Մինչ թիվ 1 համաշխարհային լուրին` գնդապետ Քադաֆիի մահվանն անցնելը, ավելորդ չենք համարում ներիշխանական թեմային` ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանն անդրադառնալը: Թեման իրականում ոչ ևս է` երկու կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այդպիսի հարց չի քննարկվել ու չի քննարկվելու: Եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հաստատել էր, որ կոալիցիայի հետագա ճակատագիրը ՀՀԿ գործադիր մարմնի քննարկման առարկա է, որը պիտի շարունակվեր այս հինգշաբթի, ապա հետո սկսեցին հերքել քննարկման փաստն իսկ:
Ի՞նչ է դա նշանակում` շատ հասարակ փաստ: Որ ԲՀԿ-ն որոշել է չհակադրվել ՀՀԿ-ին, և համատեղ որոշել են ասել, որ հակադրություն երբևէ չի էլ եղել: Որ ամեն ինչ կոալիցիոն հուշագրի շրջանակում է և դրանից դուրս երբեք չի էլ եղել: Դե հետո ինչ, որ երիտասարդ պատգամավոր Սահակյանը ինչ որ բաներ է ասել. նրան տևական ժամանակ չեն գտնի, հետո էլ կմոռացվի: Թե շատ համը դուրս գա` թատերականացված ձևով կզոհաբերեն, միաժամանակ ապահովելով անաղմուկ շահեկան առաջխաղացում գործադիր որևէ օղակում, ուր հրապարակավ երևալը քիչ է, իսկ ռեալ օգուտ ստանալը` շատ… Խոշոր հաշվով, այդպես էլ պիտի լիներ: Եթե սկզում աշխարհաքաղաքական հաշվարկն այն էր, որ Մոսկվայում ԲՀԿ-ի իրական տիրոջը` Ռոբերտ Քոչարյանին, կհամարեն ռուսամետ, իսկ Սերժ Սարգսյանին` չեզոք, ապա դա տապալվեց, հենց որ արևմտամետ համարվող Տիգրան Սարգսյանի շուրթերով «այո» ասվեց Պուտինի առաջարկած Եվրասիական միությանը: Հետագայում էլ կանխատեսելի է, որ «ամենառուսամետ» հայտարարությունները կհանձնարարվեն «Արևմուտքի մարդ» համարվող Վիգեն Սարգսյանին. ՀՀ նախագահը ի ցույց է հանում, որ համակարգի ներսում զրո դեր ունեն ազդեցիկ պաշտոնյաների քաղաքական ճաշակները: Դե բնական է, որ եթե համակարգային առումով որոշումներն ընդունվում են հայ-ռուսական անխախտ դաշինքի շրջանակներում, ապա Մոսկվան, իշխանության ամենավերին օղակները թողած, փնտրելիք չունի այլ օղակներում, լինեն դրանք իշխանամետ, թե ընդդիմադիր:
Նույնը տեղի է ունենում նաև Փարիզի և Վաշինգտոնի պարագայում: Ֆրանսիական կողմնորոշման խորհրդանիշ ԱԽՔ-ը վաղուց է քաղաքական զրո ամբողջի վերածված, Ռոբերտ Քոչարյանի ճամբարում էլ այդ ուղղության մասին հիշել չեն կարող, զի կենտրոնացել էին փակուղի մտած մոսկովյան ուղղության վրա: Ինչ վերաբերում է ամերիկյանին, ապա Վաշինգտոնի հիմնական «5-րդ շարասյունից», ՀԱԿ-ից, վաղուց են մնացել միայն կոտոշներն ու սմբակները, Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց իր չափազանց ցածր արդյունավետությունը և որպես ապագա նախագահացու, և որպես կուսակցապետ, իսկ «Ազատ դեմոկրատներին» դեռ մի քանի տարի ժամանակ և մի քանի պարկ փող է պետք` գործոն դառնալու համար:
