29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Չի բացառվում, որ մինչեւ սեպտեմբեր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսայնը հարժարականի դիմում ներկայացնի, գրում է ՉԻ»-ն` հավելելով, որ նրան պաշտոնանկ անելու որոշումը վերջնական է: «Եւ չնայած սրան, խոսակցություններ կան, թե Սերժ Սարգսյանը դեռեւս չի որոշել, թե ով է փոխարինելու Ալիկ Սարգսյանին: Ուստի հիմա սկսվել է լոբբինգի գործընթացը: Ամենահավանական թեկնածուն, ասում են, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է, որը ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի աթոռը: Վերջինս ոստիկանությունում համարվում է ամենացանկալի անձերից մեկը, եւ նրա գործընկերներից շատերը տարբեր առիթներով ասել են դրա մասին:
Մյուս թեկնածուն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն է, որը ոստիկանություն է «բերվել» համակարգում եվրոպացիների պահանջով իրականացվող բարեփոխումների ծրագիրն իրագործելու առաքելությամբ»,-տեղեկացնում է թերթն ու հավելում, որ ավանդաբար ոստիկանապետի թեկնածուների ցուցակում հայտնվել է նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանը: Ըստ թերթի` խոսակցություններ կան, որ վերջինիս համար ակտիվորեն աշխատում է «Ֆլեշ» Բարսեղը` Բարսեղ Բեգլարյանը: Ռոբերտ Քոչարյանի թիմն էլ փորձում է առաջ բրդել Աշոտ Գիզիրյանին, ով այժմ զբաղեցնում է Շիրակի մարզպետի պաշտոնը:
«ՉԻ»-ի տեղեկություններով, վերջին շրջանում Երևանի մի քանի համայնքների ՀՀԿ գրասենյակներում կուսակցականների արտահոսք է սկսվել։ Ընդ որում, ըստ թերթի, ՀՀԿ-ից սկսել են հեռանալ այն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններում ակտիվորեն ներգրավված են եղել ընտրակեղծարարության մեջ։
Թերթի տեղեկություններով, մասնավորապես Արաբկիրի և Ավան համայնքների ՀՀԿ կառույցները լքել են մի քանի տասնյակ հայտնի ընտրակեղծարարներ, որոնք իրենց այդ քայլը բացատրում են Սարգսյանից հիասթափությամբ, իսկ մասնավոր զրույցներում էլ այդ հիասթափությունն արտահայտում են իշխանությունների հասցեին արվող ոչ այնքան մեղմ արտահայտություններով։
Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի` Պետեկամուտների կոմիտեի աղբյուրները հայտնել են, որ վերջին ամիսների տվյալներով` աննախադեպ չափերի է հասել այն տնտեսվարող սուբյեկտների քանակը, որոնց հաշիվները սառեցվել են:
Թերթը հիշեցնում է, որ ըստ օրենքի` կարող են սառեցվել այն բոլոր տնտեսվարող սուբյեկտների հաշիվները, որոնք հինգ հարյուր հազար դրամից ավել հարկային պարտավորություն ունեն:
Նոր պաշտոն է ստանալու
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա իր պաշտոնին, և արդեն կա կայացված որոշում, համաձայն որի` Արման Կիրակոսյանն այսուհետ զբաղեցնելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Թերթը հիշեցնում է, որ Արման Կիրակոսյանը պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին է, 1992-1993 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը, 1999-2005 թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Արման Կիրակոսյանին, ըստ թերթի, փոխարտգործնախարարի պաշտոնում փոխարինելու է Աշոտ Հովակիմյանը, որը Չեխիայում ՀՀ դեսպանն է, իսկ նրան էլ Չեխիայում փոխարինելու է Սեյրան Տիգրանյանը։
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը հայտարարել է, թե զբոսաշրջության ոլորտի տարեկան աճով Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է, հայաստանյան գներն էլ միանգամայն մրցունակ են։
