21.04.2021 | 13:10

21.04.2021 | 12:10

21.04.2021 | 11:10

21.04.2021 | 11:03

20.04.2021 | 15:10

20.04.2021 | 14:10

20.04.2021 | 13:10

20.04.2021 | 12:10

20.04.2021 | 11:10

19.04.2021 | 15:33

19.04.2021 | 14:10

19.04.2021 | 12:10

19.04.2021 | 11:10

17.04.2021 | 15:10

17.04.2021 | 14:10

17.04.2021 | 13:10

17.04.2021 | 12:10

17.04.2021 | 11:10

16.04.2021 | 15:10

16.04.2021 | 14:10

16.04.2021 | 13:10

16.04.2021 | 12:10

16.04.2021 | 11:10

15.04.2021 | 14:10

15.04.2021 | 13:10

15.04.2021 | 12:10

15.04.2021 | 11:10

14.04.2021 | 15:10

14.04.2021 | 14:10

14.04.2021 | 13:10

14.04.2021 | 12:10

14.04.2021 | 11:10

13.04.2021 | 15:10

13.04.2021 | 15:10

13.04.2021 | 14:10

13.04.2021 | 13:10

13.04.2021 | 13:10

13.04.2021 | 12:10

2011 թ. մայիսի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%:
2011 թ. ապրիլին արձանագրվել է 0.2% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է 2.6 տոկոսային կետով և կազմել է 8.9%:
Խորհուրդն արձանագրեց, որ, չնայած անորոշությունների պահպանմանը, ապրիլի ընթացքում պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել է գների կայունացման միտումներ:
Խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումների ակնկալվող ազդեցությունը համախառն պահանջարկի վրա առավելապես չեզոք է: Միևնույն ժամանակ, ներկա բնակլիմայական պայմաններում և գյուղատնտեսության ճյուղում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է այդ ճյուղի առաջարկի ավելացման հաշվին տեղական արտադրության պարենային ապրանքների գնանկումային միտումներ:
Խորհուրդն իրատեսական է համարում, որ վերոնշյալը և տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձևավորված տոկոսադրույքները կնպաստեն 2011 թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանը և կանխատեսվող հորիզոնում 4%±1.5 տատանումների թույատրելի միջակայքում ձևավորմանը:
Տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունենում Ռուսաստանից կատարվող փոխանցումների հաշվին։ Այսպես՝ 2011 թ. Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 195 մլն դոլար՝ նախորդ տարվա 155 մլն դոլարի համեմատ:
ԱՄՆ-ից 2011 թ. Հայաստան է փոխանցվել 18 մլն դոլար՝ նախորդ տարվա 14 մլն դոլարի համեմատ:
2011 թ. հունվար-մարտին ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 251 մլն դոլար՝ մոտ 24 տոկոսով ավելի, քան 2010 թ. նույն ժամանակահատվածում։
Տրանսֆերտների ծավալով առաջին անգամ երորրդ տեղում է հայտնվել Ղազախստանը (Ուկրաինայի փոխարեն), որտեղից փոխանցվել է 4,2 մլն դոլար՝ նախորդ տարվա 2,8 մլն դոլարի համեմատ:
Նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած մարտ ամսվա տեղեկագրում:
ԱՄՆ Գլենդել նահանգում հիմնված «Հայկական հիշողության կենտրոն» հ/կ-ն մարտ ամսին դատի էր տվել Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի ղեկավարների խորհրդին՝ նշելով, որ «թուրքական ոսկիներ» անվանված հայկական ակտիվները բռնազավթվել են «Հայկական Հոլոքոսթի» ժամանակ:
Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը շրջանային դատավոր Դեբորա Բաթսին խնդրել էր մերժել 1915 թվականին թուրքական կառավարության կողմից բռնազավթված ոսկու եւ այլ ակտիվների մասին տեղեկատվությունը բացահայտել պահանջող հայկական խմբի հայցը։ Ի պատասխան դրա Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը հայտարարել էր, որ կենտրոնի պահանջները վիճելի են:
Երևանում այսօր` ժամը 14-ի սահմաններում Կիևյան կամրջից ցած է նետվել, ինչպես ավելի ուշ է պարզվել, 57-ամյա Սամվել Մելիքջանյանը: Նա տեղում մահացել է:
Դեպքի վայր են եկել նաև ինքնասպանություն գործած անձի հարազատները:
Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի TEPCO ընկերությունը երեկ, ատոմակայանի վթարի հետևանքով ծագած չնախատեսված ֆինանսական դժվարությունների հաղթահարման համար, պաշտոնապես օգնություն է խնդրել երկրի կառավարությունից:
Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Բանրի Կաիեդեին ուղղված նամակում TEPCO-ի նախագահ Մասատակա Սիմիձուն գրում է, որ ընկերությունն արդեն կարող է թույլատրելի մակարդակով էլեկտրաէներգիա մատակարարել իր բաժանորդներին:
Սակայն, ըստ Սիմիձուի, «Ֆուկուսիմա 1»-ի միջուկային ռեակտորների աշխատանքի դադարեցման պատճառով անհրաժեշտ է ավելացնել ջերմաէլեկտրակայաններում նավթի ծախսը, իսկ դրա համար, այս տարվա ընթացքում, կպահանջվի մեկ տրիլիոն իեն, այսինքն՝ առնվազն 8,7 մլրդ եվրո: Նա նշել է նաև, որ ընկերությունը չի կարող ֆինանսական օգնություն խնդրել մասնավոր ֆինանսական ընկերություններից, քանի որ TEPCO-ն ահագին պարտքեր ունի, որոնք անհրաժեշտ է շտապ մարել:
Այսօր՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, թե այն տնտեսվարողները, ովքեր ունեն գերիշխող դիրք եւ կչարաշահեն այն՝ ոչ միայն տուգանքներ կվճարեն, այլև պետբյուջե կմուծեն այդ չարաշահման հետեւանքով ստացած ողջ գերշահույթը։ Շատ հետաքրքիր և օգտակար մոտեցում է, մնում է իրականացվի: Համենայնդեպս ակնհայտ է, որ նման որոշում կայացվել է ոչ Շաբոյանի մակարդակով:Հավանաբար որտեղ հարկն է հասկացել են, որ գերիշխող դիրքում գտնվող տնտեսվարողները մեր երկրում գրին քարտ ունեն ու վարվում են ինչպես քեֆները տալիս է ու հիմա ցանկանում են շտկել իրավիճակը:
Մրցակցության պաշտպանության մասին օրենքում կատարվել են զգալի փոփոխություններ, դրանք արդեն ընդունվել են Ազգային Ժողովի կողմից եւ ուժի մեջ կմտնի համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո:
«Նախկին օրենքով սահմանված էր 500 հազ. դրամ տուգանք, ինչը շատ ցածր է։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ տնտեսվարողը վճարում է տուգանքը եւ շարունակում անբարխիղճ մրցակցությունը»,- բացատրեց Շաբոյանը:Նոր օրենսդրության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դեպքում նախատեսված տուգանքներն արդեն տարբերակված են:
Գնահատելով հանձնաժողովի դերի կարևորությունը Շաբոյանը, չթաքցրեց դժգոհությունը պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ, որի հետեւանքով Հանձնաժողովին զրկեցին ստուգումներ անցկացնելու իրավունքից: Հանձնաժողովի նախագահը համոզված է, որ վերահսկողական գործառույթների ուժեղացումն էական դեր ունի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության համար:
«Էկոլուրը» տեղեկացնում է, որ Կապանի տարածքում` Շղարշիկ բանավանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի հերթական վթարը հանգեցրել է պոչերի արտահոսքերի:
Վթարը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը եւ տեւել է մի քանի ժամ: Կանչով ժամանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների խումբը, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի գլխավորությամբ, որը փորձել է կանգնեցնել պոչերի արտահոսքը:
Մինչեւ ժամը 13:00-ը կոմբինատի աշխատակիցների գործողությունների արդյունքում արտահոսքը թուլացել է, բայց հողն արդեն թունավորված է եղել կոնցենտրատով:
Պոչերը ողողել են կիրճը եւ կուտակվել հորում, որը Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը փորել էր ձկնաբուծության բազմացման համար:
Այժմ ձկան, ինչպես նաեւ գյուղատնտեսական այլ ծրագրերի մասին մտածել այդ տարածքում հնարավոր չէ:
Նշենք, որ 2010թ. նոյեմբերին նույնպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարում վթար տեղի ունեցավ, եւ պոչերը լցվեցին անդրսահմանային Ողջի գետ: Արդյունքում պետական տեսչությունը վնասը գնահատեց 650 հազար դրամ, իսկ տուգանքի չափը սահմանվեց 100 հազար դրամ:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս»-ին, որտեղ անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, նաեւ իշխանություն-ընդդիմության երկխոսությանը: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը:
Նախորդ ամիս ՀՀ նախագահը իրավապահ մարմիններին հանձնարարեց ակտիվացնել «մարտի 1-ի» գործի հետաքննությունը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաեւ վերլուծաբաններ եւ լրագրողներ անմիջապես սկսեցին պնդել, թե այդ հանձնարարականի «սլաքները» թեքված են Ձեր դեմ: Ավելին. կարծիքներ հնչեցին, թե այս գործընթացը կչեզոքացնի «Քոչարյանի գործոնը» եւ կզրկի Ձեզ ապագայում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից: Տեղի՞ն են արդյոք այս գնահատականները եւ սպասելի՞ են արդյոք այդպիսի զարգացումներ: Եվ ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի այդ հանձնարարականին:
Այո, նաեւ բազմաթիվ մտքեր արտահայտվեցին առ այն, թե ո՞ւմ էին ձեռնտու «մարտի 1-ի» ողբերգական իրադարձությունները:
Պատասխանը շատ պարզ է. նրանց, ովքեր այսօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները, բայց հաստատ ոչ իշխանություններին` թե ներկայիս, թե նախորդ: Չէ՞ որ «մարտի 1-ի» իրադարձությունների ընդհանուր պատկերը բավականին պարզ է: Դրանք ծավալվել են ամբողջ երկրի աչքի առաջ: Թե’ ընդդիմության գործողությունները, թե’ իշխանության արձագանքը:
Դրանց էությունը հետեւյալն է. պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը եւ պատրաստվում է գրավել նախագահական պալատը: Ոչ ավել եւ ոչ պակաս: Իրավիճակը կտրուկ լարվեց այն ժամանակ, երբ այդ նպատակին հասնելու համար ընդդիմությունը գնաց հակաօրինական քայլերի: Ուղղակի հիշեցնում եմ, որ Երեւանում արտակարգ դրություն մտցվեց այն ժամանակ, երբ արդեն տասնյակ մեքենաներ էին այրվել կամ թալանվել, երբ ամբոխը ջարդուփշուր էր անում շուրջբոլորը եւ երբ հայտնվեցին առաջին զոհերն ու վիրավորները ոստիկանների ու քաղաքացիների շրջանում: Երբ ակնհայտ էր, որ իրավիճակը բացարձակապես չի վերահսկվում եւ սպառնում է թե Սահմանադրական կարգին, թե քաղաքացիների անվտանգությանն ու ունեցվածքին: Հերքել այս ակնհայտ իրողությունն ուղղակի անհնար է: Արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ ճիշտ, ըստ նախատեսված ընթացակարգի` այն է` ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո եւ, այնուհետ, հաստատվելով խորհրդարանում: Կարծում եմ, որ այդ միջոցին պետք էր ավելի վաղ դիմել, գուցեեւ հնարավոր լիներ խուսափել զոհերից:
Նախագահն անձամբ չի ղեկավարում փողոցներում կարգուկանոնի վերականգնման գործընթացը, չի կանոնակարգում հատուկ միջոցների օգտագործումը: Դա անում են համապատասխան գործադիր մարմինները` գործող օրենքների շրջանակներում: Ամբողջ աշխարհում է այդպես:
«Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմի մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով: Եվ խնդիրն այն է, որ հետաքննությանը չի հաջողվում բացահայտել մարդկանց մահվան բոլոր հանգամանքները’ կոնկրետ անձերին պատասխանատվության կանչելու կամ ինքնապաշտպանության շարժառիթներով նրանց արդարացնելու համար: Այս հանգամանքն, իհարկե, խոցելի է դարձնում իշխանությունների դիրքերը ինչպես հանրության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աչքերում: Ենթադրում եմ, դրանով են բացատրվում նախագահի նշված հանձնարարականները: Հետաքննության կոնկրետ արդյունքները կկասեցնեին թեմայի բազմապիսի շահարկումները, ինչում ես խիստ շահագրգռված եմ:
Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որեւէ փաստ հայտնի չէ: Ակներեւ է, որ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում եւ խանութներ էին թալանում: Այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները: Ես չգիտեմ, թե վերջին երեք տարում հետաքննությունն ինչքանով է առաջ շարժվել, բայց ենթադրում եմ, որ հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն դժվարացնում է քննչական մարմինների աշխատանքը, առավել եւս, որ քաղաքի այդ մասում դիտարկման խցիկներ գրեթե չեն եղել` իրադարձությունների պատկերի հետագա վերականգման համար: Բոլոր 8 քաղաքացիական անձիք հասարակ մարդիկ էին, որոնք որեւէ կերպ չէին դրսեւորել իրենց քաղաքականության մեջ: Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն’ իշխանություններին վարկաբեկելու նպատակով:
Այն հանգամանքը, որ ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից եւ ոչ մեկը որեւէ կերպ ֆիզիկապես չի տուժել, խոսում է այն մասին, որ ընդդիմադիր շարժման «գլխատմանն» ուղղված որեւէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել: Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին: Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից:
Այնպես որ, «սլաքները» թեքելու տեղ չկա, ինչքան էլ որ չլարվեն նրանք, ում հանգիստ չի տալիս իմ «քաղաքական գործոնը»:
Այսօր հետեւյալ իրավիճակի ականատեսն ենք. Դուք որեւէ քաղաքական ակտիվություն չեք ցուցաբերում, սակայն Ձեր անունն ամեն օր շրջանառվում է տարբեր վերլուծական հոդվածներում եւ կանխատեսումներում: Ավելին, հայկական մամուլի հրապարակումների եւ տարբեր քաղաքական գործիչների /մասնավորապես, ՀԱԿ—ից/ ելույթների ընդհանուր համատեքստը թույլ է տալիս ենթադրել, որ երկրում դիտվող քաղաքական գործընթացի առանձնահատկությունները այս կամ այն չափով պայմանավորված են այդ նույն «Քոչարյանի գործոնով»: Ինչո՞վ, ըստ Ձեզ, կարելի է բացատրել այս երեւույթը:
Թերեւս, այն բանով, որ իմ նախագահության շրջանը խիստ առանձնանում է մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով: Ըստ ամենայնի, որոշ քաղաքական գործիչներ այդ հանգամանքի պատճառով կորցրել են քունը: Այստեղից էլ ծնվում են այն տարիների ձեռքբերումների նվաստացման եւ այդ ձեռքբերումները վերացական, մեզանից կախում չունեցող համաշխարհային գործընթացներին վերագրելու սին փորձերը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից, մարդիկ այսօր հակված են համեմատություններ անել: Եվ որքան շատ են հասարակ մարդիկ համեմատում, այնքան ավելի ջանասիրաբար են փորձում վարկաբեկել ինձ վարձու ընդդիմախոսները: Ցավոք, այդպիսին է այսօրվա ներքին գործընթացների տրամաբանությունը, որը շատ փոքր կախում ունի իմ ակտիվության աստիճանից: Վստահ եմ, ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ չհասկանա այս ամենը:
Ինչպե՞ս եք գնահատում իշխանության եւ ընդդիմության մեջ նշմարվող երկխոսությունը: Ինչպիսի՞ն է ընթացիկ քաղաքական գործընթացի Ձեր գնահատականը:
Գնահատականը պայմանավորված է երկխոսության առարկայով: Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի քաղաքակիրթ կանոնների հաստատմանը եւ տանում է դրա ծայրահեղացման բացառմանը, ապա, իհարկե, դրական եմ գնահատում: Կայունությունը տնտեսության աճի անհրաժեշտ նախապայման է, իսկ այսօր Հայաստանը դրա կարիքն ամենից շատ ունի:
