Նախատոնական եռուզեռնն ու իրարանցումը զգացնել են տալիս, որ հաշված օրեր են մնացել Ամանորին: Շատերն արդեն շտապում են տարին ամփոփել. ինչ ձեքբերումներ ու հաջողություններ են գրանցել, ինչպես նաև նոր ծրագրեր են կազմում: Իսկ թե որտեղ և ինչպես են դիմավորելու Ամանորը հայտնիները և 2013-ը որքան բարեհաջող էր, պարզեցինք նրանցից:
Անահիտ Սիմոնյանը 2013-ը բարենպաստ տարի է համարում. «Ինչ պլանավորել էի, իրականացավ, այս տարին բարեհաջող է եղել մեզ համար», — նշում է երգչուհին, — «Ամենակարևոր իրադարձությունն իմ ատելիեի բացումն էր, որն ինձ համար նոր և սիրված աշխատանք է: Երկու երգ ունեցա՝ «Դու կյանքիցս առավել ես» և «Love you հոգիս», որը նոր տարվա թողարկման ընթացքում կլսեք: Դեռ չենք որոշել, թե որտեղ և ինչպես ենք նշելու 2014 թվականը, բայց 12-ը միանշանակ դիմավորելու ենք տանը՝ երեքով, մեր երեխայի հետ»:
Երազանք պահելու խորհրդանշական պահը Անահիտը բաց չի թողնում. «Երբ 12-ը խփում է, այդ ժամանակ մտքումս երազանք եմ պահում և ոչ մեկին չեմ ասում այդ մասին»:
«Վիտամին» ակումբի Արմուշն իր մասնակցությունն է ունենալու «Շանթ» հեռուստաընկերության ամանորյա ծրագրում, իսկ տոներին չի հանգստանալու. «Ինչպես միշտ աշխատանքի մեջ եմ լինելու, մեզ տրված չէ ընտանիքի հետ անցկացնել»:
Ըստ նրա, տարին իր համար այնքան էլ բարեհաջող չընթացավ. «2013 թվականն ավելի շատ տարավ, քան տվեց, քանի որ լավ մարդկանց կորցրեցինք՝ Մարկ Սաղաթելյանին, Արմեն Ադամյանին, Սոս Սարգսյանին, Ազատ Գասպարյանին: Այս տարի ավելի շատ տխրել ենք, կարծես չարացած թիվ լիներ, բայց կրկին անցանք մեր աշխատանքին, նոր եթերաշրջան եղավ: Աշխատանքային գործունեությունը նորմալ էր, սակայն մարդկային ռեսուրսների հարցում մեծ կորուստներ ունեցանք»:
Արմուշը սովորաբար երազանքներ պահում է մտքում՝ դիմելով Աստծուն, իսկ ծրագրեր կազմելն այնքան էլ ճիշտ չի համարում. «Եթե գալիք տարվա համար պլանավորում ես ինչ-որ բան, ուրեմն երազում ես, ձգտում, որ այն իրականացնես: Առաջ ընկնել պետք չէ, լույսը բացվում է, չգիտես, թե ինչ է լինելու»:
Սյուզի Մելիքյանի ամուսնական արարողությունը տեղի ունեցավ վերջերս, որն էլ տարվա լավագույն իրադարձությունն էր նրա համար. «2013 թվականը լավ տարի էր, դրական փոփոխություններով լի, իհարկե դժվարություններ էլ են եղել, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ էր: Ձեռքբերումներ եղել են թե՛ անձնական կյանքում, թե՛ երգարվեստում, բայց այս տարին ավելի շատ ինձ համար կարևորվեց նրանով, որ իմ անձնական կյանքում փոփոխություն եղավ»:
Այժմ երգչուհին «Քեզ նման փեսա չկա» երգի տեսահոլովակն է պատրաստում, որը եթերում կլինի 2014 թվականին. «Գոնե մի երգ և մի տեսահոլովակ փորձում եմ համատեղել, ինչ-որ չափով ինձ ներելի է, որ երգարվեստում այս տարի ավելի պասիվ էի», — անկեղծանում է երգչուհին:
Սյուզին դեռ չգիտի, թե որտեղ է լինելու տոներին, բայց համոզված է, որ հարազատ ու ջերմ միջավայրում է նշելու: Նա ևս հավատում է, որ Ամանորի գիշերը պահած ցանկությունը կիրականանա. «Այն պահին, երբ երազանք եմ պահում, աղոթում եմ. պետք է անպայման հավատաս, որ իրականանա»:
Ռաֆայել Երանոսյանին «Արմենիա» հեռուստաընկերության ամանորյա ծրագրում կտեսնենք, «Կարգին սկետչեր»-ի տոնական թողարկման շրջանակներում. «Արդեն մի քանի տարի է, որ նոր տարին դիմավորում եմ աշխատանքի մեջ, այս տարի ևս կան առաջարկներ, դեռ քննարկումներ են ընթանում՝ կամ կմասնակցեմ, կամ ծնողներիս հետ կնշեմ», — ասում է նա:
Դերասանը գոհունակությամբ է նշում իր հաջողությունների մասին, որ ունեցել է այս տարի. «2013 թվականից շատ գոհ եմ, աշխատանքային բուռն տարի էր ինձ համար, նոր նախագիծ ու նոր ներկայացումներ եղան»:
Ռաֆայելն առաջիկա ծրագրերի մասին նախապես չի բարձրաձայնում. «Ես ոչ մի բան նախապես չեմ պլանավորում, որովհետև իմ կյանքում ամեն ինչ լինում է պատահական, կամ համաձայնվում եմ, կամ՝ ոչ»:
Ստեղծագործական նոր աշխատանքների մասին նա միայն տեղեկացրեց հետևյալը. ««Կարգին հաղորդման» անձնակազմի հետ ենք անելու, բայց թե ինչ կլինի, անակնկալ է»:
Նարեկ Բավեյանը Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Սիրո կամուրջ» մյուզիքլում իր մասնակցությունն է ունենալու, որը համարում է տարվա գլխավոր իրադարձություններից մեկը. «Այս տարի նոր երգեր ու տեսահոլովակներ եղել են, սակայն ավելի մեծ նշանակություն եմ տալիս այս մյուզիքլին՝ կենդանի երգեցողություն, դերասանական խաղ, պար»:
Այս տարի նա կարողացել է մեկ տեսահոլովակ, 3-4 երգ ունենալ: Նարեկը սիրում է Նոր տարին տանը նշել. «2014 թվականը դիմավորելու եմ իմ տանը, ընտանիքիս հետ, որից հետո սկսվելու է աշխատանքային պրոցեսը»:
Ամանորի գիշերը երազանք պահելու հարցում Նարեկն ունի այլ մոտեցում. «Ես ամբողջ տարվա ընթացքում էլ իմ առջև դնում եմ նպատակներ ու փորձում իրականացնել: Այնպես չէ, որ սպասեմ, Նոր տարին գա ու նոր երազանք պահեմ»:
Հռիփսիմե Հակոբյանի առաջիկա ծրագրերում նախատեսված է յուրահատուկ կատարում՝ դուետ, որի հետ կապված փակագծերը չցանկացավ բացել: Երգչուհու կյանքում կարևոր իրադարձությունն ամուսնությունն էր երգիչ Մարտին Մկրտչյանի հետ, թեև աշխատանքում 2013-ը նույնպես հաջող տարի էր. «Տարեսկզբից սկսվեցին համերգներ ու շրջագայություններ Հայաստանում և արտերկրում, նկարահանվեցին «Խոստովանություն», «Հարսի պարը» տեսահոլովակները, մի քանի երգերի ձայնագրություններ եղան, նաև՝ մասնակցություն նախագծերում, բուռն ստեղծագործական տարի էր, բայց ամենամեծ փոփոխությունն իմ ամուսնությունն էր»:
Թե ինչպես և որտեղ է նշելու Նոր տարին, երգչուհին պատասխանեց՝ «2014 թվականը ևս տանը չենք դիմավորի, աշխատանքի մեջ կլինենք»:
Նա չթաքցրեց, թե ինչ երազանք է պահելու Ամանորի գիշերը. «Ես երազանք եմ պահում 12-ի վայրկյանների ընթացքում, կասեմ ավելին, որ դա կատարվում է տարվա ընթացքում: Երազում եմ զույգ բալիկներ ունենալ, այս տարի այդ երազանքը կպահեմ»:
Մարինե Ամիրյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.