Ռուս էստրադայի ներկայացուցիչներ Անժելիկա Վարումն ու Լեոնիդ Ագուդինն արդեն 14 տարի է ամուսնացած են: Նրանք ոչ միայն ամուսիններ են, այլև հիանալի ստեղծագործական դուետ:
Զույգի հարաբերություններում շատ բան է տեղի ունեցել, այդ թվում՝ բաժանում, սակայն նրանց հաջողվել է պահպանել սերն ու ռոմանտիզմը:
Անժելիկա Վարումը, որը դեռ մանկուց հետաքրքրվում էր երաժշտությամբ, արդեն կայացած երգչուհի էր, երբ հանդիպեց ապագա ամուսնուն՝ երաժիշտ Լեոնիդ Ագուդինին:
1997 թվականից նրանք որոշեցին հանդես գալ դուետով, ինչից հետո լրագրողները նրանց «ամուսնացրեցին»: Սակայն իրադարձություններն այդպես արագ չզարգացան, ինչպես սպասում էին թերթերը. մեկ տարի պահանջվեց, որպեսզի հաստատվեն նրանց սիրավեպի մասին լուրերը:
Նշենք, որ և Ագուդինը, և Վարումը նախկինում ամուսնացած են եղել: Անժելիկայի նախկին ամուսինն իր համադասարանցին էր՝ Մաքսիմ Նիկիտինը, իսկ Լեոնիդն 5 տարի ապրել է Սվետլանա անունով կնոջ հետ, իսկ բալերինա Պոլինա Վարաբևայի հետ ամուսնացած էր քաղաքացիական ամուսնությամբ. նրանից երաժիշտը դուստր ունի՝ Պոլինա անունով:
Լեոնիդ Ագուդինը գտնում է, որ կենսափորձն իրեն շատ է օգնել, որպեսզի ճիշտ հարաբերություններ հաստատի կնոջ հետ. «Երբ ես հանդիպեսցի Անժելիկային, արդեն բավականին հասուն էի, սակայն միայն նրա հետ ես հասկացա, թե ինչ ասել է` ունենալ ընտանիք, կին, օջախ, — հարցազրույցներից մեկում խոստովանել է Ագուդինը,- Բացի այն, որ մենք այր և կին ենք, մեզ մոտ, լավ իմաստով, քույր-եղբայր հարաբերություններ են.դա նույնպես շատ թանկ արժե»:
Զույգն ունեցել է երկու հարսանիք. առաջին ամուսնությունը տեղի է ունեցել ռուսական քաղաքացիական ակտերի գրանցման բաժնում, իսկ ավելի ուշ՝ նրանք տոնակատարություն են կազմակերպել ռոմանտիկ քաղաքներից մեկում՝ Վենեցիայում:
Հենց այդ տարում, Անժելիկան ու Լեոնիդը ևս մեկ լուր հայտնեցին՝ նրանք երեխայի էին սպասում: Շուտով ծնվեց նրանց առաջնեկը՝ Ելիզավետան:
Շարունակելի…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.