Ամերիկյան մայրցամաքում իսկականից գժվել են: Լրատվական գործակալությունների հաղորդումների համաձայն` ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերում փետրվարից արգելվելու է օգտագործել «հայր» և «մայր» բառերը, ու փոխարենը պետք է գրվի «ծնող #1» և «ծնող #2»: Դա «հիմնավորում» են նրանով, որ ԱՄՆ-ում հարյուր հազարավոր երեխաներ մեծանում են միասեռական կամ տրանսվեստիտ«ծնող» ունեցող ընտանիքներում, և ծնողների սեռական պատկանելիությունը շեշտելը իբր վիրավորում է նրանց նրբիկ հոգիները: Այդպիսի վայ-ընտանիքներում մեծացող երեխաներն ԱՄՆ-ում 2005-ին 300 հազար էին, իսկ հիմա` հաստատ էլ ավելի շատ: Ակամա հիշում ես Սովետի ժամանակվա անեկդոտը հղի տղամարդու մասին, որը ուշքի գալով կեսարյան հատումից հետո ու իր կողքին գտնվող մանկիկից լսելով «պապա» բառը, բացականչում է. «Ես քո պապան չեմ, ես քո մաման եմ: Բայց պապայիդ որտեղ բռնել եմ…»: Այսինքն` մեր հայրենակիցների երազած Ամերիկան կամաց-կամաց վերածվելու է մի երկրի, ուր պապա ու մամա չկա, կա «ծնող #1» և «ծնող #2», ճիշտ այնպես, ինչպես մի 30 տարի այդտեղ նեգր չկա, մուլատ չկա, կան միայն «գունավոր մաշկով» քաղաքականապես կոռեկտ անհասկանալի արարածներ… Միգուցե դա՞ կստիպի հայերին թարգել «ամերիկյան երազանքը» ու տունդարձի ճամփան բռնել:
Սակայն խարաբ է եղել նաև ԱՄՆ-ին սահմանակից Կանադան. 2-3 շաբաթ առաջ էլ այդտեղ սեռական փոքրամասնությունների բողոքով դատարանն արգելել է 1985-ին «Գրեմմի» մրցանակ ստացած «Dire Straits» երգչախմբի «Money for Nothing» երգը` հետևյալ հատվածի համար.
The little faggot with the earring and the make-up
Yeah, buddy, that’s his own hair
That little faggot’s got his own jet airplane
That little faggot, he’s a millionaire.
Արգելվել է «faggot» բառի համար, որն անգլերենում նշանակում է նույնը, ինչ հայերենում` թուրքերենից փոխառած համապատասխան հայհոյանքը: Ինչպես կասեր հայտնի բլոգեր և հումորիստ Տիգրան Քոչարյանը` Ամերիկա մայրցամաքում կատարյալ «faggot-ություն» է տիրում: Խե՛ղճ Կոլումբոս…
Սակայն, պատկերավոր ասած, «faggot-ական» վիճակ է տիրում նաև մեր երկրում: Օրինակ, ձմռան կեսին Երևանի «յուղը վրեն» քաղաքապետի խելքին բրդեց վերացնել փողոցային առևտուրը ու հազարավոր մարդկանց օրվա հացից զրկել: Լավ, տգեղ է, հակասանիտարական, և այլն, բայց սկզբից էդ մարդկանց համար քաղաքակիրթ առևտրի պայմաններ ստեղծեիր, նոր միայն փողոցում առևտուր անելը արգելեիր: Դե լավ են անում, որ ամեն օր քաղաքապետարանի դեմը ցույց են անում: Որ երթևեկությունն էլ խցանեն` ավելի լավ կանեն…
Նույն հարթությունում է կենսաթոշակային չարեփոխումը: Իրոք «faggot-ական» մտածողություն էր պետք ունենալ` հարյուր հազարավոր թոշակառուներին ստիպելու ժամերով հերթ կանգնել փոստատներին հարող եսիմ ինչ պուճախներում մի քանի քոռ կոպեկի համար: Ախր դրանց մի մասն էլ էդ կոպեկների հույսին են, դրանով են օրվա ցամաք հացն առնում, ու հիմա թոշակները ուշանում են: Թոշակառուները ճիշտ են անում, որ որոշում ընդունողին մաղթում են մի ամիս ուշացող 20 հազար դրամի հույսին մնալ:
