29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատերը Գայանե Շահինյանը չի պատրաստվում դիմում ներկայացնել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Երեկ նա այդ մասին ասել է մեր թղթակցի հետ զրույցում: Փոխարենը նման դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատերը Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության ու սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով դիմումը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուղարկել է փոստային առաքմամբ:
Հիշեցնենք՝ Շուշան Պետրոսյանը գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Սույն խոսակցությունն սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը կիրակի օրը Արցախում զինվորի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից…»:
Հայկական ժամանակ
«ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառել է Սաղմոսավան համայնքից մի հսկայական հողակտոր Հայ առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծ։ ՏԿԱԻՆ-ը առաջարկում է մոտ 4 հազար քառակուսի մետր մակերեսով այդ հողակտորը եկեղեցուն հանձնել այդտեղ մշակութային կենտրոն կառուցելու խոստման դիմաց։ Թե այդ ինչ մշակութային կենտրոն է, որքան է արժենալու այն, ինչ տեսք է ունենալու՝ նախագծում ոչ մի ակնարկ չկա։ Նշված հողակտորը գտնվում է հայտնի Սաղմոսավանքի հարևանությամբ, Քասախի ձորի պռնկին և ներկայումս օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Կարելի է սպասել, որ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը մտադիր է հայաստանցիների և զբոսաշրջիկների համար ներկայումս բավականին գրավիչ այդ վայրը վերածել կրոնական ուղղվածության էլիտար օբյեկտի, որը եկամուտներ կապահովի եկեղեցուն»:
Հայկական ժամանակ
«Մոտ տասն օրից մեկնարկելու են կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխությունների շուրջ բանակցությունները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու թերևս ԲՀԿ-ի միջև։ Կոալիցիա, սակայն ինչպես արդեն տեղեկացրել ենք, չի ձևավորվելու, թեև 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից առաջ քաղաքական շրջանակներում խոսակցություններ կային, որ հանրաքվեին աջակցելու դիմաց ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիոն հուշագիր կստորագրվի:
Իշխանական շրջանակներում առաջին փոփոխությունները սպասվում են իրավապահ ամենավերին օղակներում: Մեր տեղեկություններով, իշխանության վերնախավում կրկին հրատապ քննարկման առարկա է դարձել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին հրաժեշտ տալու և այդ պաշտոնին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին գործուղելու հարցը։ Այս պարագայում Գևորգ Կոստանյանի փոխարեն ՀՀ զլխավոր դատախազ պետք է դառնա Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը, իսկ Շահինյանի փոխարեն ՀՔԾ պետի թեկնածուներից մեկը կարող է նշանակվել կոմիտեի նախագահի տեղակալ, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ըստ հավաստի տեղեկությունների, ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ» ։
Հայկական ժամանակ
«Երևան սիթի» սուպերմարկետում ամիսներ առաջ բանանն արժեր 850 դրամ: Երեկ այդ նույն բանանի մեկ կիլոգրամը նույն «Երևան սիթիում» արդեն արժե 970 դրամ: Այլ կերպ ասած, բանանը Հայաստանում թանկացել է մոտ 15 տոկոսով: Բանանի թանկացման որևէ հիմք բացակայում է իսպառ: Խնդիրն այն է, որ, օրինակ Ռուսաստանում բանանն էժանանում է օր օրի և ներկայումս այնտեղ մեկ կիլոգրամն արժե ոչ ավելի, քան 400 դրամ: Դե այն, որ ՀՀ-ում բանանի մանրածախ գինը որոշում է դրա միակ ներկրող «Քեթրին գրուպ» ընկերությունը, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Բայց հույժ գաղտնի է մնում, թե պետական բյուջեի, այսինքն մեր՝ հարկատուներիս հաշվին ապրող Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ ՏՄՊՊՀ-ն, ինչու համառորեն չի հետաքրքրվում բանանի շուկայով: Այստեղ կարող է լինել երկու տարբերակ: Կամ հրապարակային տարբեր միջոցառումների ժամանակ առյուծ ճղող այդ հանձնաժողովը չի մոտենում բանանի շուկային, որովհետև քաջ գիտի, որ դա գտնվում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի վերահսկողության տակ, կամ էլ համոզված է, որ գալիք Հրե Կապիկի տարում մարդիկ պետք է «հրե բանան» ուտեն՝ հրե գներով»։
