Արցախի հարցում կարծես թե նոր-նոր շունչ ենք քաշում. գերտերությունները շահագրռված են, որ առաջնահերթ պահպանվի ուժի կիրառումից և դրա սպառնալիքից զերծ մնալու սկզբունքը և միաժամանակ ձգտում են պահպանել ստատուս-քվոն` այդ ամենը պարուրելով դիվանագիտական դատարկաբանություններով: Եվ դա հասկանալի է. լինի որևէ փոփոխություն` տարածքային թե կարգավիճակին, ուժերի ռազմաքաղաքական բալանսը կխախտվի ու այլևս սատանան էլ գլուխ չի հանի դրա շարունակությունից: Վրադիր էլ Հաագայի միջազգային դատարանը, քոռուփոշման թողնելով ՀՀՇ-ականներին, Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցը քննելու փոխարեն հուլիսի 22-ին «թաղեց» տարածքային ամբողջականության սկզբունքը` իր վճռով ճանաչելով Կոսովոյի անկախացման օրինականությունը: Այսինքն` Ադրբեջանն էլ «ձեռի հետ» զրկվեց իր հիմնական դիվանագիտական կռվանից:
Թվում էր, թե լոխ լավ ա, և կարելի է հանգիստ զբաղվել ամառային շոգից փրկվելու սուրբ գործով, բայց… Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Շուկայավարման հնարավորություն ֆերմերին» ծրագրի շրջանակում քնեցին- զարթնեցին ու որոշեցին Հայաստանը ողողել «եվրոպական չափանիշներին» համապատասխանող, ապրանքային հրաշալի տեսքով, սակայն խոտի համ ունեցող ծիրանի սորտերով: Այսինքն` մի 20 տարվա ընթացքում մեր աստվածատուր բուն հայկական մրգի` ծիրանի փոխարեն ունենալու ենք դրա մուտանտ նմանակը: Մեր մուտանտ արվեստագետներն էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթող ճանաչեցին ոմն թուրքի անտաղանդ ֆիլմը: Դա էլ քիչ էր` Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարում «կռռաց», թե`մինչև չկարգավորենք մեր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ (իմա` մինչև ազգովի չպառկենք թուրքերի տակ) ոչ մի իշխանություն չի կարողանալու ապահովել Հայաստանի զարգացումը:
Այսինքն, չնայած շատ բարենպաստ արտաքին –քաղաքական միջավայրի, շեշտակի ակտիվացան մեր ջանին քիրվայական զրթուզիբիլը կապողները… Դե, եթե Լևոնի պարագայում ամեն ինչ գլխանց պարզ է, զի նա մոլի թրքասեր հայատյացի մեկն է, ապա «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների վարքը լրիվ հակատրամաբանական է: Ախր այժմ «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկը չի, որ Արարատը ֆուտբոլիստների համազգեստից հանած Նեմեց Ռուբոյի օրինակով «մտնողական» գործողություն անեն, ընդհակառակը, այժմ Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, թուրքերին ուղարկում է դեպի «Ս» տառով սկսվող թուրքական բառը: Իսկ սրանք ապականում են և՛ «Ոսկե ծիրանը», և՛ սովորական ծիրանը…
«Ոսկե ծիրանի» կազմակերպիչները 7 տարի շարունակ փառատոնի մեջ թուրք են խցկում, սակայն այս տարի խփեցին թրքասիրության բոլոր ռեկորդները: Այս տարի էլ միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ նշանակեցին Սեմիհ Քափլանօղլուն, նաեւ նրա ֆիլմը ընդգրկեցին փառատոնի ծրագրերում: Եթե անցած տարիներին թուրքերին տալիս էին «Արծաթե ծիրան» կամ Էկումենիկ ժյուրիի սահմանած մրցանակները, ապա այս տարի արդեն լրիվ պառկեցին թուրքերի տակ և գլխավոր` «Ոսկե ծիրան» մրցանակը հանձնեցին թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմին, նրա կատարյալ միջակություն «Կոսմոս» ֆիլմի համար: Չմոռացան և երիտասարդ թուրքի լամուկ Բարիշ Հանցիոգուլլային, որի «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում ներկայացրած նախագիծը հաղթող ճանաչեցին ու հատկացրին 5000 դոլար զարգացման դրամաշնորհ: Դրան հավելենք նաև Հարություն Խաչատրյանի «իդեա ֆիքս»-ը` հայ-թուրքական կինոպլատֆորմը, ու կատարյալ թրքամոլությունն ամբողջացած է` ԱՄՆ դեսպանատան և Բրիտանական խորհրդի բարձր հովանու ներքո:
