Սադո-մազո սեքսուալ ծառայությունների ոլորտում գործող
«Տիրուհի» Լիլիթի պատմությունը
Սա էն թեմաներից է, երբ ասելիքը շատ է, բայց չգիտես ոնց սկսել:
Ուղղակի պատմեմ, ոնց գտա Լիլիթին: odnoklassniki.ru սոցիալական ցանցում փնտրում էի մարմնավաճառի` հարցազրույց անելու համար, քանի որ գիտեի, որ նրանք կլիենտ ձեռք բերելու համար օգտվում են նաև սոցիալական ցանցերից: 20-30 տարեկան հայաստանաբնակ կանանց մեջ հանդիպեցի դիմակով մի լուսանկարի, որի տերը Լիլիթ անունով մի աղջիկ էր: Գրեցի, ինձ պատասխանեց, ու գրեց, որ լսել է իմ մասին: Զրույց ծավալվեց, սկսեցի հարց ու փորձ անել, նա գրեց, որ թեև ինքը մարմնավաճառ չի, բայց կարծում է, որ ինձ կհետաքրքրի, քանի որ այն, ինչով նա զբաղվում է, նույնպես սեքսուալ ծառայությունների ոլորտից է:
BDSM — Bondage (կապկպել, սահմանափակել շարժումները) Domination (գերիշխանություն, տիրապետություն) Sadism (սադիզմ) Masochism (մազոխիզմ), հայերեն այն չի հապավվել դեռևս, փորձեմ անել` ԿՏՍՄ, լավ էլ հնչում է, եթե ինտեգրվել է և կիրառվում է, ապա հապավումը պետք է:
Չնայած, սեքսուալ պերիվերսիաները (այլասերումներ) ազգային պատկանելություն չունեն, և ըստ իս, ընդհանրապես սխալ կլինի անվանել սեքսի հետ կապված ինչ-որ բան այլասերվածություն, եթե դա տեղի է ունենում երկուսի միջև և երկուսի համաձայնությամբ: Այս ծառայություններն ունեն երեք սկզբունք` անվտանգություն, կամավորություն (ոչ որպես կամավորական իմաստով, այլ որ մարդն իր կամքով է անում այդ ամենը) և բանականություն: Ինչևէ, Լիլիթն աշխատում է ԿՏՍՄ ծառայություններ մատուցող, բացառապես որպես դոմինանտ` Տիրուհի, տղամարդ-կին հարաբերություններում տիրուհի-ստրուկ դերաբաշխմամբ, հանդես է գալիս սադիստի դերում: Մնացածը` զրույցի մեջ ինքը կպատմի:
— Լիլիթ, 26 տարեկան, արվեստաբանության բակալավր, սիրում եմ կինոարվեստը, փորձում եմ ինքս կինո անել, նաև գրում եմ: Ֆեմինիստ եմ, պայքարում եմ արդարության համար և բողոքում այն ամենի դեմ, ինչ էս աշխարհում անում են մարդու հետ իր կամքին հակառակ, լինի դա ֆիզիկական, հոգևոր, թե սոցիալական բռնության տեսքով:
— Շատ կիրթ ու զարգացած աղջիկ ես երևում, մի՞թե էս քաղաքում քեզ համար մի այլ հարմար աշխատանք չգտնվեց, որ սկսեցիր զբաղվել դրանով:
— Ես հիմա էլ ունեմ աշխատանք, բայց իմ աշխատավարձը շատ քիչ է, իսկ ես ունեմ պրոբլեմներ, որոնք անհապաղ ֆինանսական լուծում են պահանջում: Ինձ շատ մոտ մի մարդ հեպատիտ C ունի, և եթե մոտակա կես տարվա մեջ չունենա 2 700 000 դրամ դեղորայք առնելու համար, լյարդի ցեռոզ կստանա: Դա դեռ առանց բժշկի վարձատրության ու ամենամսյա անալիզների գումարի, որը երևի մի 300 000 դրամ կկազմի: Մի խոսքով դոլարի վերածած` մոտ 8300 $ է պետք:
— Գիտեմ, արդեն 13 տարի է ես էլ ունեմ նույն պրոբլեմը, բայց դա ինձ չի ստիպում անել մի բան, որը դեմ է իմ սկզբունքներին: Իսկ ամեն բան, ինչ կապված է մարմինն ապրանք դարձնելու հետ, ինձ բարդ է ընդունել: Իսկ դու դա անում ես նույնիսկ ոչ թե քեզ համար, այլ քո մտերիմի: Ինչքա՞ն մոտ մարդ է նա քեզ:
— Իմ սիրած մարդն է, առանց նրա ես հրաժարվում եմ ապրել: Նա ոչինչ չգիտի, հետո կասեմ, որ հովանավոր եմ գտել, թող բուժվի, որ ապրենք:
— Չգիտեմ, ես կկարողանայի՞ ընդունել նման օգնություն իմ սիրելի մարդուց… Ինչևէ, խոնարհվում եմ քո անձնվիրության առաջ: Դե, համ էլ, էական չի, քո մարմինն է, քո իրավունքն է, տնօրինի էնպես, ոնց ուզում ես: Պատմի, ո՞նց գտար էդ «գործը»: Լեզուս փաթ է ընկնում գործ ասելուց:
— Ինտերնետով: Հենց էս նույն կայքով: Մեկը գրում- գրում էր, մտածում էի` անկապ կպցնում է, հետո առաջարկեց սա: Սկզբից թվաց` ձեռ ա առնում: Բլոկ դրեցի: Ուրիշ անկետայով մտավ, ու նորից գրեց, հեռախոսի համար տվեց. Ասեց` զանգի խոսանք, մանրամասն ասեմ ինչ եմ առաջարկում: Զանգեցի, խոսեցի, ծանոթացա պայմաններին, ու արդեն երեք ամիս ա ինչ էս գործին եմ: Օրումեջ, մեկ-երկու ժամով գնում եմ էդ տեղն ու վճարում են` ժամը 80 $: 100$ ա, բայց 20-ը իրանց եմ տալիս, և շատ ապահով ու անվտանգ եմ ինձ զգում, գոհ եմ:
— Ի՞նչ է իրենից ներկայացնում քո արածը, դա սե՞քս է:
— Չէ, ինձ համար դա սեքս չի, բուն սեռական ակտ չի լինում: Ես հագնում եմ կոպիտ, բայց սիրուն ու սեքսուալ կոպիտ բարձրակրունկներ պլատֆորմի վրա, կաշվե կամ լատեքսից հագուստ, ունեմ մտրակ, դիմակ, կլիենտներից ոչ ոք երբեք իմ դեմքը չի տեսել, ես էլ նրանցից շատ քչերինն եմ տեսել, չնայած բոլորն էլ մշտական են, համարյա մարդ չի ավելանում, մեկ-մեկ, համ գնում են, համ գալիս:Նրանք մտնում են կամ արդեն հանված մինչև սթրինգը, կամ լրիվ հագուկապով, ուզում են, որ ես հրամայեմ իրենց հանվել: Չեն սիրում, երբ հայերեն եմ խոսում, ուզում են կամ` ռուսերեն կամ` անգլերեն: Մենակ խնդրում են երբեմն հայերեն հայհոյել, ես էլ չեմ սիրում հայերեն հայհոյանքը, դա գերադասում եմ` ոչ իմ մայրենի լեզվով: Դե, հրամայում եմ էս անել, էն անել: Սկզբնական շրջանում, երբ դեռ չգիտեի նրանց նախասիրությունները, հենց իրանք էին ասում` ասա սենց արա, ասա նենց արա, հիմա արդեն ինքս եմ ամեն ինչ ասում ու անում: Նրանք ոնց որ փոքր երեխաներ լինեն, որ ուզում են մայրիկը պատժի, ինձ թվում է, մանկուց մնացած կոմպլեքսներ ունեն: Իսկ սեքս չի էնքանով, որ նրանք ինձ համարյա չեն էլ կպնում, համբուրում են, լիզում կոշիկներս, մտրակս ձեռնոցներս, ես նրանց հրամայում եմ հատակը լիզել, շան նման հաչել, մլավել, ով ինչ նախընտրում է, ինձ «Տիրուհի» են ասում, մեկ-մեկ` «մամա», որ շատ ծիծաղելի ա: Եքա, պաշտոնավոր, հորս թայ մարդն ինձ ասում ա «մամա»: Ոմանք սիրում են կանացի շորեր հագնել ու իմ առաջ մաստուրբացիայով են զբաղվում, ես էլ իբրև նրանց փիս գործի վրա բռնացնում եմ ու ծեծում, իսկ նրանք շարունակում են անել:
— Հեչ չի՞ լինում, որ քեզնից կոնկրետ կոիտուս պահանջեն, կամ այլ բան` օրալ սեքս, մաստուրբացիա:
— Չէ, էդ երկուսը հաստատ չէ: Մեկ-մեկ մաստուրբացի են ուզում, ես չեմ անում, ես զզվում եմ: Ինձ են ուզում իրանք անեն օրալ սեքս, երբեմն, մի երկու հոգի կա, որ թողնում եմ:
— Քեզ հաճելի՞ է, դու բավականություն ստանո՞ւմ ես էդ գործողությունից: Ընդհանրապես էդ սադո-մազոն քեզ դուր գալի՞ս ա:
— Դե հա, մեխանիկական ստանում եմ, բայց շատ արհեստական ա, մի տեսակ զոռով ա: Սադո-մազոն էլ էդքան դուրս չի գալիս, ստիպված անում եմ, ես ուրիշ ոչ մի տեղ չեմ կարա էդքան փող, էդքան ժամում աշխատեմ: Ավելի լավ ա տղամարդ ստորացնեմ, ծեծեմ, քան էնենց գործի գնամ, ուր հերթական շեֆս ինձ ձեռ գցի: Ես միշտ գրավիչ եմ եղել տղամարդկանց համար, ու շատ հաճախ սեռական ոտնձգությունների եմ ենթարկվել: Հիմա նրանք են ինձ ենթարկվում, ես եմ նրանց տիրուհին, ու դա նրանց հաճույք է պատճառում, նրանք սկսում են զգալ իրենց մարմինը, ասում են, որ քո ստրուկն են… Բարդն էն ա, որ ես բնույթով սադիստ չեմ, ես չեմ սիրում ցավ պատճառել, բայց պիտի դա համոզիչ անեմ: Ես կարծես դերասան լինեմ բեմադրության մեջ` կոստյումս հագնելով դառնում եմ տիրուհի, տուն դառնալով` հեզ ու քնքուշ սիրուհի սիրուս համար: Ես արվեստաբան եմ, սիրում եմ կինոն, և միշտ ուզել եմ ինքս խաղալ, սովորելու չգնացի, դժվար էր ընդունվելը: Էս գործն ինձ համար յուրահատուկ բեմ է, ես էստեղ դերասան եմ դառնում, սովորում եմ խաղալ:
— Քեզնից էլ ի՞նչ են պահանջում, որ դժվարությամբ ես անում:
— Պահանջում են թքել իրենց վրա, միզել: Դժվար է դիմացինիդ մարդ տեսնելով էդ ամենն անել: Բայց դա նրան հաժույք է պատճառում, նրա ուղեղը, միտքը, մարմինը պահանջում են դա, և ես տալիս եմ նրանց ուզածը: Մի երկուսը նույնիսկ ուզում էին, որ ֆիկալինգ անեմ, չարեցի, չեմ կարա ինձ ստիպեմ, ինչքան էլ փող տան, էդ մեկը չէ: Մեկ էլ, եթե բուն սեռական ակտ ուզեն, էլի չեմ կարա, չնայած էստեղ եկողը չի ուզում, նրանք գնում են սովորական 5000-ոց պոռնիկների մոտ, ստեղ հատուկ, էլիտար այլասերում ա: ԿՏՍՄ եկողը գիտի, որ մաստուրբացիայից ավել չի ստանա ոչինչ, նա չի էլ պահանջում ավելին, ու չի էլ ուզում, դա լիքն ա, ամեն մեկը գոնե տանը կին ունի: Սա պոռնկություն, մարմնավաճառություն չի, սա ուրիշ բան ա:
— Հա, հենց ուզում էի հարցնել: Ովքե՞ր են կլիենտներդ, ի՞նչ տարիքի, մասնագիտության, մակարդակի, պարզ է, որ 100$ կտա միայն հարուստ մարդը, դրա համար սոցիալակն վիճակը չեմ հարցնում: Մեկ էլ այցելուներիդ ինտելլեկտն է հետաքրքիր:
— Օ՜, շատ տարբեր: 18 — 70 տարեկան, իհարկե, ապահովված մարդիկ: Հիմնականում էն մարդիկ են, որոնք ղեկավար պաշտոնների են, բիզնեսմեններ, տարբեր այլ կառույցների շեֆեր, մենեջեր, դատավոր, ոստիկան, որոնք ամբողջ օրը հրամայում են ենթականերին, ու իրենք էլ պահանջ են ունենում ենթարկվելու: Ընտանեկան դեսպոտներ էլ կան, հենց իրենք էլ պատմում եմ: Մի շատ լավ բժիշկ ունեմ` լավ վիրաբույժ, մի դասախոս,երկու ուսանող ունեմ` հարուստ ծնողների զավակներ: Նրանք բոլորն էլ ինտելլեկտ ունեն, խելացի ու հաճելի մարդիկ են շփման մեջ, ուղղակի ունեն հատուկ պատկերացում սեքսի մասին, դա ես նորմալ եմ համարում, եթե բռնություն չկա և վնաս չկա: Երբ մեր թատրոնն ավարտվում է, մենք հաճախ զրուցում ենք դեսից — դենից: Չէ, հաստատ դաուններ կամ քյարթուներ չկան, քյարթուները գնում են «պլեշկա» տրանսերի մոտ, կամ Բաղրամյանի կամ ցիրկի մոտի պոռնիկների: Իմ կլիենտները ինտելլեկտուալներ են:
— Բայց ի՞նչ ես կարծում, դա շեղվածությո՞ւն է, էդ մարդիկ հիվա՞նդ են, վտանգավո՞ր են, ինչի՞ են էդ մարդիկ դրա կարիքը զգում:
— Չգիտեմ, չեմ կարող ասել: Նրանք իմ փոքրիկ գժերն են, գալիս են ինձ մոտ բուժվելու, թերապիայի կարիք ունեն, որը ես տալիս եմ նրանց: Ամեն մեկն էլ ունի իր թաքուն սեքսուալ ֆանտազիաները, ուղղակի ոմանց դրանց իրականացման համար կամ համարձակությունը չի հերիքում, կամ` փողը: Իսկ առանց ինտելլեկտի համարձակ չես կարա լինես, կարաս լինես սանձարձակ ու հաբռգած լկտի: Մինչև չշեղվես, ճիշտը չես գտնի: Ես էլ եմ ուրեմն էդ առումով շեղված, իմ սիրելի մարդն աղջիկ ա:
— Գուցե՞ դա է պատճառը, որ եկել ես էս գործին: Գուցե, դու ինքդ ֆեմինիստ ու լեսբուհի լինելով ատո՞ւմ ես տղամարդկանց, ու էստեղ քո զգացմունքներին հագուրդ ես տալիս:
— Չէ, ես նրանց համ սիրում եմ, համ էլ ատում: Ռադիկալ ֆեմինիստ չեմ, և ոչ էլ տղամարդատյաց: Իսկ սիրում եմ, որովհետև ավելի ազատ են, ուժեղ և լավ հումորի զգացում ունեն, քան կանայք: Ատում եմ….որեվհետև նրանք մեզնից` կանանցից շատ ավելի ազատ են, և պահանջում են կանացից շատ բաներ, օրինակ` առանց պահպանակի սեքս, որից կինն անցանկալի հղիանում է, ու դա միայն նրա պրոբլեմն է դառնում, ծեծում են կանանց, վիրավորում… Մի խոսքով` տղամարդ են…
— Հիմա որ հավաքես ընկերուհուդ բուժման փողը, կդադարե՞ս սրանով զբաղվել:
— Չգիտեմ, ես կապվել եմ իմ կլիենտներին, ես արդեն ասեցի, որ նրանց բժիշկն եմ: Բայց ուզեմ- չուզեմ, պիտի վերջացնեմ: Ընկերուհիս եթե իմանա, լավ չի լինի, այ նա ատում է տղամարդկանց:
— Իսկ չե՞ս կարծում, որ եթե նա իմանար, որ դու էսպես փող ես աշխատում նրա բուժման համար, կգերադասեր մահը:
— Մտածում եմ հաճախ դրա մասին, ես նրան ամեն ինչ կպատմեմ, երբ բուժումն ավարտի, թող ինքը որոշի` կուզի ինձ հետ լինել, թե չէ: Չեմ կարա թաքցնեմ սաղ կյանքս: Ես քեզ հետո ամենը մանրամասն կպատմեմ, գուցե գիրք գրես սրա մասին:
— Գուցեև գրեմ:
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.