Դա նաեւ կօգնի արդար ընտրությունների անցկացմանը: Եթե ընտրություններն անցնում են «լինել կամ չլինել» կարգախոսի ներքո, ապա կեղծարարության շարժառիթներն անասելի ուժեղանում են:
Իսկ եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին /համապատասխան պարգեւատրման դիմաց/, ապա դա, թերեւս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում եւ կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը. դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել եւ զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից:
Ինչ է այժմ կոնկրետ կատարվում իշխանության եւ ընդդիմության միջեւ`ես չգիտեմ: Այդ գործընթացին, փառք Աստծո, չեմ մասնակցում: Ես ընդամենը նկարագրեցի հնարավոր տարբերակներն ու հնարավոր հետեւանքները: Մեր իրականության մեջ երկու տարբերակն էլ հնարավոր են: Թե դրանցից որը կիրագործվի` ցույց կտա ժամանակը:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կրկին հակակառավարական ցույցեր են ընթանում: Brnieq թերթը գրում է, որ հազարավոր ապստամբներ հակահարված են տվել Քադաֆիի զորքերին և մտադիր են հավաքվել քաղաքի կենտրոնում:
Ականատեսների վկայությամբ, բախումները սկսվել են մայիսի 10-ի վաղ առավոտյան՝ այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերը հերթական օդային հարվածներն են հասցրել Լիբիայի բազմաթիվ օբյեկտների, և այդ հարվածների հետևանքով անջատվել է երկրի հեռախոսակապը:
Ցուցարարներին ղեկավարում են անվտանգության ուժերի այն ներկայացուցիչները, որոնք անցել են ընդիմադիրների կողմը: Ըստ որոշ լրատվամիջոցների, Քադաֆիի զորքերն աստիճանաբար ուժասպառ են լինում և ստիպված նահանջում են:
Ի դեպ, պաշտոնական Տրիպոլին այս լուրերը չի հաստատել:
Որոշ եվրոպական երկրներում պետական բյուջեներում ծագած դժվարությունների հետևանքով համաշխարհային շուկայում նավթի գները զգալիորեն բարձրացել են:
Brent Crude Oil տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի IСE բորսայում բարձրացել է 6.77 դոլարով, հասնելով 115.90 դոլարի` մեկ բարելի դիմաց: Նախորդ շաբաթ «Brent»-ի գինը նվազել է 12,8 տոկոսով:
Նյու Յորքի NYMEX բորսայում «Light Sweet» տեսակի ամերիկյան նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 5.37 դոլարով, հասնելով 102.55 դոլարի` մեկ բարելի դիմաց:
-
-
15.04.2021 | 11:10
Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում -
19.04.2021 | 11:10
Երբեք չենք հրաժարվելու պահանջատիրությունից․ Հայ մայրերի ուղերձն աշխարհին Ծիծեռնակաբերդից -
15.04.2021 | 03:10
Ջալալ որտեղ ես եղել այն գիշեր, որից հետո առավոտյան քո նկատմամբ մահափորձ եղավ -
21.04.2021 | 11:10
Հակառուսական հիստերիա՝ ոչնչից․ Երևանի արձագանքը՝ Ստրասբուրգին (տեսանյութ) -
21.04.2021 | 11:03
Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին -
15.04.2021 | 01:10
«Թող անուն տա, թե չէ ինքն ապացուցում է, որ անգրագետ և սուտասան է». Օհանյանը` Փաշինյանին -
20.04.2021 | 11:10
Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ -
16.04.2021 | 12:10
Փաշինյանի սկանդայալին հայտարարությունը Ռուսաստանի հայ իրավաբանների հետ հանդիպմանը․ձայնագրություն․Armvoice -
20.04.2021 | 02:10
Վերջին շաբաթներին ավելի քան 1 մլն նամակ է ուղղվել Սպիտակ տուն՝ քաջալերելու Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը -
16.04.2021 | 02:10
Մայորը, զինապարտության հարցը վերջնականապես լուծելու համար, զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց պահանջել էր 600 հազար դրամ. նա ձերբակալվել է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.