29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երկու օր է՝ իշխանական կուլիսներում ու քաղաքական շրջանակներում բզզում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին։ Ավելին, մամուլն արդեն նոր ոստիկանապետի թեկնածուի անուն է դրել շրջանառության մեջ։ Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ «Քեթրինի» Միհրանի մասին է: Երեկ, երբ այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցիք Գասպարյանի խորհրդական Ն. Մալյանից, նա ասաց. «Ամեն գրածի պետք չէ հավատալ»»։
Հայկական ժամանակ
«ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություն է կատարել նաև ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Մասնավորապես, բաժնի պետ Կարեն Մարգարյանը նշանակվել Է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ։ Երեկ նա նաև ստացել է գնդապետի կոչում։ Կադրային փոփոխությունների մասին մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, վերջին օրերին Վլադիմիր Գասպարյանը մի շարք կադրային փոփոխություններ Է կատարել համակարգում։ Մասնավորապես, մի շարք բարձրաստիճան ոստիկաններ հեռացվել են զբաղեցրած պաշտոնից:
Հայկական ժամանակ
Թերթի տեեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել է գնել իր սանիկ Արթուր Հարությունյանին` պալաչին պատկանո Քինգ դե լյուքս սնանկացած ընկերությունը, որի գույքը բանկերը վաճառքի են հանել:
Ծառուկյանը պայմանավորվածություն է ունեցել Պրոմեթեյ բանկի հետ, որ գնելու է Քինգ դե լյուքսի գույքը, բանկում վերջնական հաշվարկ են արել, փաստաթթեր նախապատրաստել, սակայն դեռեւս անհայտ պատճառներով Ծառուկյանը հրաժարվել է գործարքից: Հիշեցնենք, օրեր առաջ ԲՀԿ նախկին նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չէր բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն կհայտնի գնել Քինգ դե լյուքսը, որը սպասարկում էր Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուիները: Արդյունքում արդեն մի քանի օր է, աբովյանցիներն ու չարենցավանցիները տրանսպորտի լուրջ խնդիր ունեն:
Հայկական ժամանակ
«Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հիմա փորձում են ֆինանսավորում հայթայթել ոչ միայն 2017-ի համապետական ընտրություններին ընդառաջ էլեկտրոնային գրանցման սարքավորումներ ձեռք բերելու, այլև Հայաստանի բոլոր ընտրողների համար անվճար նույնականացման կամ ID քարտեր թողարկելու համար։ Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններից առաջ Ոստիկանությունը հրապարակեց, որ Հայաստանում կա 2 միլիոն 554 հազար ընտրող։ Այսօրվա դրությամբ ID քարտ ունի մոտ 620 հազար քաղաքացի։ Այսինքն, մոտ 1,9 միլիոն ընտրող չունի ID քարտ։ Նույնականացման քարտը ստանալու համար վճարվում է 3000 դրամ պետական տուրք։ Եթե իշխանությունները որոշեն 2017 թվականի Աժ ընտրությունների ժամանակ կիրառել միայն ID քարտեր, ապա առաջիկա 1 տարվա ընթացքում 1,9 միլիոն ընտրողի, անկախ այն հանգամանքից նրանք Հայաստանում են, թե ոչ, կամ ընտրություններին կմասնակցեն, թե ոչ, պետք է այդ քարտերից տան։ Եվ դժվար թե այդ բոլոր քաղաքացիները կամովին որոշեն նույն տարում ստանալ այդ քարտերից։ Այս դեպքում իշխանությունները պետք է այդ քարտերն անվճար բաժանելու որոշում կայացնեն։ Իհարկե, մինչև նման որոշում ընդունելը կամ այն իրագործելը 1,9 միլիոն քաղաքացիներից լավագույն դեպքում մոտ 100 հազարը կստանա այդ քարտից, բայց 1,8 միլիոն ընտրողի համար էլ իշխանությունները ստիպված կլինեն քարտ ապահովել։ Եվ այդ ծրագրի համար անհրաժեշտ կլինի մոտ 5,4 միլիարդ դրամ կամ մոտ 11 միլիոն դոլար։
