքերում կազմավորում են որոշակի խառնվածք ու վարք, ու արդեն ազատության մեջ իներցիայով, չնայած արդեն հնարավոր սեքսուալ բավարավածությանը, խառնվածքով նա մնում է ագրեսիվ…
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք
Հոդված 92. Դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ
Կետ 2. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա:
Ըստ այս օրենքի դատապարտյալը պետք է լինի առնվազն օրինապաշտ քաղաքացի, իսկ եթե այդպես չէ, ասենք, նա չունի ընտանիք, հարազատներ, գրանցում, ուրեմն դուրս է մնում մարդ կոչվածի համար նախատեսվող ամեն ինչից։ Ստացվում է, որ նա դատապարտյալ է ու չի կարող ունենալ ընկերներ, սիրած էակ ու պարզապես տեսնել նրանց։ Մարդու մեկուսացումը, նրան հասարակությունից կտրելն ինքնին հանցագործություն է, քանի որ այդպիսի մարդիկ, կորցնելով կապն արտաքին աշխարհի հետ, որպես կանոն վերադառնում են կալանավայր։
Դիտարկենք մեկ այլ տարբերակ: Օրենսդրությամբ սահմանված կարգով, ամուսինների միջև առանձին տեսակցությունները թույլատրվում են ազատազրկված ամուսնու կամ կնոջ քրեակատարողական հաստատությունում: Իսկ ինչպե՞ս պետք է լինի այն դեպքում, եթե և´ կինը, և´ ամուսինը ազատազրկման մեջ են: Դա էլ օրենքը չի նախատեսում: Ազատազրկմամբ պարտադրված սեռական ժուժկալությունը նաև բերում է նրան, որ փակ տարածքում մարդիկ զանազան ձևեր են փնտրում բավարարվելու: Ու մեր հասարակության կողմից այդքան հայհոյվող միասեռականությունը կարծես նորմա է դառնում բանտերում: Միասեռական տղամարդը բանտում դառնում է բոլորի կինը: Նրան ընկերոջ հետ տեսակցելու մասին օրենսդրությունն ընդհանրապես ոչ մի կետ չի նախատեսել: Սա խոսում է այն մասին, որ, ի տարբերություն տարասեռական զույգերի հարաբերությունների, միասեռական զույգերի փոխհարաբերությունները հասարակական գնահատանքից զուրկ են և չեն ընդունվում համընդհանուրի կողմից: Այդպիսի տղամարդիկ բանտերում խղճուկ վիճակում են հայտնվում, նրանց սեքսուալ շահագործման են ենթարկում կանացի քնքշանքի կարոտ բանտարկյալները: Կանանց վիճակն էլ նույնն է:
Իհարկե, ինչպես ամեն ինչ, այնպես էլ օրենքով չնախատեսված տեսակցությունները կարելի է գնել: Բայց ինչո՞ւ նպաստել բանտային կոռուպցիայի ծաղկմանն ու բարգավաճմանը: Ինչ՞ու ամենամարդկային ուտել-խմելուց հետո ամենակենսական, պրիմիտիվ մարդկային մարմնական պահանջը բավարարելու համար պետք է օրինական ամուսնանալ, կամ դիմել ապօրինության՝ գնելով տեսակցություն կենակցուհու կամ պոռնիկի հետ, եթե չունեն ընկերուհի: Ինչո՞ւ պետք է հետերոսեքսուալ տղամարդը ստիպված լինի բռնի տիրել իր ազատության մեջ գտնվող ընկերոջը տենչող միասեռականին, իսկ կինը տրվել մի այլ կնոջ՝ իր կողմնորոշվածությանն ու բնույթին հակառակ:
Բանտն ու բանակը ցանկացած պետության մինի-մոդելներն են: Ինչ փսփսում են ազատության մեջ, լկտիորեն իրագործում են փակ տարածքներում: Եվ ինչո՞ւ չէ, գուցե շատ ու շատ հանցագործություններ, որոնք կատարվում են «բերդերում» ու «չաստերում» պայմանավորված են հենց սեռական ժուժկալության ծնած ագրեսիայով: Չի բացառվում, որ բանակի և բանտերի սպանությունների մեծ մասը հենց էդ պատճառով են տեղի ունենում, երբ անբավարարվածությունից կատաղած տղամարդիկ իրենց ագրեսիան թափում են իրենցից թույլին ստորացնելու վրա, դա սեռական այլասերվածության տեսակ է:
Արթուրի բարձրացրած հարցը ինձ դրդեց գրել օրենսդրական բացթողումների մասին, ես գրում եմ: Սակայն այս հարցը պահանջում է երկարատև լրագրողական հետաքննություն, լիքը դռներ թակելով, պաշտոնական նամակներ գրելով, իրավաբանների, հոգեբանների, սոցիոլոգների ու սեքսապաթոլոգների, բանտարկյալների հետ տեսակցությունների արդյունքում է միայն հնարավոր հասնել ճշմարտության վերհանմանը: Դա ժամանակ է պահանջում, և չգիտեմ, այս ասպարեզը նոր մտնող լրագրողիս ուժերը, գիտելիքներն ու համառությունը կբավարարե՞ն արդյոք սկսածս գործը վերջին հասցնելու: Ինչևէ, կփորձեմ…ու դատապարտյալների օգնությամբ ։
Շարունակելի…
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.