Թուրքական «Սաբահ» թերթի հոդվածագիր Էմրե Աքյոզն անդրադարձել է Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցող իրադարձություններին, ամփոփել է անցյալն ու խոսել հնարավոր տարբերակների մասին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր ամսի 24-ն է… Ապրիլի 24-ին ընդամենը 3 ամիս է մնացել: Այժմ այդ ամսաթվի կարևորության մասին…
«Իթթիհաթ վե Թերաքքիի» («Միություն և առաջադիմություն» կուսակցություն- Tert.am) ժամանակաշրջանում հայերին այս հողերից «մաքրելու» որոշում կայացվեց:
Դրա մի մասն էլ 1915թ.-ի ապրիլի 24-ին Ստամբուլից հարյուրավոր հայ քաղաքական գործիչների, մտավորականների ու արվեստագետների ձերբակալությունն ու աքսորն էր:
Ապրիլի 24-ը Ցեղասպանության սկզբի օր է հիշատակվում և ոչ միայն հայերի կողմից: ԱՄՆ նախագահները, օրինակ, ամեն ապրիլի 24-ին «Հայկական հարցի վերաբերյալ» ելույթով են հանդես գալիս, սակայն Անկարային անհանգստություն չպատճառելու համար «ցեղասպանություն» եզրույթը չեն օգտագործում:
Օրինակ՝ Բարաք Օբաման, ով նախագահ դառնալուց առաջ քարոզչության ընթացքում «Հայոց ցեղասպանություն» էր ասում, նախագահ դառնալուց հետո 1915-ը բնութագրելու համար հայերի օգտագործած «Մեծ եղեռն» հոմանիշը նախընտրեց:
Դրա փոխարեն, օրինակ, 2012թ.-ին ասածը ցեղասպանության ճանաչումն էր՝ արտահայտված այլ խոսքերով։ «Օսմանյան կայսրության վերջին տարիներին դաժանաբար կոտորված կամ մահվան երթի հարկադրված մեկուկես միլիոն հայերի հիշատակն ենք հարգում»,- ասել էր նա:
Հաջորդ տարիներին էլ գրեթե բառ առ բառ նույնը կրկնեց:
Նախագահներն այդ գիծն են նախընտրում, սակայն ԱՄՆ-ում այլ կարծիքի մարդիկ էլ կան: ԱՄՆ-ի 50 նահանգներից 41-ը ճանաչում է Ցեղասպանությունը: Աշխարհի 22 երկրների խորհրդարաններ էլ են ճանաչել Ցեղասպանությունը:
Այդ առումով Անկարայի կողքին կանգնող փոքրաթիվ երկրներից մեկն էլ Իսրայելն է: Իսրայելի պնդումը հետևյալն է. «Հոլոքոստը՝ ֆաշիստների կողմից հրեաների ցեղասպանությունը, աննախադեպ է և դրա նմանը չի եղել»:
Հետևաբար՝ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում՝ հրեաների ցեղասպանության առաջնայնությունը պահպանելու նպատակով:
Չանաքքալեի (Գալիպոլի) ռազմավարությունը
Եվ ահա, 2015-ի ապրիլին ընդառաջ Թուրքիայի համախոհների թիվը մեծ չէ: Այդ պատճառով էլ Անկարան Ցեղասպանությունը ժխտող իր թեզն առաջ տանելու համար շատ ջանքեր պետք է թափի:
Փոքր պետություն Հայաստանը մեծ ազդեցություն չունի, բայց հայկական սփյուռքը…այսինքն՝ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունից աքսորված ընտանիքների թոռները լուրջ արշավ են իրականացնելու:
Տեսնենք Նյու Յորքում, Վաշինգտոնում, Փարիզում բարձրանալիք աղմուկին Անկարան ի՞նչ պատասխան է տալու:
Մյուս կողմից Անկարայի ռազմավարությունը քիչ թե շատ հայտնի է. Ցեղասպանության դեմ «Չանաքքալեի պատերազմն է» առաջ քաշվելու, քանի որ այդ կերպ ժողովրդի մեծ մասի զգացմունքներին մոտենալն է հեշտ՝ թուրք լինելու, մուսուլման լինելու, Արևմուտքի դեմ հանդես գալու միջոցով:
Օրինակ՝ երկու տարի անց բոլոր համալսարաններում մարտի 18-ին որպես ճաշ ցորենի ապուր, կոմպոտ և հաց տալու առաջարկ եղավ. 1915-ին Չանաքքալեում զինվորները դրանք էին կերել: Այժմ էլ ուսանողները նույնն են ուտելու և Չանաքքալեի զոհերի հիշատակը վառ են պահելու… Իրական նպատակը 2015-ին նախապատրաստվելն էր անշուշտ:
Ապրիլի 24-ին հայկական սփյուռքը մի կողմից «ցեղասպան թուրքեր» է բղավելու, իսկ մյուս կողմից Անկարան դրան ի պատասխան ասելու է. «Երբ մեր զինվորները զոհվում էին, հայերը մեզ թիկունքից հարվածեցին»:
Այս վիճաբանության ընթացքում ինձ ամենից շատ նեղացնողը լինելու են «սպանել ենք, դարձյալ կսպանենք» ասողները…»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Սերժ Սարգսյանն արձագանքել է նրա հրավերին՝ նշելով. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանն ստանալու»:
tert.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.