Ի դեպ, թրքահոտ «Ծիրանի» առնչությամբ սահմռկելի բացահայտում է արել մեր սակավաթիվ կարգին մտավորականներից մեկը` Պերճ Զեյթունցյանը. «Գերմանացի ռեժիսորի նկարած մոտ մեկուկես ժամ տեւողությամբ մեկ ուրիշ, բայց վավերագրական ֆիլմի անունը որեւէ տեղ չհիշատակվեց: Ֆիլմի վերնագիրը «Աղետ» է, նվիրված է Ցեղասպանությանը եւ չի թարգմանված, հենց լատինական տառերով էլ գրված է «Աղետ»: Միակ ֆիլմը, որ նայել եմ (այն, չգիտես ինչու, ցուցադրվեց Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում), դա էր, այն շատ հուզիչ, տպավորիչ ֆիլմ էր, հսկայական աշխատանք էր տարված, բայց ոչ մի վերաբերմունքի չի արժանացել, անունն անգամ չկա այդ ցուցակի մեջ, եւ դա ինձ` որպես հայ մարդու, վիրավորում, զայրացնում է: Ինչո՞ւ մի դեպքում միջակ ֆիլմին տալիս են այդպիսի մեծ մրցանակ, իսկ գերմանացի ռեժիսորը, ով բավականին նյութ է հավաքել, բավականին աշխատել է, մեկուկես ժամանոց ֆիլմ է ստեղծել, անուշադրության, լռության է մատնվում: Այ, դա Է վրդովեցուցիչը: Երկու հարցերը որ կողք-կողքի դնում ենք, իսկապես ամոթալի բան է ստացվում: Շատ կոնտրաստ են այդ երեւույթները. մի դեպքում` լռություն, մյուս դեպքում` այդպիսի աղմուկ: Ես պատկերացնում եմ գերմանացի ռեժիսորի զարմանքը, երբ հիմա Գերմանիայում տեսնի, որ հայերն իր ֆիլմն ընդհանրապես լռության են մատնել»:
Այսինքն, «Ծիրանի» կազմակերպիչները զարհուրելի բան են արել` Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը «տշել» են հեռու, թաքցրել հանրությունից, իսկ թուրքի «գեղարվեստական» զիբիլը արժանացրել են գլխավոր մրցանակի: Վարվել են ճիշտ այնպես, ինչպես վարվում է Ցեղասպանությունն ուրացող ԹՈՒՐՔԸ: Այնպես, ինչպես ոչ ամեն մի թուրք մտավորական կվարվեր: Յա՜խք… Ու չենք կարող չհարցադրել` ի՞նչ գրանտային գումարով եք ծախել ազգային արժանապատվությունը, թասիբն ու նամուսը, նահատակ նախնյաց հիշատակն ու արյունը: Այո՛, հենց ծախել, զի անվճար նման բան կարող է անել միայն նա, ում երակներում թուրքի արյուն է հոսում: Ողորմելի ներքին թուրքեր… Սակայն թուրքի տակ պառկելը միայն կինոյի ոլորտում չէ: Հիշենք թեկուզ Գրողների միությունում թուրքի գրքի հայերեն թարգմանության ճոխ շնորհանդեսը, հիշենք, թե ինչպես էին ուզում գաղտագողի Կոմիտասի անվան համերգասրահ խցկեին թուրք և ադրբեջանցի կոմպոզիտորների «ստեղծագործությունները», ինչպես գարշելիագույն Գեորգի Վանյանին բրիտանացիք հատկացրին 13 միլիոն դոլար դրամաշնորհ, որպեսզի Հայաստանում քարոզի ու տարածի թուրքական «մշակույթ»:
Այսինքն` երկրում մոլեգնում է ներքին թուրքերի պիղծ խրախճանքը, օրը ցերեկով ՍՊԻԴ-ի պես քայքայում են ազգի իմունային համակարգը` իշխանության անտարբեր հայացքի ներքո: «Տոլերանտության» կարգախոսի ներքո… ախր ի՞նչ տոլերանտություն ժանտախտի հարուցիչների նկատմամբ: Ու պղծագործների երեսին ոչ ոք փողոցում չի թքում, ոչ ոք նրանց քարշ չի տալիս ԱԱԾ` հարցաքննությունների: Մի հարց տվող լինի Սերժ Սարգսյանին. պարոն նախագահ, այքանից հետո ինչո՞ւ արտաքնոց չեք նետում ԱԱԾ-ի մարազմատիկ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ինչո՞ւ խայտառակ ձևով պաշտոնանկ չի արվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ… Եվ կարևորագույն հարցադրումը` ժողովրդին. ինչքա՞ն ես հանդուժելու այդ ամոթն ու խայտառակությունը, ե՞րբ ես վերջապես այդ ամյոբաներին, այդ լպրձուն բիոմասսային ոտատակ անելու: Ասացե՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք. Հիմի՞ էլ լռենք …
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.