Իսկ հիմա անցնենք Լիբիայի 42 տարվա առաջնորդ գնդապետ Քադաֆիի մահվանը: Մինչև վերջ զինվորականի, առաջնորդի և հայրենասերի պարտքը կատարած և մարտական իրավիճակում զենքը ձեռքին զոհված, հիրավի մեծ հարգանքի արժանի այդ գործիչը կարողացավ հսկայական դերակատարում ունենալ ինչպես «Մեծ Մերձավոր Արևելք» կոչվող տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Նա կարողացավ հիմնովին արգելակել «արաբական գարուն» անունը ստացած գունավոր հեղափոխությունների շարանը, և մեկ տարի դիմադրելով ամբողջ ՆԱՏՕ-ին` հետաձգեց անկարգությունների հրդեհի մոտենալը մեր երկրի սահմաններին: Դրա համար տրամաբանական է ասել` շնորհակալություն, գնդապետ… Նրա դիմադրության շնորհիվ մինչև հիմա կանգումն է Բաշար Ասադի ռեժիմը Սիրիայում, որը նաև դիմադրության դաս ստացավ, գումարած դրան` այդ ընթացքում ռուսները խելքի եկան, և ի տարբերություն Լիբիայի, էլ չեն հանձնի Սիրիայում առկա սեփական ռազմավարական շահերը: Քանզի Սիրիայում է բազավորված Միջերկրական ծովի նրանց վերջին ռազմածովային հենակետը:
Ռուս-ամերիկյան «պերեզագրուզկա» կոչվող աբսուրդին վերջ տալը նշանակում է նաև, որ նրանք չեն հանձնի և Կովկասի իրենց վերջին ռազմական հենարանը: Ավելին, կգնան բազում քաղաքական և տնտեսական քայլերի, միայն թե պահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում: Ու էլ խոսք չի կարող գնալ այն բանի մասին, որ Արցախի հարցում մեր շահերի հաշվին առևտրով վտանգեն Կովկասում իրենց ներկայությունը որպես այդպիսին: Այնպես որ, կրկին գնդապետի արածը օբյեկտիվորեն մեզ օգուտ բերեց:
Համացանցի շնորհիվ նաև փչացվեց «ժողովրդավարության հաղթանակի» պատկեր մատուցելը «տեղեկատվական մատրիցայի» վիրտուալ իրականությանը սովոր արևմտյան սպառողական հանրույթին. այն տեսարանները, թե ինչպես են բորենիների պես հոշոտում Քադաֆիի մարմինը, մեղմ ասած, պիտանի չէր «դեմոկրատիայի բարձր իդեալների հաղթանակի» պատկեր ձևավորելուն: Գնդապետի «հարամ ալեյկում» բացականչությունները («սալամ ալեյկում»-ի ճշգրիտ հակապատկերը) լավ էլ հարամեցին ՆԱՏՕ-ի «գեղեցիկ հաղթանակը» անգամ անասնացած «քաղաքացիական հասարակությունների» աչքում: Ու նաև ակնհայտ է, որ նույն Լիբիայում կռիվները էլ ավելի սարսափելի քաղաքացիական բախումների տեսքով դեռ երկար են շարունակվելու ու պրոբլեմ ստեղծելու բոլորի համար: Անշուշտ, ՆԱՏՕ-ի օպերացիաների դադարեցումը` տեղեկատվական վակուումի ուղեկցությամբ, նաև կնշանակեն նորանոր «դեմոկրատիայի պաշտպանության» գործողությունների ծավալում այլ երկրներում, ու այդ հրդեհն արդեն ավելի կմոտենա Հայաստանի սահմաններին, սակայն մեր երկրում, բարեբախտաբար, «արաբական գարուն» սարքելը այլևս ուշ է:
Որո՞նք են գնդապետ Քադաֆիի դասերը: Ինչպե՞ս նրան, ի տարբերություն այլ ավտորիտար առաջնորդների, հաջողվեց մեկ տարի դիմադրել միաժամանակ «գունավոր» տեխնոլոգիաներին և ՆԱՏՕ-ին: Այդ հարցերի պատասխանները կարևոր են նաև մեր երկրի համար:
Նախ` ֆեյսբուքային հեղափոխական ցանցային քարոզչությունը պակաս արդյունավետ եղավ, զի հսկայական նավթային պաշարներ և քիչ բնակչություն ունեցող Լիբիայում շատ բարձր կենսամակարդակ էր: 42 տարում ոչինչ չունեցող անապատականները սկսեցին ապրել բարեկեցության այնպիսի ստանդարտներով, որ միգուցե ամերիկացիներն էլ նախանձեին: Բայց միաժամանակ բարձր կենսամակարդակի առաջնայնությունը չար կատակ խաղաց Քադաֆիի գլխին. սպառազինության վրա փող քիչ ծախսելը խոցելի դարձրեց Լիբիան ՆԱՏՕ-ի հարվածների նկատմամբ: Դա հատկապես վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգին: Բարեբախտաբար, Հայաստանը ոչինչ չի խնայում բանակի համար, և այդ դրվածքն անփոփոխ է 1992-ից ի վեր…
ԻՆչ վերաբերում է ցանցային հակապետական քարոզչությանը, ապա մերոնք հաջողությամբ կիրառեցին Իրանի փորձը: Հիշեցնեմ, որ 2009-ին սկզբում Իրանը փորձում էր պայքարել «գունավոր» քարոզչության դեմ, սահմանափակելով ինտերնետ հասանելիությունը: Բայց երբ ամերիկացիները տեխնիկապես հաղթահարեցին դա, Իրանի հատուկ ծառայություններն անցան հեղափոխական քարոզչությանը հակառակ տեղեկատվական հոսքով «խորտակելու» գործելակերպին, և դա տվեց փայլուն արդյունք: Իրանի փորձի ընդօրինակումը մեր երկրում 2010 թվականին և 2011-ի սկզբներին բերեց նրան, որ համացանցի հայկական հատվածում 80-85 տոկոսով գերիշխում է պետականամետությունը, ինչը ՀԱԿ-ին և վերջինիս ամերիկյան հովանավորներին զրկեց կարևորագույն հեղափոխական գործիքից:
Եվ սկսվեց երկխոսություն կոչեցյալը, կամ ավելի ճիշտ` սակարկությունների, «գյալաջիների» շրջանը: Դա այն աստիճանի հիասթափեցրեց և վանեց ՀԱԿ-ի` հեղափոխականորեն տրամադրված հանրային հենարանին, որ «գյալաջիի» ամեն հաջորդ փուլին իշխանությունը կարող էր ավելի ու ավելի քիչ բան առաջարկել ՀԱԿ-ին: Ի դեպ, «գյալաջիների» փորձարկված տեխնոլոգիան հիմա արդեն սկսեցին հաջողությամբ կիրառել նաև բանակը վարկաբեկող իրավապաշտպան կոչեցյալ գրանտակեր կազմակերպությունների նկատմամբ: Պարզապես հիմա Դավիթ Հարությունյանի դերը կատարում է նույն տեսակի ներկայացուցիչ կադրը` պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Ու եթե Լևոն Տեր-Պետրոսյանի 350 հազարանոց հեղափոխական ընտրազանգվածը ՀԱԿ-ից լիովին հիասթափեցնելու համար պահանջվեց շուրջ 9 ամիս, ապա բանակում հարազատ կորցրածներին և պացիֆիստական տրամադրություն ունեցողներին տարբեր տեսակի Արթուր Սաքունցներից հիասթափեցնելու համար մեկ ամսվա «գյալաջիներն» էլ բավարար են: Իսկ հ/կ-ներին «երկխոսություններից» հրաժարվելը ավելի դժվար է, քան ՀԱԿ-ին. չէ՞ որ երկխոսությունը վիրտուալ «րևմտյան ժողովրդավարության» անկյունաքարն է…
Իսկ թե ինչու Հայաստանում չաշխատեց «Վիկիլիքսի» բացահայտումների գործիքը, որը բազում երկրներ ցնցեց` այդ մասին մի ուրիշ անգամ, կամ ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը` «հաջորդ դասին»:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.