«ՉԻ»-ն այս առիթով գրում է. «Զավեշտն այն է, որ սույն պաշտոնյան իրեն նեղություն չի տվել հարևան երկրների վերաբերյալ թվեր հրապարակել, մինչդեռ, օրինակ, հայտնի է, որ Վրաստանը միայն Հայաստանից ավելի շատ զբոսաշրջիկ է ընդունում, քան Հայաստանը՝ ամբողջ աշխարհից։ Բայց դա էական չէ։ Կարևորը՝ առաջատար ենք։
Ինչ վերաբերում է հայաստանյան գների մրցունակ լինելուն (ականատեսները պնդում են, որ պաշտոնյան այդ հայտարարությունն արել է միանգամայն սթափ վիճակում), ապա այդ հարցում նա թերևս իրավացի է։ Եթե, իհարկե, միայն գներն ենք համեմատում և ոչ թե դրա դիմաց առաջարկվող ծառայությունները։ Սևանի ափին տեղադրած ժանգոտ «դոմիկն», օրինակ, գնային առումով միանգամայն մրցունակ է Միջերկրական ծովափի հինգ աստղանի հյուրանոցի համեմատ, դեռ մի բան էլ գուցե մի 5-10 տոկոսով էժան լինի, իսկ «բեսեդկաների» գներն ամբողջ 20 տոկոսով ցածր են օվկիանոսային զբոսանավերի վարձակալման գներից։ Այնպես որ՝ մրցունակությունն էն խոսքը չի»։
Օրաթերթի տեղեկություններով` օրերս Հովհաննես Շահինյանին հեռացրել են Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ՀՀԿ ղեկավարի պաշտոնից:
Այս պահին դեռևս նրա փոխարեն որևէ մեկին չեն նշանակել, սակայն, ըստ «ՉԻ»-ի, Արաբկիրում խոսակցություններ են պտտվում, որ Հովհաննես Շահինյանին փոխարինելու է իր տեղակալը` ՀՀԿ-ական Արմեն Մարտոյանը: Ի դեպ, տեսակետ կա, գրում է թերթը, որ Շահինյանին հեռացրել են այն պարզ պատճառով, որ վերջինիս անունը կապվում է Հովհաննես Թամամյանի հետ, իսկ Թամամյանը Շահինյանի մասով չի լռել, ասել է բաներ, որոնց հրապարակումը բացասական հետևանք կունենա ՀՀԿ-ի նախընտրական` առանց դրա էլ ցածր վարկանիշի վրա
«ՉԻ» տեղեկություններով` այս օրերին ինտենսիվորեն Երեւանի, ինչպես նաեւ տարբեր մարզերի համապատասխան կառույցներում սկսել են ակտիվորեն հարկեր հավաքել, մասնավորապես խոսքը վերաբերում է գույքահարկին ու հողի հարկին:
«Մեր տեղեկություններով` բոլոր տեղերում հատկապես վատ հարկատուների ցուցակում են հայտնվել հայրենի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները: Բանն այն է, որ նրանցից շատերն այնքան են «հետ գցել» տների ու հողամասերի տեսքով, եւ այնքան ժամանակ հարկ չեն վճարել, որ հիմա այդ գումարների չափը` տուգանքների հետ միասին, հասել է միլիոնների: Եւ հիմա բազմաթիվ օլիգարխներ թաղապետարաններին դիմումներ են գրում` խնրանքով ներել ու կրճատել այդ գումարները: Որոշ օլիգարխներ անգամ խնդրել են, որ իրենց ընդառաջեն եւ պարտքերի մարման գրաֆիկ կազմեն, որպեսզի հարկերը քիչ-քիչ կարողանա վճարել: Որոշ թաղապետեր արդեն ներել-ընդառաջել են իրենց դիմած օլիգարխներից շատ-շատերին, իսկ ազգաբնակչության այլ խավերի շրջանակներում` հարկերի հավաքագրման անզիջում պայքար է ընթանում` «Բյուջե ենք լցնում» կարգախոսի ներքո»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ըստ օրաթերթի, հայտարարել է, թե իրենք ձգտելու են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինեն ազնիվ և թափանցիկ, ու միաժամանակ ամեն ինչ անելու են, որպեսզի «կոնկրետ ՀՀԿ–ն բարձր տոկոսներ ստանա»։
«ՉԻ»-ն գրում է. «Ժամանակին Գագիկ Ջհանգիրյանը մի առիթով ինչ-որ մարդկանց մեղադրել էր, թե ուզում են և՛ հաճույք ստանալ, և՛ կույս մնալ։ Ընդ որում՝ տեսականորեն դա միանգամայն հնարավոր է։ Փոխարենը` ոչ մի կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ ընտրություններն ազնիվ ու թափանցիկ լինեն, և ՀՀԿ-ն շատ ձայներ ստանա։ Սրանք անհամատեղելի բաներ են։
Չնայած՝ չի իմացվի։ Մեր ծանոթ ոստիկաններից մեկն օրինակ հաճախ էր պատմում, թե ինչպես է հերոսաբար վնասազերծել մի խումբ հանցագործների։ «Դե, ասում էր, արդեն գիշեր էր, մարդիկ քնած էին, ու որպեսզի մարդկանց չանհանգստացնեմ՝ մի հատ կամաց կրակեցի…»։ Ըստ երևույթին ՀՀԿ-ն մտադիր է նույն հնարքը կիրառել և «կամաց կրակել»։ Այսինքն՝ այնպես անել, որ մարդկանց թվա, թե ընտրություններն ազնիվ ու թափանցիկ են եղել, բայց իրականում ամենամեծ թվերը ՀՀԿ–ի օգտին նկարվեն»։
