Հայոց քաղաքական գործիչները 2 շաբաթից ավել էր «քլինթոնացավ» էին կպել, բոլորը փիլոյաբանում են. Քլինթոնի այցը լա՞վ էր մեր երկրի համար, թե՞ ընդհակառակը` կներեք, «հետույքային»: Դե, բնակչության արական կեսն էլ, բնականաբար, ֆուտբոլացավով էր տառապում: Խոշոր հաշվով Քլինթոնի գնալ-գալը ոչ լավ էր, ոչ վատ, ֆուտբոլասերներն էլ վուվուզելների ոռնոցից վերջապես պրծան: Սակայն բավականին ուշագրավ մի իրադարձություն գրեթե աննկատ մնաց:
Բանն այն է, որ Թաիլանդում և Միացյալ Թագավորությունում Ռեգենտի դպրոցի հիմնադիր և ռեկտոր դոկտոր Վիրաչայ Թեչավիջիթը սենսացիոն նամակ — հայտարարություն է տարածել: Ահավասիկ` «2009թ. հունիսին, ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, նրան է ներկայացվել Համաշխարհային միացման կրթաթոշակային (Global Connect Scholarship) ծրագիրը: Քննարկվել է նաև Հայաստանում Թաիլանդի Ռեգենտի դպրոցի մասնաճյուղի հիմնման հնարավորությունը: Այնուամենայնիվ, գործընթացն ավելի հեռուն չգնաց… Տեսանելի ապագայում Հայաստանում Ռեգենտի դպրոցի մասնաճյուղի հիմնադրման պլաններ չկան»:
Վիրաչայ Թեչավիջիթը «Ազատություն» ռադիոկայանին նաև ասել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ անցյալ տարի ընդամենը «հաճելի զրույց» է ունեցել Հայաստանում Թաիլանդի Ռեգենտի դպրոցի մասնաճյուղ երբևէ հիմնելու հարցի շուրջ: Ա՛յ քեզ բան, ստացվում է, որ վարչապետը «խիյարի» անունը լսելուն պես աղ վերցրել վազել է… Ու սկսվեց շրջապտույտը` նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց իր տխմարագույն և ամեն նորմալ հայի համար վիրավորական օրինագիծը օտարալեզու դպրոցների մասին, հանրությունը ոտքի կանգնեց, ծավալվեց դիմադրության շարժումը Հայաստանում և սփյուռքում: Լիքը մարդ էլ (բնականաբար` ոչ անվճար) հիմնովին փչացավ` փորձելով տականքավարի «հիմնավորել», թե ինչ լավ բան է օտարալեզու դպրոցը ու ինչ «գեղո» են դառնում հայերեն և հայեցի կրթություն ստացողները: Մնացյալը հայտնի է` հանրային դիմադրության շնորհիվ օրինագծի հեղինակները հսկայական նահանջ արձանագրեցին:
Բայց Վիրաչայ Թեչավիջիթի հայտարարությունում մի շա՜տ ուշագրավ «մանրուք» կա. «Ինչպես նկատել էինք, օրենսդրական փոփոխությունը թույլատրում է դասավանդել օտար լեզվով միայն ավագ դասարաններում: Այսինքն, լիովին անգլերեն լեզվով գործառնող միջազգային դպրոցը, որտեղ կուսանեին երեք տարեկան հասակից, դեռևս արգելվում է սույն օրենքով»: Պատկերացնո՞ւմ եք, օտարերկրացի ինչ որ «կազյոլ» վարչապետին ասում է, թե կարելի է Հայաստանում բացել դպրոց, ուր երեք տարեկանից մանուկներին սարքեն անգլիախոս ու դաստիարակեն եսիմ ինչ ծրագրով, ու վարչապետը ուրախությունից թռչկոտելով, վազեվազ գործադրում է իր իշխանությունը ու հանձնարարում օրենք փոխել: Մինչդեռ իրականում ի՞նչ է այդպիսի դպրոցը: Հիշենք, որ Օսմանյան կայսրությունում հենց 2 — 3 — 4 տարեկան հայ մանուկներին առևանգում էին ու նրանցից պատրաստում էին ԵՆԻՉԵՐԻՆԵՐ: Հայկական գենով պրոֆեսիոնալ թուրք մարդասպաններ: Ու թաիլանդական էդ զահրումարը փաստացի ոչ այլ ինչ էր, քան ԵՆԻՉԵՐԻՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ նախագիծ:
