Կանանց միջազգային օրվանից՝ Մարտի 8-ից մեկնարկ է տրվում տոնական միամսյակին։ «Հայկական Վարկածը» պարզել է, թե ինչ ինքնատիպ շնորհավորանքներ են հղել կնամեծար հայտնի տղամարդիկ իրենց սիրելիներին, ինչպես նաև՝ բոլոր կանանց ու աղջիկներին։
Վիգեն Ստեփանյան — Մնացեք Կին մեծատառով՝ կյանքի բոլոր պարագաներում… Միայն իսկական կնոջ կողքին տղամարդն էլ դառնում է իսկական։
Հովհաննես Բաբախանյան-Շնորհավորում եմ այս գեղեցիկ ու պայծառ միամսյակի առթիվ, մաղթում եմ անսահման սեր և ներդաշնակություն: Թող այս գարնանային ծաղկուն միամսյակը սկիզբ լինի ողջ տարին ուրախ ու լուսավոր անցկացնելու համար: Սիրով` Հովաննես Բաբախանյան:
Գրիգոր Դանիելյան — Հարգելի տղամարդիկ, ես ուղղակի ցանկանում եմ, որ մենք այնպես անենք, որ մեր կանանց համար տարվա մեջ 365 օր լինի տոն, իսկ մարտի 8-ը պարզապես լինի այդ տոն օրերից մեկը…
Վլադիմիր Բարխոյան— Մեզ շրջապատող կանանց մշտապես պետք է պահենք ուշադրության և սիրո մեջ։ Անկեղծ ասած՝ չեմ սիրում, երբ ասում են միամսյակ. ինչ որ պարտավորեցնող բան կա այդ ամենի մեջ։ Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ մենք տարին 365 օր՝ 8 765.81277 ժամ ձեզ սիրում ենք և ձեր կողքին ենք։ Հավատացեք, առանց ձեզ տղամարդու կյանքը կլիներ տխուր և անիմաստ։ Մենք ձեզ սիրում ենք…
Արմեն Թադևոսյան— Ես միայն մի բան գիտեմ. մեր հայ ազգի կանանցից և աղջիկներից աշխարհում լավը չկա։ Ես շնորհավորում եմ բոլոր հայ կանանց և աղջիկներին, թող նրանք միշտ երջանիկ լինեն և ուրախ։ Իսկ տղամարդիկ թող բարի լինեն ապահովվեն նրանց երջանկությունը և ուրախությունը:
Դավիթ Սեխպեյան-Քանի որ կանայք էլ չեն կարող պատասխանել այն հարցին, թե ինչ է ուզում կինը, ցանկանում եմ, որ կանայք գտնեն այնպիսի կողակից, ով կիրագործի նրանց բոլոր ցանկությունները, նույնիսկ այն ցանկությունները, որոնց մասին իրենք` կանայք էլ չեն գիտակցում… Շնորհավոր մարտի 8, սիրելի կանայք:
Վրեժ Կիրակոսյան-Շնորհավորում եմ կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ մնաք գարնան նման մոգական ու առեղծվածային… մնաք ազգային արժեքների նվիրյալներ` ինտեգրվելով համաշխարհային արժեքներին, երբեք չկորցնեք հայ կնոջ ազգային կերպարը, որը հարիր է դարեր շարունակ արարչի կողմից գենետիկ կոդով փոխանցող աշխարհում ապրող միայն հայ կանանց…
Ստեփան Ղամբարյան-Շնորհավորում եմ մեր շատ սիրելի կանանց այս գեղեցիկ տոնի առթիվ, ցանկանում եմ, որ նրանց կյանքը միշտ լցված լինի անսպասելի ու երջանիկ պահերով, սիրեն, սիրվեն ու լինեն այնպիսին, ինչպիսին կան… Կնոջս շատ սիրում եմ, շնորհավորում եմ, և երջանիկ եմ, որ նա լցրել է կյանքս սիրով ու երջանկությամբ: Բոլորին ցանկանում եմ սեր…
Էմիլ Գալստյան— Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին, մյուսներից տարբերվելով՝ կցանկանամ մաղթել համեստություն և անկեղծություն… Կնամեծար չեմ, իհարկե, բացի իմ սիրելիից…
Սեպուհ Ապիկյան— Ահա և մոտեցավ կանանց միջազգային տոնն իր միամսյակով՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը, ևս մեկ գարուն… թեև ինքս ավելի շատ սիրել եմ մարտի 8-ը՝ որպես կանանց և աղջիկների, մայրերի և քույրերի, գեղեցիկ (թույլ) սեռի ներկայացուցիչների տոն, քան թե ապրիլի 7-ը, չնայած դեռ հարց է՝ նրա՞նք են գեղեցիկ և թույլ սեռը, թե՞ մենք՝ տղամարդիկ (կատակում է և ծիծաղում)… Ահա և բացվեց երկար սպասված գարունը՝ մեզ բերելով նոր շունչ, նոր հույսեր, վառ տրամադրություններ և ուրախ էմոցիաներ։ Հարգելի կանայք և աղջիկներ, մայրեր և քույրեր, սրտանց ուզում եմ հղել ձեզ իմ շնորհավորանքները և ցանկանալ, որ լինեք գարնան նման անուշաբույր, միշտ այդպիսի գեղեցիկ ու հմայիչ, ինչպես կաք և միշտ ուզում եմ տեսնել ձեր երջանիկ ժպիտը, և այն երբեք չպակասի ձեր դեմքից։ Ձեզ երկար կյանք, քաջ առողջություն, կանացի երջանկություն և սիրո խաղաղ օվկիանոս։ Սիրելիներս, շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի և միամսյակի կապակցությամբ, իրոք որ առանց ձեր սեռի, մեր սեռը բանի պետք չէ…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.