«ՉԻ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Երևանի, ինչպես նաև տարբեր մարզերի համապատասխան կառույցներում սկսել են ակտիվորեն հարկեր հավաքել, մասնավորապես խոսքը վերաբերում է գույքահարկին ու հողի հարկին:
Ըստ թերթի, բոլոր տեղերում հատկապես վատ հարկատուների ցուցակում են հայտնվել հայրենի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները: Բանն այն է, որ նրանցից շատերն այնքան են «հետ գցել» տների ու հողամասերի տեսքով, և այնքան ժամանակ հարկ չեն վճարել, որ հիմա այդ գումարների չափը` տուգանքների հետ միասին, հասել է միլիոնների: Եվ հիմա, թերթի տեղեկություններով, բազմաթիվ օլիգարխներ թաղապետարաններին դիմումներ են գրում` խնդրանքով, որ ներեն ու կրճատեն այդ գումարները:
Որոշ օլիգարխներ անգամ խնդրել են, որ իրենց ընդառաջեն և պարտքերի մարման գրաֆիկ կազմեն, որպեսզի հարկերը քիչ-քիչ կարողանան վճարել: Որոշ թաղապետեր արդեն ներել-ընդառաջել են իրենց դիմած օլիգարխներից շատ-շատերին, իսկ ազգաբնակչության այլ խավերի շրջանակներում` հարկերի հավաքագրման անզիջում պայքար է ընթանում` «Բյուջե ենք լցնում» կարգախոսի ներքո, գրում է «ՉԻ»-ն:
«Եթե նույնիսկ արտահերթ ընտրություններ նշանակվեն, հավատացնում եմ՝ ամենից քիչ ձայներ հավաքելու է ՀԱԿ-ը»,- ըստ թերթի` հայտարարել է հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։
«ՉԻ»-ն այսպես է արձագանքում Զոհրաբյանին. «Չէ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Հայաստանում արտահերթ ընտրություններ հնարավոր են միայն համաժողովրդական շարժման հզոր ճնշման տակ, այդ շարժումն էլ ղեկավարում է Կոնգրեսը։ Ուրեմն, ըստ Ռազմիկ Զոհրաբյանի, ստացվում է, որ եթե նույնիսկ Կոնգրեսին հաջողվի արտահերթ ընտրություններ պարտադրել, միևնույն է՝ նրանք «ամենից քիչ ձայներն» են հավաքելու։ Պրն Զոհրաբյանի մտքի այսօրինակ թռիչքը երկու հնարավոր բացատրություն ունի։ Կամ նա տեղյակ չէ, որ նույնիսկ ամենաահարոն սոցհարցումների համաձայն` Կոնգրեսը բավականին բարձր վարկանիշ ունի, կամ էլ` իրավացի են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ ամռան ամիսներին գարեջուրը չարաշահելն ազդում է նաև մարդկանց մտավոր կարողությունների վրա։ Պրն Զոհրաբյանն, անկասկած, ծանոթ է սոցհարցումների տվյալներին, հետևաբար՝ ճիշտն այս դեպքում երկրորդ տարբերակն է»։
Թերթը գրում է. «Պարզվում է` ԱԺ ղեկավարությունը որոշել է խորհրդարանի համակարգիչներում արգելափակել YouTube-ը, Facebook-ը եւ այլն, որպեսզի պատգամավորներն աշխատանքային ժամերին (նիստերի ժամանակ) զբաղվեն աշխատանքով ու չմտնեն ժամանցային կայքեր:
Եթե խորհրդարանի ղեկավարությունն իսկապես ցանկանում էր, որ պատգամավորները նիստերի ժամանակ «չշեղվեն» եւ զբաղվեն իրենց գործով, պիտի ոչ թե սոցիալական կայքերն արգելափակեր, այլ ԱԺ բուֆետը, որովհետեւ պատգամավորների մեծ մասը առավելապես հենց այդ «տիրույթում է» ժամանակ անցկացնում: Չնայած` եթե նման որոշում ընդունվեր, այնքան էլ արդարացի չէր լինի, որովհետեւ պատգամավորների զգալի մասի օրենսդրական գործունեության հիմնական նպատակն ուտելն է, այսինքն` նրանք ԱԺ բուֆետում իրենց հիմնական գործով են զբաղվում: Մանավանդ որ սնվելու գործընթացն ինֆորմացիոն ռիսկեր չի պարունակում եւ չի խաթարում Հայաստանի ներքաղաքական կայունությունը: Այնպես որ` ԱԺ ղեկավարությունը միանգամայն ճիշտ է վարվել: Մեր պապերը որ YouTube չէին մտնում, ի՞նչ էր լինում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.