Եվ ահա իշխանությունները 2017 թվականի ընտրությունների համար միջազգային կառույցներից նաև այս նպատակով են գումար ակնկալում։ Այդ սպասումներն ունեն շատ կարճ մոտ 23 ամիս ժամանակ, մինչև նոր Ընտրական օրենսգրքի ընդանում, որպեսզի այնտեղ ամրագրվի այդ դրույթը»:
Հայկական ժամանակ
«ՀՀ կառավարությունը վերջապես հրապարակեց Համաշխարհային բանկից ներգրավելիք տխրահռչակ 30 միլիոն դոլարի նոր վարկի ծախսման ծրագիրը։ Գումարի մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը, տրամադրվելու է Երևանի ՋԷԿ-ին, մյուս մասը՝ ՀԱԷԿ-ին։
Բայց ամենաուշագրավը այդ ծրագրում նշված մի քանի փաստերն են, որոնք պարզապես սահմռկեցուցիչ են։ Պարզվում է, որ մեր էներգահամակարգի ձեռնարկությունները հսկայական պարտքեր են կուտակել իրենց գործունեության հետ որևէ կապ չունեցող պատճառներով։ Մասնավորապես, Երևանի ՋԷԿ-ը և Որոտանի կասկադը, լինելով ծայրահեղ ծանր Ֆինանսական դրության մեջ, մոտ 100 միլիոն դոլարի պարտքեր են տվել «Նաիրիտին» և Վանաձորի «Քիմպրոմին»։ Ավելի ստույգ, կառավարությունը այս ընկերությունների անունով բարձր տոկոսներով վարկեր է ներգրավել և վճարել «Նաիրիտի» ու «Քիմպրոմի» աշխատակիցների աշխատավարձերը։ Ընդհանուր առմամբ 100 միլիոն դոլար։ Արդյոք այդ ամբողջ գումարը ուղղվե՞լ է նշված նպատակին, արդեն շատ դժվար է ասել։ Ու հիմա այդ 100 միլիոն դոլարի վրա ամեն օր, ամեն ժամ տոկոս է գալիս, միայն վերջին երկու ամիսների ընթացքում մոտ 600 հազար դոլարի տոկոս է «ֆռռացել» այդ վարկի վրա։ Ծրագրի այլ մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում»։
Հայկական ժամանակ
«Իշխանության վերին օղակներում շարունակվում են կադրային փոփոխությունների շուրջ քննարկումները։ Մեր տեղեկություններով, կադրային տեղաշարժի հետևանքով այս պահին քննարկվում է նաև մի քանի դեսպանների փոփոխության հարցը։ «ՀԺ»-ն երեկ գրել էր, որ նախատեսվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին նշանակել Քուվեյթում ՀՀ դեսպան։
Ըստ մեր տեղեկությունների, Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն էլ կնշանակվի Հունաստանում ՀՀ դեսպան։ Այս պահին Հունաստանում ՀՀ դեսպանը Գագիկ Ղալաչյանն է ու դեռ հստակ չէ վերոնշյալ կոմբինացիան իրականացնելու դեպքում որտեղ կհայտնվի Ղալաչյանը։ Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ վերին օղակներում զուգահեռաբար քննարկվում է նաև ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ԿԲ «գործուղելու» տարբերակը։ Այնուամենայնիվ, առավել իրատեսական է համարվում ՎՊ-ում Իշխան Զաքարյանին Վաչե Գաբրիելյանով փոխարինելու տարբերակը։ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում Գաբրիելյանի փոխարեն, ինչպես գրել էինք, քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նշանակելու տարբերակը»:
Հայկական ժամանակ
«Չի կարելի անընդհատ սպասել, թե ՌԴ-ն կամ որևէ այլ երկիր մեզ զենք պիտի տա։ Մենք ինքներս պիտի ստեղծենք դա։ Ճիշտ ճանապարհը դա է, որ մենք ունենանք հզոր արդյունաբերություն և ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկություններ»։«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտնականների փակ անդիպումից հետո, ասել է տնտեսագիտության դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։
Թերթի դիտարկմանը, թե տպավորություն է, որ պետությունը ի դեմս պաշտպանության նախարարության, որոշել է օգտագործել մեր երկրի գիտական ներուժը՝ սպառազինության հարցում ապավինելու սեփական մտքի ուժին, ակադեմիկոս Սուվարյանը դրական պատասխան է տվել:
«Մի քանի ինստիտուտների տնօրեններ պատրաստակամություն հայտնեցին իրենց հնարավորությունները ի սպաս դնել բանակի հզորության մեծացմանը և առաջարկեցին, որ իրենք էլ մասնակցեն մշակումներին։ Ես որքան գիտեմ, որոշ ինստիտուտներ որոշ մշակումներ արդեն անում են և դրանք դրված են գործողության մեջ։ Այդ կարգի գործերը պտի շատ արվեն, բայց միևնույն ժամանակ կարիք չկա դրանք պրոպագանդել, որովհետև բանակ է, մենք էլ՝ ոչ պատերազմ ոչ խաղուղություն վիճակում։ Առհասարակ ակադեմինա և ընդհանրապես կրթական, գիտական հաստատությունները պիտի ստանան պատվերներ թե տնտեսության, թե բանակի ամրապնդման համար։ Օրինակ լավ կլինի, որ այսօր մեր տնտեսությունն ունենա նոր տեխնոլոգիաներ, թողարկեն նոր արտադրատեսակներ։ իսկ այդ ամնեը գիտռական ներուժի օգտագործման հաշվին պիտի լինի»,- թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է նա:
Հայկական ժամանակ
«Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը: Քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակելու հարցը։
Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, Հայաստան է վերադառնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը. քննարկվում է Վաչե Գաբրիելյանին ՀՊ տեղափոխելուց հետո միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնում Արմեն Գեւորգյանին նշանակելու հարցը»:
Հայկական ժամանակ
«Մեր տեղեկություններով, նոր «Ընտրական օրենսգրքի» մշակման ընթացքում խիստ լարվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հարաբերությունները:
Աբրահամյանը մի քանի այլ կարկառուն ՀՀԿ-ականների հետ կտրուկ դեմ է արտահայտվել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության համակարգին: Նրանք մտահոգված են, որ այդպիսով չեն կարողանա ՀՀԿ-ի համար անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել: Հարությունյանն էլ ընդդիմացել է, թե այդ համակարգը բոլորովին չի խանգարում, որ նրանք ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար մարդկանց վրա ազդեցություն գործեն մինչև քվեարկության գնալը:
Այս պաշտոնյաներից յուրաքանչյուրը փորձում է Սերժ Սարգսյանին համոզել, որ ինքն է ճիշտը: Իհարկե, ներիշխանական այս հակասությունը գժտության չի հասել, բայց դեռ հայտնի չէ, թե էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրման դեպքում Սարգսյանն ի վերջո ինչ որոշում կկայացնի»:
Հայկական ժամանակ
«Շուտով Հայաստանում վաճառվող երեխայի տակդիրի (փամփերսի) գինը կտրուկ կնվազի, քանի որ այս շուկայում հայտնվել է դրա ներկրմամբ զբաղվող երկրորդ ընկերությունը, որն արդեն վաճառքի է հանել տակդիրներն էական ցածր գնով: Օրինակ՝ «Pampers» տեսակի տակդիրի 5-րդ համարի մեկ տուփը, եթե նախկինում վաճառվում էր և հիմա էլ որոշ վաճառակետերում վաճառվում է 7370 դրամով, ապա նոր գինը կազմում է 5600 դրամ: Փորձեցինք տակդիրների ներմուծմամբ զբաղվող դեռևս միակ հայտնի ընկերությունից՝ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ից պարզել՝ արդյոք իրենք իջեցրել են տակդիրի գինը:
«Մենք այս պահին այնպես չի, որ էժան ենք վաճառում, որովհետև շուկայում կա շատ փամփերս, որը Թուրքիայից է ներկրվում անհայտ ճանապարհով ու, բնականաբար, այդ պատճառով էլ առանց հարկի վաճառում են, հարկ չեն վճարում ու բավականին մատչելի են վաճառում, քան ընկերությունը, որը ներկրում է, հարկ է վճարում, աշխատող է պահում ու ունի թանկ ապրանք»,- մեր զրույցում ասաց ընկերության վաճառքի բաժնի պատասխանատուն՝ նշելով, որ իրենք արդեն մեկ տարուց ավելի է տակդիրների գինը չեն փոխել»:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.