29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մեկ շաբաթ առաջ վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, տեղեկացնում է «Ժամանակ»-ը՝ հավելելով, որ առաջին անգամ բավարարվել է պետության կողմից հանրային գերակա շահ ճանաչված և քանդված տարածքի՝ Բուզանդի փողոցի 9 տան բնակիչներ Նելլի Մինասյանի և Ելենա Սեմիրջյանի հայցը: Հայցվորների փաստաբանը` Լիզա Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցելով այս տեղեկությունը, պարզաբանել է` Եվրադատարանը համարել է, որ տարածքում թույլ է տրվել սեփականության իրավունքի խախտում և որոշել է պետության կողմից վճարվելիք փոխհատուցման չափը:
Գագիկ Ծառուկյանը մտահոգվա՞ծ է
«Այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է մտահոգեր Հայ ազգային կոնգրեսի և Սերժ Սարգսյանի հնարավոր երկխոսությունը, միանգամայն տրամաբանական ու սպասելի էր: Ու բանն այստեղ միայն այն չէ, որ ԲՀԿ-ն կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, որն արդեն իսկ իր մտահոգությունը դրսևորել է ներքաղաքական երկխոսություն կոչված գործընթացի հանդեպ»,- գրում է «Ժամանակ»-ը` շարունակելով. «Գագիկ Ծառուկյանը հասկանալիորեն մտահոգված է ներկայիս ներքաղաքական գործընթացով, քանի որ եթե Սերժ Սարգսյանի հաջողվի միջնաժամկետ կամ առավել ևս երկարաժամկետ պայմանավորվածության հանգել Հայ ազգային կոնգրեսի հետ, ապա Գագիկ Ծառուկյանը նկատելիորեն կարող է կորցնել կշիռն իշխանական կոնֆիգուրացիայում: Այդ դեպքում նա թերևս կարող է դառնալ այսպես ասած համակարգային փոփոխությունների «զոհ», քանի որ թերևս ամենահարմար թեկնածուն է թե՛ որպես Սերժ Սարգսյանի թիմին անմիջականորեն չպատկանող օլիգարխ, թե՛ որպես հանրային ընկալումներում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործիչ, թե՛ նաև որպես հասարակական աջակցության որոշակի պաշարի պոտենցիալ պարունակող միավոր, որը կարող է համապատասխան աշխատանքի դեպքում խառնել Սերժ Սարգսյանի ներքաղաքական սցենարները, թելադրելով որոշակի պայմաններ:
Գագիկ Ծառուկյանը թերևս շատ լավ գիտակցում է, որ փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրով սանձելով ԲՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանն իրականում ընդամենը փորձեց ժամանակ շահել, մինչև որ կփորձի հնարավորինս կարգավորել փոխհարաբերությունը Հայ ազգային կոնգրեսի և նաև միջազգային հանրության հետ:
ԲՀԿ առաջնորդը թերևս գիտակցում է նաև, որ Սերժ Սարգսյանը չի կարող այդ հարաբերությունը երկար ժամանակ այսպես ձգել, և գալու է ինչ-որ առարկայական զիջման ժամանակը, որն էլ հենց կարող է լինել ԲՀԿ-ն»:
Երեկ հայտնի է դարձել, որ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը և Հրաչյա Հակոբյանը Հայոց համազգային շարժում կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել, գրում է «Ժամանակ»-ը և հավելում, որ ՀՀՇ կուսակցության վարչության քարտուղար Վահագն Հայոցյանն իր հերթին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ կուսակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Հայոց համազգային շարժումից դուրս գալու վերաբերյալ դիմում չի ներկայացրել:
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին օրերս հաջողվել է հայտնաբերել եւ կալանավորել թմրամիջոցներ օգտագործողների եւ վաճառողների մեծ խումբ։
«Ըստ հավաստի տեղեկությունների՝ ձերբակալվածների մեջ է վերջին տասը տարվա ընթացքում թմրադեղերի ամենամեծ խմբաքանակն ու տեսականին Հայաստան ներկրող Վաչագան Ազիզյանը` Գնդի Վաչոն, որը վերջին յոթ տարիներին գրեթե անձեռնմխելի է եղել` վայելելով մի շարք պաշտոնյաների հովանավորությունը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Սուրիկ Գևորգյանի քավորը Սերժ Սարգսյանն է, գրում է «Ժամանակ» օրաթերթը: Սուրիկ Գևորգյանը, ըստ թերթի տեղեկությունների, պատեհ-անպատեհ անձամբ է ուսանողների ներկայությամբ հայտարարում դրա մասին: Բացի այն, որ նա, ուսանողների հավաստմամբ, կաշառակեր է, նաև իր ծանոթների ու իր գրքերն է ստիպողաբար վաճառում ուսանողներին: Վերջին օրերին նա ուսանողներին ստիպողաբար վաճառում է բնօգտագործմանը վերաբերող իր հեղինակած գիրքը, սակայն ուսանողների դժգոհություններն անարձագանք են մնում, քանի որ Սուրիկ Գևորգյանի քավորը Սերժ Սարգսյաննն է: Ի դեպ, գրքերը նա վաճառում է 1500 դրամի սահմաններում, ասել է թե` Սերժ Սարգսյանի անվան հետ «խաղում է»`1500 դրամանոց գրքեր վաճառելով, գրում է թերթը:
Նոր անձնագրերը պատրաստ չեն լինի մինչև սեպտեմբեր՝ ինչպես նախատեսված էր, «Ժամանակ» օրաթերթին տեղեկացրել է ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նրա խոսքով՝ հայտարարված էր մրցույթ երկու ձևաչափով: Գումարն անմիջապես վճարելու ձևաչափով մրցույթում հաղթել է լեհական PWPW կազմակերպությունը, իսկ երկրորդ ձևաչափով, որի համակարգը ներդնելուց հետո վճարումը իրականացվելու է տարաժամկետ, հաղթել է ֆրանսիական Obertur ֆիրման: Այժմ կառավարությունը պետք է որոշի, թե որ ընկերությունն է պատրաստելու նոր անձնագրերը: Հավանական է, որ առաջիկայում կառավարությունը որոշում կընդունի, և անձնագրերի նոր համակարգի ներդրումն ու թողարկումը կլինեն 2012-ի սկզբին: Ի դեպ, նոր անձնագրերն ունենալու են անտեսանելի չիպ: Նոր անձնագրերի կազմի վրա ամրացված չիպը պարունակելու է ոչ միայն անձնագրային տվյալներ, այլև տիրոջ երկու ցուցամատների մատնահետքերը: Չիպով ապահովվելու է անձնագրի հուսալիությունը և կանխվելու՝ հնարավոր կեղծումը: Նոր անձնագիր ստանալու համար 16 տարին լրացած քաղաքացին պետք է վճարի 5000 դրամ: Հին անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերության ժամկետի ավարտը, իհարկե`նոր անձնագրերի թողարկումից հետո, տեղեկացնում է թերթը:
«Շախմատը այնպիսի խաղ է, որ ամեն քայլից հետո մտածելու ժամանակ է պահանջում, ու եթե ձեռք ես տվել`պիտի խաղաս»,- «Ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր հայտարարել է, թե երկխոսությունը վաղուց է սկսվել, ապա նշել է, թե` «ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջադրվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
-«Նման դեպքում հայտնի ֆիլմի հերոսն ասում էր. «Հարսնացուն կգոռա, քացի կտա…, ուշադրություն մի դարձրեք, դա հին կովկասյան սովորություն է»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ, որ շախմատը այնպիսի խաղ է, որ ամեն քայլից հետո մտածելու ժամանակ է պահանջում, ու եթե ձեռք ես տվել` պիտի խաղաս: Հիմա հասել ենք մի փուլի, որ իշխանությունն ասում է` էլ չեմ խաղում: Մենք քայլն արել ենք` ինքը հրաժարվում է այդ քայլը կատարելուց: Նման դեպքում կամ որակազրկում են, կամ պատժում են:
Մենք շախ ենք հայտարարել, և իրենք պարտավոր են քայլ կատարել, և հուսով եմ, որ իրենք հետևություն կանեն, որովհետև հակառակ դեպքում իրենք հասկացված չեն լինի ոչ միայն մեր կողմից, իրենք հասկացված չեն լինի թե՛ ներքաղաքական դաշտում գտնվող բոլոր ուժերի կողմից, թե՛ արտաքին քաղաքական ուժերի կողմից, ինչը չափից ավելի կարևոր է: Այն դեպքում, երբ ընդդիմությունը փորձում է խաղաղ ճանապարհով երկիրը այս ծանր իրավիճակից էվոլյուցիոն ճանապարհով դուրս հանել, իսկ իշխանությունը հրաժարվում է, իշխանությունը չպիտի մոռանա, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ու երկրներ ողջունեցին երկխոսությունը և երկխոսության գաղափարը, իշխանությունը դա չպիտի մոռանա ու իր հանդեպ վերջին շրջանի ձևավորված վերաբերմունքի նուրբ նոտաները հենց դրա հետևանքն են, մեր աշխատանքի հետևանքն են. ինքը պիտի հետևություն անի ու պիտի գնա ավելի մեղմ ճանապարհով: Եթե իշխանությունը կնախընտրի կոշտ ճանապարհը` դա արդեն իր խնդիրն է, բայց ինքը հանգստանալու ոչ մի հնարավորություն չունի, որովհետև ինքը կարող էր ինքնավստահ լինել, եթե երկրում բոլոր խնդիրները լուծված լինեին, ժողովուրդը ապրեր բարվոք, բարգավաճ և օրինական երկրում, այս դեպքում ինքը կարող էր ասել ամեն ինչ…
«Ժամանակ» օրաթերթը զրուցել է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի (European Policy Centre) քաղաքագետ Ամանդա Փոլի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Տիկին Փոլ, ինչպե՞ս եք գնահատում Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ:
Կարծում եմ` դա շատ կարևոր հայտարարություն է, հավանաբար վերջերս արված հայտարարություններից ամենաբեկումնայինը` նաև այն պատճառով, որ արվել է հենց նախագահների կողմից, ինչը խորհրդանշական է և ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման կարևորությունը:
Ինչո՞ւ եք հայտարարությունը բեկումնային համարում:
Բեկումնային է, որովհետև Օբամայի և մյուս երկու նախագահների կողմից միասնական հայտարարություն վաղուց չէր արվել… Կարևոր է նաև հայտարարություն անելու ժամանակը, որովհետև մենք հիմա թևակոխում ենք նախընտրական փուլ, ուստի ես կարծում եմ` հիանալի ժամանակ է հենց հիմա հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու և հաջորդ փուլ թևակոխելու համար:
Որքանո՞վ արդյունավետ կարող է լինել Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Կազանում:
Երանի ասեի՝ այո, բայց այսքան ժամանակ այս գործընթացին հետևելով՝ ես միայն վերապահումներով լավատես կարող եմ լինել… Ես շատ կասկածում եմ, որ կողմերը կհանգեն որևէ համաձայնության սկզբունքների կետերի շուրջ, բայց համոզված եմ, որ որոշ առաջընթաց հաստատ կլինի այդ հանդիպման արդյունքում:
Ստացվում է` լիահո՞ւյս եք, որ կողմերը պատրաստ են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար:
Շատ դժվար է այդ հարցին պատասխանելը, քանի որ երբ կողմերին
Օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ, որում նշել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի կողմից ձերբակալվածներից մեկը՝ Արտավազդ Մանուկյանը, բանտից դուրս չի եկել հետևյալ պատճառով՝ «Դավիթ Շահնազարյանի ենթակաները սպանել են նրան բանտախցում»:
«Առաջին լրատվական»-ը այդ տարիների պաշտոնական մամուլի միջոցների և պատասխանատու պաշտոնյաներից փորձեց պարզաբանում ստանալ Դավիթ Շահնազարյանի` ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Արտավազդ Մանուկյանի հետ տեղի ունեցածի մասին։ Ըստ այդմ, «Առաջին լրատվական»-ին պարզ դարձավ, որ Արտավազդ Մանուկյանը կալանավորվել է «Դրոյի» գործի շրջանակներում, իսկ, ինչպես հայտնի է, «Դրոյի» գործով դաշնակցականները մեղադրվում էին ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների և թմրաբիզնեսի մեջ:
Ա.Մանուկյանը մահացել է ազատազրկման վայրում ծանր հիվանդության պատճառով, և դաշնակցականներին էլ հայտնի է, որ մինչև ազատազրկումը նա տառապել է ծանր հիվանդությունից:
Եվս մի ուշագրավ հանգամանք. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1995 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել հայտարարությամբ, որով Կարմիր խաչից, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանություններից պահանջել է Արտավազդ Մանուկյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության հարցով անցկացնել միջազգային անկախ քննություն: Որ այս մասին դաշնակցականները շատ լավ հիշում են, բայց գերադասում են լռել՝ իրենց խնդիրն է, իսկ այն, որ երեկ դաշնակցականները գերադասել են թաքնված մնալ և «խմբակցության անունից» հանդես գալ, այլ ոչ թե կոնկրետ անուններով՝ ինքնին խոսուն փաստ է:
«Ժամանակ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «Սարգիս Կարոլինա» ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Սպայակ» ընկերության դեմ: Պատճառն, ինչպես նշում են թերթի աղբյուրները, շփոթելու աստիճան նման անվանումով արտադրանք թողարկելն է: Թերթը տեղեկացնում է, որ «Սարգիս Կարոլինա» ընկերությունն արտադրում է «Արարատ ֆրութ» ապրանքատեսակը, իսկ «Սպայակ»-ը`«Արարատ ֆուդ»-ը:
Վկայակոչելով IRAN օրաթերթը՝ «Ժամանակը»-ը գրում է, որ Իրանի ազգային նավթազտման ու նավթամթերքի տարածման ընկերության նախագահ Ալի Ռեզան Զեյղամին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանն օրական 3 միլիոն լիտր նավթամթերք է արտահանում, որից Հայաստանին է վաճառվում 750 հազար լիտրը: Ըստ Զեյղամի`եթե Հայաստանի հետ համաձայնությունները վերջնական դառնան, Իրանը պատրաստ է օրական ևս 750 հազար լիտր բենզին արտահանել Հայաստան:
Գնաճի մակարդակով աշխարհի 46 երկրների շարքում 3-րդն ենք
Հայաստանի և 45 այլ երկրների գնաճերի վերաբերյալ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից բարձր գնաճ այս տարվա առաջին 4 ամիսներին ունեցել են միայն Բելառուսն ու Ղըրղզստանը, գրում է թերթը: Այսպես, այս տարվա ապրիլին , 2010թ. դեկտեմբերի համեմատ, Բելառուսում արձանագրվել է 10.9% գնաճ, Ղըրղզստանում `6.8 %, Հայաստանում`5% : Մնացած երկրներում արձանագրվել է 4.8%-ից պակաս գնաճ: Վրաստանում արձանագրվել է 4.8% գնաճ, Ռուսաստանում՝ 4.3%, Թուրքիայում `2.4%:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.