Իսկ ԱՊՊԱ կոչեցյալը… Հսկայական տուգանքի սպառնալիքով վարորդներից Ամանորի շեմին փողեր կլպեցին, հիմա էլ, երբ վթար է լինում, ԱՊՊԱհովագրող ընկերությունների գործակալները մեծ ուշացումով են բարեհաճում հետույքներն աթոռից կտրել ու դեպքի վայր ժամանել: Հաճախ վարորդները տեղում նախընտրում են իրար մեջ հարցերը լուծել-պրծնել, միայն թե ժամեր չկորցնեն: Այսինքն, էլ ո՞ւմ է պետք ԱՊՊԱ-ն, եթե ծախսով հանդերձ հարց լուծող չի: Եվ լավ են անում այն վարորդները (ընդհանուրի շուրջ կեսը), որ չեն ապահովագրում իրենց մեքենաները. ավելի հալալ է բռնվելու դեպքում մի քանի կոպեկ կաշառք տալ ավտոտեսուչին, քան կերակրել ԱՊՊԱհովագրությամբ զբաղվող գործակալությունների ձրիակերներին:
Դե եթե այդքան շատ են զզվելի բաները, ապա պետք չէ զարմանալ, որ լիքը մարդ այսօր Կարապետիչի հետևից են գնում: Կարապետիչ չէ, Արշակ Սադոյանի ասած «պոլի փետի» հետևից էլ կգնան, այնքան են զզվել: Արդեն իշխանամետ հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ է զգուշացնում, որ դժգոհության կրիտիկական զանգվածը յոթ սարի ետևում չէ…
Իսկ ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մասսան էլ պակասել է, որովհետև նրանք էլ «faggot-ությունից» հեռու չեն, մեղմ ասած… Հայաստան եկած Թոմաս Համմարբերգին էնքան «գործ տվին» հարազատ երկրի վրա, որ արդեն մեր բանակի գործերի մեջ է քիթը խոթում, մեզ էլ «մեծ լավություն» անում` հայտարարելով, որ ԵԽԽՎ-ում Հայաստանը դժվար թե ձայնի իրավունքից զրկվի… ԵԽԽՎ-ում էլ ունենք պատվիրակության այնպիսի ղեկավար, որ ավելի լավ է չունենայինք: «Հրաշամանուկ» Դավիթ Հարությունյանի ոչ գվվունն է գալիս, ոչ բվվումը, փոխարենը կասկածելի անձնական մտերմություններ կան տարբեր չավուշօղլուների հետ…
Նույն «հրաշամանուկային» սոռտի լիքը նորանոր իշխանական կադրեր կան: Ոչ կյանքի փորձ ունեն, ոչ էլ տղու համուհոտ, ընդամենը փափլիկ-գերազանցիկ կարիերիստներ են: Յուրաքանչյուր ուսանողական միջավայրում էդպիսիններ կան` շատ լավ են սովորում, չեն հայհոյում, կռիվ անել չգիտեն: Փոխարենը շատ լավ գիտեն, թե ինչպես դուր գալ ռեկտորին, դեկանին ու այլ հարց լուծողներին ինչպես գաղտագողի «գործ տան» դասընկերների վրա: Այդպիսիններից երբեք անկեղծ խոսք չես լսի, մոտները երբեք լիաթոք ուրախություն չես տեսնի…
Ու այպիսի կադրերը էսօր փոխնախարար են կամ դրան մոտիկ մի բան: Պաշտպանության ոլորտ էլ մտան` բանակայինի զրո հատկությունով: Պատանի փոխնախարար ունենք, զինդատախազ ունենք, էլ եսիմ ինչ ունենք…
Ուժային կառույցներում այդպիսի կադրերին ատում են, բայց վախենում նրանց նենգամիտ խարդավանքներից: Իսկ քաղաքացիական ոլորտի այդպիսի իշխանավորը հեշտ ու հանգիստ նախապատրաստում ու ընդունում են որոշումներ, որոնք կատարյալ «faggot-ություն» են հարյուր հազարավոր մարդկանց հանդեպ:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.