Պարզ է, որ ՀՀԿ-ի ներսում դա չէր կարող լավ ընդունվել: Դրսի ու ներսի ճնշման արդյունքն էլ տեսնում ենք` օրենքի նախագիծը փոխվեց այնպես, որ Վիրաչայ Թեչավիջիթը ռադը քաշեց: Մեծն մուննաթով ճամպրուկները կապում է և ռուսաստանցի հրեից փեսա Ռուբեն Վարդանյանը, որը տապալված է համարում «Դիլիջան» նախագծի իրագործման հնարավորությունը. «Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել և զարգանալ, թե՞ ցանկանում է գոյատևել… Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա»: Ինչպես ասում են, իր մուննաթները թող տանի իր հայրենիք (?) Ռուսաստան, բայց հարցերը մնացին. ինչո՞ւ հայությունը Հայաստանում և ի Սփյուռս աշխարհի, այդքան դիվադադար արվեց… Ինչո՞ւ «պետության վախճանից» դայլայլող վարչապետը փորձեց խեղճ Աշոտյանի ու խորհրդարանի ջանին կապել օրենքի` գրեթե սահմանադրական փոփոխություն, իրեն ճղելով, որ Հայաստանում ստեղծվեն երկու կասկածելի օտարահենք կրթօջախներ, որոնց շրջանավարտները ենիչերու հոգեբանություն կունենան… Հետն էլ կկոչվեն «ապագա էլիտա»:
Այսինքն` թերևս առկա էր պետական դավաճանության համահավասար մի բան` ստեղծել օտարի կողմից (իմա` Տիգրան Սարգսյանի իրական տերերի) ձևավորած ու ուղեղները հիմնովին լվացած ապագա կառավարիչների խավ, որոնք և կգերեզմանեին մեր պետականությունը ու կապահովեին «պետության վախճան» Հայաստանում: Դավաճանությունը տապալվեց, ազգը իմունային պատասխան տվեց ինչպես հանրային, այնպես էլ իշխանական մակարդակով: Սակայն ինչո՞ւ դավադրության մասնակիցներն ազատության մեջ են, այլ ոչ թե ԱԱԾ մեկուսարանում, մի բան էլ շարունակում են պաշտոնավարել…
Ինչևէ, այնուամենայնիվ, ենիչերի բուծողները մեզանից պոկ չեն գալիս: Հայրենիքց ռադ եղան, հիմա էլ ձթի պես կպել են սփյուռքի ջանից: Ահավասիկ, ըստ թայլանդցի Վիրաչայ Թեչավիջիթի` «նպատակ ունենալով աջակցելու հայոց լեզվի պահպանման քաղաքականությունը, որի նպատակն է հայ երեխաների կողմից հայոց լեզվի սերտումը, կցանկանայի տեղեկացնել հայ հասարակությանը, որ ներկայումս ծրագրվում է հայագիտական բաժին հիմնել Թայլանդի և ՄԹ-ի Ռեգենտի դպրոցներում: Այստեղ կատարելապես երկլեզու Հայաստանի քաղաքացիները կդասավանդեն հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն: Այժմ մենք լրջորեն ընտրում ենք ուսուցիչների’ հույս ունենալով սույն թվականի սեպտեմբերից սկսել ծրագիրը ՄԹ, Պաթթայի և Բանգկոկի ուսանողական ավաններում:
Իմ այցի ընթացքում ես կանցկանցեմ հարցազրույցներ մի քանի թեկնածուների հետ’ Ռեգենտի դպրոցում հայոց լեզվի և մշակույթի դասավանդման համար: Ես նաև հուսով եմ, որ սա շատ լավ հնարավորություն կընձեռի արտերկրի հայերին հետաքրքրություն ցուցաբերել իրենց երեխաներին մեր լավագույն դպրոցներում ուսման տալու գործում, որպեսզի նրանք սովորեն նաև իրենց մայրենի լեզուն, ինչպես նաև հայ գրականությունը և Հայաստանի պատմությունը: Հայկական դասաժամերը բաց են լինելու նաև օտարազգիների համար, և ես հավատում եմ, որ սա մեծ հնարավորություն է շատ ոչ հայ ուսանողների համար գիտելիքներ ձեռք բերել զարմանահրաշ ազգի և հինավուրց հայոց լեզվի մասի» : Ինչպիսի՜ հոգատարություն… Հարց է ծագում` այդ ի՞նչ դրսի ուժ է ի հայտ եկել, որին ցանկացած գնով պետք են հայ զոմբիներ, ու հիմա իրենց ճղում են, որ գոնե սփյուռքահայերի զավակներին իրենց ճանկը գցեն:
Հիշենք Սասնա Դավթի խոսքը մահվանից առաջ. «Իմ ցեց իմ անձից է: Զիմ սերմ ինձ սպանեց»: Այսինքն` մեր կռիվը սերմնագողերի դեմ պիտի շարունակենք նաև դրսում:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.