Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը
Անցած հարիւրամեակը մեր հոգեւոր եւ նիւթական մշակոյթի համար շարունակական կորուստների մի դարաշրջան եղաւ։ Կորուստներ, որոնք այլեւս անվերադարձ են, եւ կորուստներ, որպիսիք գուցէ թէ կը կարողանայինք ետ բերել։
Այդպիսի կորուստներից մէկը եղաւ հոգեկիր հռետորն ու աղօթողը՝ Նարեկայ վանքի վանական Սուրբ Գրիգորի Աղօթքի Գիրքը, որ պարզապէս Նարեկն էր։
Եւ քրիստոնէական մեր հաւատը կորցնելով՝ զրկուեցինք նաեւ Նարեկից, որ ամբողջ հազարամեակ եղել էր հաւատացեալ Հայի մխիթարողը, յուսադրողն ու ապաքինողը։ Եղել էր քրիստոնէական աղօթքի առաջնորդը եւ դաւանութեան ուսուցիչը։
Մի քանի դար շարունակ Աղօթքի գիրքը ընդօրինակել են Գրիչները եւ մեզ հասել են աւելի քան հարիւր յիսուն գրչագիր։ Նարեկի բազմաթիւ հատուածներ սփռուած են ժամագրքերի եւ պատարագամատոյցների մէջ։ Գրիգոր վարդապետ Խլաթեցին, որ ապրել է տասնչորսերորդ դարում, Նարեկը գնահատել է, ասելով, թէ “Մեծ են շնորհք այս սոփերի, քան զայլ գրոց յեկեղեցի”։ Նաեւ զգուշացրել է. “Վա՜յ աբեղին, որոյ սա չէ”։
Ոսկան եպիսկոպոս Երեւանցին 1673 թուականին Մարսէյլ քաղաքի մէջ առաջին անգամ հրատարակեց Նարեկը, որի տիտղոսաթերթի խորագիրն է. “Գիրք աղօթից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ”։ Այնուհետեւ Նարեկը վերստին հրատարակուել է Պոլսոյ եւ Վենետիկի մէջ։ Ընդհանուր առմամբ Նարեկի գրաբար բնագիրը առանձին գրքով լոյս է տեսել 62 անգամ։
Գրիգոր Նարեկացու Աղօթագրքի բնագրագիտական անգերազանց քննութիւն է կատարել Հայկազնեան բառարանի երախտաւոր հեղինակներից մէկը՝ Հայր Գաբրիէլ Աւետիքեանը։
1985 թուականին Երեւանի մէջ Նարեկը լոյս տեսաւ Պ. Խաչատրեանի եւ Ա. Ղազինեանի բնագրային համապարփակ համեմատութեամբ, ձեռագրային օրինակների բծախնդիր վերլուծութեամբ եւ ծանօթագրութիւններով։ Բանասիրական այս ընտիր աշխատասիրութեան շնորհիւ մեր ձեռքին է մի հատոր, որ հնարաւորութիւն է տալիս բնագրով եւ մեսրոպեան ուղղագրութեամբ մտնել Նարեկայ վանքի Սուրբ վարդապետի աղօթքների աշխարհ, որտեղ մեր անձը Աստծուն մօտեցնելու ճանապարհ է փռուած մեր դիմաց։
Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացու մասին յայտնի է, որ ծնուել է 951 թուականին։ Եղել է գիտուն, պարկեշտ եւ ազնուական գերդաստանի զաւակ։ Նրա հայրն էր Խոսրովը, որ նոյնպէս պատմութեան մէջ յայտնի է որպէս մատենագիր եւ հոգեւոր առաջնորդ։ Նրա հեղինակած երկասիրութիւններից են “Ժամագրոց մեկնութիւն”ը, “Մեկնութիւն խորհրդոյ սրբոյ պատարագին”, որոնք գրել է եպիսկոպոսական իր պաշտօնը անթերի կատարած լինելու նպատակով. “Ոչ թէ անձիս համար փառք ստանալու նպատակով էր, որ ձեռնարկեցի այս գրուածքը, այլ որովհետեւ եպիսկոպոսութեան աստիճան ունեմ, եւ շատերի մէջ ամենամեծ տգիտութիւնր տեսայ։ Ուստի եւ հարկաւոր համարեցի յօրինել սոյն շարագրութիւնը՝ համոզուած լինելով, թէ անկարելի է միայն բանաւոր խօսքով դարմանել մարդկային տգիտութիւնը”։
Բայց նրան այնպէս էլ չյաջողուեց յաղթայարել մարդկային տգիտութիւնը։ Եւ նա վախճանուեց որպէս բանադրուած հոգեւորական։
Գրիգոր Նարեկացու մօրական պապի եղբայրը՝ Անանիա վարդապետը, Վասպուրականի Ռշտունեաց գաւառի Նարեկ նորաշէն վանքի վանահայրն էր։ Մեր պատմութեան մէջ նա գնահատուել է որպէս անուանի մարդ, եկեղեցու լուսաւորիչ, Աստուածաշունչ գրքերը մեկնաբանող իմաստասէր։
Խոսրով Անձեւացի եպիսկոպոսի աւագ որդիներն էին Յովհաննէսը եւ Սահակը։
Անանիա Նարեկացու մահից յետոյ Նարեկայ վանքի մէջ որպէս վանահայր՝ նրան փոխարինեց Յովհաննէսը, որի մասին եղբայրներից կրտսերը՝ Գրիգորը գրել է. “Իմ եղբայր Յովհաննէսը առաջնակարգ եւ ճանաչուած անուն է, եւ ինձնից առաւել գիտնական է եւ ոգեղեն իմաստասէր”։ Սահակը նոյնպէս հմուտ է եղել որպէս մեկնիչ եւ իմաստասէր, եւ երբեմն հօր՝ Խոսրով Անձեւացի եպիսկոպոսին օգնել է որպէս հմուտ քարտուղար։
Ահաւասիկ, ընտանիքի եւ վանքի այս ոգեղեն մթնոլորտի մէջ եւ գիտուն մարդկանց ձեռքի տակ մեծացաւ, դաստիարակուեց ու կրթուեց ապագայ իմաստասէրը եւ մեծ Աղօթողն ու Բանասացը՝ Գրիգոր վարդապետը, որն իր ուսուցչի պէս կոչուելու էր Նարեկացի։
Եւ ինքը՝ Գրիգոր վարդապետ Նարեկացին եղել է քաջահմուտ ուսուցիչ դաւանանքի, քրիստոնէական վարդապետութեան նուիրեալ դաստիարակ, Սուրբ Գրքի բազմաշնորհ մեկնաբան եւ խորաթափանց իմաստասէր։
Դեռ երիտասարդ տարիներից նրան կոչել են Սուրբ։
Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացի։
Այս հանգամանքները խիստ կարեւոր մեկնակէտեր են հետագայ մեր շարագրութեան մէջ։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.