23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տեղեկության Բելգիան փակում է Սիրիայում դեսպանատունը: Այս լուրը հաստատել է նաև Բելգիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
«Թագավորության արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսն այսօր հայտարարել է Դամասկոսում դիվանագիտական ներկայացուցչության փակման մասին», — ասել է նա:
Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` տեխնիկապես դեսպանատունը կփակվի մարտի 31-ին, «երբ Սիրիան լքեն Բելգիայի դեսպանն ու դեսպանատան առաջին քարտուղարը»:
Եվրամիության մի շարք երկրներ, այդ թվում` Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, արդեն փակել են Սիրիայում դեսպանատները:
Սիրիայում մեկ տարուց ավելի բախումներ են ընթանում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև:
Ինչպես գրում է Le Figaro-ն , Փարիզյան դատարանը նորաձևության հայտնի Guerlain տան ղեկավարին՝ Ժան-Պոլ Գերլենին պարտավորեցրել է 6 հազ. եվրո տուգանք վճարել՝ վերջինիս ռասիստական արտահայտությունների համար:
2010 թ.-ին Գերլենն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես սկսել եմ նեգրի պես քրտնաջան աշխատել, չնայած չգիտեմ, իսկապես նեգրերը միշտ շատ են աշխատել»:
Հարցազրույցից հետո խտրականության դեմ պայքարող մի շարք ֆրանսիական կազմակերպություններ պարֆյումերի դեմ հայց էին ներկայացրել:
Բացի այդ, վերջերս Eurostar-ի մի քանի սևամորթ աշխատակիցներ հայտարարել էին, որ Գերլենը նրանց հետ զրույցի ժամանակ մարդատյաց հայտարարություններ է արել:
Ի պատասխան 75-ամյա պարֆյումերը նշել է. «Ես ուզում էի ծիծաղեցնել լրագրողներին և զղջում եմ դրա համար»:
«Ես ներողություն եմ հայցում սևամորթների համայնքից այս իմբեցիլության համար», — հավելել է նա:
Ըստ մամոււլում առկա տեղեկությունների «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախընտրական շտաբը գլխավորելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ մասին հայտնել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Ըստ Մուսինյանի, նախընտրական շտաբը ձևավորվել է կենտրոնական գրասենյակի հիման վրա, իսկ քարոզչական հարցերով զբաղվելու է ինքը` Արման Մուսինյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Հանրապետության ղեկավարն այսօր նրանց հանդիպել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2011թ. գործունեության արդյունքներին իր գնահատականը։
Եվ այսպես, ըստ ՄԻՊ հրապարակման՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հաճախ բարձրացված խնդիրներից է ընդերքն ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու լիցենզավորման գործընթացում առկա թերությունները: Մասնագիտացած որոշ կազմակերպությունների գնահատմամբ` հանարդյունաhանման լիցենզավորման գործընթացում հաշվի չի առնվել հասարակության կարծիքը, չի կատարվել անհրաժեշտ վերլուծություն նման գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության տեսանկյունից: Մինչդեռ, ըստ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (6 նոյեմբերի 2002թ.), որն ուժը կորցրել է 2012թ. հունվարի մեկին, սահմանվում էր հասարակական միավորումների ու քաղաքացիների ընդերքի պահպանության հետ կապված հարցերի քննարկմանը մասնակցության և պետական մարմինների կողմից նրանց առաջարկությունները ըստ ամենայնի հաշվի առնելու պարտավորության մասին դրույթը:
Լիցենզիավորման գործընթացում խախտումներ են արձանագրվել նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից չի իրականացվել պատշաճ վերահսկողություն ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններով խախտումներ են արձանագրվել ընդերքօգտագործող ընկերությունների կողմից օրենքով և «Կոնցեսիոն վճարի չափը և վճարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի թիվ 562-Ն որոշմամբ սահմանված կոնցեսիոն վճարների հաշվարկման և ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում: Թվով 20 հանքարդյունահանման լիցենզիա ունեցող ընկերությունների համար հաշվարկված կոնցեսիոն վճարը կազմել է 158.979.6 հազ. դրամ, սակայն պետական բյուջե է վճարվել է 79,812.2 հազ. դրամը: Արձանագրված խախտումների քանակն ու բնույթն ինքնին վկայում է Նախարարության կողմից համապատասխան ընկերությունների նկատմամբ իրականացված ոչ պատշաճ հսկողության մասին:
Էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության ապահովման բնագավառում բավարար չի եղել Նախարարության կողմից տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացման մակարդակը: Ըստ Նախարարության պաշտոնական տվյալների` 2011թ. էներգետիկայի բնագավառի ընկերությունների էներգատեղակայանքներում նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացված տեխնիկական ստուգումների արդյունքներով 10 պաշտոնատար անձանց նկատմամբ թույլ տված վարչական իրավախախտումների համար իրականացվել է վարույթ և նշանակվել են տուգանքներ: Խախտումներ են արձանագրվել նաև բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսման պատշաճ արձանագրման բնագավառում:
Նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնագետների կողմից իրականացված համատեղ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել և չեղյալ են համարվել 124 բնակիչ-բաժանորդների քարտերում առկա էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ անճշտությունները: Տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի, էներգիայի մատակարարման կանոնների և մատակարար-բաժանորդ(բնակիչ) պայմանագրային պարտավորությունների խախտման կամ ոչ պատշաճ կատարման համար համապատասխան ընկերությունների 5 աշխատակիցների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, 34 աշխատակիցներ հեռացվել են զբաղեցրած պաշտոններից, 206-ի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ: Վերոգրյալ վիճակագրությունն ինքնին վկայում է քաղաքացիների կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովման, ինչպես նաև մատակարարի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման բնագավառում հետևողական և արդյունավետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին:
Ընդերքօգտագոծման ոլորտի մտահոգիչ հիմնահարցերից է շարունակում մնալ ըներքօգտագործողների կողմից բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը:
2011թ. ընթացքում բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պարբերաբար բարձրացվել է նաև «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների չապահովման խնդիրը, օրենսգրքի փակ և հապճեպ ընդունման գործընթացը: Թեև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ 2010թ. սեպտեմբերի 23–ին և հոկտեմբերի 8–ին անց է կացվել ՀՀ ընդերքի մասին նոր օրենսգրքի նախագծի հասարակական լսումներ Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Նախարարությունը մասնակցել է նախագծի շուրջ մի քանի մարմինների և կազմակերպությունների կողմից անցկացված քննարկումներին (բնապահպանական ուղղվածության խնդիրներն ու առաջարկությունները փոխանցվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը, որի կողմից ամփոփված առաջարկությունների փաթեթը Նախարարության կողմից ամբողջությամբ ներառվել է նախագծում), այնուամենայնիվ որոշ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից արտահայտված մտահոգություններն ու դժգոհությունները գործընթացի վերաբերյալ վկայում են, որ քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցություն չի կազմակերպվել, իսկ հանրային կարծիքը հիմնականում հաշվի չի առնվել:
ՀՀ օրենսդրությամբ մինչ օրս չեն կարգավորվել հանքարդյունաբերության թափոնների` մակաբացման շերտի ապարների և պոչանքների հետ կապված հարաբերությունները: «Թա-փոնների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1 մասի համաձայն օրենքի գործողությունը տարածվում է արտադրության և սպառման ընթացքում գոյացած թափոնների գործածության վրա, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն օրենքի գործողությունը չի տարածվում ռադիոակտիվ թափոնների, հոսքաջրերին խառնվող և բնական ջրատարներ թափվող նյութերի, արտանետման աղբյուրներից անջատվող գազային խառնուրդների հետ մթնոլորտ արտանետվող նյութերի, հանքարդյունահանող կազմակերպությունների մակաբացման շերտի ապարների վրա: Նշված թափոնների գործածության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով: Վերոնշյալ օրենքի ընդունմանը հաջորդող ութ տարիների ընթացքում չի ընդունվել հիշատակված հարաբերությունները կարգավորող որևէ իրավական ակտ, ինչի հետևանքով ընդերքոգտագործող կազմակերպությունները հանքարդյունաբերական թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու համար փաստացիորեն ազատվել են բնապահպանական վճարներ վճարելու պարտականությունից:
ՄԻՊ գրասենյակի տարածած հրապարակման մեջ նշվում է նաև, որ արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ և առաջարկվում տարեկան զեկույցի սույն բաժինն (8) ամբողջությամբ կարդալ հետևյալհասցեով։
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են նաև, որ տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:
Ինչպես տեղեկացնում է Suriyaniler.com կայքը Ստոկհոլմի ասորական մշակույթային կենտրոնի կողմից թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարկչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն արժանացել է «Ասորական մշակույթային պարգև» մրցանակին։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել մարտի 27-ին Ստոկհոլմի Botykyrka ասորական մշակույթային կենտրոնում։ Քանի որ Զարաքոլուն Թուրքիայում գտնվում է կալանքի տակ, նրա մրցանակը եւ 5000 կրոն գումարը տրվել է գրող Ֆեյազ Քերիմոյին՝ Զարաքոլուին փոխանցելու համար։
Ռագըփ Զարաքոլուն ձերբակալվել է 2011-ի նոյեմբերին՝ KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն-ենթադրաբար PKK-ի քաղաքացիական կառույց) գործով։ Մեղադրական զեկույցում Զարաքոլուի համար պահանջվում է 10 տարի ազատազրկում՝ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-31-ը այցելելու է Բեյրութ, որտեղ մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին:
Կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցելու են ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկվելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում, կայունություն» և «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումներ և միտումներ» թեմաները:
Այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեի և Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Թորբիի հետ, ինչպես նաև լիբանանյան մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Երեւութական որոշ դադարից հետո, Անկարայի ներկայացուցիչները վերահայտնվել են լիբանանյան հրապարակներում` կրթական եւ մշակութային տարազներով: Երկուշաբթի, Բեյրութում, լիբանանցի իր գործընկերոջ ներկայությամբ, Թուրքիայի կրթության նախարարը բացում էր թուրքական մշակութային կենտրոնը: Մինչ այդ, հյուսիսային Լիբանանի Քաուաշրա գյուղը հյուրընկալում էր թուրք նախարարին` կատարելու հանրային մի վարժարանի հիմնարկեքը: Այս առիթով իր հարցազրույցներից մեկի ընթացքում թուրք նախարարը նպատակահարմար նկատեց հայտարարելու, թե շուտով սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցելությունը Լիբանան:
Թուրք նախարարի լիբանանյան հագեցած ժամանակացույցից զատ մեկ այլ լրատվություն էր գրավում երկրում թուրքական շարժումների հետեւողների ուշադրությունը: Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ առաջիկա օրերին մարոնի պատրիարք Պշարա Ռային մեկնելու է Թուրքիա:
Լրատվությունը անմիջապես վերհիշեցնում է նախարար Դավութօղլուի Լիբանանկատարած վերջին այցելության ընթացքում բարձրացված հարցը` Միջին Արեւելքի քրիստոնյա եկեղեցիների եւ իսլամ հոգեւոր ներկայացուցիչների միջեւ Թուրքիայում երկխոսություն կազմակերպելու անհրաժեշտությունը: Այս հարցը արծարծվել էր լիբանանյան համայնքի հոգեւոր մի շարք պետերի եւ հատկապես Ռայի պատրիարքի եւ նախկին նախագահ Ամին Ժեմայելի հետ:
Պատրիարքի այս այցելության նպատակն ու բնույթը պաշտոնապես չեն նշվում, այսուհանդերձ, մամուլի մի շարք ներկայացուցիչներ պատրիարքի հետ կապված Թուրքիայում տեղի ունենալիք հոգեւոր գործունեության որոշ մանրամասնություններ են հաղորդում: Պարզ է, որ առաջադրված ընդհանուր նպատակի` քրիստոնյա-իսլամ երկխոսություն ծավալելու նախապատրաստությունն է, որ կատարվում է այս ձեւով: Ավելի ընկալելի էր դառնում պատրիարքի այցելությունը Թուրքիա, եթե այնտեղ գոյություն ունենար մարոնի նկատելի համայնք: Այս տրամաբանությունից մեկնելով չի բացառվում, որ Ռայի պատրիարքի այցելության հետեւում Անկարայի համապատասխան կառույցների հրավերով Թուրքիա մեկնեն լիբանանյան այլ համայնքների հոգեւոր պետերը:
Վերադառնանք կրթության եւ մշակույթի ոլորտներին: Թուրքական մշակութային կենտրոնը՝ Անկարայի կողմից հովանավորվող դպրոցներին առընթեր, ենթադրում է լիբանանյան հանրության որոշ խավի հետ այլեւս կառուցված մնայուն հաղորդակցություն: Թուրքերենի դասընթացներ, Թուրքիայի մշակույթի հետ ծանոթացում, ամենայն հավանականությամբ թուրքական մշակութային միջոցառումների կազմակերպում եւ համապատասխան գործունեության ծավալում: Այս բոլորը նախանշում են, որ Անկարան հավակնոտ եւ համարձակ քայլով առեւտրական եւ ապրանքաշրջանառության ոլորտների հետ մշակութային ներկայության նոր սկիզբ են ապահովում: Դրանից առաջ առողջապահական ոլորտն էր. Անկարան հիվանդանոցներ եւ դարմանատներ էր վերանորոգում կամ նույնիսկ նորերը կառուցում: Շատ արագ նկատվում է, որ ընտրված ոլորտները անմեղունակ ոլորտներ են` մարդասիրական, կրթական, մշակութային եւ կրոնական երեւութական նպատակներով: Խորքում, սակայն, նոր օսմանականության ծավալման համար ուղիներ հարթող զուտ քաղաքական գործողություններ են, որոնք լիբանանյան շահերից չեն բխում:
Հարավում հիվանդանոցներ նորոգող եւ զորամիավորումներ ունեցող, հյուսիսում դպրոցներ հովանավորող, Բեյրութում մշակութային կենտրոններ բացող եւ Բեյրութ-Անկարա կրոնական կամուրջներ կառուցող Թուրքիան անարգել տեղավորվում է մայրիների երկրում: Անկարա-Դամասկոս աննախընթաց, բայց կարճատեւ մերձեցումը պետք է բավարար հուշարարի դեր կատարի պաշտոնական Բեյրութի համար՝ նոր օսմանականներին հյուրընկալելու եւ նրանց կողմից հյուրընկալվելու պահերին:
Այս վտանգը միայն հայկական հայեցակետ չէ, որ ունի: Շատ անմիջականորեն այն լիբանանյան տեսադաշտում է: Վտանգի այս տեսանելիությունը համալիբանանյան ակնոցներով հստակ է, եթե, անշուշտ, միտումնավոր կարճատեսությամբ մոտեցող կողմերը պարզապես ցանկություն չունենան նկատել իրադրությունների հետևում կանգնած քաղաքական շարժառիթները:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Այսօր Կոտայքի մարզում անցկացված կառավարության արտագնա նիստի վերջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարության բոլոր անդամները, ովքեր մասնակցելու են առաջիկա ընտրություններին և քարոզարշավին, պետք է ապրիլի 1-ին արձակուրդի դիմում գրեն:
Նա պարզաբանել է.«Դա արվում է նրա համար, որ պաշտոնատար անձինք իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն քարոզարշավի ժամանակ: Նրանք ովքեր կցանկանան արձակուրդ չգնալ և պաշտոնավարել, պետք է կուսակցությունների համամասնական ցուցակներից դուրս գան»:
Վարչապետ նշել է, որ դա նախարարներին չի վերաբերվում.նախարարների պաշտոնը քաղաքական պաշտոն է:
Հ.Գ.Հայաստանում մայիսի 6-ին տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ: Ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից:
Հանրապետության բոլոր ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ազգային ժողովի պատգամավորության 180 թեկնածուներից 15-ըինքնաբացարկ են հայտնել: Տվյալները այսօր օրվա առաջին կեսի դրությամբ.
Թիվ 40-ում՝ ինքնաբացարկ է հայտնել Երվանդ Չիլինգարյանը, 31-ում՝ Սամվել Սամվելյանը, 30-ում՝ Սենիկ Էլվինյանը, 29-ում՝ Գրիգոր Դանիելյանը, 27-ում՝ Մանուկ Հակոբյանը։
Թիվ 26 ընտրատարածքում իր թեկնածությունը հանել է Հակոբ Հակոբյանը, 24-ում՝ Մասիս Մելքոնյանը, 22-ում՝ Վահագն Հակոբյանը, 21-ում՝ Գագիկ Մարգարյանը, 18-ում՝ Հենզել Առաքելյանը, 17-ում Ջոնիկ Աբրահամյանը, 11-ում՝ Էդուարդ Մադաթյանը Խուճուճ Էդոն 7-ում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, 2-ում՝ Ալբերտ Սարգսյանը և Հայկ Հայրապետյանը:
Ինքանաբացարկ հայտնածների հիմնական մասը ինքանառաջադրվածներ են, միայն 21- տեղամասում է, որտեղ Գագիկ Մարգարյանին առաջադրել էր «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ 26-ում առաջադրված Հակոբ Հակոբյանը «Միասին» երիտասարդական շարժման անդամ է:
Մյուս ինքնաբացարկների մասով արդեն հայտնի է որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր թեկնածությունը հանել է Նիկոլ Փաշինյանի հետ չմրցակցելու համար:
ՀԱԿ ընդդիմադիր դաշինքի անդամ Խաչատուր Սուքիասյանին թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես չբնակվելու մասին Ոստիկանության անձնագրերի և վիզաների բաժանմունքի տրամադրած երկրորդ տեղեկանքի հիման վրա:
Նույնատիպ գրություն էր ստացվել նաև 11-ում՝ Էդուարդ Մադաթյանի մասով, հնարավոր է, որ նրա ինքանբացարկը կապված է հենց այդ հանգամանքի հետ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.