Հայկական ժամանակ
«Մեզ հայտնի դարձավ, որ իշխանության ներսում որոշվել է ժամանակ չկորցնել և 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը, որը մեկնարկելու է փետրվարի 1-ին, սկսել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմամբ:
Մինչ այդ քաղաքական ուժերն արդեն Ընտրական օրենսգրքի շուրջ որոշակի կոնսուլտացիաներ սկսել են և պայմանավորվել, որ Ամանորի տոներից անմիջապես հետո խորհրդարանում փակ քննարկումներ անեն այդ հարցով:
Մեր տեղեկություններով, այս պահին դեռ որևէ հստակություն չկա՝ համամասնական ընտրակարգի որ տարատեսակն է վերջնական քննարկման դրվելու:
Հիշեցնենք՝ նոր Սահմանադրությամբ անցում է կատարվում 100 տոկոս համամասնական ընտրակարգին և ընտրական պրոցեսում ռադիկալ փոփոխություններ են սպասվում: Խորհրդարանական ուժերը պայմանավորվել են, որ հունվարյան փակ քննարկումների ընթացքում յուրաքանչյուրը կներկայացնի իր տեսլականն ու առաջարկները, և որոշակի համաձայնություններ ձեռք կբերվեն:
Երեկ մեզ հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե կարծում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական ներկապնակը էապես տարբերվելու է մինչ այդ եղած քաղաքական պատկերից»:
Հայկական ժամանակ
«Ներիշխանական հերթական թեժ մարտն ավատվեց: ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արա Նռանյանը հրաժեշտ են տվել ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարարի պաշտոնին:
«ՀԺ»-ն ամիսներ առաջ գրել էր, որ մինչեւ այս տարեվերջ պետք է ձեւավորվի ԵՏՄ տնտեսական նոր՝ 10-հոգանոց հանձնաժողովը, որտեղ ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա 2 անդամ, այնինչ ՀՀ-ն ԵՏՄ-ում ուներ երեք նախարար՝ Խոսրով Հարությունյանի որդին, Արա Նռանյանը եւ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը, որը վայելում է Տիգրան Սարգսյանի հովանավորությունը:
Վերջինս, հիշեցնենք, եկող տարվա փետրվարից պետք է զբաղեցնի ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այսինքն՝ 4-ից երկուսն էին մնալու: ՀՅԴ-ն տեւական ժամանակ փորձում էր պահել Արա Նռանյանին, Խոսրով Հարությունյանն՝ իր որդուն, իսկ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ-ում իր կողքին տեսնում էր Կարինե Մինասյանին:
Մեզ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 21-ին ԵՏՄ-ում որոշվել է, որ Կարինե Միասյանը ստանձնելու է ԵՏՄ կոլեգիայի ներքին շուկաների, տեղակայնացման, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների անդամ-նախարարի նոր ստեղծված պաշտոնը:
Հիշեցնենք, ԵՏՄ-ում այս պաշտոնյաները ստանում են ամսական 12 հազար դոլարին համարժեք աշխատավարձ»:
Հայկական ժամանակ
«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արձանագրած ընդհանուր արդյունքները տոնելու համար խնջույք է կազմակերպվել, որի ավարտին մասնակիցները ծեծել են իրար:
Ըստ մեր ստացած տեղեկությունների, ծեծվածների մեջ է եղել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանի որդին՝ Վահե Մեհրաբյանը:
Խնջույքին մասնակցել և միջադեպին ականատես է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Վերջերս երեկ անպատասխան էր թողնում իր բջջայինի հեռախոսազանգերը, իսկ նրա ընդունարանից տարբեր ժամերի մեզ փոխանցեցին, թե Անտոնյանը տեղում չէ: Վահե Մեհրաբյանի բջջայինն էլ անջատված էր»,-գրում է թերթը:
Հայկական ժամանակ
«Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեկ տոկոսով և սահմանել այն 8,25 տոկոս: Իր այս որոշումը հիմնավորելիս ԿԲ խորհուրդը սենսացիոն մի բացահայտում է արել:
«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև առաջիկա ամիսներին…»,- արձանագրել են ԿԲ-ում:
Այսինքն համաշխարհային շուկայում ապրանքների գները «շարունակական նվազում» են, իսկ Հայաստանում դրանք ոչ թե էժանանում են, այլ պարզապես ավելի դանդաղ են թանկանում: Կնետրոնական բանկը նույնիսկ չի էլ ակնկալում, որ Հայաստանում կլինի գնանկում: Հակառակը. «…առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև ԿԲ նշած քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի»,-արձանագրել է ԿԲ խորհուրդը: Այսինքն, աշխարհում ապրանքները կշարունակեն էժանանալ, իսկ Հայաստանում մի քիչ դանդաղ կթանկանան, բայց հետո ավելի արագ կթանկանան:
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պետք է տեսականորեն հանգեցնի ՀՀ տնտեսության աշխուժացմանը»:
Հայկական ժամանակ
«Ամանորի մոտեցող տոները ոչ միշտ են ուրախության ու բարձր տրամադրության բերում։ Երբեմն դրանք ավարտվում են հետտոնական դեպրեսիաներով։ Սա հոգեբանների կարծիքն է։
Երիտասարդ ընտանիքի մայր Արուսյակը մեզ հետ զրույցում ասում էր, որ անկումային տրամադրություններն իրեն այցելում են դեռ տոներին ընդառաջ։ Իր դեպրեսիան սկսվում է դեկտեմբերի կեսերից և ավարտվում Նոր տարվա առաջին աշխատանքային օրը։ Նա մանրամասնում է, որ իրեն դուր չեն գալիս պարտադրված փոխայցելությունները, ցուցադրելու համար գցվող սեղանները։
«Այդ տոնը ընտանիքով պիտի նշես։ Կամ եթե գտնում ես, որ նաև բարեկամներով, քանի որ առիթ է՝ հանդիպելու նրանց, որովհետև ամբողջ տարվա ընթացքում չես տեսել, ուրեմն դա կարելի կազմակերպել միայն մեկ-երկու օր։ Կամ բոլորով հավաքվեն, ուղղակի նշեն Ամանորը, ոչ թե 5 օր շարունակ՝ ես ձեր տուն, դա մեր տուն։ Եթե փոխադարձ այց չկատարես, քեզնից նեղանալու առիթ կտաս։ Մնացած օրերը պետք է հանգստանալ, զբոսնել, վայելել տոնական քաղաքը։ Պատահում է՝ նույնիսկ հյուր են գալիս, շնորհավորում, ու տնից դուրս գալիս իրենց հերթին հրավիրում՝ դու էլ կգաս մեր սեղանը տեսնես»,- իր տեսակետը հայտնեց Արուսյակը՝ հավելելով, թե ինքը գիտի ընտանիք, որը Դիլիջանում տուն է վարձել և տոնական օրերից 5-ն անցկացնելու է այնտեղ՝ իր նկարագրած իրավիճակներում չհայտնվելու նպատակով։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը հաստատում Է, որ մասնավորապես Նոր տարին դեպրեսիաների «բուն» է։ Բայց միեւնույն ժամանակ փաստում է, որ տարեցտարի փոխվում են մարդկանց մոտեցումները տոնի հանդեպ, ու հետեւաբար դեպրեսիան էլ աստիճանաբար նահանջում է։ Նա, ի դեպ, նկատում է, որ դեպրեսիաները հաճախ հետտոնական են, իսկ Ամանորին նախորդում է մոլուցքային շրջանը։
Ինչ վերաբերում է Ամանորի դրական կողմերին, նա, օրինակ, ասաց, որ Ձմեռ պապի երեւույթը կարեւոր թերապեւտիկ նշանակություն ունի։ «Ամանորը դրական մի շարք լուրջ գործոններ ունի՝ սկսած երեխաների հաճար Ձմեռ պապի այցելաթյանից։ Չքնաղ մի թերապեւտիկ մաս ունեն այդ սպասումները, այդ նամակ գրելը, որ կարծում եմ այնքան սիրուն է։ Դրական է հաջորդ տարին պլանավորելը, առաջիկա ձեռքբերումները նախանշելը։ Բարեմաղթանքները, որ միմյանց անում ենք, նույնպես ինչ-որ ձեւի պլանավորում է, երբ մաղթում ենք, որ երեխան բահ ընդունվի, ամուսնանա եւ այլն։ Նվերների հանձնումը չքնաղ մի արարողություն է։ Բոլորիս էլ հաճելի է եղեւնու տակից այդ մի փոքրիկ նվերը վերցնել, որը թանկ ու նվիրական բան է։ Այդ նվերը, հոտը, երաժշտությանը, այդ պայծառությանը, գանագեդաթյունը մեզ վերադարձնում են մեր մանկություն։ Իրականում Ամանոր ասվածը հոգեբանական լուրջ նշանակություն ունի, այն բավականին հետաքրքիր իմպուլս է տալիս։ Ինչքան ուզում է նախորդ տարին մեզ համար լավը եղած լինի, Ամանորին մտածում ենք՝ ամեն վատ բան կմնա հին տարում, եւ նոր տարին կսկսի ավելի լավ»,– եզրափակեց հոգեբանը։
Հայկական ժամանակ
«Դրամի արդեն չորս օր անընդմեջ տևող արժեվորումը երեկ չդադարեց։ Մեկ դոլարը երեկ երևանյան չենջերում գնվում էր 477 դրամով և վաճառվում 481 դրամով։ Ընդամենը 4 օրվա ընթացքում դրամը արժեվորվել Է ավելի քան 1 տոկոսով։
Սա հատկապես ուշագրավ Է նրանով, որ դոլարը վերջին օրերին ինքն Է արժեվորվում մյուս արժույթների նկատմամբ, ու թերևս միայն դրամն Է, որ արժեվորվում Է դոլարի նկատմամբ։ Սա հանգեցրել Է նրան, որ Հայաստանում կտրուկ արժեզրկվել է ռուբլին և սահմանել պատմական հակառեկորդ։ Երեկ մեկ ռուբլին մեր չենջերը գնում Էին 6.7 դրամով։ Հաշվի առնելով, որ Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների մեծագույն մասը հենց ոուբլով Է, ապա այդ գումարների հույսով ապրող մեր հայրենակիցները շոշափելի գումար են կորցնում։ Նշենք, որ դեռ այս տարվա մայիսին մեկ ռուբլին Հայաստանում մոտ 10 դրամ էր» ։
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.