Գագիկ Ծառուկյանը ևս մեկ նախարարի ազատեց աշխատանքից: Պաշտոնական հաղորդման համաձայն Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մխիթար Մնացականյանը հրաժարական է տվել: Ասվում է, որ նա շարունակելու է զբաղվել կուսակցության կազմակերպչական հարցերով:
Ինչպես երևում է, Ծառուկյանի մոտ նախարար փոխելը սովորություն է դառնում: ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո այս նախարարության պորտֆելը տրվեց ԲՀԿ-ին, որն այն վստահեց երիտասարդ, ոչ փորձառու Գևորգ Պետրոսյանին: Այդպես էլ կարգին չհասկացվեց, թե ինչն այն չէր նախարարի հարցում, նա իսկապե՞ս թյուրիմացություն էր,ինչպես պնդում են ոլորտին մոտ կանգնած մարդիկ, թե՞ մամուլում վարկաբեկող տեղեկատվությունը` ԲՀԿ-ի անդամի թույլ տված վրիպումների մասին, ընդամենը լավ կազմակերպված դիվերսիա էր: Ինչևէ, երիտասարդ նախարարը միանգամից հիվանդի որակավորում ստացավ և հեռացվեց ասպարեզից:
Նրան փոխարինած Մխիթար Մնացականյանը, թվում էր, շատ ավելի փորձառու է և նախորդի համեմատությամբ ղեկավար աշխատանքի մեծ փորձ ունի: Թեև դարձյալ շատերը տարակուսանքով էին վերաբերվում նրա նախարար դառնալուն` հաշվի առնելով, որ Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում նա առանձնակի ակտիվ գործունեությամբ այդպես էլ աչքի չընկավ, կարծում էին, որ նախարարի աշխատատար պոստում նրան լուրջ փորձություն էր սպասվում։ Միևնույն ժամանակ բոլորը գիտեին, որ Ծառուկյանը ինչ որ տեղ ստիպված էր նման քայլի գնալ, քանի որ այլընտրանք չուներ:
Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում այսօր իսկ նախարարացուի տքնաջան փնտրտուք է. անհնար է որևէ լուրջ պետությունում նման իրավիճակ պատկերացնել` երկրի թիվ երկրորդ կուսակցությունում`կադրային այսօրինակ դեֆիցիտ: Թվում է, թե սա զուտ կուսակցական հարց է, միմիայն ԲՀԿ-ին առնչվող խնդիր: Բայց` խոսքը ոչ թե մի ինչ-որ տրեստի կառավարչի կամ ցեխի վարիչի մասին է,այլ պետության կարևորագույն ոլորտներից մեկի` Աշխատանքի և սոցիալական պաշտպանության մասին է, մի ոլորտ, որի լավ աշխատանքից է կախված, զարգացած պետություն դառնալու տանջալից ճանապարհի եզրագծին այդպես էլ չհասնող, Հայաստանի սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների վիճակը: Անգամ, եթե վաղը ԲՀԿ-ն հայտարարի նոր նախարար նշանակելու մասին, միևնույն է, իրականությունն այն է, որ ոչ մի ոլորտ, որտեղ կես տարին մեկ նախարար է փոխվում չի կարող նորմալ կենսագործունեություն ունենալ։ Ստացվում է, որ հազիվ նորանշանակ նախարարը հասցնում է կողմնորոշվել, իրեն հանձնված կառույցում, սկսում է ծանոթանալ ոլորտին, այնտեղ տիրող իրավիճակին, ընդամենը փորձում է ծրագիր կազմել, նախարարի շեֆը որոշում է նրան գործից հանել: Սա առաջին հերթին խոսում է նախարարի թեկնածուի ոչ կոմպետենտության, ապա այդ անձնավորությանը ներկայացրած քաղաքական ուժի ոչ պատասխանատու վարքագծի մասին, իսկ ոլորտում տիրող շարունակական ճամպրուկային տրամադրությունը խոսում է տվյալ պետության անլուրջ մոտեցման մասին:
Պետության ղեկավարությունը երևի թե սրանից հետևություններ անի ` անկախ նրանից, թե ինչու հրաժարական տվեց Մխիթար Մնացականյանը` հասկացավ թե դա իր տեղը չէ, հասցրեցին նրան, որ թքեց ու հեռացավ, թե` դարձյալ Գագիկ Ծառուկյանը մի օր արթնացավ ու որոշեց այդ օրվա կոստյումի հետ փոխել նաև իր պաշտոնյաներից մեկին, ժողովրդավարական արժեքների ձգտող երկրում, քաղաքացու շահերը շատ ավելի բարձր պիտի դասվեն, քան շարքային օլիգարխ Ծառուկյանի քմահաճույքներն են։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.